[ARM]     [RUS]     [ENG]

ՙԿԱՐ­ԴԱ­ՑՈ­ՂԻ ԽԵԼՔՆ Է ԿՏ­ՐՈՒԿ… ՚

Սվետ­լա­նա  ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Տա­րի­ներ ա­ռաջ մա­թե­մա­տի­կա­յի մեր լա­վա­գույն մաս­նա­գետ­նե­րից մե­կի հետ զրույ­ցի ժա­մա­նակ, երբ հարց­րի, թե ին­չո՞վ է բա­ցատ­րում դպ­րո­ցում բնա­գի­տա­կան ա­ռար­կա­նե­րից ցածր մա­կար­դա­կը, նա պա­տաս­խա­նեց, որ ե­րե­խա­նե­րը հի­մա քիչ են գիրք ըն­թեր­ցում: Ու պար­զա­բա­նեց. ըն­թեր­ցա­նու­թյու­նը զար­գաց­նում է մար­դու մտա­ծո­ղու­թյու­նը, լա­վաց­նում է ու­ղե­ղի աշ­խա­տան­քը: Եվ գր­քից հե­ռա­նալն իր բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյունն է թո­ղել:

Թվա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րի զար­գա­ցու­մը, մաս­նա­վո­րա­պես՝ հա­մա­ցան­ցի մուտ­քը մեր կյանք, նկա­տե­լիո­րեն նվա­զեց­րեց մարդ­կանց հե­տաք­րք­րու­թյու­նը տպա­գիր գր­քի հան­դեպ: Ամ­բողջ աշ­խար­հում է դա այդ­պես: Բայց« բա­րե­բախ­տա­բար« դա մի կարճ ա­լիք էր: Հա­յաս­տա­նի հրա­տա­րա­կիչ­նե­րը փաս­տում են, որ հի­մա ԱՄՆ-ում, Եվ­րո­պա­յում մար­դիկ ա­ռաջ­նա­հեր­թու­թյու­նը տա­լիս են տպա­գիր գր­քին, և Հա­յաս­տա­նում նույն­պես գիրք ըն­թեր­ցե­լը դառ­նում է ար­դիա­կան:
Ար­ցախն էլ այս գոր­ծըն­թա­ցից դուրս չմ­նաց: Վեր­ջին տա­րի­նե­րին գրա­դա­րան­նե­րը սկ­սել էին աշ­խու­ժա­նալ: Դա չէր նշա­նա­կում, ան­շուշտ, թե նոր սե­րուն­դը հափշ­տակ­ված է ըն­թեր­ցա­նու­թյամբ, ինչ­պես խոր­հր­դա­յին ժա­մա­նակ­նե­րում էր, երբ դպ­րո­ցա­կան­ներն ա­մա­ռա­յին ար­ձա­կուր­դի օ­րե­րին ի­րենց լա­վա­գույն հան­գիս­տը հա­մա­րում էին գիրք ըն­թեր­ցե­լը: Բայց բո­լոր դեպ­քե­րում հին, բա­րի ա­վան­դույթ­նե­րը ո­րո­շա­կի շա­րու­նա­կու­թյուն ու­նեին:
Ար­ցա­խում նոր տի­պի կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­վա­րա­կը կան­խար­գե­լե­լու նպա­տա­կով եր­կու ամ­սով փակ­վել էին գրա­դա­րան­նե­րը: Շուրջ ե­րեք շա­բաթ է, ինչ դրանք վե­րա­բաց­վել են: Ճիշտ է, աշ­խա­տում են ոչ լրիվ ռե­ժի­մով` պահ­պա­նե­լով հա­մա­վա­րա­կի չտա­րած­ման կա­նոն­նե­րը, բայց, ինչ­պես վկա­յում են գրա­դա­րա­նա­վար­նե­րը, բա­վա­րա­րում են ըն­թեր­ցո­ղա­կան քաղ­ցը:
Դրա­նում հա­մոզ­վե­լու հա­մար բա­վա­կան է մի կար­ճատև շր­ջայց կա­տա­րել Ստե­փա­նա­կեր­տի գրա­դա­րան­նե­րով:

Մու­րա­ցա­նի ան­վան քա­ղա­քա­յին գրա­դա­րա­նը մի քիչ ա­վե­լի ուշ է վե­րա­բաց­վել: Ըն­թեր­ցող­նե­րի ակ­տի­վու­թյամբ միշտ աչ­քի ընկ­նող այս օ­ջա­խը, տնօ­րեն Մա­րիա Խա­չատ­րյա­նի փաստ­մամբ, դեռ չի հա­սել հա­ճա­խե­լիու­թյան իր պի­կին, բայց հա­մոզ­ված է, որ դա չի ու­շա­նա: Շր­ջա­կա խա­նութ­նե­րի աշ­խա­տող­նե­րի վկա­յու­թյամբ` ըն­թեր­ցող­նե­րը հա­ճախ էին գա­լիս հարց­նում, թե երբ կբաց­վի գրա­դա­րա­նը:
Թու­մա­նյա­նի ան­վան ման­կա­կան գրա­դա­րանն այս օ­րե­րին ե­րե­խա­նե­րի սի­րե­լի վայ­րե­րից մեկն է: Ին­չո՞ւ միայն ե­րե­խա­նե­րի: Նրանք գա­լիս են ծնող­նե­րի հետ, իսկ շատ դեպ­քում էլ` միայն ծնող­ներն են գա­լիս ե­րե­խա­նե­րի հա­մար գր­քեր վերց­նե­լու: Գրա­դա­րա­նի տե­սա­նե­լի տե­ղում խո­շոր տա­ռե­րով փակց­ված է ըստ դա­սա­րան­նե­րի ա­մա­ռա­յին ըն­թեր­ցա­նու­թյան ծրագ­րա­յին գր­քե­րի ցան­կը: Հա­ճա­խորդ­նե­րից ո­մանք պար­զա­պես նշում են դա­սա­րա­նը, և գրա­դա­րա­նի աշ­խա­տող­նե­րը հա­մա­պա­տաս­խան գր­քե­րը մա­տու­ցում են: Ման­կա­կան բա­ժի­նը սպա­սար­կող Կա­րի­նե Հա­րու­թյու­նյանն ա­սաց, որ ծրագ­րով նա­խա­տես­ված բո­լոր գր­քերն ու­նեն, սա­կայն ցան­կա­ցող­ներն ա­վե­լի շատ են: Հա­մե­նայն դեպս, ա­ռանց գր­քի ոչ ոք չի հե­ռա­նում. նրանց հե­տաքր­քիր ու­րիշ գր­քեր են ա­ռա­ջար­կում: Ե­րե­խա­նե­րը նա­խընտ­րում են թարմ, նկա­րա­զարդ գր­քե­րը:
Մի­ջին տա­րի­քի բա­ժի­նը սպա­սար­կող գրա­դա­րա­նա­վար Հաս­միկ Ա­ղա­բե­կյանն ա­սաց, որ ըն­թեր­ցող­նե­րից ո­մանք հե­ռա­խո­սով են տե­ղե­կա­նում գր­քի առ­կա­յու­թյան մա­սին, ան­գամ հեր­թագր­վում են: Կան գր­քեր, որ գրա­դա­րակ չեն հաս­նում, սե­ղա­նին էլ չեն մնում. հենց հանձ­նում են, ան­մի­ջա­պես վերց­նող լի­նում է: Այդ­պի­սին է, օ­րի­նակ, Բա­կուն­ցը: Նրա նկատ­մամբ պա­հան­ջար­կը շատ մեծ է: Մեր այդ­տեղ գտն­վե­լու պա­հին էլ ծնո­ղը Բա­կուն­ցի պատմ­վածք­ներն էր ու­զում, բայց գիր­քը զբաղ­ված էր: Նա իր հե­ռա­խո­սա­հա­մա­րը թո­ղեց և խնդ­րեց, որ գիր­քը հանձ­նե­լուն պես ի­րեն տե­ղե­կաց­նեն: Ա­սա­ցի, որ Բա­կուն­ցի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի է­լեկտ­րո­նա­յին տար­բե­րա­կը կա, կա­րող է այդ­պես կար­դալ, բայց չհա­մա­ձայ­նեց, ա­սաց, որ ե­րե­խա­յի աչ­քե­րը հոգ­նում են այդ­պես, նա էլ է նա­խընտ­րում տպա­գիր գիր­քը:

Գրա­դա­րա­նա­վար­նե­րից տե­ղե­կա­ցանք, որ օ­րա­կան 10-15 նոր ըն­թեր­ցող են ու­նե­նում, հնե­րին չեն էլ հաշ­վում: Այդ պա­հին մտավ մի աղջ­նակ` մայ­րի­կի հետ: Ա­ռա­ջին ան­գամ էր այ­ցե­լում: Մինչ մայ­րը ծրագ­րա­յին գր­քերն էր թվար­կում, աղ­ջի­կը թույ­լտ­վու­թյուն խնդ­րեց մտ­նել գրա­պա­հոց և մո­տի­կից տես­նել գր­քե­րը: Գրա­դա­րա­նի տնօ­րեն Նաի­րա Ա­ղա­ջա­նյա­նը կա­մա­ցուկ ա­սաց` տե­սեք, ու­ղիղ գնա­լու է դե­պի նկա­րա­զարդ գր­քե­րը: Այդ­պես էլ ե­ղավ: Տնօ­րենն ա­սաց, որ գր­քա­յին ֆոնդն ա­նընդ­հատ թար­մաց­նում են: Նվի­րատ­վու­թյու­նից բա­ցի, տար­վա հա­մար նա­խա­տե­սած գու­մա­րի սահ­մա­նում ա­մեն ա­միս 30-40 հա­զար դրա­մի նոր հրա­տա­րա­կած նկա­րա­զարդ գր­քեր են ձեռք բե­րում: Կես ժա­մի չափ գրա­դա­րա­նում էինք, և այդ ըն­թաց­քում հա­ճա­խորդ­նե­րի հոսք կար, նույ­նիսկ ե­ղավ պահ, որ հերթ գո­յա­ցավ:
Մես­րոպ Մաշ­տո­ցի ան­վան հան­րա­պե­տա­կան գրա­դա­րա­նում էլ նույն պատ­կերն էր: Այս­տեղ դպ­րո­ցա­կանն­նե­րից բա­ցի հան­դի­պե­ցինք նաև մե­ծա­հա­սակ­նե­րի: Ար­կա­դի Խա­չատ­րյա­նը` 56 տա­րե­կան, գրա­դա­րա­նի հին ըն­թեր­ցող­նե­րից է: Օ­րը չի պատ­կե­րաց­նում ա­ռանց գր­քի: Մի քա­նի գիրք էր բե­րել հանձ­նե­լու և մի քա­նիսն էլ վերց­րեց, որ­պես­զի 10 օր հե­րի­քի: Ա­սաց, որ ի­րեն ա­վե­լի շատ հե­տաք­րք­րում են ազ­գա­յին գր­քե­րը. ՙԱն­ցած ան­գամ ՙՎա­չա­գան Բա­րե­պաշտ՚-ն եմ տա­րել, ՙՎար­դա­նանք՚-ը« կա­րե­լի է ա­սել« ա­ռա­ջին տո­ղից մինչև վեր­ջին տո­ղը ան­գիր գի­տեմ, երևի մի հա­րյուր ան­գամ ըն­թեր­ցած կլի­նեմ՚:
Այդ­տեղ գտն?ող եր­կու աղ­ջիկ­նե­րից մե­կը` 9-րդ դա­սա­րան­ցի Ա­լեք­սանդ­րան, խոս­տո­վա­նեց, որ մինչև վեր­ջին ժա­մա­նակ­ներս ինչ­քան գիրք է ձեռքն ա­ռել, մինչև վերջ չի ըն­թեր­ցել: Հի­մա հե­տաք­րք­րու­թյուն է ա­ռա­ջա­ցել գր­քի նկատ­մամբ: Ու­զում էր Հո­մե­րոս կար­դալ: Իսկ ֆիզ­մաթ­ցի Լու­սի­նեն, ո­րը պատ­րաստ­վում է ճար­տա­րա­պետ դառ­նալ, հա­ճույ­քով ըն­թեր­ցում է ծրագ­րա­յին գր­քե­րը: Ար­դեն վեր­ջաց­րել է ՙՎար­դա­նանք՚-ը, ՙԳևորգ Մարզ­պե­տուն՚-ին, ՙԱպ­րած և չապ­րած տա­րի­ներ՚-ը, հաս­տա­տեց, որ ըն­թեր­ցա­նու­թյունն ի­րեն օգ­նում է ա­վե­լի լավ հաս­կա­նալ ֆի­զի­կան, մա­թե­մա­տի­կան:
Իմ գոր­ծըն­կեր­նե­րից մեկն ա­սաց, որ իր դուստ­րը, ո­րին ա­ռաջ մի կերպ էր հա­մո­զում գիր­քը ձեռ­քը վերց­նել, կո­րո­նա­վի­րու­սի այս շր­ջա­նում սկ­սել է մի ա­ռան­ձին սեր տա­ծել գե­ղար­վես­տա­կան գր­քի նկատ­մամբ: Ա­ռանց իր հոր­դո­րի ժա­մե­րով գիրք է ըն­թեր­ցում:
Բո­լոր գրա­դա­րան­նե­րում էլ փաս­տե­ցին, որ գնա­լով գր­քի նկատ­մամբ հե­տաք­րք­րու­թյունն ա­ճում է, իսկ վեր­ջերս ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյան հայ­տա­րա­րած ՙԱր­ցա­խը կար­դում է՚ ֆլեշ­մո­բը մի յու­րա­հա­տուկ գր­քար­շավ է ստեղ­ծել ըն­թեր­ցող­նե­րի շր­ջա­նում:
Գիրք ըն­թեր­ցե­լը դա­սա­կան մշա­կույթ է, իսկ դա­սա­կա­նը միշտ մնա­յուն է: