[ARM]     [RUS]     [ENG]

ՅԱՇԱՐ ԿՈՒՐՏ. ՙՄԵԾՆ ԿՈՄԻՏԱՍԻՆ ՇԱՏ ԲԱՆՈՎ ԵՄ ՊԱՐՏԱԿԱՆ. ԵԹԵ ՆԱ ՉԼԻՆԵՐ, ՀԱՎԱՆԱԲԱՐ, ՉԷԻ ԻՄԱՆԱՅԻ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ՀԱՅ ԵՄ՚

 

ՙՄի ա­ռի­թով, փո­ղո­ցով զբոս­նե­լիս, խա­նութ­նե­րից մե­կում գնե­ցի հայ մեծ եր­գա­հան Կո­մի­տա­սի ե­րաժշ­տու­թյամբ ձայ­նաս­կա­վա­ռակ: Նկա­տե­ցի, որ սկա­վա­ռա­կի վրա պատ­կեր­ված Կո­մի­տա­սը շատ նման է ինձ: Ես ապ­շած էի` ե­թե թուրք եմ, ին­չո՞ւ եմ այդ­քան նման հա­յի՚,- պատ­մում է եր­գի­չը:

Այս միտքն ու Հա­յաս­տա­նում ապ­րած հա­րա­զա­տու­թյան անն­կա­րագ­րե­լի զգա­ցու­մը ռոք-ե­րաժշ­տին հան­գիստ չէին տա­լիս` ան­գամ Թուր­քիա վե­րա­դառ­նա­լուց հե­տո: Յա­շա­րը նախ­կի­նում էլ նկա­տել էր, որ ծնող­ներն ինչ-որ կարևոր բան են թաքց­նում իր նախ­նի­նե­րի պատ­մու­թյու­նից: Այժմ նա հա­մոզ­ված էր` այս­տեղ ինչ-որ բան այն չէ:
Հո­րից պա­հան­ջե­լով պատ­մել իր ըն­տա­նի­քի ծագ­ման հետ կապ­ված ողջ ճշ­մար­տու­թյու­նը, Կուր­տը բա­ցա­հայ­տեց իր կյան­քի գլ­խա­վոր ա­ռեղծ­վա­ծը` ին­քը հայ է: Պարզ­վեց, որ Կուր­տի նախ­նի­ներն ապ­րում էին Վա­նի նա­հան­գի հայ­կա­կան Ան­ձավ գյու­ղում: 1915թ. նրա բազ­մա­մարդ ըն­տա­նի­քը գլ­խո­վին ջար­դի են­թարկ­վեց: Փրկ­վեց միայն 9-ա­մյա մի տղա, ում ա­վե­լի ուշ Իս­մա­յիլ կո­չե­ցին: Նա ոտ­քով հա­սել էր մինչև Սև ծո­վի ափ, որ­տեղ բա­րի մար­դիկ որ­դեգ­րել էին նրան: 9-ա­մյա տղան Յա­շա­րի նա­խա­պապն էր:
40 տա­րի անց ի­մա­նա­լը, որ դու ոչ թե թուրք ես, այլ հայ, Յա­շա­րի հա­մար հո­գե­բա­նա­կան ծանր փոր­ձու­թյուն էր: Ինչ­պես ինքն է խոս­տո­վա­նել` մոտ եր­կու տա­րի պա­հանջ­վեց, մինչև նա ուշ­քի գա: Բայց այս փոր­ձու­թյու­նից ե­րա­ժիշ­տը պատ­վով դուրս ե­կավ: Ա­ռանց եր­կար-բա­րակ մտա­ծե­լու, Յա­շա­րը ո­րո­շեց մկրտ­վել Հայ­կա­կան ե­կե­ղե­ցում: Մկր­տու­թյու­նից հե­տո ստա­նա­լով նոր ա­նուն` Ար­շակ, Յա­շա­րը սկ­սեց ու­սում­նա­սի­րել Հա­յաս­տա­նի պատ­մու­թյունն ու հա­յոց լե­զուն:
Նրա շր­ջա­պա­տում քիչ չէին այն­պի­սիք, ով­քեր, ի­մա­նա­լով Կուր­տի հայ­կա­կան ծագ­ման մա­սին, մե­կընդ­միշտ ան­հե­տա­ցան նրա կյան­քից:
ՙԻմ հա­յա­կան ծագ­ման մա­սին հայ­տա­րա­րե­լուց հե­տո բա­վա­կա­նին թշ­նա­մի­ներ ձեռք բե­րե­ցի: Ինձ­նից ե­րես թե­քե­ցին ան­գամ այն մարդ­կան­ցից ո­մանք, ո­րոնց ես ըն­կեր­ներ էի հա­մա­րում: Գտն­վե­ցին մար­դիկ, ով­քեր ա­սում էին` դե, ե­թե դու հայ ես, կո­րի՜ր Հա­յաս­տան: Ինձ հա­մար դժ­վար է բա­ցատ­րել, որ ե­թե ես հայ եմ, ա­պա այս­տեղ նույն­պես իմ տանն եմ: Իմ նախ­նի­նե­րի հայ­րե­նիքն ի­րենց կամ­քից ան­կախ դար­ձել էր այս երկ­րի մի մա­սը: Բայց, չնա­յած դրան, հա­յերն այս երկ­րի հա­մար այն­քան լավ բա­ներ են ա­րել, որ ան­շուշտ կա­րող եմ հպար­տա­նալ իմ ծագ­մամբ՚,- ա­սում է Յա­շա­րը:
2009-ին Յա­շա­րը հան­դի­պում ու­նե­ցավ ե­րա­ժիշտ Ար­տո Թունջ­բո­յա­ջյա­նի հետ: Նրանք միա­սին աշ­խա­տե­ցին ՙՅա­շԱր՚ նա­խագ­ծի վրա` նվիր­ված հա­յաց­գի լրագ­րող Հրանտ Դին­քի հի­շա­տա­կին:
ՙՄեծն Կո­մի­տա­սին շատ բա­նով եմ պար­տա­կան: Ե­թե նա չլի­ներ, ես, հա­վա­նա­բար, չէի ի­մա­նա, որ հայ եմ: Նրա շնոր­հիվ ես գտա իմ ինք­նու­թյու­նը, ներ­քին ներ­դաշ­նա­կու­թյուն և վե­րա­դարձ­րի հա­վատս՚,- ա­սում է Կուր­տը:
vstrokax.net