Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ. ՆՈՐ ԹԵՐԹ ԱՐՑԱԽՈՒՄ

Ա­նի Ման­գա­սա­րյան

Հարցազրույց հրապարակագիր, թարգմանիչ, "Պատիվ ունեմ" թերթի խմբագիր Միքայել Հաջյանի հետ.

 -Օ­րերս լույս է տե­սել ՙԱր­ցա­խի Խոր­հր­դա­յին սպա­նե­րի միու­թյուն՚ ՀԿ ՙՊա­տիվ ու­նեմ՚ թեր­թի ա­ռա­ջին հա­մա­րը` Ձեր խմ­բագ­րու­թյամբ։ Շնոր­հա­վո­րում ենք եւ բա­րի երթ մաղ­թում։ Ո­րո՞նք են թեր­թի թե­մա­տիկ ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րը։

-Շնոր­հա­կա­լու­թյուն։ Նախ ա­սեմ, որ ՙՊա­տիվ ու­նեմ՚-ը, որ­պես հա­սա­րա­կա­կան կա­ռույ­ցի պար­բե­րա­կան, չու­նի քա­ղա­քա­կան ուղղ­վա­ծու­թյուն։ Ա­ռա­ջադր­ված խն­դիր­նե­րը բա­ցա­ռա­պես հան­րա­յին նշա­նա­կու­թյան են։ Թեր­թը կոչ­ված է ըն­թեր­ցող­նե­րի ու­շադ­րու­թյա­նը ներ­կա­յաց­նել խոր­հր­դա­յին ու հետ­խոր­հր­դա­յին ժա­մա­նա­կաշր­ջան­նե­րում հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյա­նը նշա­նա­կա­լի ծա­ռա­յու­թյուն­ներ մա­տու­ցած հա­յազ­գի սպա­նե­րի ու զո­րա­վար­նե­րի, ինչ­պես նաեւ ան­ցած դա­րում հայ ժո­ղովր­դի ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րում կա­րե­ւոր ա­վանդ ներդ­րած ռուս եւ այ­լազ­գի ռազ­մա­կան գոր­ծիչ­նե­րի ան­ցած մար­տա­կան ու­ղին։ Նրան­ցից շա­տե­րը ներ­կա­յումս վաս­տա­կած հան­գս­տի են, եւ թեր­թը պար­բե­րա­բար կանդ­րա­դառ­նա նրանց նաեւ քա­ղա­քա­ցիա­կան ա­ռօ­րյա­յին՝ բարձ­րա­ձայ­նե­լով այդ խա­վի հնա­րա­վոր կեն­ցա­ղա­յին հոգ­սե­րի ու խն­դիր­նե­րի մա­սին` այդ ա­մե­նի վրա սևե­ռե­լով իշ­խա­նու­թյուն­նե­րի ու հա­սա­րա­կու­թյան ա­ջա­կից ու­շադ­րու­թյու­նը։ Նրանք, ան­շուշտ, շա­րու­նա­կում են մնալ որ­պես հա­սա­րա­կու­թյան ակ­տիվ խավ եւ պատ­րաս­տա­կամ են ի­րենց հա­րուստ գի­տե­լիք­ներն ու փորձն անմ­նա­ցորդ մա­տու­ցե­լու ի­րենց փո­խա­րի­նե­լու ե­կած նոր սե­րունդ­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին, ինչ­պես նաեւ էա­կան նպաստ բե­րե­լու ա­ճող սերն­դի ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան դաս­տիա­րա­կու­թյան գոր­ծըն­թա­ցին։
Հայ ժո­ղովր­դի, այդ թվում՝ Ար­ցա­խի հա­յու­թյան բազ­մա­դա­րյա պատ­մու­թյու­նը հա­գե­ցած է հա­նուն հայ­րե­նյաց մղ­ված պայ­քա­րի պան­ծա­լի է­ջե­րով, հայ ռազ­մա­կան ար­վես­տի փայ­լուն օ­րի­նակ­նե­րով, այդ բախ­տո­րոշ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րում ի­րենց ան­ձն­վեր հայ­րե­նա­սի­րու­թյամբ ա­ռանձ­նա­պես աչ­քի ըն­կած զո­րա­վար­նե­րի ա­նուն­նե­րով, ո­րոնց մա­սին թեր­թի անդ­րա­դարձ-պա­տում­ներն ըն­թեր­ցող­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն կտան լիար­ժեք պատ­կե­րա­ցում կազ­մե­լու մեր հե­ռա­վոր ու մոտ նախ­նյաց հե­րո­սա­կան ան­ցյա­լի մա­սին։
Բա­ցի այդ, թերթն իր հրա­պա­րա­կում­նե­րում կանդ­րա­դառ­նա նաեւ աշ­խար­հի այլ եր­կր­նե­րի զին­ված ու­ժե­րում ծա­ռա­յող եւ բա­րի համ­բավ վա­յե­լող հա­յազ­գի ռազ­մա­կան գոր­ծիչ­նե­րի կյան­քին ու գոր­ծու­նեու­թյա­նը։
-Պա­րոն Հա­ջյան, բայց, ար­դյո՞ք, այդ աս­պա­րեզն ա­նու­շադ­րու­թյան է մատն­ված մեր լրատ­վա­կան դաշ­տում։
- Ես չէի ա­սի, թե ա­նու­շադ­րու­թյան է մատն­ված։ Ո՜չ, ի­հար­կե՜։ Ար­ցա­խում գոր­ծող լրատ­վա­մի­ջոց­ներն ի­րենց հրա­պա­րա­կում­նե­րում, ան­շուշտ, անդ­րա­դառ­նում են մեր թեր­թի որ­դեգ­րած թե­մա­տի­կա­յին, բայց դա ի­րա­կա­նաց­վում է, հաս­կա­նա­լի պատ­ճառ­նե­րով, ոչ այն­քան հետևո­ղա­կա­նո­րեն։ Ի­հար­կե, դրա­նում որևէ մե­կին մե­ղադ­րե­լու խն­դիր չեմ տես­նում, քան­զի այդ լրատ­վա­մի­ջոց­նե­րի թե­մա­տիկ ուղղ­վա­ծու­թյու­նը, ի տար­բե­րու­թյուն մեր թեր­թի, շատ ա­վե­լի բազ­մա­զան ու բազ­մաբ­նույթ է, եւ այդ խա­ռը լրա­հո­սում հա­զիվ թե դրանք հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նան ա­վե­լի լայն տեղ տալ նման հրա­պա­րա­կում­նե­րին։
-ՙՊա­տիվ ու­նեմ՚-ը լույս է տես­նում հա­յե­րեն եւ ռու­սե­րեն լե­զու­նե­րով։ Ին­չո՞ւ հատ­կա­պես երկ­լե­զու։
-Նախ, կցան­կա­նա­յի շեշ­տել, որ Ար­ցախն աշ­խար­հին ըն­կա­լե­լի ներ­կա­յաց­նե­լու հա­մար մենք տա­րա­լե­զու լրատ­վա­մի­ջոց­նե­րի եւ, առ­հա­սա­րակ, գրա­կա­նու­թյան ան­նե­րե­լի պա­կաս ու­նենք։ ՙՊա­տիվ ու­նեմ՚-ը փոր­ձե­լու է թե­կուզ իր նվազ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի չա­փով լրաց­նել այդ բա­ցը։ Մտա­դիր ենք թեր­թի հա­մար­ներն ա­ռա­քել նաեւ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյուն եւ հետ­խոր­հր­դա­յին տա­րած­քի այլ պե­տու­թյուն­ներ՝ հայ­կա­կան հա­մայ­նք­նե­րի եւ, առ­հա­սա­րակ, ռու­սա­լե­զու ըն­թեր­ցող­նե­րի հա­մար։ Բա­ցի այդ, թեր­թը ձգ­տում է ռու­սա­լե­զու հա­սա­րա­կու­թյան շր­ջա­նում հնա­րա­վո­րինս ճա­նա­չե­լի դարձ­նել Ար­ցա­խը, հըն­թացս՝ եւս մեկ կա­պող օ­ղակ դառ­նալ հայ եւ ռուս ժո­ղո­վուրդ­նե­րի ա­վան­դա­կան բա­րե­կա­մու­թյան շղ­թա­յում։
-Վեր­ջին տա­րի­նե­րին տպա­գիր մա­մու­լը, կար­ծես, այն­քան էլ մեծ պա­հան­ջարկ չու­նի, ո­րով­հե­տեւ հա­մա­ցանցն ու է­լեկտ­րո­նա­յին թեր­թե­րը զբա­ղեց­րել են այդ հար­թա­կը։ Հա­մար­ձակ չէ՞, ար­դյոք, Ձեր կա­տա­րած քայ­լը։
-Նախ, տպա­գիր մա­մու­լը, այ­նուա­մե­նայ­նիվ, պահ­պա­նում է իր պա­հան­ջար­կը եւ ու­նի իր մշ­տա­կան ըն­թեր­ցա­րա­նը։ Ինչ վե­րա­բե­րում է մեր թեր­թի է­լեկտ­րո­նա­յին տար­բե­րա­կին, ա­պա, հու­սամ, ա­ռա­ջի­կա­յում այդ խն­դի­րը կս­տա­նա իր լու­ծու­մը։ Մինչ այդ ար­դեն պայ­մա­նա­վոր­վել ենք ՙrussia-artsakh.ru՚ լրատ­վա­կան-վեր­լու­ծա­կան կայ­քի հետ՝ մեր հրա­պա­րա­կում­նե­րը գոր­ծըն­կե­րա­յին հի­մունք­նե­րով տա­րա­ծե­լու վե­րա­բե­րյալ։ Մեր հիմ­նա­կան խն­դի­րը նյու­թա­կան բնույ­թի է, ին­չը, կար­ծում եմ, ա­ռա­ջի­կա­յում կլուծ­վի՝ շա­հագր­գիռ բա­րե­րար­նե­րի եւ, ին­չու՞ չէ, հնա­րա­վոր է եւ իշ­խա­նու­թյուն­նե­րի օ­ժան­դա­կու­թյան շնոր­հիվ։ Այդ իսկ ցան­կա­լի հե­ռան­կա­րով է, որ ա­ռա­ջին իսկ հա­մա­րում տե­ղադ­րել ենք ըն­թեր­ցող­նե­րին ուղղ­ված ու­ղերձ՝ հոր­դո­րե­լով ա­ջա­կից լի­նել ՙՊա­տիվ ու­նեմ՚-ին։
-Շնոր­հա­կա­լու­թյուն հար­ցազ­րույ­ցի հա­մար։
-Խնդ­րեմ։ Բա­րին ընդ ձեզ։