[ARM]     [RUS]     [ENG]

ԳՐԱ­ԿԱՆ ՎԱՍ­ՏԱ­ԿԻ ՀԱ­ՄԱ­ԿԱՐԳ­ՎԱԾ ՔՆ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ

 

 

 

Ա­նա­հիտ Ա­ԹԱ­ՅԱՆ

Բանասիրական գիտությունների թեկնածու,
ԱրՊՀ պրոֆեսոր

 Սփյուռ­քա­հայ ար­ձա­կը բո­լոր ժա­մա­նակ­նե­րում պա­հեց և այ­սօր էլ պա­հում է իր գեր­խն­դի­րը՝ տա­րա­գիր հա­յու­թյան ճա­կա­տագ­րի հար­ցը՝ իր են­թա­հար­ցե­րով. կորս­ված հայ­րե­նիք, սպի­տակ ջարդ, հա­մա­հա­վա­քի ե­րազ, հոգս ու տա­ռա­պանք, մարդ­կա­յին ապ­րում­ներ, ո­րոնք մշ­տա­պես գրա­կա­նու­թյան նյութն են ու բո­վան­դա­կու­թյու­նը։ Հայ­րե­նի­քից հե­ռու ստեղծ­ված գրա­կա­նու­թյունն ամ­բող­ջա­կան հայ գրա­կա­նու­թյան մի մասն է՝ ան­կախ աշ­խար­հագ­րա­կան հե­ռա­վո­րու­թյու­նից և լեզ­վա­կան տար­բեր ի­րո­ղու­թյուն­նե­րից։ Տա­ղան­դա­վոր հայ գրո­ղի եր­կը, որ­տեղ էլ նրա հե­ղի­նա­կը ստեղ­ծա­գոր­ծի, մայր գրա­կա­նու­թյան սե­փա­կա­նու­թյունն է, քա­նի որ ազ­գա­յին ար­ժեք է։

Գրա­սե­ղա­նիս է վեր­ջերս հրա­տա­րակ­ված մի գիրք՝ սփյուռ­քա­հայ գրող Պ. Հա­ճյա­նի կյան­քի ու գոր­ծու­նեու­թյան մա­սին։ Հե­ղի­նակ, ով աս­պա­րեզ է ի­ջել 20-րդ դա­րի 2-րդ կե­սին, և ում գրա­կան ժա­ռան­գու­թյու­նը ո­րո­շա­կի դեր ու­նի ան­ցյալ դա­րաս­կզ­բի Սփյուռ­քի գրա­կան բազ­մա­շերտ ճա­նա­պարհ­նե­րին։
Նախ­կին ու­սա­նո­ղու­հուս տք­նան­քի ար­դյունքն է նրա ա­ռա­ջին գրա­կա­նա­գի­տա­կան ժո­ղո­վա­ծուն, ո­րի գի­տա­կան խմ­բա­գի­րը բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր, սփյուռ­քա­հայ գի­տու­թյան նվի­րյալ Ս. Դա­նիե­լյանն է, գրա­խո­սը՝ բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր, ՀՀ գի­տու­թյան վաս­տա­կա­վոր գոր­ծիչ Ս. Մու­րա­դյա­նը։ Հայտ­նի գրա­կա­նա­գետ­նե­րի ծան­րակ­շիռ կար­ծիք­նե­րից հե­տո, թերևս, դժ­վար է որևէ խոսք ա­սել գր­քի մա­սին, սա­կայն Ն. Դավ­թյա­նի գրա­կա­նա­գի­տա­կան ա­նու­րա­նա­լի ձիր­քը, հս­տակ շա­րադ­րան­քը, հպար­տա­նա­լու և ա­վագ գոր­ծըն­կե­րոջ ի­րա­վուն­քը ստի­պեց գրիչ վերց­նել և ո­րո­շա­կի խոսք ա­սել ե­րի­տա­սարդ գրա­կա­նա­գե­տի հե­տաքր­քիր ու­սում­նա­սի­րու­թյան մա­սին։
Պ. Հա­ճյա­նի մա­սին մեր գրա­կա­նա­գի­տու­թյու­նը ո­րո­շա­կի խոսք ա­սել է, ու­սում­նա­սի­րող­նե­րը տար­բեր տե­սան­կյու­նից գնա­հա­տել են նրա վաս­տա­կը, սա­կայն Ն. Դավ­թյա­նի գիրքն ա­ռա­ջին ամ­բող­ջա­կան, հա­մա­կարգ­ված խոսքն է Հա­ճյան գրո­ղի, նշա­նա­վոր մտա­վո­րա­կա­նի, հայ­րե­նա­սեր մար­դու գրա­կան-գե­ղար­վես­տա­կան վաս­տա­կի մա­սին։ Բա­վա­կա­նին և՜ բարդ, և՜ նուրբ խն­դիր­ներ ար­ծար­ծող այս գիր­քը բա­ցա­հայ­տում է հա­յա­պահ­պա­նու­թյան գոր­ծըն­թա­ցում սփյուռ­քա­հայ նշա­նա­վոր գործ­չի կեն­սա­կեր­պի պատ­մա­ճա­նա­չո­ղա­կան, ար­դիա­կան նշա­նա­կու­թյու­նը։
Ե­րի­տա­սարդ գրա­կա­նա­գե­տի ծան­րակ­շիռ խոս­քը՝ դա­րաս­կզ­բի և ան­ցյալ դա­րա­վեր­ջի գրա­կա­նու­թյան հիմ­նախն­դիր­նե­րի հա­մա­պատ­կե­րում Պ. Հա­ճյա­նի վաս­տա­կի մա­սին, հպար­տու­թյան զգա­ցու­մով է լց­նում ա­վագ սերն­դի հո­գին, մա­նա­վանդ որ, Ս. Մու­րա­դյա­նի հա­վաստ­մամբ, Ն. Դավ­թյա­նը ՙգրա­կան գրա­գի­տու­թյան հետ միա­սին դրսևո­րել է ազ­գա­յին-քա­ղա­քա­կան մտա­ծո­ղու­թյան հա­սու­նու­թյուն՚։
Գրա­կա­նա­գի­տա­կան հա­սուն մո­տե­ցու­մը Ն. Դավ­թյա­նին ուղ­ղոր­դել է Հա­ճյան գրո­ղին ու գե­ղա­գե­տին բա­ցա­հայ­տել նա­խորդ­նե­րի և սերն­դա­կից­նե­րի հետ գրա­կան ա­ղերս­նե­րում, կա­րո­տի ու նա­հան­ջի գրա­կա­նու­թյան, հայ­րե­նա­դար­ձու­թյան հա­մա­պատ­կեր­նե­րում։
Ա­մե­նաար­ժե­քա­վո­րը աշ­խա­տու­թյան մեջ, թերևս, Ն. Դավ­թյա­նի՝ գրա­կա­նա­գի­տա­կան ա­սե­լի­քի վս­տահ, ան­վա­րան, ա­ներկ­բա շա­րադ­րանքն է, ո­րը վկա­յում է նրա կուռ մտա­ծո­ղու­թյան, հաս­տա­տուն աշ­խար­հա­յաց­քի, երևույթ­նե­րը ճիշտ ըն­կա­լե­լու բազ­մա­ձիրք ու­նա­կու­թյան մա­սին, ո­րից էլ աշ­խա­տան­քը շա­հել է։ Թե­րի կլի­ներ սփյուռ­քա­հայ գրա­կա­նու­թյան պատ­մու­թյու­նը՝ ա­ռանց Պ. Հա­ճյա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյան մեկ­նա­բա­նու­թյան, ա­ռանց ա­վագ սերն­դի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մեջ նրա տի­պա­կա­նու­թյան ընդ­գծ­ման, ա­ռանց հատ­կա­պես նրա գի­տա­ման­կա­վար­ժա­կան գոր­ծու­նեու­թյան բա­ցա­հայտ­ման։ Գր­քի հա­ջո­ղու­թյան գաղտ­նիք­նե­րից մեկն էլ հե­ղի­նա­կի աշ­խար­հա­յաց­քա­յին ճիշտ կողմ­նո­րո­շումն է, մա­նա­վանդ որ դժ­վար է այ­սօր քան­դել բազ­մա­թիվ խճճ­ված հար­ցե­րի թն­ջու­կը՝ կապ­ված հայ­րե­նի­քում ապ­րող և հայ­րե­նի ե­զեր­քի կա­րո­տով տո­չոր­վող գրող­նե­րի միջև ծա­ռա­ցած խն­դիր­նե­րի հետ։ Դժ­վար է ձեր­բա­զատ­վել կո­մու­նիս­տա­կան, խոր­հր­դա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյան ազ­դե­ցու­թյու­նից (աղ­բյուր­նե­րը հս­կա­յա­կան են), սա­կայն Ն. Դավ­թյա­նը հմ­տո­րեն ջո­կում-զա­նա­զա­նում է կարևո­րը, մնա­յու­նը, սփյուռ­քյան ի­րա­կա­նու­թյան հա­մար բնո­րո­շը, որ­սում է, կարևո­րում սփյուռ­քի մար­դու գո­յատևման ճի­չը։ Հե­տաքր­քիր է այն փաս­տը, որ Պ. Հա­ճյա­նը մի­ջին դա­սա­րան­նե­րի հա­յե­րե­նի ձևա­բա­նու­թյան ու­սուց­մա­նը հատ­կաց­նում է առն­վազն 3 տա­րի՝ նկա­տի ու­նե­նա­լով լեզ­վի ու­սու­ցու­մից բխող յու­րաց­ման դժ­վա­րու­թյու­նը՝ կապ­ված տա­րա­ծաշր­ջա­նա­յին հան­գա­մանք­նե­րի հետ։ Հա­յե­ցի դաս­տիա­րա­կու­թյա­նը նպաս­տող եր­կեր են ցածր դա­սա­րան­նե­րի հա­մար գր­ված ՙՍո­նիա, հա­յե­րեն գի­տե՞ս՚ խո­րագ­րով մայ­րե­նիի դա­սագր­քե­րը, ՙՊզ­տիկ լե­զու, զուարթ լե­զու՚ շար­քը։ Ն. Դավ­թյա­նը քն­նում է ՙՀայ մտ­քի մշակ­նե­րը՚ երկ­հա­տոր աշ­խա­տու­թյու­նը, մեկ­նա­բա­նում 2 հա­տոր­նե­րի հա­յե­ցա­կե­տե­րը՝ որ­պես հայ մշա­կույ­թի և մտա­վոր կյան­քի բա­ցա­հայ­տում­ներ։

 

Քն­նու­թյան է առն­վում Հա­ճյա­նի վաս­տա­կը՝ նաև որ­պես պատ­մու­թյան տե­սա­բան։ Այս­տեղ երևում է քա­ղա­քա­գետ Հա­ճյա­նը, ով իր վր­դով­մունքն է ար­տա­հայ­տում հայ ան­խո­հեմ և ան­միա­բան քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյուն­նե­րի և նրանց կար­ճա­տես պա­րագ­լուխ­նե­րի հան­դեպ։ Ն. Դավ­թյա­նի սթափ հա­յաց­քի տակ մեկ­նա­բան­ված է Հա­ճյա­նի գա­ղա­փա­րա­կան ուղղ­վա­ծու­թյու­նը՝ կապ­ված նաև գեր­տե­րու­թյուն­նե­րի նկր­տում­նե­րի դա­տա­պարտ­ման հետ։
Փոքր ար­ձա­կի քն­նու­թյան հե­տաքր­քիր օ­րի­նակ է ՙՀրամ­մե­ցե՜ք, պա­րոն­ներ՚ պատմ­վա­ծա­շա­րը՝ որ­պես գե­ղար­վես­տա­կան տա­րեգ­րու­թյան նա­խա­փորձ, որ հե­ղի­նա­կը ոչ միայն գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ըն­թաց­քին հետևող է, այլև ան­մի­ջա­պես իր դա­տում­նե­րով ու են­թադ­րու­թյուն­նե­րով կյան­քը հե­տա­զո­տող։
Հե­տաքր­քիր զու­գա­հեռ­նե­րով է Ն. Դավ­թյա­նը քն­նում Հա­ճյա­նի հե­րոս­նե­րի ճա­կա­տա­գի­րը։ Հո­գե­բա­նա­կան ար­ձա­կի ներ­կա­յա­ցու­ցիչ հե­ղի­նա­կի կեր­պար­նե­րը խո­րա­սուզ­ված են աշ­խար­հա­քա­ղա­քա­կան երևույթ­նե­րի և ներ­գաղ­թի հա­կադ­րու­թյան մեջ։ Մի շարք բա­ցա­հայ­տում­նե­րի հա­մա­պատ­կե­րում մեկ­նա­բան­վում է Պ. Հա­ճյա­նի աշ­խար­հը՝ կապ­ված ներ­գաղ­թի ող­բեր­գա­կան ըն­թաց­քի հետ։ Դի­պուկ ու տե­ղին զու­գա­հեռ­նե­րով հե­ղի­նա­կը բա­ցա­հայ­տում է սե­փա­կան ՙմեր հայ­րե­նի­քը՚ գտ­նե­լու փնտր­տու­քը, այդ փնտր­տու­քի մեջ ե­րազ­նե­րի բա­խու­մը։ Հե­տաքր­քիր է Հա­ճյա­նի ՙԱնդ­րա­նիկ Փա­շա Հա­յաս­տան գնաց՚ պատմ­ված­քի վեր­լու­ծու­թյու­նը, ո­րը տար­վում է Մ. Գալ­շո­յա­նի ՙՄամփ­րե ար­քա­յի՚ հետ զու­գա­հե­ռով։
Պ. Հա­ճյա­նի եր­կե­րի ժան­րա­յին նկա­րա­գի­րը Ն. Դավ­թյա­նը բա­ցա­հայ­տում է գրա­կա­նու­թյան տե­սու­թյան հա­մա­պատ­կե­րում՝ ըն­դգ­ծե­լով հե­ղի­նա­կի հայ­րե­նա­սի­րու­թյան դա­սե­րը պատմ­ված­քի ակ­նար­կի, հե­քիա­թի ժան­րե­րում։
Ո­րո­շա­կի վս­տահ կեց­վածք ու­նի ե­րիա­տա­սարդ գրա­կա­նա­գե­տը՝ ազ­գա­յին ինք­նու­թյան կորս­տյան տագ­նա­պի հիմ­նախ­նդ­րի քն­նու­թյա­նը վե­րա­բե­րող հատ­ված­նե­րում։ Ն. Դավ­թյա­նը եզ­րա­կաց­նում է, որ շահ­նու­րյան նա­հան­ջի ար­ձա­գան­քը տար­բեր ղո­ղանջ­նե­րով որ­դեգ­րում է ու­սու­ցիչ Հա­ճյա­նը՝ ա­մեն օր առ­նչ­վե­լով այդ ի­րո­ղու­թյա­նը, շա­րու­նա­կա­բար մա­քա­ռե­լով լեզ­վի նա­հան­ջի դեմ։
Հի­րա­վի, Ն. Դավ­թյա­նի կող­մից Հա­ճյան գրողն ու գե­ղա­գե­տը բա­ցա­հայտ­ված են նա­խորդ­նե­րի ու սերն­դա­կից­նե­րի հետ գրա­կան ա­ղերս­նե­րում, կա­րո­տի և նա­հան­ջի գրա­կա­նու­թյան, հայ­րե­նա­դար­ձու­թյան հա­մա­պատ­կե­րում։
Կա­նաչ ճա­նա­պարհ սկս­նակ գրա­կա­նա­գե­տին։ Հա­մոզ­ված եմ, որ գիրքն, ան­տա­րա­կույս, կհա­մալ­րի սփյուռ­քա­հայ հե­ղի­նակ­նե­րին վե­րա­բե­րող գրա­կա­նա­գի­տա­կան աշ­խա­տու­թյուն­նե­րի ցան­կը և կհե­տաք­րք­րի սփյուռ­քա­հայ գրա­կա­նու­թյան ու­սում­նա­սի­րու­թյամբ զբաղ­վող գրա­կա­նա­գետ­նե­րին և բա­նա­սի­րա­կան ֆա­կուլ­տե­տի ու­սա­նող­նե­րին։