[ARM]     [RUS]     [ENG]

ԱՎԱՐՏՎԵՑ ՙՃԱՆԱՉԻՐ ԻՆՁ ԻՄ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ՚ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ

Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Ար­դեն չո­րորդ տա­րին է, ինչ Հադ­րու­թի շրջ­վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի բա­ժի­նը կազ­մա­կեր­պում է ՙՃա­նա­չիր ինձ իմ ու­նա­կու­թյուն­նե­րով՚ խո­րա­գի­րը կրող ման­կա­պա­տա­նե­կան նկար­չու­թյան մր­ցույ­թը, որն այս տա­րի նվիր­վեց Ե­րե­խա­նե­րի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան մի­ջազ­գա­յին օր­վան:

Կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­ճա­րա­քով պայ­մա­նա­վոր­ված ի­րա­վի­ճա­կը հաշ­վի առ­նե­լով, տե­ղե­կաց­նում է բաժ­նի վա­րիչ Ե­րա­զիկ Հայ­րի­յա­նը, ո­րոշ­վեց մր­ցույթն անց­կաց­նել մեկ փու­լով և օն-լայն: Սո­ցիա­լա­կան ցան­ցե­րով տե­ղե­կաց­նե­լով հան­րա­պե­տու­թյու­նում գոր­ծող ար­վես­տի և հան­րակր­թա­կան բո­լոր դպ­րոց­նե­րին, ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան կոնտ­րոն­նե­րին, կազ­մա­կեր­պիչ­նե­րը ակն­կա­լում էին մայ­րա­քա­ղա­քի և շր­ջան­նե­րի մաս­նակ­ցու­թյու­նը` ի տար­բե­րու­թյուն նա­խորդ տա­րի­նե­րի, երբ մր­ցույթն անց էր կաց­վում միայն Հադ­րու­թի շր­ջա­նում գոր­ծող հաս­տա­տու­թյուն­նե­րում սո­վո­րող ե­րե­խա­նե­րի հա­մար:
Մր­ցույ­թին մաս­նակ­ցել են ԱՀ բո­լոր շր­ջան­նե­րի և մայ­րա­քա­ղաք Ստե­փա­նա­կեր­տի նշ­ված հաս­տա­տու­թյուն­նե­րի 124 ե­րե­պա­ներ՝ շուրջ 200 աշ­խա­տանք­նե­րով: Բաժ­նի պե­տը ան­թա­քույց հպար­տու­թյամբ է շեշ­տում, որ մաս­նա­գի­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­ներ ա­ռա­ջար­կե­ցին լի­նել Հադ­րու­թում նա­խորդ տա­րի­նե­րին անց­կաց­վող ՙԴի­զա­կի գույ­ներ՚ նկար­չա­կան մի­ջազ­գա­յին սիմ­պո­զիու­մի մաս­նա­կից­նե­րին, և վեր­ջին­ներս մեծ սի­րով հա­մա­ձայ­նե­ցին: Հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­ներն էին Պա­վել Մուն­տիևը ՌԴ-ից, Յուր­գա Ավ­գուս­տաի­տու­տեն Լիտ­վաից, Գևորգ Բա­բա­խա­նյա­նը ՀՀ-ից, Հո­վիկ Գաս­պա­րյա­նը ԱՀ-ից, Ե­րա­զիկ Հայ­րի­յա­նը Հադ­րու­թի շրջ­վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի Մշաա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի բաժ­նից:
Ի հայտ ե­կած խն­դիր­նե­րից Ե. Հայ­րի­յանն ա­ռանձ­նաց­րեց մի քա­նի­սը: Նախ՝ հանձ­նա­ժո­ղո­վի կող­մից մերժ­վել են ար­տատպ­ված, կրկ­նօ­րի­նակ­ված աշ­խա­տանք­նե­րը: Շատ աշ­խա­տանք­ներ, թե­կուզ հա­ջող, թե­մա­յից դուրս էին, նշում է բաժ­նի պե­տը: Եվ ա­մե­նադժ­վար լուծ­վող խն­դիրն այն էր, որ շր­ջա­նում հա­մա­ցան­ցի կա­պի վատ աշ­խա­տան­քի պատ­ճա­ռով քն­նար­կում­ներն էին ձգձգ­վում, բար­դա­նում: Բայց բո­լոր դժ­վա­րու­թյուն­նե­րը հետևում են, քն­նար­կում­ներն` ա­վարտ­ված, ար­դյունք­ներն` ամ­փոփ­ված:
Աշ­խա­տանք­նե­րի գնա­հատ­ման ըն­թաց­քում նա­խա­պատ­վու­թյու­նը տր­վել է բո­վան­դա­կա­յին պա­հանջ­նե­րի հա­մա­պա­տաս­խա­նու­թյա­նը, գա­ղա­փա­րի գե­ղար­վես­տա­կան կա­տար­ման յու­րօ­րի­նա­կու­թյա­նը և ո­րա­կին,ինչ­պես նաև մեծ ու­շադ­րու­թյուն է դարձ­վել ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նե­րի անդ­րա­դար­ձը օր­վա խոր­հր­դի:
Հանձ­նա­ժո­ղո­վի գնա­հատ­մա­մաբ ՙԱ՚ կար­գի 6-13 տա­րե­կան­նե­րի խմ­բում /մաս­նա­գի­տա­կան հաս­տա­տու­թյուն­ներ/1-ին մր­ցա­նա­կին ար­ժա­նա­ցել են Ա­նա­հիտ Գրի­գո­րյա­նը /Ստե­փա­նա­կեր­տի ար­վես­տի դպ­րոց, 8 տա­րե­կան/ և Ա­վե­տիք Լա­լա­յա­նը /Տո­ղի ար­վես­տի դպ­րոց, 10տ./: Եր­կորդ մր­ցա­նա­կը շա­հել են Մի­լե­նա Բա­լա­յա­նը /10տ., Աս­կե­րա­նի ար­վես­տի դպ­րոց/ և Նաի­րա Շա­բա­րյա­նը / 8տ., Տո­ղի ար­վես­տի դպ­րոց/: Եր­րորդ տե­ղե­րը զբա­ղեց­րել են Մա­նե Ա­լեք­սա­նյա­նը /12տ., Բեր­ձո­րի ար­վես­տի դպ­րոց/ և Ժաս­մի­նա Միր­զո­յա­նը /10տ., Աստ­ղա­շե­նի ար­վես­տի դպ­րոց/: 14-18 տա­րի­քա­յին խմ­բի հաղ­թող­ներն են. 1 մր­ցա­նակ՝ Նա­րե Պո­ղո­սյան /18տ., Մար­տու­նու ար­վես­տի դպ­րոց/, 2 մր­ցա­նակ՝ Գրի­գո­րի Ար­զու­մա­նյան /16տ., Հադ­րու­թի ար­վես­տի դպ­րոց/:
ՙԲ՚ կարգ: 6-13 տա­րի­քա­յին խում­բում ա­ռա­ջին մր­ցա­նա­կին ար­ժա­նա­ցել են Սվետ­լա­նա Ա­թա­յա­նը /12տ.,Հադ­րու­թի ՄՊՍԿ/ և Ռո­բերթ Ղա­սու­մյա­նը /7տ., Հադ­րու­թի հան­րակր­թա­կան դպ­րոց/, Սպար­տակ Նալ­բան­դյա­նը /10տ., ՄՊՍԿ, Ի­վա­նյան/: 2-րդ մր­ցա­նա­կին ար­ժա­նա­ցել է Դա­վիթ Թա­վա­դյա­նը /8տ., Շու­շի/, 3-րդ մր­ցա­նա­կին՝ Ան­գե­լի­նա Խա­չատ­րյա­նը /12տ., Ջրա­կուս/, Մի­լե­նա Գրի­գո­յա­նը /13տ., Ակ­նաղ­բյուր/, Ան­նա Շահ­նա­զա­րյա­նը /6տ., Շա­հու­մյա­նի շր­ջան,գ. Ե­ղեգ­նուտ/: 14-18 տա­րի­քա­յին խում­բում ա­ռա­ջին մր­ցա­նա­կին ար­ժա­նա­ցել է Նա­նե Նա­զա­րյա­նը /14տ., Աս­կե­րա­նի ՄՊՍԿ/, 2-րդ մր­ցա­նա­կին՝ Ի­րի­նա Զա­քա­րյա­նը /14տ., Հադ­րու­թի շր­ջան, գ. Արևշատ/:
Մի շարք աշ­խա­տանք­ներ ար­ժա­նա­ցել են պատ­վոգ­րե­րի` ՙԼա­վա­գույն ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խա­տանք՚ ան­վա­նա­կար­գում:
Մր­ցույ­թի հաղ­թող­նե­րին, տե­ղե­կաց­րեց բաժ­նի վա­րի­չը, ստա­ցած պատ­վոգ­րերն ու մր­ցա­նակ­նե­րը կփո­խանց­վեն ա­ռա­ջի­կա օ­րե­րին: