Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՄԵՐ Ե­ՐԱ­ԶԱԾ ԿՐ­ԹՕ­ՋԱ­ԽԸ

Նո­րան­կախ մեր հան­րա­պե­տու­թյու­նում բարձ­րա­գույն կր­թու­թյունն ան­ցել է կես­դա­րյա ու­ղի։ Դրա բարձ­րա­կե­տն Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի ստեղ­ծումն ու կա­յա­ցումն էր։ Այդ կա­պակ­ցու­թյամբ դի­մե­ցինք նախ­կին ռեկ­տոր­նե­րին` հետևյալ հար­ցով.


-Ի՞նչ բա­րե­մաղ­թանք­ներ ու­նեք և ո­րո՞նք են, ըստ Ձեզ, հա­մալ­սա­րա­նի զար­գաց­ման հե­ռան­կար­նե­րը։

Ար­պատ Ա­ՎԱ­ՆԵ­ՍՅԱՆ (1993-1994թթ.).- Լա­վա­տե­ղյակ լի­նե­լով ՀՀ պե­տա­կան հա­մալ­սա­րան­նե­րում ու­սում­նա­կան և գի­տա­կան աշ­խա­տանք­նե­րի նկատ­մամբ ցու­ցա­բեր­վող գոր­ծըն­թա­ցին, հա­մա­րում եմ, որ փոք­րա­թիվ բնակ­չու­թյուն ու­նե­ցող Ար­ցա­խում եր­կու ա­ռան­ձին պե­տա­կան հա­մալ­սա­րան ու­նե­նա­լը մեծ շռայ­լու­թյուն է` մի շարք ա­ռում­նե­րով։ Ուս­տի, իմ կար­ծի­քով, ժա­մա­նակն է Ար­ցա­խում գոր­ծող եր­կու պե­տա­կան հա­մալ­սա­րան­նե­րի հիմ­քի վրա ստեղ­ծել մեկ ցան­ցա­յին հա­մալ­սա­րան՝ նրա­նում ընդ­գր­կե­լով, ըստ պրո­ֆի­լա­յին մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի, ա­ռան­ձին ինս­տի­տուտ­ներ։

Բա­հա­թուր ԴԱՎ­ԹՅԱՆ (1994-1998թթ.).- Բա­րե­մաղ­թանք­ներն ա­ռանց քրտ­նա­ջան աշ­խա­տան­քի ար­դյունք չեն տա, բա­րե­մաղ­թանք­նե­րը հար­ցի բա­րո­յա­կան կողմն են։ Զար­գա­ցու­մը, գործն ա­ռաջ տա­նե­լու և ձեռք­բե­րում­ներ ու­նե­նա­լու հա­մար ա­ռա­ջին հեր­թին հար­մար շենք ու­նե­նալն է՝ իր հա­մա­պա­տաս­խան ամ­բիոն­նե­րով, կա­բի­նետ­նե­րով, լա­բո­րա­տո­րիա­նե­րով, դահ­լիճ­նե­րով, ա­ռան­ձին կենտ­րոն­նե­րով։ Նպա­տա­կա­հար­մար եմ գտ­նում հա­մալ­սա­րա­նի ֆա­կուլ­տետ­նե­րի և մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի հա­մա­պա­տաս­խա­նու­թյու­նը Երևա­նի հա­մալ­սա­րա­նի մաս­նա­գի­տու­թյուն­նե­րին, ինչ­պես նաև ծրագ­րե­րին։ Հաշ­վի առ­նե­լով, որ մեր հա­մալ­սա­րա­նի ա­ռաջ­նա­յին նպա­տակ­նե­րից է ման­կա­վար­ժա­կան կադ­րե­րի թո­ղար­կու­մը, ուս­տի ման­կա­վար­ժա­կան մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի հա­մար մեծ նշա­նա­կու­թյուն տալ ա­ռար­կա­յի մե­թո­դի­կա­յի ու­սում­նա­սիր­մա­նը, ա­վե­լաց­նել ման­կա­վար­ժա­կան պրակ­տի­կա­յի տևո­ղու­թյու­նը դպ­րոց­նե­րում։ Ցա­վա­լի է, որ վեր­ջին տա­րի­նե­րին ֆի­զի­կա­յի և քի­միա­յի մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի գծով ըն­դու­նե­լու­թյուն չի կա­տար­վում։ Պետք է ընդ­հան­րա­պես հա­տուկ ու­շադ­րու­թյուն դարձ­նել այդ հույժ կարևոր խնդ­րին և այն հասց­նել թե­կուզ պա­տե­րազ­մի տա­րի­նե­րի մա­կար­դա­կին, ու­նե­նալ սե­փա­կան պրո­ֆե­սո­րա­դա­սա­խո­սա­կան ո­րա­կյալ կազմ։ Մշ­տա­կան հոգ տա­նել պա­հան­ջարկ ու­նե­ցող մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի և կադ­րե­րի պատ­րաստ­ման աշ­խա­տանք­նե­րի մա­սին։ Ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում ճիշտ եմ հա­մա­րում բնա­գի­տա­կան մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի անվ­ճար ըն­դու­նե­լու­թյու­նը և կր­թա­թո­շակ տա­լը։ Մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի ըն­դու­նե­լու­թյու­նը հա­մա­պա­տաս­խա­նեց­նել Ար­ցա­խի սո­ցիալ-տն­տե­սա­կան պա­հան­ջար­կին։

Համ­լետ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ (2002-2008թթ.).- Ար­ցա­խյան պա­տե­րազ­մը բա­ցա­սա­բար անդ­րա­դար­ձավ հա­մալ­սա­րա­նի ու­սա­նող­նե­րին և դա­սա­խո­սա­կան կազ­մին` քա­նա­կի ա­ռու­մով։ Բայց կա­րո­ղա­ցանք վե­րա­կանգ­նել գույ­քա­յին վնաս­նե­րը, իսկ բա­րո­յա­կան վնաս­նե­րը դեռ պահ­պան­վում են։ Կր­թա­կան հա­մա­կար­գը ՙպահ­պա­նո­ղա­կան՚ հա­մա­կարգ է, ո­րում բա­րե­փո­խում­ներ ի­րա­կա­նաց­նե­լուն պետք է զգու­շու­թյամբ վե­րա­բեր­վել։ Ար­ցա­խի կր­թա­կան հա­մա­կար­գի ան­ցու­մը պետք է ի­րա­գործ­վի` խո­րա­պես հաս­կա­նա­լով նրա ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը։ Անհ­րա­ժեշտ է մա­գիստ­րո­սա­կան հա­մա­կար­գին վե­րա­բեր­վել ա­ռանձ­նա­հա­տուկ լր­ջու­թյամբ, քա­նի որ ՙմո­տա­վո­րա­պես՚ գի­տու­թյուն չի լի­նում, այդ գի­տա­կան աս­տի­ճա­նը չպետք է հա­սա­նե­լի լի­նի բո­լո­րին, անհ­րա­ժեշտ է դա­սա­խոս­ներ վե­րա­պատ­րաս­տել այլ գի­տա­կան հիմ­նարկ­նե­րում։
Ա­մե­նա­լավն ու բա­րին եմ ցան­կա­նում իմ մայր բու­հի կես­դա­րյա տա­րե­դար­ձին, կեց­ցեն ու­սա­նող­ներն ու դա­սա­խոս­նե­րը։

Ստե­փան ԴԱ­ԴԱ­ՅԱՆ (2008-2013թթ.).- ԱրՊՀ-ն (նախ­կին ման­կա­վար­ժա­կան ինս­տի­տու­տը) անգ­նա­հա­տե­լի դեր ու­նի Ար­ցա­խում հա­յա­պահ­պա­նու­թյան, ազ­գա­յին վե­րա­զար­թոն­քի և ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի, ինչ­պես նաև հա­ջոր­դող տա­րի­նե­րի երկ­րի շե­նաց­ման գոր­ծում։ Մաղ­թում եմ բո­լոր ձեռք­բե­րում­նե­րին ի­մաս­տա­վո­րում, գի­տակր­թա­կան բնա­գա­վա­ռում ա­ռա­ջա­տար փոր­ձի ներդ­րում, երկ­րի զար­գաց­ման հա­մար պա­հանջ­վող մաս­նա­գետ­նե­րի պատ­րաս­տում։

Մա­նուշ ՄԻ­ՆԱ­ՍՅԱՆ (2013-2018թթ.).- Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նին մաղ­թում եմ կա­յուն զար­գա­ցում։ Ազ­գա­յին ար­ժեք­նե­րի պահ­պա­նու­թյան գոր­ծը միայն հա­մալ­սա­րա­նի ղե­կա­վա­րու­թյան և կո­լեկ­տի­վի խն­դի­րը չէ, այն հա­ջո­ղու­թյամբ ի կա­տար կած­վի, ե­թե դրան նվիր­վի ամ­բողջ աշ­խար­հով մեկ սփռ­ված ազ­գը։ Վս­տահ եմ, որ հա­մալ­սա­րա­նը զար­գա­նում է ճիշտ ու­ղիով, և տա­րի­ներ անց մենք կու­նե­նաք մեր ե­րա­զած կր­թօ­ջա­խը։

Պատ­րաս­տեց
Նա­նե ՀԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆՅԱ­ՆԸ