Logo
Print this page

ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ ՄՆՈՒՄ Է ՉԼՈՒԾՎԱԾ

Թա­մար ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ 

ք. Քար­վա­ճառ

 Ըստ 2019-2020 ու­սում­նա­կան տար­վա ա­ռա­ջին կի­սա­մյա­կի ամ­փոփ­ման՝ Շա­հու­մյա­նի շր­ջա­նի հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րում դա­սա­վան­դում է 220 ու­սու­ցիչ, նրան­ցից 172-ն ու­նի բարձ­րա­գույն կր­թու­թյուն։

Այս մա­սին Շա­հու­մյա­նի շր­ջա­նի վար­չա­կազ­մի խոր­հր­դի 2020 թվա­կա­նի ա­ռա­ջին նիս­տի ժա­մա­նակ ամ­փո­փե­լով նշ­ված ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը՝ տե­ղե­կաց­րեց Շա­հու­մյա­նի շր­ջա­նի վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի կր­թու­թյան և սպոր­տի բաժ­նի վա­րիչ Խո­րեն Վար­դա­նյա­նը։ ՙՉնա­յած նրան, որ դպ­րոց­նե­րը մաս­նա­գետ կադ­րե­րով հա­մալ­րե­լու հա­մար մեր կող­մից կա­տար­վում է հնա­րա­վոր ա­մեն ինչ, սա­կայն շր­ջա­նում դեռևս զգաց­վում է ու­սու­ցիչ­նե­րի կա­րիք, հատ­կա­պես՝ ռու­սաց լեզ­վի, օ­տար լեզ­վի, ֆի­զի­կա­յի, մա­թե­մա­տի­կա­յի, քի­միա­յի, կեն­սա­բա­նու­թյան։ Ընդ­հա­նուր առ­մամբ, 57 մր­ցույթ է հայ­տա­րար­վել դպ­րոց­նե­րում առ­կա ու­սուց­չի թա­փուր տե­ղե­րը զբա­ղեց­նե­լու հա­մար, ո­րից կա­յա­ցել են ըն­դա­մե­նը 3-ը, 10 տեղ մնում է չզ­բա­ղեց­ված, իսկ մնա­ցա­ծը զբա­ղեց­վել է թո­շա­կա­ռու ու­սու­ցիչ­նե­րի, ոչ մաս­նա­գետ­նե­րի և ու­սա­նող­նե­րի կող­մից՝ հա­մա­պա­տաս­խան թույ­լտ­վու­թյամբ՚,-տե­ղե­կաց­րեց Խո­րեն Վար­դա­նյա­նը։
2019-2020 ու­սում­նա­կան տար­վա 1-ին կի­սա­մյա­կում շր­ջա­նում գոր­ծել է 16 հան­րակր­թա­կան դպ­րոց, ո­րից 12-ը միջ­նա­կարգ է, իսկ 4-ը՝ հիմ­նա­կան։ Նշ­ված դպ­րոց­նե­րում ընդգրկված է ե­ղել 739 ա­շա­կերտ (նա­խորդ տար­վա 743-ի փո­խա­րեն), ո­րից 138-ը՝ Քար­վա­ճա­ռի միջ­նա­կարգ դպ­րո­ցում, իսկ մնա­ցած 601-ը՝ գյու­ղա­կան հա­մայ­նք­նե­րի դպ­րոց­նե­րում։ Շր­ջա­նի դպ­րոց­նե­րում շա­րու­նա­կում են գոր­ծել կոմպ­լեկտ դա­սա­րան­ներ՝ ընդ­հա­նուր շր­ջա­նի դպ­րոց­նե­րում դրանք 121-ն են։
Անդ­րա­դառ­նա­լով նա­խորդ ու­սում­նա­կան տա­րում շր­ջա­նի ա­շա­կերտ­նե­րի ա­ռա­ջա­դի­մու­թյա­նը՝ կր­թու­թյան և սպոր­տի բաժ­նի վա­րիչն ըն­դգ­ծեց, որ Գնա­հատ­ման և թես­տա­վոր­ման կենտ­րո­նի հրա­հան­գով՝ շր­ջա­նի բո­լոր դպ­րոց­նե­րում նո­յեմ­բե­րի 28-ին անց են կաց­վել ար­տա­քին ըն­թա­ցիկ ստու­գում­ներ 4-րդ, 6-րդ, 8-րդ և 11-րդ դա­սա­րան­նե­րում տար­բեր ա­ռար­կա­նե­րից, ո­րոնց ար­դյունք­նե­րը ու­սում­նա­սիր­վել և քն­նարկ­վել են, տր­վել են անհ­րա­ժեշտ հանձ­նա­րա­րա­կան­ներ։
Խո­սե­լով նոր սկս­ված ու­սում­նա­կան տա­րում ուս­ման ո­րա­կի բարձ­րաց­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նից՝ Խո­րեն Վար­դա­նյանն ըն­դգ­ծեց, որ պետք է ա­վե­լի ակ­տի­վաց­նել մե­թոդ­միա­վո­րում­նե­րի աշ­խա­տան­քը՝ վե­րահս­կո­ղու­թյուն սահ­մա­նե­լով սկս­նակ ու­սու­ցիչ­նե­րի նկատ­մամբ, մեծ ու­շադ­րու­թյուն դարձ­նել դպ­րոց-ըն­տա­նիք կա­պին։ Ըստ Վար­դա­նյա­նի՝ ու­սում­նա­կան տար­վա 2-րդ կի­սա­մյա­կում դպ­րոց­նե­րի առջև դր­ված հիմ­նա­կան նպա­տակն ուս­ման ո­րա­կը բարձ­րաց­նելն է՝ հատ­կա­պես՝ 2019-20 ու­սում­նա­կան տար­վա դպ­րո­ցա­կան­նե­րի ա­ռար­կա­յա­կան օ­լիմ­պիա­դա­յում մր­ցա­նա­կա­յին տե­ղեր գրա­վե­լու հա­մար։

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.