[ARM]     [RUS]     [ENG]

ՕՐՀ­ՆՅԱԼ Է ՃԱ­ՌԱ­ԳԱՅ­ԹԸ ԼՈՒՅ­ՍԻ

Ա­նի ՄԱՆ­ԳԱ­ՍԱ­ՐՅԱՆ

ՙՃե­պըն­թաց՚-ի իմ ու­ղե­կի­ցը բա­նաս­տեղ­ծու­հի, ար­ձա­կա­գիր,
լրագ­րող Նվարդ Ա­վա­գյանն է։

Ե­կա... ո­րով­հետև . ա/ ըն­դա­մե­նը 25 տա­րի ա­ռաջ ցե­ղաս­պա­նու­թյուն էր ե­ղել, եւ հայ նո­րա­ծին­ներ շատ էին պետք, բ/ ըն­դա­մե­նը 5, 5 ա­միս հե­տո Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազմ էր սկս­վե­լու, եւ իմ ներ­կա­յու­թյու­՜նը պի­տի մեղ­մեր... մորս տագ­նա­պը՝ գոր­ծող բա­նակ մեկ­նած եղ­բոր հա­մար, գ/ 20 տար­վա ա­մուս­նու­թյան դա­շինքն ան­խա­թար պա­հած ան­զա­վակ հորս ու մորս Աստ­ված մի բա­նով պի­տի՞ պար­գե­ւատ­րեր, թե՞ ոչ... Այդ ՙբա­նը՚ ե­ղա ես։

Ա­մե­նա­մեծ պարգևը... հայ­րե­նի հո­ղում թաղ­վե­լու բա­րե­բախ­տու­թյունն ու պա­տիվն է։

Բայց... մինչ այդ էլ՝ նրան ծա­ռա­յե­լը։

Յու­րա­քան­չյուր ակն­թարթ... ոչ թե ՙգնում է՚ մեր կյան­քից, այլ՝ գու­մար­վում է ե­ղա­ծին։ Յու­րա­քան­չյուր ակն­թար­թում ան­հա­շիվ մար­դիկ են ծն­վում, ան­հա­շիվ էլ՝ մեռ­նում, միշտ պի­տի հի­շես, որ կյանքդ ՙայս՚ աշ­խար­հում հա­վեր­ժա­կան չէ եւ այն չա­ղար­տես ան­վա­յել ա­րար­քով։

Կյան­քում գտ­նում ենք... ա­մե­նա­կա­րե­ւո­րը՝ մեր տե­ղը։ Չգտ­նող­ներն օ­դում չեն ապ­րում՝ ու­րեմն եւ՝ ոտ­քե­րը դնում են ու­րի­շի տե­ղում։ Տե­սած կա՞ք ու­րի­շի լայն կոս­տյու­մը նեղ ու­սե­րով մար­դու հա­գին... Կամ էլ՝ ընդ­հա­կա­ռա­կը, ո­րի դեպ­քում քանդ­վում են կա­րե­րը։ Տխուր ե­րե­ւույթ։

Ապ­րե­լու ար­վես­տը... բո­լո­րին չէ, որ տր­ված է։ Ապ­րել էլ կա՝ ապ­րել էլ։ Խոզն էլ է ապ­րում՝ թա­վալ­վե­լով սե­փա­կան կեղ­տում...

Ներ­դաշ­նա­կու­թյու­նը... հո­գու հար­սա­նիքն է՝ ծա­ղիկ­նե­րով եւ Աստ­ծո ան­տես ներ­կա­յու­թյամբ։ Ներ­դաշ­նա­կու­թյան նա­խօ­րի­նա­կը Տիե­զերքն է, այ­լա­պես մո­լո­րակ­նե­րը հա՛ կբախ­վեին մի­մյանց։ Մարդն էլ պի­տի իր մշ­տա­կան ու­ղե­ծիրն ու­նե­նա՝ որ­պես իր եւ ու­րիշ­նե­րի լի­նե­լու­թյան ե­րաշ­խիք։

Ինք­նաքն­նա­դա­տու­թյու­նը... ի­րեն նա­յելն է հո­գու աչ­քով։ Հո­գիդ շի­տակ չէ՝ աչ­քը շիլ է, իսկ շիլն ու­ղիղ նա­յել, ու­րեմն եւ՝ տես­նել, չի կա­րող։ Ոչ ՙսե­ւը՚, ոչ էլ ՙսպի­տա­կը՚...

Զայ­րույթն... ի զո­րու է ե՜ւ աշ­խարհ քան­դել, ե՜ւ շի­նել։ Չկա­ռա­վար­վող զայ­րույ­թը... ա­փի մեջ պայ­թող նռ­նակ է։

Հո­գու խոր­քում... կա­րող են ե ՜ւ ա­րե­ւա­ծա­գեր լի­նել, ե ՜ւ մայ­րա­մուտ­ներ։ Բայց ես խո­սում եմ տե­սա­նո՜ղ հո­գու մա­սին։ Իսկ կո՛ւյր հո­գու խոր­քում ... լի­նում է միայն գի­շեր։ Օրհ­նյա՛լ է ճա­ռա­գայ­թը լույ­սի։

Մի՜ վա­խե­ցեք հրա­ժար­վել... ՙբարձր ա­թո­ռից՚։ Ոչ ո­քի հա­մար այն հա­վեր­ժա­կան չի ե­ղել ու չի լի­նի մի պարզ պատ­ճա­ռով. մարդն ինքն է ժա­մա­նա­կա­վոր... Ա­թո՜­ռը չէ, որ պի­տի զար­դա­րի մար­դուն, այլ մարդն՝ ա­թո­ռին։ Հատ­կա­պես, ե­թե խոս­քը... գա­հա­թո­ռի՛ մա­սին է։

Ան­փո­խա­րի­նե­լի լի­նե­լու հա­մար... պետք է շատ քիչ բան. միշտ հի­շել, որ ան­փո­խա­րի­նե­լի մարդ չկա։

Ա­ռաջ գնա­լու հա­մար... պետք է պար­զա­պես հետ չնա­յել՝ ոտքդ կզար­նի քա­րին կամ կընկ­նես փո­սը. կյան­քի ճա­նա­պար­հին քար ու փո­սեր շատ են լի­նում։

Ե­թե ընկ­նես... վեր կաց ու, թող որ կա­ղա­լով, է­լի քայ­լիր՝ ցա­վող ծունկդ օրհ­նե­լով... Կա­րե­ւորն այն է, որ շարժ­ման մեջ լի­նես։ Ա­մեն մի ընկ­նե­լը կյան­քի մի դաս է, եւ այս դեպ­քում... որ­քան քիչ դա­սեր՝ այն­քան` լավ։

Ե­թե վս­տահ չես... որ կհաս­նես սա­րի գա­գա­թին, եւ ա­վե­լին՝ ուղ­ղա­հա­յաց լան­ջից կա­րող ես գլոր­վել, ինչ ա­նե­լու ես, ա­րա ստո­րո­տում. կի­սատ ըն­թաց­քը կամ կի­սատ գոր­ծը ա­վարտ չու­նե­ցող հո­գե­վար­քի է նման: