[ARM]     [RUS]     [ENG]

ՙՎեր­ջին եր­գից ա­ռաջ՚

Նվարդ Ա­ԼԵՔ­ՍԱ­ՆՅԱՆ

 Ան­ձի պաշ­տա­մուն­քի տա­րի­նե­րի մի­լիո­նա­վոր զո­հե­րի ար­դա­րա­ցու­մը` որ­պես վե­րա­դարձ, նույն­քան ցա­վա­լի ու ծանր էր, որ­քան նրանց ներ­կա­յաց­ված ան­հե­թեթ ու սին մե­ղադ­րանք­նե­րի դժո­խա­յին հե­տա­գի­ծը: Վե­րա­դար­ձը կարևոր էր և՜ ող­ջե­րի, և՜ մե­ռած­նե­րի հա­մար, քան­զի բռ­նա­դատ­ված­նե­րի կոր­ծա­նա­րար ստ­վե­րում ըն­տա­նի­քից բա­ցի բա­րե­կամ­ներն էին, նույ­նիսկ՝ մեկ օր­վա ծա­նոթ­նե­րը: Որ­քան էլ տխուր ու տա­րօ­րի­նակ հն­չի, աք­սո­րա­կա­նի պի­տա­կով ող­ջերն ու մե­ռած­նե­րը չգոր­ծած մեղ­քե­րից ար­դա­րաց­վե­լուց հե­տո ան­գամ, բա­ժան­վում էին ա­ռա­վել ու պա­կաս դժ­բախտ­նե­րի: Հրաշք էր, որ ձն­հա­լի շն­չից ար­դա­րաց­ված­նե­րից շա­տե­րին հա­ջող­վեց հենց ի­րենց ժա­մա­նա­կում ապ­րել, ա­րա­րել, ի­հար­կե, եր­բեք չմո­ռա­նա­լով կրած տա­ռա­պանք­նե­րը: Մահ­վան ճամ­բար­նե­րին կուլ գնա­ցած­ներն ան­հա­ղորդ մնա­ցին ի­րենց հա­մար կյան­քի գին ու­նե­ցող ար­դա­րաց­մա­նը, ժա­մա­նա­կը կուլ տվեց և՜ նրանց, և՜ նրանց վե­րա­բե­րող ա­մեն ինչ: Այ­սինքն` այս մար­դիկ մա­հից հե­տո էլ մնում էին աք­սո­րյալ ու մերժ­ված, չկա­րո­ղա­նա­լով զատ­վել դա­ժան ժա­մա­նա­կից, չթո­թա­փե­լով այն՝ նույ­նիսկ հետ­մա­հու: Այս երևույ­թը ա­ռա­վել ցա­վագ­նո­րեն է ար­տա­հայտ­վել ար­վես­տա­գետ­նե­րի շր­ջա­նում: 

Գրի­գոր Ներ­սի­սյա­նը նման ար­վես­տա­գետ­նե­րից մեկն է: Բռ­նա­դա­տու­մից հե­տո ոչն­չաց­վել են շնոր­հա­շատ գրո­ղի գր­քե­րը, ձե­ռագ­րե­րը, որ մահ­վան դա­տավ­ճիռն ի կա­տար ած­վի ան­վերջ ու ան­վերջ...
Վեր­ջերս հրա­տա­րակ­ված ՙՎեր­ջին եր­գից ա­ռաջ՚ ժո­ղո­վա­ծուն իր էու­թյամբ Գրի­գոր Ներ­սի­սյա­նի վե­րա­դարձն էր, որ ինքն էլ ան­վա­նի գրո­ղին վա­յել այ­սու­հետ կյանք ու­նե­նա` մա­հից հե­տո: Շնոր­հա­կա­լու­թյամբ տե­ղե­կաց­նենք, որ գիր­քը կազ­մել է ար­ձա­կա­գիր Բա­կուր Կա­րա­պե­տյա­նը: Մի հար­կի տակ ամ­փոփ­ված գոր­ծե­րը` բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ և պոեմ­ներ, հայ­թայթ­վել են Երևա­նի, Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան մի շարք քա­ղաք­նե­րի ար­խիվ­նե­րից: Ար­ցա­խում ո­չինչ չկա շնորհքն ու կա­րո­ղու­թյու­նը ի­րեն նվի­րա­բե­րած զա­վա­կին հի­շեց­նող: Մնա­ցել է ա­նու­նը` ժա­մա­նա­կա­կից­նե­րի վախ­վո­րած հի­շո­ղու­թյուն­նե­րում:
Գրի­գոր Ներ­սի­սյա­նի գիրքն ա­կա­մա­յից հի­շեց­նում է հայ մե­ծա­նուն եր­գի­ծա­բան Լեռ Կամ­սա­րի ՙՄա­հա­պուրծ օ­րա­գիր՚ ժո­ղո­վա­ծուն: Լեռ Կամ­սա­րը Խոր­հր­դա­յին Միու­թյան մահ­վան ճամ­բար­նե­րում էր կորց­րել իր կյան­քի լա­վա­գույն տա­րի­նե­րը, բա­րե­բախ­տա­բար, ողջ էր մնա­ցել և հա­սել այն ժա­մա­նակ­նե­րը, երբ հնա­րա­վոր էր խո­սել ապ­րած սար­սափ­նե­րի մա­սին: Գրի­գոր Ներ­սի­սյա­նի այս գիր­քը հե­ղի­նա­կի մա­հա­պուրծ օ­րա­գիրն է, և փրկ­ված գրա­կան գոր­ծե­րը« անց­նե­լով ժա­մա­նակ­նե­րի կրակ­նե­րի մի­ջով« զո­րու են հետ քա­շել մո­ռա­ցու­թյան քո­ղը և հե­ղի­նա­կի ա­նու­նը ճա­նա­չե­լի դարձ­նել մե­րօ­րյա ըն­թեր­ցո­ղին: Երևի նման ան­հատ­նե­րի հա­մար է աս­ված, որ մար­դու ար­ժա­նիք­ներն ա­վե­լի շատ են տե­ղիք տա­լիս ա­տե­լու­թյան ու հա­լա­ծանք­նե­րի, քան` թե­րու­թյուն­նե­րը: Հի­րա­վի, Գրի­գոր Ներ­սի­սյա­նի ար­ժա­նիք­նե­րը ե­ղան նրա կոր­ծան­ման պատ­ճա­ռը: Դա­ժան փոր­ձու­թյուն էր ապ­րել մի ժա­մա­նա­կում, ուր նույ­նիսկ գրո­ղի ստեղ­ծած գե­ղար­վես­տա­կան պատ­կե­րը շր­ջա­պա­տի կող­մից ըն­կալ­վում էր որ­պես այ­լա­խո­հու­թյուն, իսկ սե­փա­կան ազ­գի ցա­վե­րի մա­սին խո­սե­լը` ազ­գայ­նա­մո­լու­թյուն:
ՙՄար­դը մար­դուն գայլ՚ բա­նաս­տեղ­ծու­թյու­նը գր­վել է 1927 թվա­կա­նին` ԼՂԻՄ 4-րդ կուս­կոն­ֆե­րան­սի պատ­գա­մա­վո­րի իր թեր­թի­կում: Ամ­բիո­նից աս­վող կրա­կոտ ճա­ռե­րի ու ի­րա­կա­նու­թյան միջև ե­ղած վիհն է տե­սել պոե­տը, բայց շա­րու­նա­կել է դժ­վա­րին օ­րե­րին պահ տալ իր լա­վա­տե­սու­թյու­նը: Հենց հա­վատն էր նրա գոր­ծու­նեու­թյան ե­լա­կե­տը, ո­րը թե­լադ­րում էր նվիր­վել իր երկ­րա­մա­սի գրա­կան, մշա­կու­թա­յին, ման­կա­վար­ժա­կան կյան­քի աշ­խու­ժաց­մա­նը, չնա­յած՝
Ար­նոտ մո­րու­քով, ա­տամ­նե­րը բաց,
Մարդ­կա­յին ա­րյան տեն­չե­րով ար­բած,
Աչ­քերն ար­ցուն­քով հա­վի­տյան թր­ջած,
Այդ մարդն է` դեռ գայլ:

Շու­շիի թե­մա­կան դպ­րո­ցի շր­ջա­նա­վարտ Գրի­գոր Ներ­սի­սյա­նը մի քա­նի տա­րի դա­սա­վան­դել է Ար­ցա­խի դպ­րոց­նե­րում, հե­տո մեկ­նել է Ռու­սաս­տան` կր­թու­թյու­նը շա­րու­նա­կե­լու: Մոսկ­վա­յի, Սանկտ Պե­տեր­բուր­գի տար­բեր բու­հե­րում առևտրի և փի­լի­սո­փա­յու­թյան հի­մունք­ներ է ու­սում­նա­սի­րել, կա­պեր ստեղ­ծել ժա­մա­նա­կի գրա­կա­նու­թյան և գի­տու­թյան ճա­նաչ­ված դեմ­քե­րի հետ: Կր­կին ան­ցել է ման­կա­վար­ժա­կան աշ­խա­տան­քի, դա­սա­վան­դել Ա­լեք­սանդ­րա­պո­լի գա­վա­ռի, այ­նու­հետև, կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծով, Ղրի­մի հայ­կա­կան կր­թօ­ջախ­նե­րում: 1926 թվա­կա­նին վե­րա­դառ­նա­լով Ար­ցախ, դառ­նում է հոգևոր ու կր­թամ­շա­կու­թա­յին կյան­քը միա­վո­րող ուժ` հա­մախմ­բե­լով շնոր­հա­լի ե­րի­տա­սարդ­նե­րի: Իր հայ­րե­նի Շու­շին ա­վե­րակ­նե­րի մեջ էր« և նման դա­ժան ի­րա­կա­նու­թյունն ան­հա­րիր էր խոր­հր­դա­յին ին­տեր­նա­ցիո­նա­լիզ­մի գա­ղա­փար­նե­րին: Ծն­վում է ՙԱ­վե­րակ­նե­րում՚ բա­նաս­տեղ­ծու­թյու­նը, ո­րը երևաց­նում է հե­ղի­նա­կի հո­գու կս­կի­ծը և պոե­տա­կան ա­նու­րա­նա­լի շնորհ­քը:
Խե­լաց­նոր թմ­բիր է ի­ջել հի­մա իմ հի­վանդ հո­գուն,
ա­սես, ան­կյանք շի­րիմ­նե­րի խենթ եր­գիչն եմ, որ է­լի
լքած աշ­խույժ աղ­մուկ­նե­րը կեն­սաթր­թիռ ժխո­րի`
հետ եմ դար­ձել գե­րեզ­ման­ված այս քա­ղա­քը վայ­րե­նի:
Բա­նաս­տեղ­ծու­թյու­նը բան­սար­կու­նե­րի հա­մար ա­ռիթ էր հե­ղի­նա­կին մե­ղադ­րե­լու քա­ղա­քա­կան կար­ճա­տե­սու­թյան մեջ. ՙՍո­ցիա­լիզ­մի հաղ­թա­կան ար­շա­վը թո­ղած, Շու­շիի ա­վե­րակ­ներն է ող­բում...՚: Սա­կայն Գրի­գոր Ներ­սի­սյա­նը չի ըն­կր­կել այդ ա­մե­նից և շա­րու­նա­կել է ընտ­րած ճա­նա­պար­հը: Բա­նաս­տեղ­ծա­կան մի քա­նի ժո­ղո­վա­ծու­նե­րի հե­ղի­նակ էր, խմ­բագ­րում էր ՙԿայծ՚ ամ­սա­գի­րը, հա­յոց լե­զու և գրա­կա­նու­թյուն դա­սա­վան­դում Ստե­փա­նա­կեր­տի զոո­տեխ­նի­կու­մում:
1934 թվա­կա­նին Խոր­հր­դա­յին Միու­թյան գրող­նե­րի ա­ռա­ջին հա­մա­գու­մա­րից հե­տո գրա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ են հիմ­նադր­վել բո­լոր հան­րա­պե­տու­թյուն­նե­րում և ինք­նա­վար մար­զե­րում: 1935թ. Գրի­գոր Ներ­սի­սյա­նի ջան­քե­րով ստեղծ­վեց Ստե­փա­նա­կեր­տում գրող­նե­րի մար­զա­յին կազ­մա­կեր­պու­թյուն: Չան­ցած եր­կու տա­րի« Գրի­գոր Ներ­սի­սյա­նին մե­ղադ­րե­լով ազ­գայ­նա­մո­լու­թյան և տրոց­կիս­տա­կան գոր­ծու­նեու­թյան մեջ, ա­զա­տում են գրող­նե­րի մար­զա­յին բա­ժան­մուն­քի ղե­կա­վա­րի պաշ­տո­նից: Հե­տո նրան սպա­սում էր աք­սո­րը... Ժա­մա­նա­կա­կից­նե­րի հի­շո­ղու­թյան մեջ ան­մո­ռաց էր այն տե­սա­րա­նը, որ« չնա­յած ար­գել­քին, տեխ­նի­կու­մի ողջ ու­սա­նո­ղու­թյու­նը դուրս էր ե­կել փո­ղոց` հրա­ժեշտ տա­լու սի­րե­լի բա­նաս­տեղ­ծին ու դա­սա­խո­սին: Այս մա­սին հի­շա­տակ­վել է նաև Ի­սա­հակ և Կա­րի­նե Ա­լա­վեր­դյան­նե­րի ՙԲե­մար­վես­տի մեր վար­պետ­նե­րը՚ գր­քում: Հրա­ժեշ­տի պա­հին, աք­սո­րա­վայր քշ­վող Գրի­գոր Ներ­սի­սյա­նը մե­քե­նա­յի թափ­քում կանգ­նած՝ ա­նընդ­հատ ա­սում էր. ՙժո­ղո­վուրդ, ես ան­մեղ եմ, ես ան­պայ­ման գա­լու եմ, ես ան­մեղ եմ...՚:
Հի­րա­վի, Գրի­գոր Ներ­սի­սյա­նը չէր կա­րող չն­կա­տել մար­դոր­սու­թյան ե­լած դժ­նի ժա­մա­նակ­նե­րի հետզ­հե­տե թափ առ­նող սպառ­նա­լի­քը: Ար­վես­տա­գե­տի, ման­կա­վար­ժի զգա­յուն հո­գին, ան­շուշտ, նրան հու­շել է այդ մա­սին: Վկա­յու­թյունն է հենց նրա ՙԱյս հնա­մաշ ճամ­փի վրա՚ ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը, ո­րը տա­րի­ներ ա­ռաջ,1915թ. գրած ՙԿյանքս դամ­բա­րանն է ե­րազ­նե­րիս՚ բա­նաս­տեղ­ծա­կան տո­ղի շա­րու­նա­կու­թյունն էր ժա­մա­նա­կի հո­լո­վույ­թում: Եվ ա­րա­ծի կարևո­րու­թյան գի­տակ­ցումն իր ար­տա­հայ­տու­թյունն էր գտել նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նում, ձևա­վո­րե­լով հե­ղի­նա­կի պոե­տա­կան հա­վա­տամ­քը: Ա­սել է թե` դժ­վա­րին ժա­մա­նա­կի հաղ­թա­հա­րու­մը պի­տի կա­յա­նա նաև իր տո­ղի զո­րու­թյամբ, բա­նաս­տեղ­ծա­կան իր աշ­խար­հում: Եվ ի­րեն սպա­սող ար­հար­վիրք­նե­րը կան­խազ­գող մար­դը հրա­ժեշ­տից ա­ռաջ ե­րա­զում էր վե­րա­դար­ձի մա­սին: Մռայլ ներ­կան ող­բեր­գա­կան տե­սիլքն էր ա­պա­գա­յի, և բա­նաս­տեղծն ինք­նափր­կու­թյու­նը տես­նում էր միայն իր եր­գի վե­րա­դար­ձով, ո­րը նաև լի­նե­լու է բա­րու ու գե­ղե­ցի­կի հաղ­թա­նա­կը:
Ու մի քն­քուշ հա­վատ է, որ հու­զում է ինձ այս պա­հին,
որ կա­վեր­վեն մեծ դժոխ­քի ան­փա­ռու­նակ հետ­քե­րը հին:
Ու կար­ծում եմ, որ այլ մար­դիկ հաղ­թա­նա­կի եր­գե­րով
կգան, կանց­նեն նո­րեն ծաղ­կած, կեն­սաթր­թիռ այս ճամ­փով...