[ARM]     [RUS]     [ENG]

ԻՏԱԼԱՑԻ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾՆԵՐԸ ԿԴԱՍԱՎԱՆԴԵՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

Վան ՆՈ­ՎԻ­ԿՈՎ

 Բա­րե­գոր­ծա­կան ՙՍԻ ԱՅ ԷՆ ԷՖ ԱՐ­ՑԱԽ՚ հիմ­նադ­րա­մի գի­տակր­թա­կան ծրագ­րե­րի շր­ջա­նա­կում Ստե­փա­նա­կեր­տի ար­հես­տա­գոր­ծա­կան ու­սում­նա­րա­նին են տրա­մադր­վել ա­վե­լի քան 30,000 դո­լար ար­ժո­ղու­թյամբ մե­քե­նա-սար­քա­վո­րում­ներ։

Ա­մե­րի­կա­յի Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի Կա­լի­ֆոռ­նիա նա­հան­գի ՙՔրիս­տո­նյա­նե­րը կա­րի­քի մեջ՚ (CINF), հիմ­նադ­րա­մի կող­մից Ար­ցախ ա­ռաք­ված մե­քե­նա-սար­քա­վո­րում­նե­րը նա­խա­տես­ված են ար­հես­տա­գոր­ծա­կան ՙՊրակ­տի­կա՚ նա­խագ­ծի հա­մար, ո­րի շր­ջա­նակ­նե­րում ար­ցախ­ցի­նե­րը կա­րող են դա­սըն­թաց­ներ և փոր­ձու­սու­ցում անց­կաց­նել ի­տա­լա­ցի ար­հես­տա­վոր­նե­րի մոտ: Այս մա­սին տե­ղե­կաց­րել է ՙՍԻ ԱՅ ԷՆ ԷՖ ԱՐ­ՑԱԽ՚ հիմ­նադ­րա­մի տնօ­րեն Տաթև Զա­քա­րյա­նը՝ հա­վե­լե­լով, որ ըստ ծրագ­րի՝ փոր­ձա­ռու ար­հես­տա­վոր­ներն ար­ցախ­ցի ու­սա­նող­նե­րին կվե­րա­պատ­րաս­տեն ի­րենց նա­խընտ­րած բնա­գա­վառ­նե­րում՝ միա­ժա­մա­նակ ա­ջակ­ցե­լով սե­փա­կան, փոքր ար­դյու­նա­բե­րու­թյու­նը կա­ռու­ցե­լու գոր­ծում։
ՙՀատ­կան­շա­կան է, որ ի­տա­լա­ցի վար­պետ­նե­րը սի­րով են պատ­րաս­տա­կա­մու­թյուն հայտ­նել դա­սըն­թաց­ներ վա­րել ար­ցախ­ցի աշ­կերտ­նե­րի հետ։ Ի­տա­լա­ցի­նե­րը հա­ճախ են խոս­տո­վա­նում, որ յու­րա­հա­տուկ մտեր­մու­թյուն ու սեր են տա­ծում հա­յե­րի նկատ­մամբ։ Ընդ ո­րում, հայ-ի­տա­լա­կան այդ բա­րե­կա­մու­թյու­նը կամր­ջող­նե­րից է նաև հա­յազ­գի ան­վա­նի դե­րա­սա­նու­հի Ան­տո­նիա Արս­լա­նը, ով հայ հան­րու­թյանն ա­ռա­վել հայտ­նի է Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան մա­սին պատ­մող ՙԱր­տույտ­նե­րի ա­գա­րա­կը՚ գե­ղար­վես­տա­կան կի­նոն­կա­րից՚,-նշել է Տ. Զա­քա­րյա­նը։
Նրա խոս­քով՝ ընդ­գր­կե­լով Հան­րա­պե­տու­թյան ամ­բողջ տա­րած­քը՝ նա­խա­գի­ծը նպա­տակ ու­նի նպաս­տել Ար­ցա­խի տն­տե­սա­կան զար­գաց­մա­նը։
Մեր զրու­ցակ­ցի հա­ղորդ­մամբ՝ ծրագ­րի մտահ­ղա­ցու­մը ծն­վել է ան­ցյալ տա­րի, երբ Ար­ցախ են այ­ցե­լել CINF-ի նա­խա­գահ Ռի­տա Մահ­դես­սիա­նը, փոխ­նա­խա­գահ Շվոն Նաշ-Մար­շա­լը, խոր­հր­դատ­վա­կան խոր­հր­դի ան­դամ, հա­յազ­գի ան­վա­նի գիտնական, գրող Ան­տո­նիա Արս­լա­նը, ինչ­պես նաև ի­տա­լա­կան Վե­նե­տո­յի Առևտրի պա­լա­տի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն ու ար­հես­տա­վոր­նե­րը, Մի­լա­նո­յի Դոն տեխ­նի­կա­կան դպ­րո­ցի հիմ­նա­դիր­ներն ու Հյու­րըն­կա­լու­թյան դպ­րո­ցի ռեկ­տո­րը։ Ճա­նա­չո­ղա­կան այ­ցի ըն­թաց­քում ծա­նո­թա­նա­լով Ար­ցա­խի կր­թա­կան, գի­տա­կան և մշա­կու­թա­յին ո­լոր­տին՝ մաս­նա­վո­րա­պես նաև Ստե­փա­նա­կեր­տի ար­հես­տա­գոր­ծա­կան ու­սում­նա­րա­նի գոր­ծու­նեու­թյանն ու խն­դիր­նե­րին, պատ­վի­րա­կու­թյու­նը նպա­տա­կադ­րել է տե­ղում նպաս­տել ար­հես­տա­գոր­ծու­թյան զար­գաց­մա­նը: Այ­նու­հետև, հա­մա­գոր­ծակ­ցե­լով Ար­ցա­խի կր­թու­թյան, գի­տու­թյան և մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյան ու Ստե­փա­նա­կեր­տի ար­հես­տա­գոր­ծա­կան ու­սում­նա­րա­նի տնօ­րի­նու­թյան հետ, CINF բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մը ձեռ­նա­մուխ է ե­ղել ծրագ­րի ի­րա­գործ­մա­նը։ Ար­դեն ըն­թա­ցիկ տար­վա հու­նի­սին Ար­ցախ են հա­սել անհ­րա­ժեշտ ու­սում­նա­կան մե­քե­նա-սար­քա­վո­րում­նե­րը։ Ներ­կա­յումս, Ստե­փա­նա­կեր­տի ար­հես­տա­գոր­ծա­կան ու­սում­նա­րա­նում հա­տուկ այդ նպա­տա­կով կա­ռուց­ված նոր մաս­նա­շեն­քը լիո­վին հա­գե­ցած է անհ­րա­ժեշտ նյու­թա­տեխ­նի­կա­կան ու­սում­նա­կան սար­քա­վո­րում­նե­րով, ո­րոնք ծա­ռա­յե­լու են դա­սըն­թաց­ներն ար­դյու­նա­վետ կազ­մա­կեր­պե­լու նպա­տա­կին։
Ըստ այդմ նա­խա­տես­վում է, որ ա­ռա­ջին փու­լում ար­հես­տա­գոր­ծա­կան դա­սըն­թաց­ներն ընդ­գր­կե­լու են ա­տաղ­ձա­գոր­ծու­թյու­նը, դեր­ձա­կու­թյունն ու կոս­մե­տո­լո­գիան։
ՙԱր­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան պե­տա­կան պաշ­տո­նյա­նե­րի և CINF-ի տևա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան, ինչ­պես նաև Հյու­սի­սա­յին Ի­տա­լիա­յի ար­հես­տա­գոր­ծա­կան դպ­րոց­նե­րի ու ար­հես­տա­վոր­նե­րի հետ խոր­հր­դակ­ցու­թյան ար­դյուն­քում հա­մա­տեղ ո­րո­շում է ըն­դուն­վել՝ գործ­նա­կան դա­սըն­թաց­նե­րին ընդգրկված ու պա­հան­ջարկ վա­յե­լող ար­հեստ­նե­րից ա­ռաջ­նա­հեր­թու­թյու­նը տալ նախ հա­գուս­տի կա­րուձևին։ Բա­ցի այդ, ար­հես­տա­գործ­նե­րը հա­մոզ­ված են, որ ան­կախ ա­մեն ին­չից, կեն­ցա­ղում կա­հույ­քի կա­րիք միշտ կզ­գաց­վի։ Ուս­տի ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րի շար­քում է դաս­վել նաև ա­տաղ­ձա­գոր­ծու­թյու­նը։ Ի դեպ, ի­տա­լա­ցի վար­պետ­նե­րը հա­մա­րում են, որ Ար­ցա­խում առ­կա է հա­մա­պա­տաս­խան փայ­տա­նյութ՝ ո­րա­կյալ ու գե­ղե­ցիկ կա­հույք պատ­րաս­տե­լու հա­մար։ Մաս­նա­գետ-վար­պետ­նե­րը պա­հանջ­ված ու ժա­մա­նա­կա­կից ար­հեստ­նե­րի շար­քում են դա­սել նաև կոս­մե­տո­լո­գիան՚,- ման­րա­մաս­նել է հիմ­նադ­րա­մի տնօ­րե­նը։
Չբա­ցա­ռե­լով լա­վա­տե­սա­կան սցե­նա­րը, ո­րի հիմ­քում հա­մա­ճա­րա­կա­յին ի­րա­վի­ճա­կի կար­գա­վո­րումն ու օ­դա­յին սահ­ման­նե­րի բաց­վելն է, ար­հեստ­նե­րի գործ­նա­կան դա­սըն­թաց­նե­րը նա­խա­տես­ված են ա­ռա­ջի­կա ու­սում­նա­կան տար­վա սկզ­բին։ Տ. Զա­քա­րյա­նը նշել է, որ ի­տա­լա­ցի վար­պետ­նե­րը պատ­րաս­տա­կամ են՝ ա­ռա­ջին իսկ հնա­րա­վո­րու­թյան դեպ­քում ժա­մա­նել Ար­ցախ։