ԳԻՏ­ՆԱ­ԿԱՆ-ՄԱՆ­ԿԱ­ՎԱՐ­ԺԸ ԵՎ ԲԱ­ՆԱՍ­ՏԵՂ­ԾԸ

Նվարդ ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱՆ

 Սոկրատ Խանյան-90

Հուն­վա­րի 22-ին Ստե­փա­նա­կեր­տի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան պա­լա­տի մեծ դահ­լի­ճում, որ­տեղ հա­վաք­վել էին գրող­ներ, ար­վես­տա­գետ­ներ, գի­տու­թյան մշակ­ներ, հան­դի­սա­վա­րու­թյամբ նշ­վեց բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր, ԼՂՀ գի­տու­թյան վաս­տա­կա­վոր գոր­ծիչ, բա­նաս­տեղծ, թարգ­մա­նիչ, ՀՀ և ԱՀ գրող­նե­րի միու­թյան ան­դամ Սոկ­րատ Խա­նյա­նի ծնն­դյան 90-, գրա­կան-գի­տա­ման­կա­վար­ժա­կան գոր­ծու­նեու­թյան 70-ա­մյա­կը։ Ե­րե­կո­յին, որ կազ­մա­կեր­պել էին Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նը և ԱՀ գրող­նե­րի միու­թյու­նը, ներ­կա էին ԱՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գահ Ա­շոտ Ղու­լյա­նը, Ար­ցա­խի հոգևոր ա­ռաջ­նորդ Պարգև ար­քե­պիս­կո­պոս Մար­տի­րո­սյա­նը, Նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վար Մա­րատ Մու­սա­յե­լյա­նը, պաշ­տո­նա­տար այլ ան­ձինք։

Երկ­րի իշ­խա­նու­թյան ա­նու­նից հո­բե­լյա­րին ող­ջու­նեց ԱՀ ԱԺ նա­խա­գահ Ա­շոտ Ղու­լյա­նը, ըն­դգ­ծե­լով Ս. Խա­նյա­նի ակ­տիվ գոր­ծու­նեու­թյու­նը հայ­րե­նի երկ­րա­մա­սում՝ Ար­ցա­խում, և որ սե­րունդ­նե­րը նրա գի­տա­ման­կա­վար­ժա­կան գոր­ծու­նեու­թյան մեջ կգտ­նեն ու­սում­նա­սիր­ման նո­րա­նոր թե­մա­ներ։ Նա մեկն է ման­կա­վար­ժա­կա­նի գիտ­նա­կան­նե­րի խմ­բից, ով­քեր տաս­նա­մյակ­ներ ձևա­վո­րել են հա­յե­ցի մտա­ծո­ղու­թյուն, գրա­կա­նա­գի­տա­կան միտք, և նրանց հետ շփ­վե­լը ե­ղել է բա­րե­բախ­տու­թյուն։ Խա­նյա­նի բնույ­թի ընդ­գծ­ված գի­ծը բա­նա­խո­սը հա­մա­րեց լա­վա­տե­սու­թյու­նը, ո­րով հա­մակ­վում են նաև շր­ջա­պա­տի մար­դիկ։
ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րար Նա­րի­նե Ա­ղա­բա­լյա­նի ու­ղեր­ձում մաս­նա­վո­րա­պես նշ­ված է, որ Ս. Խա­նյա­նի հե­տա­գի­ծը ար­ցա­խյան եր­կա­րա­կե­ցու­թյան և աշ­խա­տա­սի­րու­թյան ինք­նա­տիպ օ­րի­նակ է, իսկ ան­հա­տա­կա­նու­թյու­նը դրսևոր­վել է բազ­մա­մյա բեղմ­նա­վոր գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում։ Նա իր ներդ­րումն է ու­նե­ցել խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին Բաք­վում հայ ե­րի­տա­սարդ­նե­րին հայ պա­հե­լու, իսկ հե­տա­գա­յում ար­ցախ­ցի ու­սա­նող­նե­րին մա­տու­ցե­լով հայ բազ­մա­դա­րյա գրու­թյան գո­հար­նե­րը` ի շահ հա­յա­պահ­պա­նու­մի և ազ­գա­կեր­տու­մի։ Մայր բու­հի ռեկ­տոր Ար­մեն Սարգ­սյա­նը տե­ղե­կաց­րեց, որ ԱրՊՀ գի­տա­կան խոր­հր­դի ո­րոշ­մամբ Խա­նյա­նին շնորհ­վել է ԱրՊՀ պատ­վա­վոր պրո­ֆե­սո­րի կո­չում, ընդ ո­րում՝ ա­ռա­ջի­նը։
ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րար Լեռ­նիկ Հով­հան­նի­սյանն իր խոս­քում մաս­նա­վո­րա­պես նշեց, որ Խա­նյա­նը նվիր­ված է ե­ղել մշա­կույ­թին, և որ նրան մշ­տա­պես ու­ղեկ­ցել են մշա­կույ­թը, գի­տու­թյու­նը, սերն առ հայ­րե­նիք։
Ար­ցա­խի գրող­նե­րի միու­թյան ա­նու­նից հո­բե­լյա­րին ող­ջու­նեց Ռո­բերտ Ե­սա­յա­նը, ըն­դգ­ծե­լով, որ բազ­մա­վաս­տակ գրո­ղը, բա­նաս­տեղծն ու գիտ­նա­կանն այ­սօր էլ ե­րի­տա­սար­դա­կան ա­վյու­նով ու ե­ռան­դով շա­րու­նա­կում է իր ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խա­տան­քը՝ հան­րու­թյա­նը ներ­կա­յաց­նե­լով գի­տա­կան նոր ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ և բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի նոր ժո­ղո­վա­ծու­ներ։ Շա­րու­նա­կե­լով հայ պոե­զիա­յի լա­վա­գույն ա­վան­դույթ­նե­րը՝ Խա­նյա­նը հա­րա­զատ է մնա­ցել իր նա­խա­սի­րու­թյուն­նե­րին՝ ստեղ­ծե­լով գե­ղար­վես­տա­կան հե­տաքր­քիր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ։ Ակ­նա­ռու գրա­կան վաս­տա­կի հա­մար Խա­նյա­նը ԱՀ ԳՄ-ի կող­մից պարգևատր­վեց ՙԳրի­գոր Նա­րե­կա­ցի՚ մե­դա­լով։
ԱՀ գի­տա­կան կենտ­րո­նի տնօ­րեն Ստե­փան Դա­դա­յանն ըն­դգ­ծեց հո­բե­լյա­րի ա­վան­դը Ար­ցա­խի գրա­կան կյան­քի հարս­տաց­ման, գի­տա­ման­կա­վար­ժա­կան կադ­րե­րի պատ­րաստ­ման, նվի­րյալ քա­ղա­քա­ցի­նե­րի ձևա­վոր­ման գոր­ծում։
Վա­նա­ձո­րի հա­մալ­սա­րա­նի Հ. Թու­մա­նյա­նի ան­վան պե­տա­կան ման­կա­վար­ժա­կան հա­մալ­սա­րա­նի պրո­ֆե­սոր, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր Վա­նո Ե­ղիա­զա­րյա­նի ող­ջույ­նի խոս­քը հա­մեմ­ված էր գե­ղար­վես­տա­կան ե­րան­գով ու լո­ռե­ցու հու­մո­րով, իսկ Գո­րի­սի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի ռեկ­տոր Ար­տուշ Ղու­կա­սյա­նի ու­ղեր­ձում նշ­ված է նրա եր­կա­րա­մյա վաս­տա­կը, ան­ցած ի­մաս­տա­լից ճա­նա­պար­հը, գիտ­նա­կա­նի ար­ժա­նա­պա­տիվ կեց­ված­քը, մշա­կու­թա­յին բարձր գի­տակ­ցու­թյու­նը, ծան­րակ­շիռ ներդ­րու­մը հայ­րե­նա­կան գի­տու­թյան զար­գաց­ման գոր­ծում. ՙՄե­զա­նում Ար­ցախ աշ­խար­հը պատ­կե­րաց­վում է ոչ միայն իր աշ­խար­հագ­րա­կան չք­նաղ տա­րա­ծաշր­ջա­նով, հե­րո­սա­կան պատ­մու­թյամբ, այլև ձեզ պես ե­րախ­տա­վոր­նե­րով, ո­րոնք կոչ­ված են ստեղ­ծա­րար աշ­խա­տան­քով, ազ­գա­պահ­պան գոր­ծու­նեու­թյամբ ծա­ռա­յե­լու զար­գա­ցող ու ա­ռա­ջա­դեմ պե­տու­թյան ա­րար­մա­նը՚,¬ գր­ված է ու­ղեր­ձում։

Թա­տե­րար­վես­տի ո­լոր­տը ևս դուրս չի մնա­ցել հո­բե­լյա­րի գոր­ծու­նեու­թյու­նից։ Ստե­փա­նա­կեր­տի մայր թատ­րո­նի գրա­կան մա­սի վա­րիչ Կա­րի­նե Ա­լա­վեր­դյա­նը ող­ջույ­նի խոս­քում նշեց, որ Խա­նյա­նը շատ մտա­վո­րա­կան­նե­րի հա­մար ե­ղել ու կա աշ­խա­տան­քա­յին փոր­ձով ի­մաստ­նա­ցած ու­սու­ցիչ՝ բա­ռի ա­մե­նաընդ­գր­կուն ի­մաս­տով, ով չի զլա­նում գնա­հա­տան­քի խոսք ա­սել, ո­գեշն­չել, խրա­խու­սել ստեղ­ծա­գոր­ծող մարդ­կանց, գրող­նե­րին ու ար­վես­տա­գետ­նե­րին։ Խա­նյա­նը հե­ղի­նակ է բա­զում թա­տե­րա­խո­սու­թյուն­նե­րի, մե­նագ­րու­թյուն­նե­րի, չա­փա­ծո պիե­սի, ո­րը բե­մադր­վել է թատ­րո­նում։
ԱրՊՀ պրո­ֆե­սոր, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու Ա­նա­հիտ Ա­թա­յա­նը հո­բե­լյա­րի կյան­քի և գրա­կան, գի­տա­ման­կա­վար­ժա­կան գոր­ծու­նեու­թյան մա­սին իր զե­կուց­մամբ, Ստե­փա­նա­կեր­տի Մես­րոպ Մաշ­տոց Հա­մալ­սա­րա­նի ռեկ­տոր Դո­նա­րա Գաբ­րիե­լյա­նը, բա­նաս­տեղ­ծու­հի Ծո­վի­նար Մի­նա­սյա­նը, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու, դո­ցենտ Սի­րուն Բաղ­դա­սա­րյանն ի­րենց ող­ջույ­նի խոս­քով ամ­բող­ջաց­րին Ս. Խա­նյա­նի գրա­կան, գի­տա­կան¬ման­կա­վար­ժա­կան գոր­ծու­նեու­թյան պատ­կե­րը։
Նրա յու­րա­քան­չյուր գիրք նա­խոր­դի շա­րու­նա­կու­թյունն է գա­ղա­փա­րա­կան նոր ընդ­գր­կում­նե­րով։ Ստեղ­ծա­գոր­ծա­կան եր­կա­րա­մյա ճա­նա­պար­հին նա ըն­թեր­ցո­ղի սե­ղա­նին է դրել 27 բա­նաս­տեղ­ծա­կան ժո­ղո­վա­ծու, 37 գրա­կա­նա­գի­տա­կան աշ­խա­տու­թյուն, գրա­կա­նու­թյան, ար­վես­տի ար­դի հիմ­նախն­դիր­նե­րը քն­նար­կող 500¬ից ա­վե­լի գի­տա­կան հոդ­ված­ներ ու գրա­խո­սու­թյուն­ներ։ Ար­ցա­խում ստեղծ­վող գրա­կա­նու­թյան ըն­թաց­քը միշտ ե­ղել է Խա­նյա­նի ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում։ Չկա մի ստեղ­ծա­գոր­ծող, ում մա­սին նա հան­դես ե­կած չլի­նի մե­նագ­րու­թյամբ կամ ա­ռան­ձին հոդ­վա­ծով։ Ըն­տիր եր­կե­րի 10-հա­տո­րյա­կը գրա­կա­նա­գե­տի ստեղ­ծա­գոր­ծա­կան հունձքն է՝ հայ, ռուս և հա­մաշ­խար­հա­յին գրա­կա­նու­թյան քն­նու­թյա­նը նվիր­ված է­ջե­րով։ Նրա գրա­կա­նա­գի­տա­կան հոդ­ված­նե­րը, ո­րոնք տպագր­վել են գի­տա­կան տե­ղե­կագ­րե­րում և ՙԳրա­կան թեր­թի՚ է­ջե­րում, ար­ժե­քա­վոր ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ են ար­դի գրա­կան շարժ­ման հա­մա­պատ­կե­րում։
Հո­բե­լյա­նա­կան ե­րե­կո­յին ներ­կա­յա­ցել էին Խա­նյա­նի հա­րա­զատ­նե­րը։ Մոսկ­վա­յի ա­վիա­մո­տոր­նե­րի կենտ­րո­նա­կան ինս­տի­տու­տի ա­վագ գի­տաշ­խա­տող, ֆի­զի­կոս Համ­լետ Խա­նյա­նի խոս­քը հու­զիչ էր. նա հպարտ է, որ հայ­րը վա­յե­լում է ոչ միայն հա­րա­զատ­նե­րի, այլև հա­սա­րա­կու­թյան սերն ու հար­գան­քը։ 70 տա­րե­կան ճեր­մա­կա­հեր որ­դին 90-ա­մյա հո­րը սի­րով ու ակ­նա­ծան­քով ող­ջու­նեց՝ կար­դա­լով նրա հո­րը՝ Ա­ղա­լա­րին նվիր­ված բա­նաս­տեղ­ծու­թյու­նը։ Իսկ թո­ռը, կոմ­պո­զի­տոր, նշա­նա­վոր դաշ­նա­կա­հար, ՀՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ Հայկ Մե­լի­քյա­նը պա­պին ուղղ­ված խոս­քում ա­սաց, որ նրա­նից սո­վո­րել է համ­բե­րա­տա­րու­թյուն, հա­մա­ռու­թյուն, աշ­խա­տա­սի­րու­թյուն, ժա­ռան­գել է շնորհ և սեր կյան­քի հան­դեպ։ Ա­պա Հայ­կը դաշ­նա­մու­րի վրա կա­տա­րեց պա­պի­կի սի­րած գոր­ծե­րից Սա­յաթ¬Նո­վա, Կո­մի­տաս, Ա­րամ Խա­չատ­րյան, ար­ժա­նա­նա­լով դահ­լի­ճի ջերմ ծա­փե­րին։
Ե­րե­կո­յի գե­ղար­վես­տա­կան մա­սում դե­րա­սան­ներ Քա­ջիկ Հա­րու­թյու­նյա­նը, Սամ­վել Եվ­րի­յանն աս­մուն­քե­ցին հո­բե­լյա­րի բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րից, իսկ Նու­նե Սի­մո­նյա­նը դաշ­նա­մու­րի վրա կա­տա­րեց Խա­նյա­նի տեքս­տով գրած իր եր­գե­րից։
ՙՊոե­զիան պի­տի ծն­վի ցա­վից ու ե­րա­զան­քից, գրո­ղը, գրա­կա­նու­թյու­նը պի­տի ծա­ռա­յի ժո­ղովր­դին,- ա­սաց Խա­նյա­նը։ ¬ Աշ­խա­տա­սի­րու­թյու­նը, տա­ղան­դը շնորհ է տր­ված մար­դուն, և նա պետք է ծա­ռա­յեց­նի երկ­րի հզո­րաց­մա­նը։ Ես ապ­րել եմ Ար­ցա­խում, որ զգամ ժո­ղովր­դի շն­չա­ռու­թյու­նը՚։

 

Պապերիս կտակած իմ հողը
Ինձ համար ե՜ւ կյանք է, ե՜ւ օրհներգ...

 

 

ՊԱՏԳԱՄ

Հուշերս անցյալի հետ են միշտ,
Զրույցս` հացաբույր հողի հետ,
Հայրենի առանված իմ հողը
Ինձ համար և՜ կյանք է, և՜ բերդ։
Իմ հողը օջախն է պապերիս,
Պապերիս անունն է պատվաբեր,
Թոռներիս կրթօջախ ճամփելիս
Դառնում եմ ծովակալ զորաթև։
Դառնում եմ հեքիաթի իմաստուն,
Մաղթում եմ բարի երթ ու ճամփա,
Պատգամում` չլքեք տեղուտուն,
Թե անգամ ձեզ ժպտա մեծ համբավ։
Համբավը արև է մշտարթուն,
Ուժեղ են համբավի թևերը,
Համբավը դառնում է պատմություն,
Երբ հիմքում հայրենի դարերն են։
Պատիվը լեզուն է մայրենի,
Մայրենին` ազգ պահող սերուցք,
Ոտքիդ տակ թե հողն է հայրենի,
Պատիվդ կդառնա բարձունք։
Հուշերս անցյալի հետ են միշտ,
Զրույցս` մայրաբույր հողի հետ,
Պապերիս կտակած իմ հողը
Ինձ համար և՜ կյանք է, և՜ օրհներգ։

07.07.2016


ԶԱՐՄԱՆՔ

Մեր կորուստների, մեր ցավի դիմաց
Աշխարհն իր խոսքի իլիկն է մանում,
Աշխարհասփյուռ իմ հայ ժողովուրդ,
Ասա, այս ցավին ո՛նց ես դիմանում։
Այդ ի՛նչ սիրտ ունես, ի՛նչ համբերություն,
Որ քո ծով ցավը դնելով մի կողմ,
Մարտնչում ես հար, որ չար աշխարհում
Չլինի երբեք արյան պտտահողմ։
Որ ոչ մի մանուկ որբ չմեծանա,
Որ մարդը դառնա եղբայրը մարդու,
Որ Աստված ինքն էլ մի քիչ մարդանա,
Թե չէ` մարդկանց մոտ խոսքը չի անցնում։
22.06.2018

ԹԵ ԽԵՂԴՎԵԼ ԿԱ


Ն. Հ.-ին
Թե խեղդվել կա` թող մազերիդ
Ջրվեժի մեջ ինձ նետեմ,
Միայն զգաս, որ աշխարհում
Ուր էլ լինես, քեզ հետ եմ։

Թող մազերիդ թուխ ջրվեժի
Մի կաթիլը դառնամ ես,
Գահավիժող քո մազերի
Մի նուրբ թելը դառնամ ես։

Քո մազերը մեր Արցախի
Նիագարան են հորդուն,
Գիշեր ու զօր սիրո փոխված,
Շառաչում է իմ հոգում։

Աշխարհն առած ոտքերիս տակ,
Խենթ ջրվեժներ շատ տեսա,
Բայց մազերիդ ծովի մեջ է,
Որտեղ բախտին իմ հասա։

Թե խեղդվել կա, թող մազերիդ
Ջրվեժի մեջ ինձ նետեմ,
Միայն զգաս, որ աշխարհում
Ուր էլ լինես, քեզ հետ եմ։
23.08.2013


ԻՆՉ ԷԼ ՈՐ ԼԻՆԻ

Իմ ճանապարհը անչափ երկարեց,
Մինչև որ եկա, հանդիպեցի քեզ,
Հիմա հմայված կանգնել եմ քո դեմ,
Ես` լուսնի նման, դու` արևի պես։
Դու ծաղկի նման,
Ես` բույրիդ կարոտ,
Դու աստղի նման,
Ես` շողիդ կարոտ։
Դու զուլալ աղբյուր,
Ես` ջրիդ կարոտ,
Դու կյանքի խորհուրդ,
Ես` հրիդ կարոտ։
Դու քնքույշ տավիղ,
Ես` երգիդ կարոտ։
Դու Աստվածուհի,
Ես` ձեռքիդ կարոտ։

ՔՈ ԾԻԾԱՂԸ

Ի՛նչ հրաշք է քո ծիծաղը,
Քո ծիծաղը սրտի կանչ է,
արնանային վարդի շաղ է,
Սիրո խորհուրդ` ալ կակաչ է։
Քո ծիծաղը հոգու զանգ է,
Զրնգում է իմ կրծքի տակ,
Քո ծիծաղը վառ երանգ է,
Որ պահում է երազը տաք։
Պաղատում եմ, ուրախ մնա,
Միշտ ծիծաղիր սրտի խորքից,
Քո ծիծա՛ղը, քո ծիծա՛ղը,
Ջերմացնում է տխուր հոգիս։
26.10.2012