Logo
Print this page

ԺԱՄԱՆԱԿԸ ՉՈՒՆԻ ԲՌՆԱԿ

Ա­նի Ման­գա­սա­րյան

ՙՃե­պըն­թաց՚-ի ու­ղե­կի­ցը բա­նաս­տեղծ, լրագ­րող Ռո­բերտ Ե­ՍԱ­ՅԱՆՆ Է։
/Ընդ­գծ­ված բա­ռե­րը Ա­նի ՄԱՆ­ԳԱ­ՍԱ­ՐՅԱ­ՆԻ մտ­քերն են, ո­րոնք շա­րու­նա­կե­լով, ինք­նա­բա­ցա­հայտ­ման ճա­նա­պար­հով զրու­ցա­կի­ցը հաս­նում է ընդ­հան­րա­ցում­նե­րի/։

Ե­կա, ո­րով­հետև ու­զում էի ար­տա­հայտ­վել, խո­սել, բա­ցա­հայ­տել հո­գուս գե­ղեց­կու­թյուն­նե­րը, ծա­ղիկ­նե­րի պես եր­գերս նվի­րել ըն­թեր­ցող­նե­րին։ 17 տա­րե­կա­նում գրե­ցի մի բա­նաս­տեղ­ծու­թյուն։ Մի կա­պույտ, կա­պույտ, կա­պույտ մի փու­չիկ, //լց­նե­լով լույ­սով, //ծի­ծա­ղով, եր­գով, //և հայ­րե­նի տան կա­պու­տակ ծխով, //ես բաց թո­ղե­ցի դեպ կա­պույտ եր­կինք, //որ պայ­թի այն­տեղ// և հո­գուս ամ­բողջ գե­ղեց­կու­թյու­նը// պար­զի եր­կն­քին, //որ­պես նոր տան մեջ ՙպայ­թած՚ հե­ռա­գիր…

Գր­չիս հա­յաց­քում ա­րար­վում էր մի նոր աշ­խարհ։ Ար­ծա­թե հա­յե­լում //տես­նում եմ ու շտ­կում // իմ ար­տա­քի­նը։ //Իսկ իմ պարզ եր­գի մեջ՝ // իմ ներ­սը, խոր­քը //և ա­մեն­քի­նը…
Գր­չիս հա­յաց­քով փո­թո­րիկ­ներ ան­ցան և բռնկ­վեց հո­գուս հե­ռուն ստեղ­ծա­գոր­ծա­կան խոլ ծիա­ծա­նո՛վ…

Հի­շո­ղու­թյան լու­սան­ցք­նե­րը պայ­թե­ցին բող­բո­ջի պես. Լց­վե­լով ա­րյան ճի­չով, բա­ռի ե­րա­զով և ո­գու տա­րեր­քով։ Ե­կավ ա­րյամբ և ո­գու ճի­չով գրե­լու ժա­մա­նա­կը։ Հու­շե­րիս մեջ դեռ կան ա­րյան խի­զախ շի­թեր… Ո­րո­նե­ցի մի կետ , ո­րին հեն­վե­լով, պի­տի գտ­նեի ինքս ինձ… Եվ այդ շի­կա­ցած կե­տը փո­թորկ­ված ու ծառս ե­ղած… Ար­ցա՛խն է։ Իմ ե­րա­կը մերթ բա­րուր­վում էր ծիա­ծա­նա­բույր ե­րա­զանք­նե­րով, մերթ էլ ոռ­նում էր վրե­ժի ան­զուսպ քա­րե­րը փշ­րող իր ար­մատ­նե­րով…

Հե­նա­կե­տե­րը դար­ձան վեր­նա­գիրն ու ո­գին իմ ա­ռա­ջին գր­քի, ո­րը լույս տե­սավ Երևա­նում /1989թ./։ Գր­քի խմ­բա­գիրն է բա­նաս­տեղծ Ար­մեն Շե­կո­յա­նը։ Գր­քի հիմ­նա­կան կոչն է. Ցն­ցի՜ր հի­մե­րը քո գո­յի և ցն­ցի՜ր ա­նունդ ան­գո։

Ներ­շն­չան­քի խաչ­մե­րուկ­նե­րում ո­րո­նում էի այն բա­ռը, ո­րը շե՜մն է եր­կն­քի, ծիա­ծա՛­նը հո­գու։

Լռու­թյան շուր­թին փո­թորկ­վում էր ներ­շն­չան­քի օա­զի­սը։Այդ ժա­մա­նակ էր, որ ես հա­սա իմ ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քի նժա­րին։ Կշ­ռե­ցի իմ ա­մեն քայ­լը, ո­գուս խոր­քե­րից հա­նե­ցի նո­րա­նոր գույ­ներ, արթ­նա­ցա մի օր տա­րեր­քի ար­տում և բռ­նե­ցի… ա­պաշ­խա­րան­քի ճա­նա­պար­հը։ Իմ ստեղ­ծա­գոր­ծա­կան ըն­թացքն ընդ­գծ­վեց մի նոր պոե­մով՝ ՙԱ­պաշ­խա­րու­թյուն կամ հրա­ժեշ­տի 40 օ­րե­րը՚։

Ժա­մա­նակն է, որ կա­րող է գնա­հա­տել իմ կա­տա­րած գոր­ծը։

Ապ­րած տա­րի­նե­րը ոչ միայն տա­նում են, այլև թող­նում են կեն­սա­ծիր հետ­քեր։

Մի՜ խու­սա­փեք կոշտ ու բնա­կան կյան­քից. այն ներ­շն­չան­քի նոր աղ­բյո՛ւր է։

Լա­վա­տե­սու­թյու­նը քո ապ­րած կյան­քի անդ­րա­դարձն է ա­պա­գա­յի դռ­նե­րի վրա։ Մի քա­նի տո­ղով բնու­թագ­րեմ իմ ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քի ճա­նա­պար­հը։
Հա­յացք ձգե­լով իմ գրա­կան ճա­նա­պար­հին, մտա­ծում եմ, որ ա­մեն ինչ ի սկզ­բա­նե ո­րոշ­ված չէր։ Չէ՞ որ ճշ­մա­րիտ է և այն, որ ա­ռանց բա­րի ու նվի­րյալ մարդ­կանց ա­ջակ­ցու­թյան, իմ ստեղ­ծա­գոր­ծա­կան ճա­նա­պար­հը ոչ միայն տեղ չէր հաս­նի, այլև ինչ-որ չա­փով կլի­ներ նաև ի­մաս­տա­զո՛ւրկ։ 1975 թվա­կա­նին, երբ ես տասն­վեց տա­րե­կան էի, իմ գրա­կա­նու­թյան ու­սու­ցիչ Ժան Անդ­րյա­նը մղեց ինձ դե­պի գրա­կան հունն ու պոե­տա­կան ո­րո­նում­նե­րի ու­ղին։ Մեկ տա­րի անց՝ բա­նաս­տեղծ Վար­դան Հա­կո­բյա­նը բա­ցա­հայ­տեց, զար­գաց­րեց իմ բա­նաս­տեղ­ծա­կան շնոր­հը և օժ­տեց ինձ ձգ­տե­լո՛ւ, բար­ձուն­քին հաս­նե­լո՛ւ ե­րա­զան­քով։ Տա­րի­ներ անց՝ ան­վա­նի գրող­ներ Սե­րո Խան­զա­դյա­նը, Գևորգ Է­մի­նը և Պյոտր Կո­շե­լը ի­րենց գնա­հա­տան­քի խոս­քով ոգևո­րե­ցին ինձ և մղե­ցին դե­պի պոե­տա­կան նոր հո­րի­զոն­ներ։ Գրա­կա­նա­գետ-բա­նաս­տեղծ Սոկ­րատ Խա­նյա­նը գրա­խո­սեց իմ բո­լոր գր­քե­րը և ազ­դա­րա­րեց իմ մուտ­քը հա­մա­հայ­կա­կան գրա­կան դաշտ։ Իսկ Շու­շիի Մկր­տիչ Խան­դա­մի­րյա­նի ան­վան թատ­րո­նի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար, ռե­ժի­սոր Լեո­նիդ Հա­րու­թյու­նյա­նը և թատ­րո­նի դե­րա­սան­նե­րը, բե­մադ­րե­լով և բե­մա­կա­նաց­նե­լով իմ պոե­զիան /ՙՀա­րու­թյան ժա­մա­նա­կը՚/, ճա­նա­պարհ հար­թե­ցին դե­պի ժո­ղովր­դի սիր­տը։

Ես հա­մո­զել եմ ինձ, որ պետք է ո­րո­նել… Ո­րո­նու­մը մե­ծա­գույն ար­ժեքն է. ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քի բա­նա­լին է նրա մեջ։

Պետք է բա­ցել ա­կուն­քը նոր թե­մա­յի ու նոր մտա­ծո­ղու­թյան…

Պետք է համ­բու­րել նոր բա­ռի դեմ­քը և շա­րու­նա­կել ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քը Ան­հայ­տից բխող նո՛ր լու­սա­բա­ցով…
Բռ­նակ չու­նի ժա­մա­նա­կը։

Խո­սում եմ,
և բա­ռե­րը ստա­նում են ձայն ու տա­րա­ծու­թյուն։
Ա­մեն ման­կան հետ
վե­րածն­վո՛ւմ է դեմ­քը ժա­մա­նա­կի։

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.