Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱԿՏԻՎԱՆԱ ՇՐՋԱՆԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ

Թա­մար ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

ք. Քար­վա­ճառ

 

Լոս Ան­ջե­լե­սում գոր­ծող ՙԱ­րա­րատ՚ հիմ­նադ­րա­մը 2017 թվա­կա­նից զբաղ­վում է Ար­ցա­խի Շա­հու­մյա­նի շր­ջա­նի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան կենտ­րո­նի շեն­քի հիմ­նա­նո­րոգ­մամբ։ Այս ըն­թաց­քում ամ­բող­ջու­թյամբ փոխ­վել է շեն­քի տա­նի­քը, հիմ­նա­նո­րոգ­վել կենտ­րո­նի բե­մը, ա­ռաս­տա­ղը, պա­տե­րը, ամ­բող­ջու­թյամբ փոխ­վել լու­սա­վո­րու­թյան և վա­րա­գույր­նե­րի հա­մա­կար­գը, վե­րա­նո­րոգ­վել են դահ­լի­ճի ա­թոռ­նե­րը։ Շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րի հա­մար մինչև այս պա­հը ծախս­վել է մոտ 80 հա­զար ա­մե­րի­կյան դո­լար։

ՙՇի­նա­րա­րու­թյան հիմ­նա­կան նպա­տա­կը շր­ջա­նի պա­տա­նի­նե­րի, ե­րի­տա­սարդ­նե­րի կյանքն ա­վե­լի հե­տաքր­քիր դարձ­նելն է։ Ե­թե այ­սօր­վա ա­շա­կեր­տը, ա­վար­տե­լով դա­սե­րը, ու­րիշ հե­տաք­րք­րու­թյուն չու­նե­նա և դպ­րո­ցից ու­ղիղ տուն գնա, նրա հա­մար դժ­վար կլի­նի հաս­կա­նալ, թե ին­չու ին­քը պի­տի մնա Քար­վա­ճա­ռում ու վա­ղը կա­ռու­ցի ու շե­նաց­նի այն։ Ե­րի­տա­սար­դը միշտ ցան­կու­թյուն ու­նի նաև հե­տաքր­քիր կյան­քի՚,- մեզ հետ զրույ­ցում նշեց ՙԱ­րա­րատ՚ հիմ­նադ­րա­մի նա­խա­գահ Լաու­րա Մե­լի­քյա­նը։ Իսկ հե­տաքր­քիր ժա­մանց, ըստ մեր զրու­ցակ­ցի, հնա­րա­վոր չէր ա­պա­հո­վել այն տխուր, մռայլ պա­տե­րով հաս­տա­տու­թյու­նում, որ­տեղ ան­գամ խմե­լու ջուր և սան­հան­գույց չկար։
Շեն­քի վե­րա­նո­րոգ­ման հա­մար ծախս­ված ողջ գու­մա­րը հա­վաք­վել է նվի­րատ­վու­թյուն­նե­րի շնոր­հիվ, ո­րը կազ­մա­կեր­պել են ՙԱ­րա­րատ՚ հիմ­նադ­րամն ու նա­խագ­ծի ա­ջակ­ցու­թյան հա­մար ձևա­վոր­ված ՙԱր­ցախ-վե­րա­կա­ռու­ցենք Քար­վա­ճա­ռը՚ նա­խա­ձեռ­նող կո­մի­տեն, ո­րի կազ­մում են Ա­րա Ա­հա­րո­նյա­նը, Ֆրեդ­րիկ Վար­դա­նյա­նը, Մա­րալ Դա­բա­ղյան-Ան­ճար­գո­լյա­նը, Գա­յա­նե Գևոր­գյա­նը, Ստե­փան Գում­րի­կյա­նը, Սիլ­վա Նա­տա­լի Մա­նու­կյա­նը, Խա­չիկ Մա­նու­կյա­նը, Ռա­քել Մե­լի­քյա­նը, Լաու­րա Մե­լի­քյա­նը, Ֆրեդ Սար­կի­սյա­նը, Ար­մի­նե Զա­քա­րյա­նը և Ռի­տա Մահ­դե­սյա­նը։
Ինչ­պես նշում է Լաու­րա Մե­լի­քյա­նը, այդ ըն­թաց­քում ա­նա­խոր­ժու­թյուն­նե­րի ու դժ­վա­րու­թյուն­նե­րի ևս հան­դի­պել են. ՙԱյն­պես ստաց­վեց, որ ո­րոշ ա­նազ­նիվ մարդ­կանց պատ­ճա­ռով մի գոր­ծը եր­կու ան­գամ ա­րե­ցինք, բայց կարևոր է, որ մենք չըն­կճ­վե­ցինք և այ­սօր ու­նե­ցանք այս ար­դյուն­քը։ Այդ գու­մա­րով և ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում մենք կա­րող էինք այլ գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լել, օ­րի­նակ, մի քա­նի դպ­րոց կամ ման­կա­պար­տեզ վե­րա­նո­րո­գել։ Բայց դա չէր մեր նպա­տա­կը։ Շեն­քա­յին պայ­ման­նե­րը բա­րե­լա­վե­լուց հե­տո ակն­կա­լում ենք նաև ծրագ­րա­յին փո­փո­խու­թյուն­ներ, գոր­ծու­նեու­թյան ընդ­լայ­նում և ակ­տի­վա­ցում հենց մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան կենտ­րո­նի շեն­քում։ Հու­սով ենք, ակ­տի­վո­րեն կկազ­մա­կերպ­վեն տար­բեր մշա­կու­թա­յին, ին­չու չէ՝ նաև կր­թա­կան, զար­գաց­նող ծրագ­րեր ամ­բողջ շր­ջա­նի ե­րի­տա­սարդ­նե­րի հա­մար՚։
ՙԱ­րա­րատ՚ հիմ­նադ­րա­մի նա­խա­գա­հը վս­տա­հեց­նում է՝ ե­թե շեն­քի ար­դեն վե­րա­նո­րոգ­ված հատ­ված­ներն ակ­տի­վո­րեն օգ­տա­գործ­վեն, ի­րենք կմ­տա­ծեն նաև նկու­ղա­յին հար­կը վե­րա­նո­րո­գե­լու, այն­տեղ ըն­դար­ձակ ցու­ցաս­րահ և տար­բեր մի­ջո­ցա­ռում­նե­րի հա­մար տա­ղա­վար­ներ կա­ռու­ցե­լու մա­սին։
ՙԱ­րա­րատ՚ հիմ­նադ­րա­մի նա­խա­ձեռ­նած հիմ­նա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րին ա­ջակ­ցել է նաև Շա­հու­մյա­նի շր­ջա­նի վար­չա­կազ­մը։ Մաս­նա­վո­րա­պես, վար­չա­կազ­մի նախ­կին ղե­կա­վար Գա­գիկ Մար­տի­րո­սյա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ կենտ­րոնն ա­պա­հով­վել է անհ­րա­ժեշտ տեխ­նի­կա­յով և հիմ­նա­նո­րոգ­վել են շեն­քի ա­ռա­ջին հար­կում գտն­վող սան­հան­գույց­նե­րը։
Շեն­քի բա­ցու­մը նա­խա­տես­վում է սեպ­տեմ­բե­րին։
;