Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՀԱՍ­ՏԱՏ­ՎԵԼ Է ՎԵՑ ԳԻ­ՏԱ­ԿԱՆ ԹԵ­ՄԱ

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Ար­ցա­խի գի­տա­կան կենտ­րո­նի գիտ­խոր­հր­դի օ­րերս կա­յա­ցած նիս­տին Կենտ­րո­նի տնօ­րեն Ստե­փան Դա­դա­յա­նը ներ­կա­յաց­րել է ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րա­րու­թյան կող­մից 2019թ. սեպ­տեմ­բե­րին հայ­տա­րար­ված գի­տա­կան և գի­տա­տեխ­նի­կա­կան գոր­ծու­նեու­թյան պայ­մա­նագ­րա­յին (թե­մա­տիկ) ֆի­նան­սա­վոր­ման շր­ջա­նակ­նե­րում կի­րա­ռա­կան ար­դյուն­քի ձեռք­բեր­մանն ուղղ­ված գի­տա­կան թե­մա­նե­րի հայ­տե­րի ընտ­րու­թյան մր­ցույ­թի ար­դյունք­նե­րով հաս­տատ­ված թե­մա­նե­րը: Ս. Դա­դա­յա­նի ի­րա­զեկ­մամբ՝ կա­ռույ­ցը ներ­կա­յաց­րել է 12 հայտ, ո­րից 4-ը՝ տեխ­նի­կա­կան ստուգ­ման ժա­մա­նակ չեն ըն­դուն­վել։ ՀՀ-ում հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գետ­նե­րի կող­մից ներ­կա­յաց­ված կար­ծիք­նե­րի հի­ման վրա մյուս թե­մա­նե­րից ԱՀ կա­ռա­վա­րու­թյու­նը հաս­տա­տել է 6 թե­մա, ո­րոնց ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը կսկս­վեն ըն­թա­ցիկ տար­վա հուն­վա­րին։

Դրանք վե­րա­բե­րում են ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան էթ­նո­քա­ղա­քա­կան կոնֆ­լիկ­տի փի­լի­սո­փա­յա­կան տե­սան­կյուն­նե­րին, հա­կա­ման­րէա­յին հատ­կու­թյամբ օժտ­ված պրո­բիո­տիկ ման­րէ­նե­րով ա­նաս­նա­կե­րե­րի (սի­լոս) հարս­տաց­ման տեխ­նո­լո­գիա­յի մշակ­մա­նը, Ազ­գա­յին գո­յա­բա­նու­թյան և հայ­րե­նի­քի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան հիմ­նախն­դիր­նե­րին (20-րդ դա­րի հայ գրա­կա­նու­թյան մեջ), ԱՀ տա­րած­քում ա­ճող դե­ղա­բու­ծա­կան հում­քի կազ­մի հա­մա­լիր ու­սում­նա­սի­րու­թյա­նը և դրանց հնա­րա­վոր կի­րառ­մա­նը, Ար­ցախ-Սփյուռք 20-րդ դա­րա­վեր­ջի և 21-րդ դա­րաս­կզ­բի առն­չու­թյուն­նե­րին, ինչ­պես նաև՝ ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­մա­նը:
Այ­նու­հետև գիտ­խոր­հր­դի մաս­նա­կից­նե­րը լսե­ցին ԱՀ պետ­բյու­ջեի մի­ջոց­նե­րով 2019-2020թթ. ի­րա­կա­նաց­վող գի­տա­կան թե­մա­նե­րի կա­տար­ման ըն­թաց­քի մա­սին հաշ­վետ­վու­թյուն­նե­րը, ո­րոնք ներ­կա­յաց­րին թե­մա­նե­րի ղե­կա­վար­նե­րը:
ՙԱր­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան պատ­մու­թյու­նը 1991-2020թթ.՚ գի­տա­կան թե­մա­յի ղե­կա­վա­րը պատ­մա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր Վահ­րամ Բա­լա­յանն է։ Նրա խոս­քով՝ թե­մա­յի ու­սում­նա­սի­րումն սկ­սել են ըստ նա­խա­տես­ված օ­րա­ցու­ցա­յին պլա­նի. ա­ռա­ջին տա­րում Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի ար­խիվ­նե­րից ու ՀՀ ազ­գա­յին գրա­դա­րա­նից հա­վա­քագր­վել են բո­լոր նյու­թե­րը։ ՀՀ ազ­գա­յին գրա­դա­րա­նում բա­վա­կա­նին նյու­թեր կան Ղա­րա­բա­ղյան շարժ­ման, Ար­ցա­խի պե­տա­կա­նու­թյան կերտ­ման վե­րա­բե­րյալ՝ հատ­կա­պես մաս­նա­կից­նե­րի հու­շե­րի տես­քով, ո­րոնք, ըստ զե­կու­ցո­ղի, նպա­տա­կա­հար­մար են գտել թերևս ա­ռա­ջին ան­գամ դնել շր­ջա­նա­ռու­թյան մեջ։ Աշ­խա­տան­քի ա­ռա­ջին գլուխն ար­դեն իսկ պատ­րաստ է, միա­ժա­մա­նակ հոդ­ված­ներ են պատ­րաստ­վել ու հրա­տա­րակ­վել ինչ­պես թե­մա­յի ղե­կա­վա­րի, այն­պես էլ կա­տա­րող­նե­րի կող­մից։
Իր խոս­քում ՙԱր­ցա­խի ազ­գագ­րու­թյան գրառ­ման և ու­սում­նա­սի­րու­թյան պատ­մու­թյուն և մա­տե­նա­գի­տու­թյուն՚ թե­մա­յի ղե­կա­վար, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու Ար­մեն Սարգ­սյա­նը նշեց, որ թե­ման, ընդ­հա­նուր առ­մամբ, ամ­փո­փում է Ար­ցա­խի ժո­ղովր­դա­գի­տու­թյու­նը, որն իր մեջ նե­րա­ռում է մի շարք բնա­գա­վառ­ներ, այդ թվում? բա­նա­հյու­սու­թյուն, ազ­գագ­րու­թյուն, բար­բա­ռա­գի­տու­թյուն, հնա­գի­տու­թյուն և պատ­մու­թյուն: Մեծ թվով ար­խի­վա­յին նյու­թեր են հա­վա­քագր­վել ՀՀ գի­տու­թյուն­նե­րի ազ­գա­յին ա­կա­դե­միա­յից, Հնա­գի­տու­թյան և ազ­գագ­րու­թյան ինս­տի­տու­տի ար­խի­վից, Չա­րեն­ցի ան­վան գրա­կա­նու­թյան և ար­վես­տի թան­գա­րա­նից, ՀՀ ազ­գա­յին գրա­դա­րա­նի ֆոն­դից և այլն։
Նրա խոս­քով` ու­սում­նա­սի­րու­թյա­նը զու­գըն­թաց` կազմ­վել է աշ­խա­տանք­նե­րի մա­տե­նա­գի­տա­կան ցան­կը` յու­րա­քան­չյու­րի դի­մաց ամ­փոփ ներ­կա­յաց­նե­լով բո­վան­դա­կու­թյու­նը: Ըստ Ա. Սարգ­սյա­նի՝ ինչ-որ տեղ ա­ռաջ են ան­ցել՝ թե­մա­յի կա­տար­ման հա­մար նա­խա­տես­վող ժամ­կե­տի ա­ռու­մով. պա­հի դրու­թյամբ կա­տար­վել են նաև 2-րդ տար­վա հա­մար նա­խա­տես­ված աշ­խա­տանք­նե­րի մի մա­սը ևս։
Զե­կու­ցո­ղը նաև տե­ղե­կաց­րեց, որ վեր­ջերս Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի գի­տա­կան խոր­հր­դի ո­րոշ­մամբ հաս­տատ­վել է ՙԱր­ցա­խի ժո­ղովր­դա­գի­տու­թյու­նը՚ 20 հա­տո­րյա­կի հրա­տա­րա­կու­մը, և ըստ ո­րոշ­ման՝ նա­խա­տես­վում է յու­րա­քան­չյուր տա­րի տպագ­րել 1-2 հա­տոր։
Ընդ­հա­նուր առ­մամբ՝ նիս­տին ներ­կա­յաց­վել է 8 գի­տա­կան թե­մա­յի հաշ­վետ­վու­թյուն։ Զե­կու­ցող­նե­րը՝ թե­մա­նե­րի ղե­կա­վար­նե­րը, պա­տաս­խա­նել են նաև ներ­կա­նե­րի հար­ցե­րին։
Նիս­տին քն­նարկ­վել են նաև Կենտ­րո­նի գոր­ծու­նեու­թյա­նը վե­րա­բե­րող մի շարք այլ հար­ցեր: