[ARM]     [RUS]     [ENG]

ՈՒ­ՇԱԴ­ՐՈՒ­ԹՅԱՆ ԿԵՆՏ­ՐՈ­ՆՈՒՄ ՄԱ­ՏԱՂ ՍԵ­ՐՈՒՆԴՆ Է

 

 

 

Ա­նա­հիտ ՊԵՏ­ՐՈ­ՍՅԱՆ
ք. Աս­կե­րան

 

Հուն­վա­րի 17-ին Աս­կե­րա­նի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Հա­կոբ Ղահ­րա­մա­նյա­նը հան­դի­պեց շրջ­կենտ­րո­նի Էդ­մոն Բար­սե­ղյա­նի ան­վան միջ­նա­կարգ հոս­քա­յին դպ­րո­ցի ա­վագ դա­սա­րան­նե­րի ա­շա­կերտ­նե­րի հետ։ Հան­դիպ­մա­նը մաս­նակ­ցում էին վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րի տե­ղա­կալ Վա­հագն Առս­տա­մյա­նը, քա­ղա­քա­պետ Սամ­վել Ա­ղա­ջա­նյա­նը, ու­սու­ցիչ­ներ։

Ող­ջու­նե­լով դպ­րո­ցա­կան­նե­րին` վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րը նախ անդ­րա­դար­ձավ նա­խորդ տար­վա ա­ռա­ջին հան­դիպ­մա­նը՝ նշե­լով, որ նպա­տակ ու­նի հա­ճա­խա­կի նման ձևա­չա­փով հան­դի­պում­ներ կազ­մա­կեր­պել դպ­րո­ցա­կան­նե­րի հետ, քն­նար­կել նրանց հու­զող հար­ցե­րը, քա­նի որ նրանք են մեր ա­պա­գան կեր­տող­ներն ու սահ­ման­նե­րի հու­սա­լիու­թյու­նը ե­րաշ­խա­վո­րող­նե­րը։
Դպ­րո­ցա­կան ա­ռօ­րյա­յի, ա­շա­կերտ­նե­րի զբաղ­վա­ծու­թյան, հե­տաք­րք­րա­սի­րու­թյուն­նե­րի մա­սին ամ­փո­փիչ զե­կույ­ցով հան­դես ե­կավ դպ­րո­ցի տնօ­րեն Մա­րել­լա Ա­վա­նե­սյա­նը։ Ա­վագ դպ­րո­ցում սո­վո­րում է 44 ա­շա­կերտ։ Գրե­թե չկան վատ սո­վո­րող­ներ, կան ի­րենց գի­տե­լիք­ներն ու նե­րու­ժը ոչ լիար­ժեք օգ­տա­գոր­ծող ա­շա­կերտ­ներ։ Դպ­րո­ցի տնօ­րե­նը խո­սեց նաև ա­ռար­կա­յա­կան օ­լիմ­պիա­դա­յի մա­սին, որն այս տա­րի, ի տար­բե­րու­թյուն նա­խորդ տա­րի­նե­րի, շատ շուտ է մեկ­նար­կել։ Ա­շա­կերտ­նե­րից շա­տերն էլ ար­դեն թե­րա­հա­վա­տո­րեն են մո­տե­նում օ­լիմ­պիա­դա­նե­րին մաս­նակ­ցե­լուն, քա­նի որ նրանց ամ­րագ­րած բարձր ար­դյունք­նե­րը հե­տա­գա­յում՝ ԲՈՒՀ ըն­դուն­վե­լու պա­րա­գա­յում հաշ­վի չեն առն­վում, ին­չի ար­դյուն­քում բա­վա­կա­նին նվա­զել է մաս­նա­կից­նե­րի թի­վը։ Խոս­վեց բարդ ծրագ­րե­րից, կրկ­նու­սույ­ցի ծա­ռա­յու­թյուն­նե­րից օգտ­վե­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նից։ Ի­հար­կե, ոչ բո­լոր ա­շա­կերտ­ներն են դի­մում կրկ­նու­սույ­ցի օգ­նու­թյա­նը. կան աշ­խա­տա­սեր ա­շա­կերտ­ներ, ով­քեր գի­տակ­ցում են, որ դպ­րո­ցա­կան տա­րի­նե­րը հենց գի­տե­լիք­նե­րի պա­շա­րը հարս­տաց­նե­լու հա­մար են։
Վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րը կարևո­րեց, մեկ ան­գամ ևս ի գի­տու­թյուն դպ­րո­ցա­կան­նե­րի հայ­տա­րա­րեց, որ ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում են լի­նե­լու բարձր ա­ռա­ջա­դի­մու­թյուն գրան­ցած ա­շա­կերտ­նե­րը, ո­րոնց հա­մար կկազ­մա­կերպ­վեն տա­րաբ­նույթ մի­ջո­ցա­ռում­ներ։ Բա­ցե­լով փա­կագ­ծե­րը, Հ. Ղահ­րա­մա­նյա­նը նշեց, որ այս տա­րի դպ­րո­ցում բա­րե­կարգ­ման բա­վա­կա­նին աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վե­լու։ Շի­նա­րա­րու­թյան ա­ռու­մով տա­րին նշա­նա­կա­լից է լի­նե­լու նաև քա­ղա­քի հա­մար, քա­նի որ այս տա­րի մեկ­նար­կե­լու է մշա­կույ­թի տան շի­նա­րա­րու­թյու­նը, և Աս­կե­րա­նը վեր­ջա­պես ու­նե­նա­լու է մի­ջազ­գա­յին չա­փո­րո­շիչ­նե­րին հա­մա­պա­տաս­խա­նող մշա­կույ­թի պա­լատ՝ բո­լոր են­թա­կա­ռուց­վածք­նե­րով։
Ե­րի­տա­սար­դու­թյա­նը հնա­րա­վո­րինս ընդ­գր­կել հա­րա­զատ քա­ղա­քի զար­գաց­մա­նը, ան­մի­ջա­պես մաս­նա­կի­ցը դարձ­նել ի­րենց ա­պա­գան կեր­տե­լու գոր­ծին, ինչ­պես նաև հե­ռան­կար­ներ ու­նե­նալ` կապ­ված հայ­րե­նի ծնն­դա­վայ­րի հետ, կա­ռու­ցել այն­պի­սի քա­ղաք, որ­տեղ ու­զում է ապ­րել և ա­րա­րել ին­քը՝ այս նպա­տակ­ներն էին հե­տապն­դում հան­դիպ­ման կազ­մա­կեր­պիչ­նե­րը։ Ուս­տիև, ի մի բե­րե­լով նա­խորդ հան­դիպ­ման ար­դյունք­նե­րը, վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րը հար­ցեր ա­ռա­ջադ­րե­լու, նոր ա­ռա­ջարկ­ներ ա­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն տվեց դպ­րո­ցա­կան­նե­րին։ Դպ­րո­ցա­կան­նե­րի փո­խա­րեն հիմ­նա­կա­նում ար­տա­հայտ­վե­ցին ու­սու­ցիչ­նե­րը։ Ի տար­բե­րու­թյուն նա­խորդ հան­դիպ­ման` ա­շա­կերտ­ներն ա­վե­լի պա­սիվ էին։
Դպ­րո­ցի փոխտ­նօ­րեն Աի­դա Գյան­ջու­մյա­նը շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րին՝ ջերմ և ան­մի­ջա­կան մթ­նո­լոր­տում հան­դիպ­ման, ա­շա­կերտ­նե­րի հետ երկ­խո­սու­թյան պայ­ման­նե­րում առ­կա խն­դիր­նե­րի մա­սին բարձ­րա­ձայ­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձեռ­նե­լու հա­մար։
-Նա­խորդ հան­դիպ­ման ժա­մա­նակ ա­շա­կերտ­նե­րի վեր հա­նած խն­դիր­նե­րը գտել են ի­րենց լու­ծում­նե­րը, ին­չի հա­մար մեր ե­րախ­տա­գի­տու­թյունն ենք հայտ­նում Ձեզ, ինչ­պես նաև ակն­կա­լում, որ դրանք շա­րու­նա­կա­կան բնույթ կկ­րեն։ Մենք մեծ սի­րով և պատ­րաս­տա­կա­մու­թյամբ կցան­կա­նա­յինք հա­մա­գոր­ծակ­ցել ՀՀ ցան­կա­ցած մար­զի, ցան­կա­ցած դպ­րո­ցի հետ, որ­պես­զի փո­խայ­ցե­լու­թյուն­նե­րի շր­ջա­նակ­նե­րում մեր ե­րե­խա­նե­րը կա­րո­ղա­նան ճա­նա­չել ի­րենց հա­սա­կա­կից­նե­րին, հա­մե­մա­տու­թյան եզ­րեր գտ­նեն, մեր ա­շա­կերտ­նե­րին դա­սա­վան­դեն քույր դպ­րո­ցի ու­սուց­չի­նե­րը, մենք դա­սա­վան­դենք նրանց ա­շա­կերտ­նե­րին, ին­չը կն­պաս­տի փոր­ձի փո­խա­նակ­մա­նը, լա­վա­գույ­նի ըն­դօ­րի­նակ­մա­նը,- նշեց Ա. Գյան­ջու­մյա­նը։
Ի պա­տաս­խան դպ­րո­ցի փոխտ­նօ­րե­նի քույր դպ­րոց ու­նե­նա­լու ա­ռա­ջար­կի, քա­ղա­քա­պետ Ս. Ա­ղա­ջա­նյա­նը նշեց, որ քա­ղա­քը բա­րե­կա­մա­կան ա­մուր կա­պեր ու­նի հաս­տա­տած Երևա­նի Կենտ­րոն վար­չա­կան շր­ջա­նի հետ, ին­չը կա­րող են ծա­ռա­յեց­նել նաև դպ­րոց­նե­րին ևս ներգ­րա­վե­լով այդ գոր­ծըն­թաց­նե­րում, պատ­րաս­տա­կա­մու­թյուն հայտ­նե­լով ա­ջակ­ցել հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն հաս­տա­տե­լու, ինչ­պես նաև ա­շա­կերտ­նե­րի հն­չեց­րած ող­ջա­խոհ ա­ռա­ջարկ­նե­րին ըն­դա­ռա­ջե­լու հար­ցե­րում։
Դպ­րո­ցի ուս­մաս­վար Մե­լա­նյա Սարգ­սյա­նի մտա­հո­գու­թյունն ա­շա­կերտ­նե­րի ա­ռող­ջու­թյանն էր վե­րա­բե­րում։ Նա ա­ռա­ջար­կեց դպ­րո­ցի մաս­նա­շեն­քե­րից մե­կը վե­րա­կա­ռու­ցել և օգ­տա­գոր­ծել որ­պես ճա­շա­րան, որ­տեղ ա­շա­կերտ­նե­րը կկա­րո­ղա­նան լիար­ժեք սնունդ ստա­նալ։ Ի պա­տաս­խան Հա­կոբ Ղահ­րա­մա­նյա­նը նշեց, որ հի­շյալ մաս­նա­շեն­քե­րում ըն­թա­ցիկ տա­րում վե­րա­կա­ռուց­ման և վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վե­լու, ուս­տի հի­շյալ ա­ռա­ջար­կի ուղ­ղու­թյամբ քն­նար­կում­ներ կանց­կաց­վեն՝ խնդ­րին դրա­կան լու­ծում տա­լու հա­մար։
Հա­ջորդ խն­դի­րը կապ­ված էր դպ­րո­ցում առ­կա աստ­ղա­դի­տա­կը հա­մա­պա­տաս­խան վայ­րում տե­ղադ­րե­լու հետ, ին­չը թույլ կտա, որ­պես­զի ա­շա­կերտ­նե­րը կա­րո­ղա­նան դի­տար­կում­ներ կա­տա­րել։ Քա­նի որ տա­րին հայ­տա­րար­ված է որ­պես ֆի­զի­կա­յի տա­րի, ուս­տի դպ­րո­ցի ֆի­զի­կա­յի ու­սուց­չու­հի Ռու­զան­նա Հայ­րա­պե­տյա­նը խնդ­րեց վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րին միջ­նոր­դել դպ­րո­ցի բնա­գի­տա­կան ա­ռար­կա­նե­րով հե­տաքր­քր­ված ա­շա­կերտ­նե­րի հա­մար էքս­կուր­սիա կազ­մա­կեր­պել դե­պի Բյու­րա­կա­նի աստ­ղա­դի­տա­րան։
Հա­կոբ Ղահ­րա­մա­նյա­նը, խո­սե­լով հե­ռան­կա­րա­յին ծրագ­րե­րից, խոս­տա­ցավ դրան­ցում ընդ­գր­կել նաև դպ­րո­ցա­կան­նե­րին, բարձ­րաց­նել վեր­ջին­նե­րիս դե­րը սե­փա­կան քա­ղա­քի զար­գաց­ման գոր­ծում, հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձե­ռել հան­դես գալ ա­ռա­ջար­կո­ղի և լու­ծո­ղի դե­րում՝ բարձ­րաց­նե­լով նաև վեր­ջին­նե­րիս պա­տաս­խա­նատ­վու­թյունն ու սե­փա­կա­նը գնա­հա­տե­լու ինք­նա­գի­տակ­ցու­թյու­նը։
Հան­դի­պումն ան­ցավ ջերմ և ան­մի­ջա­կան մթ­նո­լոր­տում, ինչն ա­վարտ­վեց կր­կին հան­դի­պե­լու, ի­րա­կա­նաց­ված աշ­խա­տանք­ներն ամ­փո­փե­լու և ա­նե­լիք­նե­րի մա­սին բարձ­րա­ձայ­նե­լու ակն­կա­լիք­նե­րով։
Նա­խորդ հան­դիպ­ման ժա­մա­նակ դպ­րո­ցա­կան­նե­րի մար­զահ­րա­պա­րակ ու­նե­նա­լու խն­դի­րը ևս լուծ­վել է, իսկ կենտ­րո­նա­կան պու­րա­կում տե­ղադր­վել է նրանց մշա­կած լո­գոն, սա­կայն պու­րա­կի ո­րոշ հատ­ված­նե­րում տե­ղադր­ված լո­գո­տի­պի մա­սին հի­շեց­նող վա­հա­նակ­ներն ան­հե­տա­ցել են։ Ան­շուշտ, ե­րի­տա­սար­դու­թյան նոր մտահ­ղա­ցում­նե­րին ա­վագ սե­րուն­դը ձեռ­նա­մուխ է լի­նում հնա­րա­վո­րինս կարճ ժա­մա­նա­կա­մի­ջո­ցում ի­րա­գոր­ծել, իսկ դրա պահ­պա­նու­թյունն ու հե­տա­գա խնամ­քը ի­րենք՝ ե­րի­տա­սարդ­նե­րը պետք է ստանձ­նեն։