[ARM]     [RUS]     [ENG]

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՆ ՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԸ

Ա­նի ՄԱՆ­ԳԱ­ՍԱ­ՐՅԱՆ

 Աշ­խար­հը պա­րու­րած ու մարդ­կա­յին գոր­ծու­նեու­թյան գրե­թե բո­լոր ո­լորտ­նե­րի վրա իր բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյունն ու­նե­ցող հա­մա­վա­րա­կի հետևան­քով հա­մե­մա­տա­բար ա­ռա­վել խո­ցե­լի վի­ճա­կում է հայ­տն­վել մշա­կույ­թի բնա­գա­վա­ռը։ Ար­ցա­խյան մշա­կու­թա­յին մի շարք օ­ջախ­ներ՝ հան­պատ­րաս­տից ի­րենց գոր­ծու­նեու­թյու­նը փոր­ձում են հա­մա­պա­տաս­խա­նեց­նել նա­խա­դե­պը չու­նե­ցող ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կի պայ­ման­նե­րին ու պա­հանջ­նե­րին։ Զբո­սաշր­ջու­թյան հետ մեկ­տեղ թա­գա­վա­րա­կը գրե­թե գոր­ծու­նեու­թյան զրո­յա­կան հնա­րա­վո­րու­թյուն է թո­ղել նաև թան­գա­րան­նե­րի հա­մար։

Շու­շի քա­ղա­քի թան­գա­րան­ներն ա­մեն տա­րի այ­ցե­լու­նե­րի թվի շա­րու­նա­կա­կան աճ էին ար­ձա­նագ­րում։ ՙՇու­շի քա­ղա­քի թան­գա­րան­ներ՚ ՊՈԱԿ-ի տնօ­րեն, ար­վես­տա­բան Լու­սի­նե Գաս­պա­րյա­նի հա­ղորդ­մամբ՝ մինչ կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­վա­րա­կը՝ 2019 թվա­կա­նին, մաս­նա­վո­րա­պես Կեր­պար­վես­տի պե­տա­կան թան­գա­րանն ու­նե­ցել է 5043, Երկ­րա­բա­նու­թյան թան­գա­րա­նը՝ 7515, իսկ Շու­շիի պատ­մու­թյան թան­գա­րա­նը՝ 6516 այ­ցե­լու։ Ներ­կա­յումս թան­գա­րան­նե­րը դա­դա­րեց­րել են ի­րենց բնա­կա­նոն գոր­ծու­նեու­թյու­նը և հնա­րա­վո­րինս փոր­ձում են ներ­կա­յա­նալ առ­ցանց տի­րույ­թում։ Անդ­րա­դառ­նա­լով թա­գա­վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված ի­րա­վի­ճա­կի բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյանն ու Շու­շիի թան­գա­րան­նե­րի գոր­ծու­նեու­թյան ներ­կա ձևա­չա­փի ըն­ձե­ռած հնա­րա­վո­րու­թյուն­նե­րին ու խո­չըն­դոտ­նե­րին, Լու­սի­նե Գաս­պա­րյա­նը հա­վաս­տիաց­րել է, որ, վե­րա­կազ­մա­կեր­պե­լով աշ­խա­տան­քա­յին ձևա­չա­փը, մշա­կու­թա­յին ու պատ­մա­կան ար­ժեք­նե­րի այս պա­հոց­նե­րը շա­րու­նա­կում են մնալ գի­տե­լի­քի, տե­ղե­կատ­վու­թյան հա­սա­նե­լի աղ­բյուր.
- Հա­մաշ­խար­հա­յին ճգ­նա­ժա­մը չի կա­րող խա­թա­րել մեր թան­գա­րան­նե­րի ա­ռա­քե­լու­թյու­նը։ Ժա­մա­նա­կա­կից մե­դիան մեզ հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս առ­ցանց տի­րույ­թում կազ­մա­կեր­պել տա­րաբ­նույթ մի­ջո­ցա­ռում­ներ։ Փոք­րիկ­նե­րի հա­մար կազ­մա­կեր­պում ենք առ­ցանց մր­ցույթ­ներ։ Ներ­կա­յաց­նում ենք տար­բեր նա­խագ­ծեր, օ­րի­նակ՝ ար­ցախ­ցի գե­ղան­կա­րիչ­նե­րի աշ­խա­տանք­նե­րի ցու­ցադ­րում։ Ներ­կա­յաց­նում ենք մեր թան­գա­րա­նի ցու­ցան­մու­շի է­ջը։
Ար­տա­կարգ այս ի­րա­վի­ճա­կին հա­մա­քայլ գոր­ծու­նեու­թյան ձևա­չա­փե­րի հնա­րա­վոր տար­բե­րակ­նե­րի վե­րա­բե­րյալ ար­ցախ­ցի ար­վես­տա­բանն ու­րույն տե­սա­կետ ու­նի.
- Մշա­կու­թա­յին գոր­ծու­նեու­թյու­նը պետք է բնա­կան ձևա­չա­փով լի­նի, ինչ­քան էլ փոր­ձենք առ­ցանց մի­ջո­ցա­ռում­ներ կազ­մա­կեր­պել կամ նա­խագ­ծեր ի­րա­կա­նաց­նել, կար­ծում եմ՝ դա պետք է ժա­մա­նա­կա­վոր բնույթ ու­նե­նա։ Մշա­կույ­թի, բարձր ար­վես­տի հետ պետք է ան­մի­ջա­կան շփում։ Հու­սամ, որ շու­տով մենք կանց­նենք բնա­կա­նոն կյան­քի, և թան­գա­րան­ներն այ­ցե­լու­նե­րի պա­կաս չեն ու­նե­նա։
ՙՇու­շի քա­ղա­քի թան­գա­րան­ներ՚ ՊՈԱԿ-ի տնօ­րեն Լու­սի­նե Գաս­պա­րյա­նի հա­վաստ­մամբ՝ հա­մա­վա­րա­կի տևա­կան շա­րու­նա­կու­թյան դեպ­քում Շու­շիի թան­գա­րան­ներն ըն­դու­նել են մեր ժա­մա­նակ­նե­րի լր­ջա­գույն այս մար­տահ­րա­վերն ու վճ­ռա­կա­նու­թյամբ շա­րու­նա­կե­լու են գոր­ծու­նեու­թյու­նը՝ ըստ ժա­մա­նա­կի թե­լադ­րած պա­հանջ­նե­րի, կա­տա­րե­լա­գոր­ծե­լով մաս­նա­գի­տա­կան հմ­տու­թյուն­նե­րը։
Առ­ցանց տի­րույ­թում ի­րենց գոր­ծու­նեու­թյու­նը փոր­ձում են շա­րու­նա­կել նաև մշա­կու­թա­յին մի շարք այլ կո­լեկ­տիվ­ներ ու օ­ջախ­ներ։ Բնա­կա­նա­բար, մշա­կու­թա­յին բնա­գա­վա­ռի գոր­ծու­նեու­թյու­նը, ժա­մա­նա­կի մար­տահ­րա­վե­րով թե­լադր­ված ձևա­չա­փե­րով վե­րա­կազ­մա­կեր­պե­լը հա­մա­պա­տաս­խան տեխ­նի­կա­կան հնա­րա­վո­րու­թյուն­ներ ու հմ­տու­թյուն­ներ են պա­հան­ջում։ Որ­քա­նո՞վ է մեր մշա­կու­թա­յին բնա­գա­վա­ռին ու գոր­ծիչ­նե­րին հա­ջող­վում դի­մա­կա­յել։ Ինչ­պի­սի՞ դրա­կան և բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյուն ու­նի կո­րո­նա­վի­րու­սա­յին ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կը մշա­կու­թա­յին գոր­ծիչ­նե­րի կեն­սա­գոր­ծու­նեու­թյան վրա։ Այս թե­մա­նե­րի շուրջ պա­տաս­խան­նե­րը մենք կշա­րու­նա­կենք ներ­կա­յաց­նել հա­տուկ շար­քով՝ ՙԱ­զատ Ար­ցախ՚-ի է­ջե­րում։
;