[ARM]     [RUS]     [ENG]

ԿՐ­ԹՈՒ­ԹՅԱՆ Ո­ՐԱ­ԿԻ ԽՆ­ԴԻ­ՐԸ ՄՏԱ­ՀՈ­ԳՈՒՄ Է ԲՈ­ԼՈ­ՐԻՆ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Հաշ­ված օ­րեր են մնա­ցել մինչև Ար­ցա­խում գոր­ծող բու­հե­րի հա­վա­տար­մագր­ման հայ­տագր­ման ժամ­կե­տի ա­վար­տը: Գոր­ծըն­թա­ցը պա­հան­ջում է ամ­բող­ջու­թյամբ վեր­լու­ծել բու­հի գոր­ծու­նեու­թյու­նը բո­լոր օ­ղակ­նե­րում, տես­նել, թե ինչ կա­րող են ա­նել կր­թու­թյան ո­րա­կը բարձ­րաց­նե­լու հա­մար: Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նում ան­ցած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում այս ուղ­ղու­թյամբ ակ­տիվ աշ­խա­տանք­ներ են ըն­թա­ցել, տար­բեր քն­նար­կում­նե­րում վեր են հա­նել բու­հի ու­ժեղ և թույլ կող­մե­րը: ՙԿր­թու­թյու­նը` տն­տե­սու­թյան զար­գաց­ման բա­ղադ­րիչ՚ թե­մա­յով տն­տե­սա­գի­տու­թյան ֆա­կուլ­տե­տի կող­մից օ­րերս կազ­մա­կերպ­ված կլոր սե­ղա­նը, ո­րին, բա­ցի հա­մալ­սա­րա­նա­կան­նե­րից, մաս­նակ­ցում էին նաև ԱՀ ԿԳՍՆ և հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, այդ շար­քի հեր­թա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րից էր:

Թե­ման ար­դիա­կան է: Քն­նար­կու­մը նա­խա­ձեռ­նած` տն­տե­սա­գի­տու­թյան ֆա­կուլ­տե­տի դե­կան Ռու­զան­նա Ման­գա­սա­րյանն ա­սաց, որ մեր կր­թա­կան հա­մա­կար­գը կրում է նախ­կին` խոր­հր­դա­յին մտա­ծե­լա­կեր­պի և նոր` արևմտյան կր­թա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի ազ­դե­ցու­թյու­նը, ին­չը լուրջ մար­տահ­րա­վեր­նե­րի ա­ռաջ է կանգ­նեց­նում նրան, ա­սել է թե` պետք է կա­րո­ղա­նալ ճիշտ ռազ­մա­վա­րու­թյուն ի­րա­կա­նաց­նել:
ՙՀա­մաշ­խար­հա­յին ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը ցույց են տա­լիս, որ գի­տակր­թա­կան հա­մա­կար­գը ցան­կա­ցած երկ­րի ա­ռանց­քա­յին հիմ­նա­սյու­նե­րից է, և պա­տա­հա­կան չէ, որ փոքր պե­տու­թյուն­նե­րը, սահ­մա­նա­փակ ռե­սուրս­նե­րի պայ­ման­նե­րում, խն­դիր դնե­լով ար­դյու­նա­վետ օգ­տա­գոր­ծել դրանք, շեշ­տը դնում են ին­տե­լեկ­տի վրա: Իսկ ին­տե­լեկ­տի զար­գաց­ման հիմ­նա­կան աղ­բու­րը կր­թու­թյունն է՚: Նրա խոս­քով, ըստ Հա­մաշ­խար­հա­յին բան­կի ի­րա­կա­նաց­րած ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի, տն­տե­սա­կան ա­ռա­ջըն­թա­ցի 78%-ը կախ­ված է կր­թա­կան հա­մա­կար­գի զար­գաց­ման մա­կար­դա­կից, մա­տուց­վող կր­թա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րի ո­րա­կից: Իսկ ի՞նչ տեղ ու­նի կր­թա­կան բա­ղադ­րի­չը մեր տն­տե­սու­թյու­նում, ի՞նչ հա­րա­բե­րակ­ցու­թյուն մեջ են կր­թու­թյան ո­րակն ու տն­տե­սա­կան ա­ռա­ջըն­թա­ցը:
ԱրՊՀ ու­սում­նա­կան գծով պրո­ռեկ­տոր Գեոր­գի Սա­հա­կյա­նը, որ վեր­ջերս մաս­նակ­ցել է Հա­յաս­տա­նում ՙԲարձ­րա­գույն կր­թու­թյան՚ նոր օ­րե­նի­քի շուրջ կազ­մա­կերպ­ված քն­նարկ­մա­նը, փաս­տեց, որ բա­վա­կա­նին փո­փո­խու­թյուն­ներ են սպաս­վում այս բնա­գա­վա­ռում, ո­րոնք միտ­ված են նրան, որ լա­վա­գույն շր­ջա­նա­վարտ­նե­րը լրաց­նեն անհ­րա­ժեշտ կադ­րա­յին բա­զան:
Տն­տե­սա­գի­տու­թյան ֆա­կուլ­տե­տի ու­սա­նող­նե­րը ԱՀ ազ­գա­յին վի­ճա­կագ­րա­կան ծա­ռա­յու­թյան հետ հա­մա­տեղ ի­րա­կա­նաց­րել են ընտ­րան­քա­յին հե­տա­զո­տու­թյուն` փոր­ձե­լով վեր հա­նել մեր կր­թա­կան հա­մա­կար­գին առ­նչ­վող հիմ­նախն­դիր­նե­րը, ներ­կա­յաց­րել են նաև ա­ռա­ջա­տար եր­կր­նե­րի կր­թա­կան հա­մա­կար­գե­րի փոր­ձը, հա­մե­մա­տա­կան­ներ անց­կաց­րել, թե այդ եր­կր­նե­րի ՀՆԱ-ի ինչ­քան մասն է հատ­կաց­վում կր­թու­թյա­նը, և ինչ ար­դյուն­քի են հաս­նում:
Քն­նարկ­ման մաս­նա­կից­նե­րից յու­րա­քան­չյուրն իր տե­սան­կյու­նից ներ­կա­յաց­րեց կր­թու­թյան ո­րա­կի վրա ազ­դող գոր­ծոն­նե­րը: Մատ­նանշ­վե­ցին բուհ ըն­դուն­վե­լու հա­մար դի­մորդ­նե­րի կող­մից մինչև մեկ տաս­նյա­կի հաս­նող մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի հայ­տագ­րու­մը, ո­րի դեպ­քում ա­ռաջ­նա­յին է ոչ թե մաս­նա­գի­տա­կան կողմ­նո­րո­շու­մը, այլ ա­մեն գնով բուհ ըն­դուն­վե­լու ցան­կու­թյու­նը, պետ­պատ­վե­րով տե­ղե­րի ոչ այն­քան նպա­տա­կա­յին բաշխ­վա­ծու­թյունն ու պետ­պատ­վե­րով ա­վար­տած­նե­րին տն­տե­սու­թյան պա­հան­ջար­կի բա­վա­րար­մանն ուղ­ղե­լուն գոր­ծըն­թա­ցի ինք­նա­հոս լի­նե­լը, կր­թա­կան հա­մա­կար­գը պե­տա­կան պատ­վե­րի հի­ման վրա ի­րա­կա­նա­նա­լը և մաս­նա­վոր հատ­վա­ծի դուրս մնա­լը: Մեջ­տեղ բեր­վեց նաև չարչ­րկ­ված փակ շղ­թան, երբ բու­հը դպ­րո­ցին է մե­ղադ­րում թույլ շր­ջա­նա­վարտ­ներ, իսկ դպ­րո­ցը` բու­հին` ոչ ո­րա­կյալ մաս­նա­գետ­ներ տա­լու հա­մար: Ար­ծարծ­վեց այն հար­ցը, թե ին­չու պետ­պատ­վե­րով ա­վար­տա­ծը տվյալ ո­լոր­տում աշ­խա­տանք չի գտ­նում, կամ էլ չի ցան­կա­նում աշ­խա­տել, ար­տերկ­րում ու­սա­նած­նե­րը չեն վե­րա­դառ­նում, կամ` ի­մա՞ստ ու­նի վե­րա­դառ­նալ, երբ այս­տեղ նրանք ա­նե­լիք չու­նեն:
ՙՄենք այն­քան հա­րուստ եր­կիր չենք, որ միայն կրթ­ված քա­ղա­քա­ցի­ներ պատ­րաս­տենք, մենք պետք է նաև մաս­նա­գետ­ներ պատ­րաս­տենք, որ սպա­սար­կի մեր տն­տե­սու­թյա­նը՚,- որ­պես ամ­փո­փում ա­սաց քն­նար­կու­մը նա­խա­ձեռ­նած տն­տե­սա­գի­տա­կան ֆա­կուլ­տե­տի դե­կա­նը: Պրո­ռեկ­տո­րի կար­ծի­քով` դժ­վար թե մի քն­նարկ­ման ըն­թաց­քում հնա­րա­վոր է խնդ­րին վե­րա­բե­րող բո­լոր նր­բու­թյուն­նե­րը բա­ցա­հայ­տել և միան­գա­մից լուծ­ման ու­ղի­ներ գտ­նել: Խնդ­րի հրա­տա­պու­թյու­նը պա­հան­ջում է մշ­տա­կան ու­շադ­րու­թյան սևե­ռում, օպ­տի­մալ ա­ռա­ջարկ­նե­րի քն­նար­կում և ըն­դու­նե­լի կար­գի մշա­կում: