[ARM]     [RUS]     [ENG]

ԱՌ­ՑԱՆՑ ՄԻ­ՋԱԶ­ԳԱ­ՅԻՆ ԳԻ­ՏԱ­ԺՈ­ՂՈՎ ԱՐ­ՑԱ­ԽՈՒՄ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Հու­լի­սի 15-16-ը Շու­շիում անց­կաց­վեց ՙԱդր­բե­ջա­նի ցե­ղաս­պա­նա­կան վար­քը. պատ­մու­թյուն և ար­դիա­կա­նու­թյուն /ի­րա­վա­քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կա­նից մինչև մի­ջազ­գա­յին դա­տա­րան/՚ խո­րագ­րով առ­ցանց մի­ջազ­գա­յին գի­տա­գործ­նա­կան հա­մա­ժո­ղով` նվիր­ված Շու­շիի հայ բնակ­չու­թյան նկատ­մամբ ի­րա­կա­նաց­ված ցե­ղաս­պա­նու­թյան 100-րդ տա­րե­լի­ցին: Այն պետք է կա­յա­նար ս.թ. մար­տի 23-ին, սա­կայն հայտ­նի պատ­ճառ­նե­րով հե­տաձգ­վել էր: 

Գի­տա­ժո­ղո­վի կազ­մա­կեր­պիչ­ներն են ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյու­նը, ՀՀ գի­տու­թյուն­նե­րի ազ­գա­յին ա­կա­դե­միա­յի պատ­մու­թյան ինս­տի­տու­տը, ՙՄշա­կույթ և ա­պա­գա՚ հիմ­նադ­րա­մը (Ռու­սաս­տան):
Հա­մա­ժո­ղո­վի բա­ցու­մից ա­ռաջ ներ­կա­յաց­վեց ՙՇու­շին պատ­մա­կան լու­սան­կար­նե­րում և ար­խի­վա­յին փաս­տաթղ­թե­րում՚ Հա­յաս­տա­նի պե­տա­կան ար­խի­վի ցու­ցա­հան­դե­սը:
Գի­տա­ժո­ղո­վի մաս­նա­կից­նե­րին ու­ղերձ է հղել ԱՀ նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը, ո­րում մաս­նա­վո­րա­պես աս­վում է. ՙՆման թե­մա­նե­րով հե­տա­զո­տու­թյուն­նե­րի և մի­ջո­ցա­ռում­նե­րի անց­կա­ցու­մը չա­փա­զանց կարևոր է ա­ռա­ջին հեր­թին մեր ժո­ղովր­դի բազ­մա­դա­րյա պատ­մու­թյան ըն­թաց­քում տե­ղի ու­նե­ցած շր­ջա­դար­ձա­յին ի­րա­դար­ձու­թյուն­ներն ա­վե­լի խոր ու հա­մա­պար­փակ ու­սում­նա­սի­րե­լու, դրանց պատ­ճառ­ներն ու հետևանք­նե­րը վեր հա­նե­լու և բազ­մա­կող­մա­նիո­րեն վեր­լու­ծե­լու և, ի­հար­կե, այդ ա­մե­նից դա­սեր քա­ղե­լու ա­ռու­մով: Իսկ այդ դասն ան­կաս­կած մեկն է` հա­վա­տալ ու ա­պա­վի­նել սե­փա­կան ու­ժե­րին, լի­նել հզոր ու միաս­նա­կան, աչ­քի լույ­սի պես պա­հել ու պահ­պա­նել մեր պա­պե­րի հո­ղը և կա­ռու­ցել հու­սա­լի ա­պա­գա գա­լիք սե­րունդ­նե­րի հա­մար: Շու­շին հայ ժո­ղովր­դի ճա­կա­տագ­րի կրողն է ու մարմ­նա­ցու­մը: 1920թ. Շու­շիում հայ բնակ­չու­թյան զանգ­վա­ծա­յին կո­տո­րած­նե­րը Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան շա­րու­նա­կու­թյունն են: Այդ ցե­ղաս­պա­նա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը շա­րու­նակ­վե­ցին, քա­նի որ չս­տա­ցան հա­մա­պա­տաս­խան ի­րա­վա­կան ու քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կան մի­ջազ­գա­յին հան­րու­թյան կող­մից: Հայ ժո­ղովր­դի հան­դեպ Ադր­բե­ջա­նի ռազ­մա­տենչ ու ֆա­շիս­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը չի փոխ­վել նաև այ­սօր: Մենք պար­բե­րա­բար ա­կա­նա­տես ենք պաշ­տո­նա­կան Բաք­վի հա­յա­տյաց ու սադ­րիչ գոր­ծո­ղու­թյուն­նե­րին ողջ հա­յու­թյան դեմ: Ար­ցա­խում, Հա­յաս­տա­նում և ար­տերկ­րում: Սա­կայն մենք այլևս եր­բեք թույլ չենք տա, որ կրկն­վեն 100 տա­րի ա­ռաջ տե­ղի ու­նե­ցած ոճ­րա­գոր­ծու­թյուն­նե­րը: Դրա ե­րաշ­խի­քը հա­յոց զին­ված ու­ժերն են՚:


Հա­մա­ժո­ղո­վը նե­րա­ծա­կան խոս­քով բա­ցեց պատ­մա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու, ԱՀ ԿԳՄ նա­խա­րա­րի խոր­հր­դա­կան Մե­լա­նյա Բա­լա­յա­նը` նշե­լով, որ Ադր­բե­ջա­նի կող­մից հա­ճա­խա­կի կրկն­վող սադ­րիչ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, նրա ղե­կա­վա­րու­թյան հա­կա­հայ­կա­կան ու ռազ­մա­տենչ հռե­տո­րա­բա­նու­թյունն այս պա­հին էլ վկա­յում են, որ Ադր­բե­ջա­նի նպա­տակ­ներն ու գոր­ծե­լաո­ճը չեն փոխ­վել:
Գի­տա­ժո­ղո­վի մաս­նա­կից­նե­րը մեկ րո­պե լռու­թյամբ ի­րենց խո­նար­հու­մը բե­րե­ցին և հար­գան­քի տուրք մա­տու­ցե­ցին հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյան հա­մար Տա­վու­շի դիր­քե­րում նա­հա­տակ­ված մեր զին­վո­րա­կան­նե­րին:
Ներ­կա­յաց­վեց ՀՀ ԳԱԱ նա­խա­գահ Ռա­դիկ Մար­տի­րո­սյա­նի ող­ջույ­նի խոս­քը: Ող­ջույ­նի խոսք ա­սա­ցին նաև ԱՀ ԿԳՄ նա­խա­րար Լու­սի­նե Ղա­րա­խա­նյա­նը, ՀՀ ԳԱԱ ա­կա­դե­մի­կոս Յու­րի Սու­վա­րյա­նը, ԳԱԱ պատ­մու­թյան ինս­տի­տու­տի տնօ­րեն Ա­շոտ Մել­քո­նյա­նը, ցե­ղաս­պա­նա­գետ Թես­սա Հով­մա­նը: Օրհ­նան­քի խոսք ա­սաց ՀԱԵ Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նորդ Պարգև ար­քե­պիս­կո­պոս Մար­տի­րո­սյա­նը:
Լիա­գու­մար նիս­տում լս­վե­ցին ՙՇու­շիի ա­վե­րու­մը. պատ­մու­թյուն և դա­սեր՚ / Ա­րամ Սի­մո­նյան - ՀՀ ԳԱԱ թղ­թա­կից ան­դամ, ԵՊՀ Հա­յա­գի­տա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ինս­տի­տու­տի տնօ­րեն/, ՙՄի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը 1918-1920թթ. և հա­յե­րի ող­բեր­գու­թյու­նը Շու­շի քա­ղա­քում. դա­սե­րը և հետևանք­նե­րը՚ /Վա­լե­րի Ա­վա­նե­սյան- ԱրՊՀ գի­տու­թյան և մի­ջազ­գա­յին հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հար­ցե­րով պրո­ռեկ­տոր, պ.գ.դ., պրո­ֆե­սոր/, ՙԱդր­բե­ջան. հի­վան­դու­թյան պատ­մու­թյուն (ցե­ղաս­պա­նա­կան քա­ղա­քա­կան վար­քի ձևա­վո­րու­մը)՚ /Ա­լեք­սանդր Մա­նա­սյան - ՀՀ ԳԱԱ թղ­թա­կից ան­դամ/, ՙԺո­ղովր­դագ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րը Շու­շիում 19-րդ դա­րից մինչև մեր օ­րե­րը՚ /Վահ­րամ Բա­լա­յան-ԱրՊՀ, պ. գ. դ., պրո­ֆե­սոր/, ՙՀա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը Շու­շիում և ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նու­թյու­նը՚ Վիկ­տոր Նա­դեին-Ռաևսկ- /Վ.Բ. Արծ­րու­նու ան­վան Սևծո­վյան-Կաս­պյան տա­րա­ծաշր­ջա­նի քա­ղա­քա­կան և սո­ցիա­լա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ինս­տի­տու­տի տնօ­րեն, IMEMO RAS-ի ա­վագ գի­տաշ­խա­տող (Ռու­սաս­տան)/ զե­կու­ցում­նե­րը: ՙԼեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյան, կո­տո­րած­նե­րի, ջար­դե­րի զանգ­վա­ծա­յին փաս­տե­րի և Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում ա­հա­բեկ­չու­թյան և հա­յա­տյա­ցու­թյան ժա­մա­նա­կա­կից քա­ղա­քա­կա­նու­թյան ա­կունք­նե­րը. պատ­մա­սո­ցիո­լո­գիա­կան տե­սան­կյուն՚ Վիկ­տոր Կրի­վո­պուս­կո­վի /գտն­վում էր հի­վան­դա­նո­ցում/ զե­կու­ցու­մը կնե­րառ­վի գի­տա­ժո­ղո­վի նյու­թե­րի հրա­տա­րակ­վե­լիք ժո­ղո­վա­ծուում:
Գի­տա­ժո­ղովն այ­նու­հետև իր աշ­խա­տանք­նե­րը շա­րու­նա­կեց մաս­նախմ­բա­յին նիս­տե­րում: