Logo
Print this page

ԸՆ­ԴՈՒ­ՆԵ­ԼՈՒ­ԹՅԱՆ ՔՆ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵՐՆ Ա­ՎԱՐՏ­ՎԵ­ՑԻՆ. ԱՌ­ՋԵ­ՎՈՒՄ ՄՐ­ՑՈՒՅ­ԹԻ ԱՆՑ­ԿԱ­ՑՈՒՄՆ Է

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Հու­լի­սի 8-ին դի­մորդ­նե­րը հանձ­նե­ցին վեր­ջին միաս­նա­կան քն­նու­թյուն­նե­րը: Այս տա­րի, հա­մա­վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված, քն­նու­թյուն­ներն ան­ցան մեկ փու­լով` ա­ռանց լրա­ցու­ցիչ փու­լի: Ինչ­պես տե­ղե­կա­ցանք ԱՀ ԳԹԿ տնօ­րեն Յու­րի Քա­րա­մյա­նից, հու­լի­սի 11-12-ին ՀՀ բո­ղո­քարկ­ման հանձ­նա­ժո­ղո­վը կքն­նար­կի ստաց­ված բո­ղոք­նե­րը, կու­ղարկ­վեն դի­մորդ­նե­րի` ճշգրտ­ված գնա­հա­տա­կան­նե­րով ցու­ցակ­նե­րը, ո­րից հե­տո ԳԹԿ-ն ձեռ­նա­մուխ կլի­նի ըն­դու­նե­լու­թյան մր­ցույ­թի անց­կաց­մա­նը:

Այս տա­րի, ի­րա­վի­ճա­կով պայ­մա­նա­վոր­ված, դի­մորդ­նե­րը հանձ­նել են մեկ քն­նու­թյուն: Նա­խորդ տա­րի­նե­րին էլ ե­ղել են մաս­նա­գի­տու­թյուն­ներ, որ­տեղ դի­մորդ­ներն ըն­դուն­վել են մեկ քն­նու­թյամբ: Սա­կայն այն մաս­նա­գի­տու­թյուն­նե­րը, որ­տեղ մր­ցույ­թը մեծ է, հանձ­նում էին 2 կամ 3 քն­նու­թյուն, ինչ­պես, օ­րի­նակ, ՙՖի­նանս­ներ՚, ՙԻ­րա­վա­գի­տու­թյուն՚, ՙՄի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­ներ՚, ՙԲու­ժա­կան գործ՚: Լա՞վ է, թե՞ վատ, որ այս տա­րի դի­մորդ­նե­րը հանձ­նե­ցին մեկ քն­նու­թյուն: Ընդ­հա­նուր առ­մամբ, նրանք ու ծնող­նե­րը գոհ են դրա հա­մար, քա­նի որ ստիպ­ված չէին ա­մեն քն­նու­թյան հա­մար սթ­րե­սի են­թարկ­վել: Եվ ա­մե­նա­կարևո­րը` եր­կու կամ ե­րեք ա­ռար­կա պա­րա­պե­լու փո­խա­րեն վեր­ջին մի քա­նի ա­միս­նե­րին դի­մորդ­նե­րը կենտ­րո­նա­ցել են մեկ ա­ռար­կա­յի վրա, ո­րը տվյալ մաս­նա­գի­տու­թյան հա­մար պրո­ֆի­լա­յին է: Մեկ քն­նու­թյուն հանձ­նե­լը լավ է այն դի­մորդ­նե­րի հա­մար, ով­քեր բարձր միա­վոր վաս­տա­կե­լով` ար­դեն իսկ ի­րենց ըն­դուն­ված են հա­մա­րում, կամ էլ դրա­կան գնա­հա­տա­կան ու­նե­նա­լով` հնա­րա­վո­րու­թյուն ու­նեն ա­ռա­ջին հայ­տով ընտ­րած մաս­նա­գի­տու­թյու­նում մր­ցույ­թով չանց­նե­լու դեպ­քում մաս­նակ­ցել ու­րիշ մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի կամ բու­հե­րի այն մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի թա­փուր տե­ղե­րի մր­ցույ­թին (ե­թե, ի­հար­կե, ժա­մա­նա­կին հայ­տագր­վել են), որ­տեղ մր­ցու­թա­յին քն­նու­թյու­նը նույն ա­ռար­կա­յից է: Բայց վատ է այն դի­մորդ­նե­րի հա­մար, ով­քեր այդ մեկ քն­նու­թյու­նից չեն հաղ­թա­հա­րել 7,5 միա­վո­րի շե­մը. նրանք ար­դեն կտր­վել են և չեն կա­րող ըն­դուն­վել մեկ այլ մաս­նա­գի­տու­թյան գծով: Նա­խորդ տա­րի­նե­րին այդ­պես չէր: Դի­մոր­դը, երբ, օ­րի­նակ, ՙԻ­րա­վա­գի­տու­թյուն՚ մաս­նա­գի­տու­թյան հա­մար պա­հանջ­վող ե­րեք ա­ռար­կա­նե­րից որևէ մե­կից բա­ցա­սա­կան գնա­հա­տա­կան էր ստա­նում, շա­րու­նա­կում էր հանձ­նել մյուս եր­կու քն­նու­թյուն­նե­րը և« դրա­կան ստա­նա­լու դեպ­քում« ըն­դուն­վում այդ ա­ռար­կա­նե­րը մր­ցու­թա­յին հա­մար­վող ցան­կա­ցած մաս­նա­գի­տու­թյուն: Այս դեպ­քում մաս­նա­գի­տա­կան կողմ­նո­րո­շու­մը երկ­րորդ պլան էր մղ­վում: Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րան ա­մեն տա­րի շուրջ 150 դի­մորդ այդ­պես էր ըն­դուն­վում:

ԳԹԿ տնօ­րեն Յու. Քա­րա­մյանն ըն­դու­նե­լու­թյան կար­գում այս նո­րա­մու­ծու­թյու­նը դրա­կան է հա­մա­րում: Ըստ նրա` հի­մա մաս­նա­գի­տո­րեն կողմ­նո­րոշ­ված ե­րե­խա­ներն են բուհ մտ­նում: ՙԴա մենք քն­նար­կե­լիս ենք ե­ղել տա­րի­նե­րով, և այս տա­րի, հա­մա­վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված, ա­ռիթ է ե­ղել, որ ըն­դու­նե­լու­թյան կար­գում փո­փո­խու­թյուն մտց­նենք: Ի­նը տա­րի գոր­ծում էր 2012թ. կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­մամբ հաս­տատ­ված կար­գը: Ճիշտ է, ո­րոշ կոս­մե­տիկ փո­փո­խու­թյուն­ներ կա­տար­վել էին, բայց դրանք սկզ­բուն­քա­յին չէին: Հի­մա, ել­նե­լով ի­րա­վի­ճա­կից, այս տար­վա հա­մար փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րե­ցինք կար­գում և օգտ­վե­լով ա­ռի­թից` նաև այդ սկզ­բուն­քա­յին փո­փո­խու­թյու­նը կա­տա­րե­ցինք՚,-ա­սաց Յու. Քա­րա­մյա­նը:
ՙՄենք պետք է պատ­րաս­տենք մաս­նա­գետ­ներ, ոչ թե բո­լո­րին տանք բարձ­րա­գույն կր­թու­թյուն՚,-պն­դում է Յու. Քա­րա­մյա­նը` սխալ հա­մա­րե­լով տար­բեր մաս­նա­գի­տու­թյուն­նե­րով հայ­տագ­րու­մը: Նա կողմ է, որ դի­մոր­դը հայ­տագ­րի մեկ մաս­նա­գի­տու­թյուն, բայց տար­բեր բու­հե­րի հա­մար. ՙԵ­րե­խան ու­զում է դառ­նալ ֆի­նան­սիստ կամ ի­րա­վա­բան, Հա­յաս­տա­նում և Ար­ցա­խում ինչ­քան բու­հեր կան այդ մաս­նա­գի­տու­թյուն­նե­րը պատ­րաս­տող, թող դրանց մր­ցույ­թին մաս­նակ­ցի: Այ­սինքն` մաս­նակ­ցի մեկ մաս­նա­գի­տու­թյան, բայց տար­բեր բու­հե­րի մր­ցույթ­նե­րի: Դա նշա­նա­կում է, որ նա նվիր­ված է այդ մաս­նա­գի­տու­թյա­նը: Բայց երբ նրա հա­մար կարևո­րը ոչ թե մաս­նա­գի­տու­թյունն է, այլ բուհ ըն­դուն­վե­լը, այդ կր­թու­թյու­նը ի­մաստ չու­նի: Որ ա­վար­տե­լուց հե­տո ի­րենց մաս­նա­գի­տու­թյամբ չեն աշ­խա­տում` պատ­ճառ­նե­րից մեկն էլ դա է: Դրա հա­մար էլ խն­դի­րը սկզ­բից պետք է լուծ­վի, ոչ թե վեր­ջից: Մենք պետք է երևույ­թի պատ­ճառ­նե­րը գտ­նենք, ոչ թե հետևանք­նե­րը վե­րաց­նենք: Կր­թու­թյան հիմ­նա­կան նպա­տա­կը մաս­նա­գետ­ներ պատ­րաս­տելն է, ոչ թե սո­ցիա­լա­կան խն­դիր­ներ լու­ծե­լը՚:
Հաս­կա­նա­լի է, որ այս պա­րա­գա­յում հա­մալ­սա­րան­նե­րը բո­ղո­քե­լու են, քա­նի որ բա­վա­րար քա­նա­կով ու­սա­նող­ներ չեն ու­նե­նա:
Այդ մտա­հո­գու­թյու­նը հն­չեց օ­րերս ՀՀ ԿԳՄՍ նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ, ին­չի առն­չու­թյամբ նա ա­սաց. ՙԹույլ ա­ռա­ջա­դի­մու­թյուն ու­նե­ցող­նե­րը չպետք է ըն­դուն­վեն բուհ: Մենք չպետք է խն­դիր դնենք մեզ հա­մար ա­պա­հո­վել բու­հե­րի գո­յատևու­մը: Ե­թե դրա ար­դյուն­քում Հա­յաս­տա­նում բու­հեր են փակ­վե­լու, թող փակ­վեն: Ե­թե ար­դյուն­քում մենք պետք է գնանք մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի, ֆա­կուլ­տետ­նե­րի, բու­հե­րի միա­վոր­ման, պետք է ա­նենք այդ քայ­լե­րը, որ­պես­զի ու­նե­նանք բո­վան­դա­կու­թյուն և ար­դյունք՚:
Մի քա­նի օ­րից կանց­կաց­վի ըն­դու­նե­լու­թյան մր­ցույ­թը: Այս­տեղ ի հայտ կգա մեկ քն­նու­թյան հա­րու­ցած բա­ցա­սա­կան կող­մը. դժ­վար է լի­նե­լու մր­ցույ­թի անց­կա­ցու­մը, հատ­կա­պես ՀՀ բու­հե­րին Ար­ցա­խին հատ­կաց­ված տե­ղե­րի հա­մար: Բանն այն է, որ սահ­մա­նա­փակ քա­նա­կով տե­ղե­րի հա­մար կա­րող է մր­ցեն հա­վա­սար միա­վոր­ներ ստա­ցած դի­մորդ­ներ: Օ­րի­նակ` Երևա­նի Մխի­թար Հե­րա­ցու ան­վան բժշ­կա­կան հա­մալ­սա­րա­նի 4 անվ­ճար տե­ղե­րի հա­մար պի­տի մր­ցակ­ցի քի­միա ա­ռար­կա­յից ՙ20՚ միա­վոր ստա­ցած հինգ դի­մորդ: Մր­ցույթն անց­կաց­նող ԳԹԿ-ն հա­վա­սար միա­վոր­նե­րի դեպ­քում ա­ռաջ­նորդ­վե­լու է կար­գով սահ­ման­ված այլ չա­փո­րո­շիչ­նե­րով (տվյալ մաս­նա­գի­տու­թյան ա­ռար­կա­նե­րից հան­րա­պե­տա­կան օ­լիմ­պիա­դա­նե­րում, տար­բեր մր­ցույթ­նե­րում դիպ­լո­մը, ա­տես­տա­տի մի­ջին գնա­հա­տա­կա­նը և այլն):

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.