Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՀ ԿԳՍ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՄՓՈՓԵՑ ՏԱՐՎԱ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

 

 

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Փետր­վա­րի 27-ին ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րար Նա­րի­նե Ա­ղա­բա­լյա­նը հրա­վի­րել էր մա­մու­լի ա­սու­լիս և ըստ ո­լորտ­նե­րի ներ­կա­յաց­րել 2019թ. կա­տար­ված աշ­խա­տանք­նե­րը, 2020թ. նա­խա­տես­ված ծրագ­րե­րը:

Նա­խա­րա­րի տե­ղե­կատ­վու­թյամբ` հաշ­վե­տու տա­րում ի­րա­կա­նաց­ված աշ­խա­տանք­ներն ուղղ­ված են ե­ղել կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի ո­լորտ­նե­րում հիմ­նախն­դիր­նե­րի լուծ­մա­նը և զար­գաց­ման ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­մա­նը:

Նա­խադպ­րո­ցա­կան կր­թու­թյու­թյուն: Աշ­խա­տանք­ներն ըն­թա­ցել են ցան­ցի ընդ­լայն­ման և ո­րա­կի բարձ­րաց­ման ուղ­ղու­թյամբ: Նա­խադպ­րո­ցա­կան կր­թու­թյան մատ­չե­լիու­թյան և հա­սա­նե­լիու­թյան ա­պա­հով­ման նպա­տա­կով շա­հա­գործ­ման է հան­ձն­վել մեկ նոր ման­կա­պար­տեզ Աս­կե­րա­նի շր­ջա­նի Շոշ հա­մայն­քում, Մար­տու­նու շր­ջա­նի Բեր­դա­շեն հա­մայն­քի ման­կա­պար­տե­զում ա­վե­լա­ցել է մեկ խումբ: 6 նոր նա­խադպ­րո­ցա­կան խմ­բեր են բաց­վել Շու­շիի շր­ջա­նի Հին Շեն և Քա­շա­թա­ղի շր­ջա­նի Սո­նա­սար, Այ­գե­հո­վիտ և Իշ­խա­նա­ձոր հա­մայ­նք­նե­րում, Ստե­փա­նա­կեր­տի հ. 8 դպ­րո­ցում ա­վե­լա­ցել է ման­կա­պար­տե­զա­յին պայ­ման­նե­րով մեկ խումբ, իսկ հ. 4 դպ­րո­ցում գոր­ծող խում­բը և հ. 6 դպ­րո­ցի խմ­բե­րից մե­կը վե­րա­փոխ­վել ու ան­ցել են ման­կա­պար­տե­զա­յին ռե­ժի­մով գոր­ծու­նեու­թյան: Ընդ­հա­նուր առ­մամբ նա­խադպ­րո­ցա­կան կր­թու­թյու­նը 2019թ. հա­սա­նե­լի է դար­ձել շուրջ 250 նոր ե­րե­խա­նե­րի հա­մար: Ա­ռա­ջի­կա օ­րե­րին շա­հա­գործ­ման կհան­ձն­վի նաև Աստ­ղա­շե­նի նո­րա­կա­ռույց ման­կա­պար­տե­զը: Կսկ­սեն գոր­ծի Թա­լի­շում, Ստե­փա­նա­կեր­տում և Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Վա­ղու­հաս գյու­ղում կա­ռուց­ված նոր ման­կա­պար­տեզ­նե­րը: Նա­խադպ­րո­ցա­կան կր­թու­թյան պայ­ման­ներ են ստեղծ­վել Ա­ջափ­նյա­կի դպ­րո­ցում: Տար­վա ըն­թաց­քում նա­խադպ­րո­ցա­կան կր­թու­թյու­նը հա­սա­նե­լի կլի­նի ևս 500 ե­րե­խա­յի հա­մար: Կարևոր­վել է նաև ման­կա­պար­տեզ­նե­րի և նա­խադպ­րո­ցա­կան խմ­բե­րի գոր­ծու­նեու­թյան վե­րահս­կո­ղու­թյունն ու մե­թո­դա­կան ա­ջակ­ցու­թյու­նը: Կազ­մա­կերպ­վել և ա­ռա­ջի­կա­յում էլ նա­խա­տես­ված են վե­րա­պատ­րաստ­ման դա­սըն­թաց­ներ նա­խադպ­րո­ցա­կան խմ­բե­րի աշ­խա­տող­նե­րի հա­մար: Աշ­խա­տանք­ներ են կա­տար­վել ո­լոր­տում նոր ներդ­րում­նե­րի խթան­ման ուղ­ղու­թյամբ:

Հան­րակր­թու­թյան ո­լորտ: Նա­խա­րա­րու­թյան աշ­խա­տանք­նե­րը ուղղ­ված են ե­ղել կր­թու­թյան նոր տես­լա­կա­նի սահ­ման­մա­նը, կր­թա­կան նոր տեխ­նո­լո­գիա­նե­րի ներ­դր­մա­նը: Կր­թու­թյան ո­լոր­տի խն­դիր­նե­րի շուրջ հան­րա­յին և փոր­ձա­գի­տա­կան քն­նար­կում­նե­րի հար­թա­կի ստեղծ­ման, ԱՀ-ում կր­թու­թյան նոր քա­ղա­քա­կա­նու­թյան և ռազ­մա­վա­րա­կան ծրագ­րի մշակ­մանն ու ի­րա­գործ­ման նպա­տա­կով իր ձևա­չա­փով և բո­վան­դա­կու­թյամբ ան­նա­խա­դեպ էր ՙԱր­ցա­խի կր­թա­կան ֆո­րու­մը՚, ո­րը ևս մեկ ան­գամ հաս­տա­տեց, որ ա­նե­լիք­ներ կան կր­թու­թյան հիմ­նախն­դիր­նե­րի հս­տա­կեց­ման ուղ­ղու­թյամբ: Ֆո­րու­մի ըն­թա­ցում հա­վաք­ված նյու­թե­րը ներ­կա­յումս մշակ­վում են մաս­նա­գետ­նե­րի կող­մից` որ­պես հիմք ո­լոր­տի հե­տա­գա քա­ղա­քա­կա­նու­թյան մշակ­ման հա­մար:
Նա­խա­րարն ա­ռանձ­նաց­րեց նաև ՙԹես­տա­յին ձևե­րի կի­րա­ռու­մը նոր կր­թա­կան և ա­տես­տա­վոր­ման տեխ­նո­լո­գիա­նե­րում՚ խո­րագ­րով ման­կա­վար­ժա­կան ո­րա­կա­վոր­ման դա­սըն­թա­ցը, ո­րը վա­րել է ծնուն­դով ար­ցախ­ցի ռու­սաս­տա­նաբ­նակ հայտ­նի թես­տա­բան, պրո­ֆե­սոր Վա­դիմ Ա­վա­նե­սո­վը: Ար­դյուն­քում ու­սու­ցիչ­նե­րը ստեղ­ծել են մի քա­նի տաս­նյակ ու­սում­նա­կան տեքս­տեր և ա­ռա­ջադ­րանք­ներ, ո­րոնք կներ­դր­վեն դպ­րոց­նե­րում: Ն. Ա­ղա­բա­լյա­նը նշեց, որ դա այ­սօր կր­թու­թյան ար­դիա­կա­նաց­ման հիմ­նա­կան ուղ­ղու­թյուն­նե­րից մեկն է, ո­րը հաս­տատ­վել և կի­րա­ռում է գտել հա­մաշ­խար­հա­յին ման­կա­վար­ժա­կան պրակ­տի­կա­յում:
Ար­ժեն­շե­լի են Երևա­նի ՙՔվանտ՚ վար­ժա­րա­նի և ԱրՊՀ-ի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ հան­րա­պե­տու­թյան տար­բեր շր­ջան­նե­րի ֆի­զի­կա­յի ու­սու­ցիչ­նե­րի 5-օ­րյա վե­րա­պատ­րաստ­ման դա­սըն­թա­ցը, սո­վո­րող­նե­րի մոտ բնա­գի­տա­կան ա­ռար­կա­նե­րի հան­դեպ հե­տաք­րք­րու­թյու­նը խթա­նե­լու նպա­տա­կով մոս­կա­վաբ­նակ մեր հայ­րե­նե­կից­նե­րի նա­խա­ձեռ­նու­թյամբ կր­թա­թո­շակ սահ­մա­նե­լը ֆի­զիա, քի­միա և կեն­սա­բա­նու­թյուն ա­ռար­կա­նե­րից լա­վա­գույն ար­դյունք­ներ ցու­ցա­բե­րած ա­շա­կերտ­նե­րի հա­մար: Նա­խա­րա­րու­թյու­նը 2020-ը հայ­տա­րա­րել է ֆի­զի­կա­յի տա­րի, և մի շարք մի­ջո­ցա­ռում­ներ և ծրագ­րեր են նա­խա­տես­ված:
ՙԱյբ՚կր­թա­կան հիմ­նադ­րա­մի հետ նա­խա­րա­րու­թյու­նը աշ­խա­տանք­ներ է ի­րա­կա­նաց­նում Ար­ցա­խոււմ ՙՔան՚ա­կա­դե­միա­յի ստեղծ­ման ուղ­ղու­թյամբ, ին­չը կոչ­ված է ա­պա­հո­վե­լու առ­ցանց ո­րա­կյալ կր­թու­թյուն բո­լո­րի և յու­րա­քան­չյու­րի հա­մար: Ծրա­գի­րը կմեկ­նար­կի Քա­շա­թա­ղի շր­ջա­նից: Տար­բեր ծրագ­րեր կան դպ­րոց­նե­րի դե­րը հա­մայն­քա­յին կյան­քում բարձ­րաց­նե­լու ուղ­ղու­թյամբ, մաս­նա­վո­րա­պես` ա­մա­ռա­յին դպ­րոց-ճամ­բար­նե­րի մի­ջո­ցով: Այդ նպա­տա­կով նա­խա­րա­րու­թյունն ի­րա­կա­նաց­նում է նաև դրա­մաշ­նոր­հա­յին ծրագ­րեր, ո­րոն­ցից են ՙԵս՚ կր­թա­կան հիմ­նադ­րա­մը` նոր տեխ­նո­լո­գիա­նե­րի, ՙՀայ­կա­կան կի­նո­յի ին­դուստ­րիալ զար­գա­ցում՚ մշա­կու­թա­յին հիմ­նադ­րա­մի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ` նո­րա­րա­րա­կան կի­նոդպ­րո­ցի ստեղծ­ման ուղ­ղու­թյամբ և այլն:

 

Տեխ­նո­լո­գիա­կան զար­գաց­ման ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում շա­րու­նակ­վում է ՙԱր­մաթ՚ ին­ժե­նե­րա­կան լա­բո­րա­տո­րիա­նե­րի ներդ­րու­մը: 2019-ին 5 լա­բո­րա­տո­րիա է ներ­դր­վել շր­ջան­նե­րում: ՙԹու­մո­բուս՚ ծրագ­րի ի­րա­գործ­մամբ գյու­ղե­րից ա­վե­լա­նում են ՙԹու­մո՚-ի շա­հա­ռու­նե­րը:
Ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում են ե­ղել հա­մընդ­հա­նուր նե­րա­ռա­կան կր­թու­թյան խն­դիր­նե­րը:
Հան­րա­պե­տու­թյան մի շարք դպ­րոց­նե­րում ստեղծ­վել են անհ­րա­ժեշտ պայ­ման­ներ մաս­նա­գի­տա­կան խմ­բի աշ­խա­տանք­նե­րի հա­մար, ինչ­պես նաև ձեռք են բեր­վել դի­դակ­տիկ նյու­թեր ու պա­րա­գա­ներ կր­թու­թյան ա­ռանձ­նա­հա­տուկ պայ­ման­նե­րի կա­րիք ու­նե­ցող ա­շա­կերտ­նե­րի հա­մար:ԳԹԿ կր­թա­կան կա­րի­քի գնա­հատ­ման բաժ­նի կող­մից գնա­հատ­վել են 200-ից ա­վել ե­րե­խա­ներ: Ի­րա­կա­նաց­վել է ման­կա­վար­ժա­հո­գե­բա­նա­կան ա­ջակ­ցու­թյան դրա­մաշ­նոր­հա­յին ծրա­գիր ՙԵ­լա­րան՚ ՀԿ-ի մի­ջո­ցով:
Նա­խա­րա­րը կարևո­րում է այս ծրա­գի­րը, քա­նի որ գոր­ծըն­թա­ցին ներգ­րա­վել են և մաս­նա­գետ­նե­րին և կր­թու­թյան ա­ռան­ձ­նա­հատուկ պայ­ման­նե­րի կա­րիք ու­նե­ցող ե­րե­խա­նե­րի ծնող­նե­րից, ին­չը նպաս­տում է այդ խն­դիր­նե­րի ճիշտ վեր­հան­մա­նը և ճիշտ լու­ծում­ներ գտ­նե­լուն: Այս ո­լոր­տում ա­ռա­ջի­կա­յում սկ­սե­լու են նոր ծրա­գիր: Վե­րա­պատ­րաստ­ման դա­սըն­թաց­ներ են ի­րա­կա­նաց­նե­լու մաս­նա­գե­տնե­րի, հո­գե­բան­նե­րի, հա­տուկ ման­կա­վարժ­նե­րի, սոց­ման­կա­վարժ­նե­րի հա­մար և դպ­րոց­նե­րը հա­մալ­րե­լու են մաս­նա­գետ­նե­րով: Խ. Ա­բո­վյա­նի ան­վան ման­կա­վար­ժա­կան հա­մալ­սա­րա­նի հետ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն է ձեռք բեր­վել այս ուղ­ղու­թյամբ ա­ռա­ջի­կա­յում դա­սըն­թաց կազ­մա­կեր­պե­լու, պի­լո­տա­յին ծրա­գիր կի­րա­կանաց­վի մինչև ու­սում­նա­կան տար­վա վեր­ջը, իսկ սեպ­տեմ­բե­րից ար­դեն հա­մա­պա­տաս­խան հաս­տիք­ներ կներ­դր­վեն այն դպ­րոց­նե­րում, որ­տեղ դրանք բա­ցա­կա­յում են, տե­ղե­կաց­րեց նա­խա­րա­րը՝ հա­վե­լե­լով, որ միայն մաս­նա­գետ­ներ ներդ­նե­լով այս խն­դի­րը չեն կա­րող լու­ծել, պետք է շա­րու­նա­կել աշ­խա­տել ու­սու­ցիչ­նե­րի հետ և ման­կա­վար­ժա­կան կր­թու­թյան մեջ պետք է հա­մա­պա­տաս­խան փո­փո­խու­թյուն կա­տա­րել: Երևա­նի գոր­ծըն­կեր­նե­րի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ քն­նար­կե­լու են այս խն­դի­րը:
Հան­րակր­թու­թյան ո­լոր­տում կարևո­րա­գույն նո­րու­թյուն­նե­րից էր ու­սու­ցիչ­նե­րի աշ­խա­տա­վար­ձե­րի բարձ­րա­ցու­մը 10 տո­կո­սով: Չնա­յած էա­կան փո­փո­խու­թյուն չէ, բայց կարևոր է դրա­կան մի­տու­մը: Ներ­կա­յումս ֆին­նա­խա­րա­րի հետ հա­մա­տեղ քն­նարկ­վում է կր­թու­թյան հա­մա­կար­գի մյուս օ­ղակ­նե­րի աշ­խա­տող­նե­րի աշ­խա­տա­վար­ձե­րի բարձ­րաց­ման հար­ցը:

Նախ­նա­կան մաս­նա­գի­տա­կան (ար­հես­տա­գոր­ծա­կան) և մի­ջին մաս­նա­գի­տա­կան կր­թու­թյան ո­լոր­տում հի­շար­ժան է Բեր­ձո­րում գյու­ղատն­տե­սա­կան քո­լե­ջի հիմ­նու­մը, ո­րը 2020թ. սեպ­տեմ­բե­րից ըն­դու­նե­լու­թյուն կկա­տա­րի 5 մի­ջին մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի գծով: Նաև` Ստե­փա­նա­կեր­տի ար­հես­տա­գոր­ծա­կան ու­սում­նա­րա­նում ար­դիա­կա­նաց­ման աշ­խա­տանք­նե­րը` ՙՔրիս­տո­նյա­նե­րը կա­րի­քի մեջ՚ ՀԿ հետ հա­մա­տեղ: Հա­մա­գոր­ծակ­ցու­թյան շր­ջա­նակ­նե­րում սկս­վել է նոր փայ­տամ­շակ­ման ար­հես­տա­նոց-ար­տադ­րա­մա­սի շի­նա­րա­րու­թյու­նը, ո­րը կհա­մալր­վի բա­րե­գոր­ծա­կան խո­ղո­վակ­նե­րով ա­ռաք­ված ժա­մա­նա­կա­կից սար­քա­վո­րում­նե­րով և որ­տեղ ի­տա­լա­ցի վար­պետ­նե­րը 2020թ. մար­տից կսկ­սեն ի­րա­կա­նաց­նել կր­թա­կան նոր ծրա­գիր:
Մար­տու­նու ար­հես­տա­գոր­ծա­կան ու­սում­նա­րա­նի ուղ­ղու­թյամբ ևս ո­րո­շա­կի աշ­խա­տանք­ներ են կա­տար­վել. հաս­տա­տու­թյու­նը հա­մալր­վել է անհ­րա­ժեշտ գոր­ծիք­նե­րով և սար­քա­վո­րում­նե­րով` ԱՄՆ-ից բա­րե­րար Հա­կոբ Բուռ­նա­զյա­նի ա­ջակ­ցու­թյամբ, ա­ռա­ջի­կա­յում ձեռք կբեր­վի նաև տրանս­պոր­տա­յին մի­ջոց: Շա­րու­նակ­վում են 9-րդ դա­սա­րան­ցի­նե­րի շր­ջա­նում մաս­նա­գի­տա­կան կողմ­նո­րոշ­ման աշ­խա­տանք­նե­րը Բո­լոր ին­նե­րորդ­ցի­նե­րի հա­մար նա­խա­րա­րու­թյու­նը հնա­րա­վո­րու­թյուն է ստեղ­ծել այ­ցե­լե­լու Ստե­փա­նա­կեր­տի ռազ­մա­մար­զա­կան վար­ժա­րան, Շու­շիի ՙԵզ­նիկ Մո­զյան՚ ար­հես­տա­գոր­ծա­կան ու­սում­նա­րան և Ար­սեն Խա­չատ­րյա­նի ան­վան հու­մա­նի­տար քո­լեջ՝ ծա­նո­թա­նա­լու մի­ջին մաս­նա­գի­տա­կան ո­լոր­տում առ­կա կր­թա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րին: Նա­խա­րա­րի վկա­յու­թյամբ՝ ար­դեն նկա­տե­լի է էա­կան փո­փո­խու­թյուն նշ­ված հաս­տա­տու­թյուն­նե­րում ըն­դուն­վող քա­նա­կա­կազ­մի մեջ, մաս­նա­վորա­պես ՙԵզ­նիկ Մո­զյան՚-ըն­դուն­ված­նե­րի մեծ մա­սը այդ ո­րո­շու­մը կա­յաց­րել է նման էքս­կուր­սիա­նե­րի ար­դյուն­քում:

Բարձ­րա­գույն կր­թու­թյան ո­լոր­տում կարևո­րա­գույն աշ­խա­տանք­նե­րից է ե­ղել բու­հե­րի հա­վա­տար­մագր­ման գոր­ծըն­թա­ցը:
Նա­խա­րա­րու­թյու­նը քն­նար­կում­ներ է նա­խա­ձեռ­նել ՙԲարձ­րար­գույն կր­թու­թյան և գի­տու­թյան մա­սին՚ ԱՀ օ­րեն­քի նա­խագ­ծի շուրջ և բու­հե­րից ստա­ցել ա­ռա­ջար­կու­թյուն­ներ: Նոր մշա­կույթ է ձևա­վոր­րում՝ ոչ թե սպա­սել, որ Հա­յա­սա­տա­նում օ­րենք ներ­դր­վի, հե­տո ար­դեն այս­տեղ շր­ջա­նա­ռու­թյան մեջ դր­վի, այլ նախարարությունը փոր­ձում է մաս­նակ­ցել ՀՀ հա­ման­ման օ­րեն­քի նա­խագ­ծի քն­նարկ­մա­նը. ա­ռա­ջի­կա­յում Ար­ցա­խից ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը կու­ղարկ­վեն հա­յաս­տա­նյան գոր­ծըն­կեր­նե­րին:
Փո­փո­խու­թյուն­ներ են կա­տար­վել նաև գի­տու­թյան ո­լոր­տում, մաս­նա­վո­րա­պես` պե­տա­կան բյու­ջեից ֆի­նան­սա­վոր­մամբ ի­րա­կա­նաց­վող գի­տա­կան թե­մա­տիկ հե­տա­զո­տու­թյուն­նե­րի մր­ցույ­թի անց­կաց­ման կար­գում: Հան­վել է սահ­մա­նա­փա­կու­մը և հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձեռ­վել մր­ցույ­թին մաս­նակ­ցե­լու նաև ՀՀ-ից և ար­տերկ­րից գի­տա­կան աշ­խա­տող­նե­րին` կարևո­րե­լով գի­տա­կան թե­մա­յի առն­չու­թյու­նը Ար­ցա­խին: Հաշ­վետ­վու­թյան կար­գում կարևոր­վում է գի­տա­կան թե­մա­յի ար­դյուն­քի կի­րա­ռա­կան նշա­նա­կու­թյու­նը:

Սպոր­տի ո­լոր­տում շա­րու­նակ­վել են մար­զա­կան ֆե­դե­րա­ցիա­նե­րին ա­ջակ­ցու­թյան և մի­ջո­ցա­ռում­նե­րին մաս­նակ­ցու­թյան ֆի­նա­սա­վո­րու­մը: Կազ­մա­կերպ­վել են բազ­մա­թիվ մր­ցա­շա­րեր, ա­ռաջ­նու­թյուն­ներ: 2.493 մար­զիկ­ներ մաս­նակ­ցել են մր­ցա­շա­րե­րի և ա­ռաջ­նու­թյուն­նե­րի, ո­րոն­ցից 1.817-ը` Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան, 79-ը` Եվ­րո­պա­յի, 23-ը` աշ­խար­հի, 574-ը` մի­ջազ­գա­յին: 145 մար­զիկ­ներ ու մար­զիչ­ներ ար­ժա­նա­ցել են պե­տա­կան պարգևնե­րի ու խրա­խու­սա­կան նվեր­նե­րի: 2019-ը ա­ռանձ­նա­ցել է նաև ան­նա­խա­դեպ սպոր­տա­յին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րով. CONIFA, Հա­մա­հայ­կա­կան 7-րդ խա­ղեր, սպոր­տա­յին պա­րե­րի մի­ջազ­գա­յին մր­ցույթ` ՙՊար ա­ռանց սահ­մա­նի՚ խո­րագ­րի ներ­քո: Նա­խա­րա­րը տե­ղե­կաց­րեց, որ 2020թ. ո­րոշ փո­փո­խու­թյուն­ներ են կա­տար­վե­լու մար­զա­կան ֆե­դե­րա­ցիա­նե­րի ա­ջակ­ցու­թյան կար­գում, ին­չը ն­պա­տակ ու­նի էլ ա­վե­լի խրա­խու­սել օ­լիմ­պիա­կան մար­զաձևե­րի զար­գա­ցու­մը: Հե­տա­գա­յում նա­խա­տես­ված է նաև փո­փո­խու­թյուն տար­բեր ա­ռաջ­նու­թյուն­նե­րում լա­վա­գույն ար­դյունք­ներ ար­ձա­նագ­րած մար­զիկ­նե­րին ու մար­զիչ­նե­րին խրա­խու­սե­լու կար­գում:
Ն. Ա­ղա­բա­լյա­նը պա­տաս­խա­նեց նաև լրագ­րող­նե­րի հար­ցե­րին: