[ARM]     [RUS]     [ENG]

ԲՈՒՀՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԱՐՄԱՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆՆ ՈՒ ԱԶԱՏՈՒՀԻ ՍԻՄՈՆՅԱՆԸ

Ալիսա ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 Շու­շիի տեխ­նո­լո­գիա­կան հա­մալ­սա­րան (ՇՏՀ) են այ­ցե­լել գոր­ծա­րար, բա­րե­րար, ՙԱ­րա­րիչ՚ բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մի կող­մից ի­րա­կա­նաց­վող ՙՃա­նա­չի՜ր քո հայ­րե­նի­քը՚ ծրագ­րի ղե­կա­վար Ար­ման Հա­կոբ­ջա­նյա­նը և նույն հիմ­նադ­րա­մի երևա­նյան գրա­սե­նյա­կի ղե­կա­վար, ՙՀե­ռան­կար՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ Ա­զա­տու­հի Սի­մո­նյա­նը։ 

Հա­մալ­սա­րա­նի նիս­տե­րի դահ­լի­ճում նրանք հան­դի­պում են ու­նե­ցել ու­սա­նող­նե­րի և դա­սա­խոս­նե­րի հետ։

Ող­ջու­նե­լով հա­մալ­սա­րա­նա­կան­նե­րին՝ Ա. Հա­կոբ­ջա­նյա­նը նշել է, որ իր այ­ցի նպա­տակն է ա­մուր կա­պեր ստեղ­ծել ՇՏՀ-ի հետ և հա­մա­գոր­ծակ­ցու­թյան շր­ջա­նակ­նե­րում հնա­րա­վո­րու­թյուն տալ ու հո­վա­նա­վո­րել բու­հի այն ու­սա­նող­նե­րին, ով­քեր հան­դես կգան հե­տաքր­քիր բիզ­նես նա­խագ­ծե­րով: ՙԱյ­սօր մեր ե­րի­տա­սարդ­նե­րի շր­ջա­նում կա մո­տի­վա­ցիա­յի պա­կաս և շփ­ման պա­սի­վու­թյուն։ Մենք փոր­ձում ենք արթ­նաց­նել նրանց մեջ այդ մո­տի­վա­ցիան, և նոր մտ­քեր ու գա­ղա­փար­ներ փո­խան­ցել նրանց, մեր նա­խա­ձեռ­նու­թյամբ, ինչ­պես նաև մեր փոր­ձը կի­սել նրանց հետ՚,-ըն­դգ­ծել է նա, հա­վե­լե­լով, որ ի­րենց սե­փա­կան գոր­ծու­նեու­թյունն սկ­սած ե­րի­տա­սարդ­նե­րի հետ կկնք­վի գոր­ծըն­կե­րա­յին պայ­մա­նա­գիր և կցու­ցա­բեր­վի ա­ջակ­ցու­թյուն, իսկ հան­դի­պում­նե­րը ՇՏՀ-ի ու­սա­նո­ղու­թյան հետ կլի­նի շա­րու­նա­կա­կան՝ ի հայտ բե­րե­լու շնոր­հա­շատ ու­սա­նող­նե­րին։
Ա. Հա­կոբ­ջա­նյա­նը խո­սել է նաև տար­բեր նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի մա­սին, ո­րոնք փոր­ձում է կյան­քի կո­չել՝ ի նպաստ Ար­ցա­խի մի շարք ո­լորտ­նե­րի զար­գաց­ման։
Ա. Սի­մո­նյանն իր հեր­թին ներ­կա­յաց­րել է ՙԱ­րա­րիչ՚ բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մի և ՙՀե­ռան­կար՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան կող­մից ի­րա­կա­նաց­վող մի շարք ծրագ­րեր և մատ­նան­շել այն խն­դիր­նե­րը, ո­րոնք հան­դի­պում են ե­րի­տա­սար­դու­թյան և ու­սա­նո­ղու­թյան շր­ջա­նում ու ա­ռա­ջար­կել լուծ­ման ու­ղի­ներ։ Նա ու­սա­նող­նե­րին հոր­դո­րել է ակ­տի­վո­րեն ներգ­րավ­վել հա­սա­րա­կա­կան կյան­քում տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին, ան­մասն չմ­նալ ի­րենց մաս­նակ­ցու­թյունն ու­նե­նա­լու ծրագ­րե­րին։
Հյու­րե­րը ե­ղել են նաև հա­մալ­սա­րա­նի ու­սում­նա­փորձ­նա­կան լա­բո­րա­տո­րիա­յում (ղե­կա­վար՝ Գա­գիկ Ներ­սի­սյան), ծա­նո­թա­ցել այն­տեղ պատ­րաստ­վող մի շարք դե­ղա­մի­ջոց­նե­րի, քսուք­նե­րի պատ­րաստ­ման գոր­ծըն­թա­ցին: