[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆՄՆԱՑՈՐԴ ՆՎԻՐՈՒՄ ԱՐՑԱԽՅԱՆ ԴՊՐՈՑԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րա­րու­թյու­նը դեկ­տեմ­բե­րի 18-ին 70-ա­մյա հո­բե­լյա­նի առ­թիվ հյու­րըն­կա­լել է նախ­կին նա­խա­րար Սլա­վա Աս­րյա­նին: Կյան­քի շուրջ հինգ տաս­նա­մյա­կը կր­թա­կան հա­մա­կար­գին նվի­րած, հա­սա­րակ ու­սուց­չից մինչև ո­լոր­տի ղե­կա­վա­րի պաշ­տո­նում աշ­խա­տած ման­կա­վար­ժի հո­բե­լյա­նը հա­րա­զատ օ­ջա­խում նշե­լու նա­խա­ձեռ­նու­թյու­նը նա­խա­րար Նա­րի­նե Ա­ղա­բա­լյա­նինն էր, քա­նի որ մար­դու նրա տե­սակն ի­րոք պա­հանջ­ված է Ար­ցա­խում: Ըստ Ն. Ա­ղա­բա­լյա­նի` այն­քան քիչ են մնա­ցել ճշ­մա­րիտ մտա­վո­րա­կան­նե­րը, որ նրանց պետք է փայ­փա­յել ու մե­ծա­րել, հա­կա­ռակ պա­րա­գա­յում ար­ժե­հա­մա­կար­գի կո­րուստ կա­րող ենք ու­նե­նալ: Նման մտա­վո­րա­կա­նին մե­ծա­րե­լը ոչ այն­քան կարևոր է իր հա­մար, որ­քան` սե­րունդ­նե­րի, քան­զի միայն ճիշտ գնա­հա­տե­լով նա­խորդ­նե­րի կա­տա­րա­ծը` կա­րող ենք վս­տա­հա­բար ա­սել, որ ճիշտ ենք ապ­րում:

Անդ­րա­դառ­նա­լով Ս. Աս­րյա­նի աշ­խա­տան­քա­յին գոր­ծու­նեու­թյա­նը` Ն. Ա­ղա­բա­լյա­նը շեշ­տեց նրա նվիր­վա­ծու­թյու­նը կր­թա­կան հա­մա­կար­գին` սկ­սած դպ­րո­ցում աշ­խա­տե­լուց մինչև նա­խա­րա­րու­թյու­նում վար­չու­թյան պետ, փոխ­նա­խա­րար և նա­խա­րար աշ­խա­տե­լը. ՙԱյդ թվե­րի հետևում շատ մեծ բո­վան­դա­կու­թյուն կա: Դրա­նում Ձեր մեծ ջան­քերն են, հոգ­սերն ու մտա­հո­գու­թյուն­նե­րը, իղ­ձե­րը, ու­րա­խու­թյուն­ներն ու հպար­տու­թյու­նը: Այդ բո­լոր տա­րի­նե­րին Դուք Ձեր հո­գու մի մաս­նիկն եք ներդ­րել՚:
Ն. Ա­ղա­բա­լյա­նը շնոր­հա­կա­լա­գիր հանձ­նեց հո­բե­լյա­րին, ո­րում մաս­նա­վո­րա­պես աս­ված է. ՙԴուք Ար­ցախ աշ­խար­հի նվի­րյալ զա­վակ­նե­րից եք, նա­հա­պետ­նե­րից, ո­րի վառ տա­ղան­դը բնու­թագ­րում է թո­ղած լու­սա­վոր հե­տա­գի­ծը: Ձեր ան­հա­տա­կա­նու­թյու­նը դրսևոր­վել է Ձեր գոր­ծու­նեու­թյան ամ­բողջ ըն­թաց­քում: Հետ­պա­տե­րազ­մյան Ար­ցա­խում կր­թա­կան հա­մա­կար­գը վե­րա­կանգ­նե­լու հա­մար իս­կա­պես մեծ ջան­քեր էին անհ­րա­ժեշտ և անմ­նա­ցորդ նվի­րում: Դուք Ձեր գի­տելք­ներն ու ար­հես­տա­վար­ժու­թյու­նը ի սպաս դրե­ցիք այն կեն­սա­կան գոր­ծին, ո­րը կոչ­վում է հա­յա­պահ­պա­նում: Հի­րա­վի, մեծ է Ձեր ներդ­րումն ար­ցա­խյան դպ­րո­ցի կա­յաց­ման գոր­ծում, և պա­տա­հա­կան չէ, որ հայ­րե­նի­քի ա­պա­գա­յով մտա­հոգ յու­րա­քան­չյուր ոք Ձեր ա­րած-թո­ղա­ծի վե­րա­բե­րյալ ար­տա­հայտ­վում է մե­ծա­գույն ակ­նա­ծան­քով՚:
Հարգ­ված ման­կա­վար­ժի և ղե­կա­վա­րի մա­սին ի­րենց սր­տի խոսքն ա­սա­ցին նաև գոր­ծըն­կեր­նե­րը: Բո­լո­րի խոս­քում ընդ­գծ­վեց Ս. Աս­րյա­նի գոր­ծի­մա­ցու­թյու­նը, բո­լո­րի հան­դեպ հար­գա­լից վե­րա­բեր­մուն­քը, ա­մեն հար­ցում ու­սու­ցիչ լի­նե­լը:
Ս. Աս­րյա­նը, ո­րի հա­մար ա­նակն­կալ էր մե­ծար­ման այդ մի­ջո­ցա­ռու­մը, նկա­տե­լի հուզ­ված էր: Շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նե­լով նա­խա­րա­րու­թյա­նը և այն բո­լոր կո­լեկ­տիվ­նե­րին, որ­տեղ աշ­խա­տել է, նա ա­սաց. ՙԱյս տա­րի­նե­րի ըն­թաց­քում բա­զում խն­դիր­ներ են ե­ղել, բայց երբ աշ­խա­տում ես կո­լեկ­տի­վի հետ, դրանք բա­վա­կա­նին հեշտ են հաղ­թա­հար­վում: Հու­սով եմ, տի­կին նա­խա­րար, այ­սու­հետ ևս Ձեր գլ­խա­վո­րու­թյամբ հա­մա­կար­գը կկա­րո­ղա­նա կա­տա­րել բո­լոր այն աշ­խա­տան­քը, ո­րոնք պետք է նպաս­տեն մեր կր­թու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի ո­լորտ­նե­րի զար­գաց­մա­նը՚:
Ս. Աս­րյա­նը շա­րու­նա­կում է հետևել գոր­ծըն­կեր­նե­րի աշ­խա­տան­քին ու կր­թա­կան հա­մա­կար­գի հա­ջո­ղու­թյուն­նե­րին: Նրան ու­րա­խաց­նում են մեր դպ­րո­ցա­կան­նե­րի ա­ռար­կա­յա­կան, օ­լիմ­պիա­դա­նե­րում ու­նե­ցած հա­ջո­ղու­թյուն­նե­րը, մեր մար­զիկ­նե­րի և այլ մր­ցույթ­նե­րում ե­րե­խա­նե­րի ու ե­րի­տա­սարդ­նե­րի հաղ­թա­նակ­նե­րը: ՙԵս գտ­նում եմ, որ այն աշ­խա­տանք­նե­րը, որ կա­տար­վել և շա­րու­նակ­վում է կա­տար­վել, ի­զուր չեն ան­ցել, ծա­ռա­յում են բուն նպա­տա­կին՚:
;