[ARM]     [RUS]     [ENG]

ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵԱՏԵՐԵՐԸ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՆ ԵՆ

 Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Մարդ­կու­թյա­նը մար­տահ­րա­վեր նե­տած հա­մաշ­խար­հա­յին հա­մա­ճա­րակ-թա­գա­վա­րա­կը ապ­րե­լու և գոր­ծե­լու իր կա­նոն­ներն է թե­լադ­րում... Մար­դիկ հնա­րա­վո­րը, հա­ճախ էլ` անհ­նա­րի­նը հնա­րա­վոր դարձ­նե­լով, փոր­ձում են կար­գա­վո­րել, հու­նի մեջ դնել բնա­կա­նոն կյան­քը։

Աշ­խար­հաս­փյուռ մեր հայ­րե­նա­կից­նե­րը հայ­րե­նի Ար­ցա­խին սա­տար կանգ­նե­լու, օգ­տա­կար լի­նե­լու հա­մար մշ­տա­պես փնտր­տուք­նե­րի մեջ են։ Նրան­ցից շա­տե­րը փոր­ձում են ձեռ­քը Ար­ցա­խի զար­կե­րա­կին պա­հել և ի­րենց փոքր ու մեծ ծրագ­րե­րով ա­ջա­կից լի­նել ա­մե­նա­տար­բեր բնա­գա­վառ­նե­րում։
-Ար­մատ­նե­րով լու­սա­ձոր­ցի ռու­սաս­տա­նաբ­նակ Ռո­ման Ե­դի­գա­րյա­նը, ար­դեն քա­նի տա­րի է, ապ­րում է հա­մա­գյու­ղա­ցի­նե­րի հոգ­սե­րով։ Գյու­ղա­մերձ Խզ­նա­բութ կոչ­վող բար­ձուն­քում նա մտա­դիր է ե­կե­ղե­ցի կա­ռու­ցել, ո­րո­շա­կի նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­ներ ար­դեն կա­տար­վել են։ Դպ­րո­ցա­շի­նու­թյան հետ կապ­ված մի շարք ծրագ­րեր ու­նի Ռ. Ե­դի­գա­րյա­նը, սա­կայն այս վեր­ջին հան­գա­մանք­նե­րով պայ­մա­նա­վոր­ված, ո­րո­շել է հա­րա­զատ գյու­ղի դպ­րո­ցա­կան­նե­րին նախ ա­պա­հո­վել հե­ռա­վար ու­սուց­ման հա­մար անհ­րա­ժեշտ պա­րա­գա­նե­րով։ Բա­րե­րա­րի ծրա­գիրն ի կա­տար ա­ծե­լուն օգ­նել է նաև ար­մատ­նե­րով նո­րա­գյուղ­ցի, ավ­ստ­րիաբ­նակ մեր հայ­րե­նա­կից Նա­րի­նե Օ­հան­ջա­նյա­նը։
Մա­յի­սի 25-ին Աս­կե­րա­նի շր­ջա­նի Լու­սա­ձոր հա­մայն­քի հիմ­նա­կան դպ­րո­ցը եր­կա­րատև ընդ­մի­ջու­մից հե­տո կր­կին իր հար­կի տակ էր հա­վա­քել ա­շա­կերտ­նե­րին ու նրանց ու­սու­ցիչ­նե­րին։ Նրանք ե­կել էին բա­րե­րար­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ձեռ­քից ստա­նա­լու եր­կար սպաս­ված ցան­կա­լի նվեր­նե­րը՝ պլան­շետ­ներ, հե­ռա­խոս­ներ և այլն... Բա­րե­րար­նե­րը չէին մո­ռա­ցել ե­րե­խա­նե­րի նա­խա­սի­րու­թյուն­նե­րից գլ­խա­վո­րի՝ քաղց­րա­սի­րու­թյան մա­սին, նրան­ցից յու­րա­քան­չյու­րի հա­մար փա­թե­թա­վոր­վել էր քաղց­րա­վե­նիք­նե­րի հա­վա­քա­ծու։
Լու­սա­ձո­րի հա­մայն­քի ղե­կա­վար Մի­քա­յել Այ­վա­զյա­նի հա­վաստ­մամբ՝ ի­րենք հա­մա­գյու­ղա­ցի­նե­րով ե­րախ­տա­պարտ են ի­րենց սա­տա­րող­նե­րին, նրանց շնոր­հիվ այ­սու­հետ գյու­ղի դպ­րո­ցա­կան­ներն ամ­բող­ջու­թյամբ ա­պա­հով­ված կլի­նեն հե­ռա­վար ու­սուց­ման հա­մար անհ­րա­ժեշտ տեխ­նի­կա­կան մի­ջոց­նե­րով։ Նա հա­տուկ շեշ­տեց Ռ. Ե­դի­գա­րյա­նի ա­նու­նը, ով անձ­նա­կան օ­րի­նակ է ծա­ռա­յում շա­տե­րի հա­մար։ Նա և պա­պե­նա­կան խո­նարհ­ված տունն է վե­րա­կանգ­նում, և սր­բա­տե­ղի­նե­րին շունչ ու ո­գի հա­ղոր­դում և հա­րե­հաս լի­նում հա­մա­գյու­ղա­ցի­նե­րի բո­լոր հոգ­սուխն­դիր­նե­րին։
Ստե­փա­նա­կեր­տի ՙՆոյ՚ հան­դի­սու­թյուն­նե­րի սրա­հի տնօ­րեն Ջու­լիետ­տա Ա­վա­նե­սյա­նի հա­մար դպ­րո­ցում կազ­մա­կերպ­ված մի­ջո­ցա­ռու­մը կրկ­նա­կի տոն է...Նա հպարտ է, որ Ավ­ստ­րիա­յում սո­վո­րող թոռ­նու­հին չի մո­ռա­նում հա­մերկ­րա­ցի­նե­րին և իր ըն­կեր­նե­րի հետ միա­սին նա­խա­ձեռ­նել ու ի­րա­կա­նու­թյուն են դարձ­րել գյու­ղա­կան դպ­րո­ցին օգ­նե­լու ծրա­գի­րը։
Դպ­րո­ցի տնօ­րեն Սվետ­լա­նա Մակ­վե­ցյա­նը, ներ­կան­նե­րի ա­ռաջ ան­կեղ­ծա­նա­լով, նշեց, որ ի­րենց հա­մար դժ­վար էր ա­ռանց տե­ղե­կատ­վա­կան-տեխ­նի­կա­կան մի­ջոց­նե­րի հե­ռա­վար ու­սուց­ման հար­թակ ա­պա­հո­վե­լը, այ­դու­հան­դերձ, նրանք ողջ կո­լեկ­տի­վով ձգ­տել են, որ ե­րե­խա­նե­րը հաղ­թա­հա­րեն ու­սում­նա­կան ծրա­գի­րը։ Բա­րե­րար­նե­րի շնոր­հիվ նրանք այ­սու­հետ ա­ռա­վել ար­դյու­նա­վետ կդարձ­նեն պա­րապ­մունք­նե­րը՝ հույս պա­հե­լով, որ մի օր կա­վարտ­վի ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կը, և ա­շա­կերտ­նե­րը կր­կին կվե­րա­դառ­նան դպ­րոց՝ ի­րենց բնա­կա­նոն ու լիար­ժեք ու­սում­նա­կան պրո­ցե­սին։ Շնոր­հիվ բա­րե­րար­նե­րի՝ բո­լոր դպ­րո­ցա­կան­նե­րը կու­նե­նան հա­վա­սար հնա­րա­վո­րու­թյուն­ներ... Ի դեպ, օ­րերս նրանք կր­թու­թյան շրջ­բաժ­նի կող­մից նոր հա­մա­կար­գիչ են ստա­ցել։
Մի­ջո­ցառ­ման ըն­թաց­քում ա­վագ­նե­րից խոսք խնդ­րե­լով, ու­թե­րորդ­ցի Լու­սի­նե Մես­րո­պյա­նը շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց դժ­վար ու պա­տաս­խա­նա­տու այս օ­րե­րին ի­րենց բո­լոր սա­տա­րող­նե­րին։ Լու­սի­նեն ըն­կեր­նե­րի ա­նու­նից հա­վաս­տիաց­րեց, որ ի­րենք ոչ միայն լավ կսո­վո­րեն, այլև կդառ­նան ար­ժա­նի սե­րունդ, ար­ժա­նա­վոր փո­խա­րի­նող­ներ։