[ARM]     [RUS]     [ENG]

ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ԵՐԿՐԱՄԱՍ, ՈՐ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ԲՈԼՈՐԻՆՍ Է

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Կար­դա­լով Վար­սե­նիկ Բա­բա­յան-Սանթ­րո­սյա­նի ՙՇա­հու­մյան. մխա­ցող օր­րան՚ վա­վե­րագ­րա­կան հու­շա­պա­տում գիր­քը /Երևան, ՙԱն­տա­րես՚ հրա­տա­րակ­չու­թյուն, 2017թ./, բնավ ոչ անս­պա­սե­լի մի եզ­րա­կա­ցու­թյան հան­գե­ցի. ե­թե Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը հայ ա­կա­նա­տես­նե­րի կող­մից նկա­րա­հան­վեր, լու­սան­կար­վեր ու վա­վե­րագր­վեր, ա­պա մենք այ­սօր կու­նե­նա­յինք 20-րդ դա­րում մարդ­կու­թյան դեմ ուղղ­ված ա­ռա­ջին մե­ծա­գույն ոճ­րա­գոր­ծու­թյու­նը փաս­տող ա­վե­լի շատ կռ­վան­ներ։ Ան­շուշտ, ան­ցյալ դա­րաս­կզ­բին թուր­քե­րի կող­մից Արևմտյան Հա­յաս­տա­նում կա­տար­ված ցե­ղաս­պա­նու­թյու­նը բազ­մա­թիվ վկա­յագ­րեր ու­նի, և ան­կախ նրա­նից, որ Թուր­քիան պատ­մա­կան այդ փաս­տը ժխ­տում է, քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հի հա­մար այն վա­ղուց ան­հեր­քե­լի ի­րո­ղու­թյուն է դար­ձել։

Ինչ­քա­նո՞վ է Հյու­սի­սա­յին Ար­ցա­խի ոս­կե դար­պա­սը հա­մար­վող Շա­հու­մյա­նի շր­ջա­նի ան­կու­մը նման Սա­սու­նի, Զեյ­թու­նի, Վա­նի, Կար­սի անկ­մա­նը։ Հար­ցը կա­րող ենք թող­նել պատ­մա­բան­նե­րի մեկ­նա­բա­նու­թյա­նը՝ մեզ հա­մար կարևո­րե­լով այն պարզ նկա­տա­ռու­մը, որ հա­յա­շունչ ցան­կա­ցած բնա­կա­վայր, ո­րը երբևէ թուրք աս­կյա­րի ձեռ­քով հրի ճա­րակ է դա­ձել ու գե­րե­վար­վել, ու­րույն նշա­նա­կու­թյուն ու­նի հայ ժո­ղովր­դի ան­ցյա­լի, ներ­կա­յի ու ա­պա­գա­յի հա­մար։ Այս ա­ռու­մով Շա­հու­մյա­նի շր­ջանն Ար­ցա­խի տա­րած­քա­յին անվ­տան­գու­թյան հա­մա­տեքս­տում ու­նի ա­ռանձ­նա­հա­տուկ նշա­նա­կու­թյուն։
Երբ Ադր­բե­ջա­նը խո­սում է, այս­պես կոչ­ված, օ­կու­պաց­ված տա­րածք­նե­րի մա­սին, պար­տա­վոր է հաշ­վի առ­նել նաև իր իսկ կող­մից հայ­կա­կան այդ շր­ջա­նը բռ­նա­զավ­թե­լու փաս­տը։ Ընդ ո­րում, հարկ է շեշ­տել. ե­թե ա­զե­րի­նե­րը ա­պա­վի­նեին միայն սե­փա­կան ու­ժե­րին, հա­զիվ թե Շա­հու­մյա­նը հայ­տն­վեր նրանց տի­րա­պե­տու­թյան տակ։ Բազ­մա­թիվ հա­մո­զիչ փաս­տեր ու ա­կա­նա­տես­նե­րի վկա­յու­թյուն­ներ կան առ այն, որ ա­զե­րա­կան Օ­ՄՕՆ-ին լայ­նո­րեն ա­ջակ­ցել են խոր­հր­դա­յին բա­նա­կի զին­վոր­նե­րը, մաս­նա­վո­րա­պես? Կի­րո­վա­բադ քա­ղա­քում այն ժա­մա­նակ տե­ղա­կայ­ված ռու­սա­կան դի­վի­զիա­յի մար­տա­կան ստո­րա­բա­ժա­նում­նե­րը։
Վար­սե­նիկ Բա­բա­յան-Սանթ­րո­սյա­նի հի­շյալ գր­քում կան անդ­րա­դարձ­ներ տվյալ դեպ­քե­րին, ո­րոնց մա­սին ան­ձամբ պատ­մում են բռ­նա­տե­ղա­հան­ված­նե­րը։ Նշենք, որ հե­ղի­նակն, այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում լի­նե­լով
Շա­հու­մյա­նի շր­ջա­նի ՙՆոր ու­ղի՚ թեր­թի աշ­խա­տա­կից, ինքն էլ շատ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ա­կա­նա­տեսն է ե­ղել։ Տխ­րահռ­չակ ՙԿոլ­ցո՚-ին հա­ջոր­դում է զին­ված պայ­քա­րը ադր­բե­ջա­նա­կան կա­նո­նա­վոր բա­նա­կի դեմ։ Հայ աշ­խար­հա­զո­րա­յին­նե­րի սխ­րան­քի շնոր­հիվ հնա­րա­վոր ե­ղավ ջար­դե­րից փր­կել և բռ­նա­րարք­նե­րի գո­տուց անվ­տանգ դուրս բե­րել հա­զա­րա­վոր շա­հու­մյան­ցի­նե­րի՝ կա­նայք, ե­րե­խա­ներ, ծե­րեր։
Գու­ցե թե զգա­յա­կան ու անձ­նա­կան դի­տար­կում­նե­րի հեն­քի վրա է ստեղծ­վել գիր­քը՝ ան­տե­սե­լով աշ­խար­հա­քա­ղա­քա­կան և ռազ­մա­վա­րա­կան ո­րոշ աս­պեկտ­ներ, բայց օգ­տա­գործ­ված լու­սան­կար­նե­րը, կեն­սագ­րա­կան տվյալ­նե­րը, ա­կա­նա­տես­նե­րի վկա­յու­թյուն­նե­րը և այլ վա­վե­րագ­րեր, ո­րոնք ջա­նադ­րո­րեն ժո­ղո­վել է գր­քի հե­ղի­նա­կը, մեզ և հատ­կա­պես հե­տա­գա սե­րունդ­նե­րին կարևոր տվյալ­ներ են փո­խան­ցում 1990-1991 թվա­կան­նե­րին և հե­տայ­դու Շա­հու­մյա­նում տե­ղի ու­նե­ցած ող­բեր­գա­կան դեպ­քե­րի և տե­ղա­ցի­նե­րի հե­րո­սա­կան պայ­քա­րի մա­սին։ Գիր­քը չի պա­տաս­խա­նում և թերևս չի կա­րող պա­տաս­խա­նել մեզ հո­զող այն հար­ցին, թե ին­չու, այ­նուա­մե­նայ­նիվ, Շա­հու­մյա­նը հան­ձն­վեց հա­կա­ռա­կոր­դին։ Ըստ էու­թյան, Վար­սե­նիկ Բա­բա­յան-Սանթ­րո­սյա­նը նման խն­դիր չի դրել իր առջև, փո­խա­րե­նը նա ձգ­տել է ի­րեն հա­սու տե­ղե­կու­թյուն­նե­րը բա­րեխղ­ճո­րեն գրա­ռել ու ներ­կա­յաց­նել ըն­թեր­ցո­ղին։ Մենք, օ­րի­նակ, կա­րող ենք այդ գր­քի մի­ջո­ցով ճա­նա­չել ոչ միայն շա­հու­մյան­ցի­նե­րի յու­րա­հա­տուկ բնա­վո­րու­թյունն ու սո­վո­րույթ­նե­րը, այլև լա­վա­գույնս ի­րա­զեկ­վել շր­ջա­նի ռազ­մա­կան խոր­հր­դի ան­դամ­նե­րի մա­սին, ծա­նո­թա­նալ ինք­նա­պաշտ­պա­նա­կան ջո­կատ­նե­րի ան­վա­նա­ցան­կին։
Պատ­մա­կան Գյու­լիս­տանն, ա­վաղ, ներ­կա­յումս գտն­վում է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ի­րա­վա­սու­թյու­նից դուրս, սա­կայն նմա­նօ­րի­նակ գր­քե­րով է նաև ար­թուն պահ­վում հա­վատն ու ձգ­տու­մը, որ Մռով լե­ռան հպարտ հա­յաց­քի ներ­քո մի օր կր­կին կհն­չի հայ շի­նա­կա­նի հպարտ եր­գը։ Ար­ժա­նին մա­տու­ցենք Վար­սե­նիկ Բա­բա­յան-Սանթ­րո­սյա­նին՝ գր­քի հրա­տա­րակ­ման հա­մար։ Հա­մոզ­ված ենք՝ ա­մեն շա­հու­մյան­ցի ան­հուն կա­րո­տի թր­թի­ռով կթեր­թի գր­քի է­ջե­րը՝ այն­տեղ ան­պայ­ման ի­րեն հա­րա­զատ մի ա­նուն կամ պատ­կեր գտ­նե­լու հույ­սով։ Մենք ևս ներ­քին հուզ­մուն­քով ենք բա­ցում հեր­թա­կան է­ջը, քան­զի Շա­հու­մյա­նը հա­վա­սա­րա­չափ մե­զա­նից յու­րա­քան­չյու­րինն է։ Ա­ռա­վել ևս՝ կլի­նի ա­պա­գա սե­րունդ­նե­րի­նը։ Հա­վա­տա՜նք։
;