[ARM]     [RUS]     [ENG]

ԸՆ­ԴՈՒ­ՆԵ­ԼՈՒ­ԹՅԱՆ ՔՆ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵՐ, ԸՆ­ԹԱ­ՑԻԿ ԽՆ­ԴԻՐ­ՆԵՐ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Այս թե­մա­յով հու­նի­սի 1-ին առ­ցանց ա­սու­լիս են տվել ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և մշա­կույ­թի (ԿԳՄ) նա­խա­րարն ու Գնա­հատ­ման և թես­տա­վոր­ման կենտ­րո­նի (ԳԹԿ) տնօ­րե­նը:

Նախ­քան քա­ղա­քա­ցի­նե­րի հար­ցե­րին պա­տաս­խա­նե­լը, ԿԳՄ նա­խա­րար Լու­սի­նե Ղա­րա­խա­նյա­նը շնոր­հա­վո­րան­քի խոսք ա­սաց Ե­րե­խա­նե­րի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան մի­ջազ­գա­յին օր­վա կա­պակ­ցու­թյամբ:
Անդ­րա­դառ­նա­լով բուն թե­մա­յին` ա­սաց, որ 2020-2021 ու­սում­նա­կան տար­վա ըն­դու­նե­լու­թյանն առ­նչ­վող բո­լոր ի­րա­վա­կան փաս­տաթղ­թե­րը, մաս­նա­վո­րա­պես? ըն­դու­նե­լու­թյան կար­գը, մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի ցան­կը և հա­մալ­սա­րան­նե­րի ծած­կագ­րե­րը տե­ղադր­ված են ԱՀ ԿԳՄ կայ­քէ­ջում, ֆեյս­բու­քյան է­ջում, ինչ­պես նաև ՙԼու­սա­րար՚ պաշ­տո­նա­թեր­թում:
Նա­խա­րա­րի խոս­քով` հար­ցե­րի մի զգա­լի մաս վե­րա­բե­րում է հա­յաս­տա­նյան բու­հե­րում Ար­ցա­խին հատ­կաց­ված տե­ղե­րի հա­մար ըն­դու­նե­լու­թյա­նը: ՀՀ պե­տա­կան բու­հե­րում Ար­ցա­խին հատ­կաց­վել է 60 նպա­տա­կա­յին (անվ­ճար) տեղ: Ընդ­հան­րա­պես, այս տա­րի բուհ ըն­դուն­վե­լու հա­մար դի­մորդ­նե­րը պետք է հանձ­նեն մեկ քն­նու­թյուն` միաս­նա­կան կամ ներ­բու­հա­կան` պայ­մա­նա­վոր­ված մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի ա­ռանձ­նա­հատ­կու­թյամբ: Դի­մում-հայ­տե­րը ներ­կա­յաց­վում են է­լեկտ­րո­նա­յին ե­ղա­նա­կով: Լ. Ղա­րա­խա­նյա­նը պար­զա­բա­նեց` ինչ­պես պետք է դի­մել բու­հեր: Այս­պես, Երևա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րան ըն­դուն­վել ցան­կա­ցող դի­մորդ­նե­րը նա­խա­պես պետք է դի­մեն Ար­ցա­խի գնա­հատ­ման և թես­տա­վոր­ման կենտ­րոն:
Հա­յաս­տա­նի ազ­գա­յին պո­լի­տեխ­նի­կա­կան հա­մալ­սա­րա­նի ՙՀա­մա­կարգ­չա­յին գրա­ֆի­կա՚ մաս­նա­գի­տու­թյան հա­մար անհ­րա­ժեշտ է հանձ­նել ներ­բու­հա­կան քն­նու­թյուն, հետևա­պես` դի­մոր­դը պետք է դի­մի ԱՀ ԿԳՄՆ մաս­նա­գի­տա­կան կր­թու­թյան բա­ժին, ստա­նա ե­րաշ­խա­վո­րու­թյան տեքստ, ո­րը սկա­նա­վո­րե­լուց հե­տո պետք է ու­ղար­կի տվյալ բու­հին: Ներ­բու­հա­կան քն­նու­թյուն­նե­րի հա­մար շր­ջա­նա­վարտ­նե­րը դի­մե­լու են Dimord.am կայ­քի մի­ջո­ցով:
Ճար­տա­րա­պե­տու­թյան և շի­նա­րա­րու­թյան Հա­յաս­տա­նի ազ­գա­յին հա­մալ­սա­րա­նի ՙԴի­զայն՚, ՙԳրա­ֆի­կա­կան դի­զայն՚ և ՙՃար­տա­րա­պե­տու­թյուն՚ մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի հա­մար դար­ձյալ դի­մե­լու են ԱՀ ԿԳՄՆ և հա­մա­պա­տաս­խան ե­րաշ­խա­վո­րա­կան տեքս­տը ստա­նա­լուց հե­տո` ԳԹԿ` անձ­նա­կան հա­մար ստա­նա­լու նպա­տա­կով:
Երևա­նի Մխի­թար Հե­րա­ցու ան­վան պե­տա­կան բժշ­կա­կան, Հա­յաս­տա­նի ազ­գա­յին ագ­րա­րա­յին, Խա­չա­տուր Ա­բո­վյա­նի ան­վան հայ­կա­կան պե­տա­կան ման­կա­վար­ժա­կան, Հա­յաս­տա­նի պե­տա­կան տն­տե­սա­գի­տա­կան և Վա­լե­րի Բրյու­սո­վի ան­վան պե­տա­կան լեզ­վա­հա­սա­րա­կա­գի­տա­կան հա­մալ­սա­րան­ներ ըն­դուն­վող­նե­րը կհանձ­նեն միաս­նա­կան քն­նու­թյուն և հետևա­բար պետք է դի­մեն ԱՀ ԳԹԿ:

Երևա­նի Կո­մի­տա­սի ան­վան պե­տա­կան կոն­սեր­վա­տո­րիա, Հա­յաս­տա­նի գե­ղար­վես­տի պե­տա­կան ա­կա­դե­միա և Երևա­նի թատ­րո­նի ու կի­նո­յի պե­տա­կան ինս­տի­տուտ ըն­դուն­վող­նե­րը նա­խա­պես պետք է դի­մեն ԱՀ ԿԳՄՆ` ե­րաշ­խա­վո­րու­թյուն, ա­պա ԳԹԿ? հա­մա­պա­տաս­խան անձ­նա­կան հա­մար ստա­նա­լու: Հայ-ռու­սա­կան (սլա­վո­նա­կան) հա­մալ­սա­րան ըն­դուն­վել ցան­կա­ցող­նե­րը կդի­մեն ԱՀ ԿԳՄՆ ? ե­րաշ­խա­վո­րագ­րի տեքստ ստա­նա­լու, իսկ ԳԹԿ? անձ­նա­կան հա­մար ստա­նա­լու նպա­տա­կով: Այս­տեղ քն­նու­թյուն­ներն անց են կաց­վե­լու միաս­նա­կան կար­գով, իսկ փաս­տաթղ­թե­րը պետք է հանձ­նել? ան­մի­ջա­կան կապ ստեղ­ծե­լով այս բու­հի հետ:
Քա­ղա­քա­ցի­նե­րին հե­տաք­րք­րում է, թե ինչ­պես է ի­րա­կա­նաց­վե­լու անվ­ճար ու­սու­ցու­մը, ո­րի մա­սին հայ­տա­րա­րել է ԱՀ նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը:
Լ. Ղա­րա­խա­նյա­նը տե­ղե­կաց­րեց, որ 2020-2021 ու­սում­նա­կան տար­վա­նից բո­լոր բու­հե­րում ըն­դու­նե­լու­թյան ար­դյունք­նե­րով դրա­կան միա­վոր­ներ ստա­ցած դի­մորդ­նե­րը հաշ­վեգր­վե­լու են անվ­ճար ու­սուց­ման հա­մա­կար­գում: Հա­մա­ձայն կար­գի? ու­սում­նա­կան 2-րդ տա­րում գոր­ծե­լու է հե­տա­դարձ կա­պի սկզ­բուն­քը, և մի­ջին ո­րա­կա­կան գնա­հա­տա­կա­նը սահ­ման­վե­լու է երկ­րորդ կուր­սից: Անվ­ճար ու­սուց­ման հա­մա­կար­գից օգտ­վե­լու են նաև մա­գիստ­րա­տու­րա­յում սո­վո­րող ու­սա­նող­նե­րը: Անվ­ճար ու­սու­ցու­մը, սա­կայն, չի վե­րա­բե­րե­լու հե­ռա­կա հա­մա­կար­գում սո­վո­րող ու­սա­նող­նե­րին:
Նա­խա­րա­րի տե­ղե­կատ­վու­թյամբ` Ար­ցա­խի բու­հե­րում ամ­փո­փիչ ա­տես­տա­վո­րում­նե­րը, պա­րե­տա­տան սահ­մա­նած կա­նոն­նե­րով, հնա­րա­վոր է կազ­մա­կեր­պել լսա­րա­նա­յին պայ­ման­նե­րում. նա­խա­րա­րու­թյու­նը հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձե­ռում, որ բու­հե­րը ինք­նու­րույն ո­րո­շեն ամ­փո­փիչ ա­տես­տա­վո­րում­նե­րի անց­կաց­ման ձևե­րը` նրանց տր­ված ա­կա­դե­միա­կան ա­զա­տու­թյուն­նե­րի հի­ման վրա:
Ինչ­պե՞ս է կազ­մա­կերպ­վե­լու ու­սում­նա­կան գոր­ծըն­թա­ցը նոր ու­սում­նա­կան տա­րում: Նա­խա­րա­րը տե­ղե­կաց­րեց, որ մե­խա­նիզմ­ներ և կա­նոն­ներ են մշա­կում, որ­պես­զի 2020-2021 ու­սում­նա­կան տա­րում տար­րա­կան օ­ղա­կում դա­սապ­րո­ցե­սը կազ­մա­կերպ­վի դպ­րոց­նե­րում, քա­նի որ, ինչ­պես ցույց են տվել ու­սում­նա­սի­րու­թյու­նե­րը, տար­րա­կան օ­ղա­կի ու­սու­ցու­մը հնա­րա­վոր չէ կազ­մա­կեր­պել առ­ցանց տար­բե­րա­կով: Ու­սում­նա­կան պա­րապ­մունք­նե­րը կեն­դա­նի շփ­մամբ նաև մի­ջին օ­ղա­կում կա­րող են կազ­մա­կեր­պել գյու­ղա­կան վայ­րե­րի սա­կա­վա­կազմ դպ­րոց­նե­րը, ան­շուշտ, պահ­պա­նե­լով սա­նի­տա­րա­հի­գիե­նիկ նոր­մե­րը: Իսկ ա­վագ դպ­րո­ցում, հատ­կա­պես վեր­ջին եր­կու դա­սա­րան­նե­րում, ու­սում­նա­կան գոր­ծըն­թա­ցը կա­րող է կազ­մա­կերպ­վել առ­ցանց տար­բե­րա­կով` պայ­մա­նա­վոր­ված հա­մա­վա­րա­կով:
Լ. Ղա­րա­խա­նյա­նը տե­ղե­կաց­րեց, որ նա­խա­րա­րու­թյան կող­մից ի­րա­կա­նաց­ված վի­ճա­կագ­րա­կան վեր­լու­ծու­թյուն­նե­րից և մշ­տա­դի­տարկ­ման գոր­ծըն­թա­ցից պարզ­վել է, որ հե­ռա­վար կր­թու­թյու­թյու­նը հա­սա­նե­լի չի ե­ղել բո­լո­րին` տեխ­նի­կա­կան և գոր­ծըն­թա­ցին չտի­րա­պե­տե­լու պատ­ճառ­նե­րով: Այս ուղ­ղու­թյամբ ար­դեն իսկ տար­վում են ո­րո­շա­կի աշ­խա­տանք­ներ: Ա­ռա­ջի­կա­յում առ­ցանց տար­բե­րա­կով ու­սու­ցիչ­նե­րի հա­մար կմեկ­նար­կեն վե­րա­պատ­րաստ­ման դա­սըն­թաց­ներ: ԿԳՄ նա­խա­րա­րու­թյու­նը քայ­լեր է ձեռ­նար­կում ինչ­պես ու­սու­ցիչ­նե­րին, այն­պես էլ ա­շա­կերտ­նե­րին տեխ­նի­կա­պես զի­նե­լու հա­մար: ՙՄենք հույս ու­նենք, որ նոր ու­սում­նա­կան տա­րում կո­րո­նա­վի­րու­սա­յին հա­մա­վա­րակն այն­պի­սի ըն­թացք չի ու­նե­նա, որ կր­կին ան­ցում կա­տա­րենք առ­ցանց ու­սուց­ման, սա­կայն սեպ­տեմ­բե­րի 1-ին մենք կլի­նենք զին­ված հա­մա­պա­տաս­խան գոր­ծի­քա­կազ­մով և առ­ցանց հար­թակ­նե­րին տի­րա­պե­տող ու­սուց­չու­թյամբ՚,- ա­սաց Լ. Ղա­րա­խա­նյա­նը:
Այն հար­ցին, թե երբ կբաց­վեն նա­խադպ­րո­ցա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րը և մաս­նա­վոր զար­գաց­ման կենտ­րոն­նե­րը, Լ. Ղա­րա­խա­նյա­նը պա­տաս­խա­նեց. պա­րե­տա­տան ո­րոշ­մամբ նա­խադպ­րո­ցա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րը փակ կլի­նեն մինչև հու­նի­սի 11-ը: Հա­մա­վա­րա­կի ի­րա­վի­ճա­կով պայ­մա­նա­վոր­ված` լրա­ցու­ցիչ տե­ղե­կատ­վու­թյուն կտա­րած­վի հու­նի­սի 11-ից հե­տո:
Բուհ ըն­դուն­վե­լու հա­մար դի­մորդ­նե­րի հայ­տագր­ման կար­գի վե­րա­բե­րյալ առ­ցանց ա­սու­լի­սում պար­զա­բա­նում­ներ տվեց ԳԹԿ տնօ­րեն Յու­րի Քա­րա­մյա­նը: Նա հոր­դո­րեց դի­մում-հայ­տե­րը ներ­կա­յաց­նել ժա­մա­նա­կին, չս­պա­սել մինչև վեր­ջին ժամ­կե­տը` հու­նի­սի 10-ը, որ­պես­զի թե­րու­թյուն­ներ լի­նե­լու դեպ­քում նրանք ժա­մա­նա­կին տե­ղե­կաց­վեն, այ­լա­պես տեխ­նի­կա­կան պատ­ճառ­նե­րով կա­րող է դուրս մնան քն­նու­թյուն­նե­րից: Ա­ռայ­սօր դիում-հայտ ներ­կա­յաց­րել է 93 դի­մորդ, բայց շր­ջա­նա­վարտ­նե­րի ընդ­հա­նուր թի­վը 1581 է: