[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱ­ՅԱ­ՑԱՎ ՙԱՐՏ ՄՅՈՒ­ԶԻՔ՚ ԱՐ­ՎԵՍ­ՏԻ ՄԻ­ՋԱԶ­ԳԱ­ՅԻՆ ՄՐ­ՑՈՒՅ­ԹԸ

Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Ար­դեն 11 տա­րի է, ինչ մայ­րա­քա­ղաք Երևա­նում ձեռ­նար­կա­տեր Էռ­նեստ Պի­չի­կյա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ ու գլ­խա­վո­րու­թյամբ կազ­մա­կերպ­վում է ՙԱրտ Մյու­զիք՚ ար­վես­տի մի­ջազ­գա­յին մր­ցույթ-փա­ռա­տո­նը` նպա­տակ հե­տապն­դե­լով խրա­խու­սել ար­վես­տի տար­բեր ճյու­ղե­րում ի­րենց գտած սկս­նակ թե պրո­ֆե­սիո­նալ ար­վես­տա­գետ­նե­րին, հայտ­նա­բե­րել նոր տա­ղանդ­ներ և հնա­րա­վո­րու­թյուն տալ նրանց դուրս գալ մի­ջազ­գա­յին հար­թակ­ներ: Մր­ցույթ-փա­ռա­տո­նի մաս­նա­կից­նե­րի աշ­խար­հագ­րու­թյու­նը բա­վա­կա­նին մեծ է: Հայ­տեր են ներ­կա­յաց­նում մաս­նա­կից­ներ եվ­րո­պա­կան, ա­սիա­կան եր­կր­նե­րից, ռու­սաս­տա­նյան քա­ղաք­նե­րից:

Վեր­ջին տա­րի­նե­րին նաև Ար­ցա­խի ար­վես­տի դպ­րոց­նե­րը սկ­սե­ցին մաս­նակ­ցել այդ մր­ցույթ-փա­ռա­տո­նին և ու­նե­նալ շո­շա­փո­լի հաղ­թա­նակ­ներ: Ե­թե ան­ցած տա­րի մաս­նա­կից­ներ են ե­ղել ար­ցա­խյան ար­վես­տի տար­բեր դպ­րոց­նե­րից, ա­պա այս տա­րի հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով ՙԱրտ Մյու­զիք՚ ար­վես­տի մի­ջազ­գա­յին XI մր­ցույթ-փա­ռա­տո­նին միայն Տո­ղի ար­վես­տի դպ­րոցն է մաս­նակ­ցել՝ նկար­չու­թյան, դե­կո­րա­տիվ-կի­րա­ռա­կան, ժո­ղովր­դա­կան եր­գի, պա­րի, շվիի, դու­դու­կի ան­վա­նա­կար­գե­րում, և Մար­տու­նու ար­վես­տի դպ­րո­ցը՝ նկար­չու­թյան ան­վա­նա­կար­գում:
Մր­ցույթ-փա­ռա­տո­նի տնօ­րեն Էռ­նեստ Պի­չի­կյա­նը հե­ռա­վար ե­ղա­նա­կով տված հար­ցազ­րույ­ցում նշեց, որ տա­րեց­տա­րի մե­ծա­նում է մր­ցույթ-փա­ռա­տո­նի մաս­նա­կից­նե­րի թի­վը և ընդ­լայն­վում աշ­խար­հագ­րու­թյու­նը: Այս տա­րի, ըն­դգ­ծում է նա, մաս­նա­կից­ներ կան եվ­րո­պա­կան, ա­սիա­կան տար­բեր եր­կր­նե­րից, ինչ­պես և ռու­սաս­տա­նյան քա­ղաք­նե­րից: Վեր­ջին տա­րի­նե­րին հայ­տեր են ներ­կա­յաց­վել Ար­ցա­խից և Ջա­վախ­քից: Մաս­նա­կից­նե­րի թիվն այս տա­րի 3000-ից ա­վե­լի էր, ընդ ո­րում, 250 հաս­տա­տու­թյուն­նե­րից: Սա­կայն, ցա­վով նկա­տում է նա, ար­տերկ­րի մաս­նա­կից­նե­րից շա­տե­րը հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով չկա­րո­ղա­ցան ժա­մա­նել Հա­յաս­տան:
Ան­շուշտ, հա­մա­վա­րա­կը մեծ խն­դիր­ներ ա­ռա­ջաց­րեց, վկա­յում է պա­րոն Պի­չի­կյա­նը, և ցա­վա­լին այն էր, որ հա­մա­վա­րա­կի ա­վարտ­ման ժամ­կե­տը հս­տակ չէր, ա­նընդ­հատ ձգձգ­վում էր: Երբ պարզ­վեց, որ ճգ­նա­ժա­մա­յին ի­րա­վի­ճա­կը տևո­ղա­կան է լի­նե­լու, սկ­սե­ցին մտա­ծել, թե ինչ­պես ստեղծ­ված պայ­ման­նե­րում անց­կաց­նել մր­ցույ­թը: Ե­րեք ա­միս հե­տո /մր­ցույ­թը պետք է տե­ղի ու­նե­նար մար­տի կե­սե­րից մինչև ապ­րի­լի վեր­ջը/, կազ­մա­կեր­պիչ­նե­րը ո­րո­շե­ցին անց­կաց­նել այն օն-լայն ե­ղա­նա­կով: ՙՔա­նի որ կապ ու­նենք բո­լոր ե­րաժշ­տա­կան դպ­րոց­նե­րի, մշա­կու­թա­յին կենտ­րոն­նե­րի տնօ­րեն­նե­րի հետ և եր­կար տա­րի­նե­րի շփ­ման փորձ,- ա­սում է պա­րոն Պի­չի­կյա­նը,- բա­ցատ­րա­կան մեծ աշ­խա­տանք ենք տա­րել բո­լո­րի հետ՝ մր­ցույ­թը հե­ռա­վար ե­ղա­նա­կով կազ­մա­կեր­պե­լու նպա­տա­կով: Այ­սինքն՝ մաս­նա­կից­նե­րը նկա­րա­հա­նում են ի­րենց ե­լույթ­նե­րը, լու­սան­կա­րում աշ­խա­տանք­նե­րը և ու­ղար­կում մեզ: Ի­հար­կե, դա էլ իր բար­դու­թյուն­ներն ա­ռա­ջաց­րեց: Նախ, նյու­թը պետք էր գրա­գետ ու ո­րա­կով նկա­րա­հան­վեր, ին­չը ոչ բո­լոր մաս­նա­կից­նե­րը կա­րո­ղա­ցան ի­րա­կա­նաց­նել: Հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­նե­րը ըմ­բռ­նու­մով մո­տե­ցան ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կին՝ տե­սա­հո­լո­վակ­նե­րի ո­րա­կը հաշ­վի չառ­նե­լով: Նրանք գնա­հա­տում էին զուտ մաս­նակ­ցի ե­լույ­թը, ան­գամ մի փոքր ա­ռա­վել՝ ի օ­գուտ մաս­նակ­ցի՚:
Կազ­մա­կեր­պիչ­նե­րի առջև ծա­ռա­ցած խն­դիր­նե­րից պա­րոն Պի­չի­կյա­նը նշեց նաև տե­ղե­կատ­վու­թյան փո­խանց­ման խն­դի­րը: Մաս­նա­կից­նե­րից շա­տե­րը, ի­րենց ու­սու­ցիչ­ներն ու նվա­գակ­ցող­նե­րը հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով հայ­տն­վե­ցին տար­բեր վայ­րե­րում, և նրանց հետ կապ հաս­տա­տե­լը, տե­սա­հո­լո­վակ նկա­րա­հա­նե­լը դժ­վա­րա­ցավ: ՙՍտիպ­ված ե­ղանք թույլ տալ ա­ռանց նվա­գակ­ցո­ղի՝ ա­կա­պել­լա, ե­լույ­թը նկա­րա­հա­նել և ու­ղար­կել, իսկ գնա­հատ­ման ժա­մա­նակ հաշ­վի չառ­նել այդ հան­գա­ման­քը՚,-պար­զա­բա­նում է պա­րոն Պի­չի­կյա­նը:
Դժ­վա­րու­թյուն­ներ ծա­ռա­ցան երգ­չախմ­բա­յին, պա­րա­յին, թա­տե­րա­կան խմ­բե­րի ա­ռաջ: Սա­կայն այս­տեղ էլ կազ­մա­կեր­պիչ­նե­րը ըն­դա­ռա­ջե­ցին. այն խմ­բե­րին, ո­րոնք չկա­րո­ղա­ցան հա­վա­քել ե­րե­խա­նե­րին՝ տե­սա­հո­լո­վակ նկա­րա­հա­նե­լու, թույլ տվե­ցին դա ա­նել աշ­նա­նը:
Ե­թե հա­մա­վա­րա­կը, Աստ­ված մի ա­րաս­ցե, շա­րու­նակ­վի ևս մեկ տա­րի, մր­ցույթ-փա­ռա­տո­նը հա­ջորդ տա­րի տե­ղի կու­նե­նա՞: Այս հար­ցին պա­տաս­խա­նե­լով, պա­րոն Պի­չի­կյանն ան­կեղ­ծո­րեն խոս­տո­վա­նեց, որ մր­ցույթ-փա­ռա­տոնն, ինչ էլ որ լի­նի, ան­պայ­ման կանց­կաց­վի: Ան­շուշտ, ա­վե­լի կա­տա­րե­լա­գործ­ված ե­ղա­նակ­նե­րով ու մաս­նա­կից­նե­րին ա­նակն­կա­լի չբե­րե­լով:
Զրույ­ցի ա­վար­տին պա­րոն Պի­չի­կյա­նը շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց ար­վես­տի, ե­րաժշ­տա­կան բո­լոր դպ­րոց­նե­րի, մշա­կու­թա­յին կենտ­րոն­նե­րի ղե­կա­վար­նե­րին՝ հա­մա­գոր­ծակ­ցե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյան, դժ­վար այս վի­ճա­կից միաս­նա­կան ու­ժե­րով դուրս գա­լու հա­մար: Ու­րա­խու­թյամբ նաև տե­ղե­կաց­նենք, որ 23 մաս­նա­կից Տո­ղի ար­վես­տի, 2-ը Մար­տու­նու ար­վես­տի և շվիահարներ, դուդուկահարներ Ստեփանակերտի երաժշտական դպ­րոց­նե­րից  ար­ժա­նա­ցել են տար­բեր հանձ­նա­ժո­ղով­նե­րի բարձր պրո­ֆե­սիո­նալ մաս­նա­գետ­նե­րի լա­վա­գույն գնա­հա­տա­կան­նե­րի, և բո­լորն էլ զբա­ղեց­րել են մր­ցա­նա­կա­յին տե­ղեր: