[ARM]     [RUS]     [ENG]

ԻՆՉ­ՊԵՍ ՃԱՄ­ԲԱ­ՐՈՒՄ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Երբ սկս­վե­ցին Ադր­բե­ջա­նի կող­մից Տա­վու­շում սան­ձա­զեր­ծած ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, հաշ­վի առ­նե­լով, որ նենգ ո­սո­խը թի­րա­խա­վո­րում է խա­ղաղ բնակ­չու­թյա­նը, հատ­կա­պես նրա ա­մե­նա­խո­ցե­լի խա­վին` ե­րե­խա­նե­րին, Ար­ցա­խի սահ­մա­նա­մերձ Թա­լիշ և Մա­տա­ղիս գյու­ղե­րի բնակ­չու­թյան անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման նկա­տա­ռու­մով իշ­խա­նու­թյուն­ներն ի­րա­կա­նաց­րել են այդ գյու­ղե­րի կա­նանց, ե­րե­խա­նե­րի և տա­րեց­նե­րի ժա­մա­նա­կա­վոր տար­հա­նում թի­կուն­քա­յին հա­մայ­նք­ներ: Երկ­րի նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի հանձ­նա­րա­րա­կա­նով` նրանք ա­պա­հով­վել են կա­ցա­րա­նով ու սնն­դով:

ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյու­նը ա­ռա­ջին իսկ պա­հից կազ­մա­կեր­պել է տար­հան­ված­նե­րին հո­գե­բա­նա­կան ա­ջակ­ցու­թյան ցու­ցա­բե­րու­մը: Մշա­կույ­թի գծով փոխ­նա­խա­րար Գա­յա­նե Գրի­գո­րյանն ա­սաց, որ Ա­լա­շա­նում և Դրմ­բո­նում հան­գր­վա­նած թա­լիշ­ցի և մա­տա­ղիս­ցի բնա­կիչ­ներն ա­պա­հով­ված են կեն­սա­կան անհ­րա­ժեշտ պայ­ման­նե­րով, սա­կայն պա­կա­սում են մշա­կու­թա­ժա­ման­ցա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րը, ո­րոնք նրանց ա­ռօ­րյան հե­տաքր­քիր կդարձ­նեին, կն­պաս­տեին սթ­րես­նե­րից ա­զատ­վե­լու: Ան­մի­ջա­պես այդ նպա­տա­կով հա­տուկ ծրա­գիր է կազ­մել: Նախ՝ տրա­մադր­վել են գր­քեր: Ա­ռա­ջին օր­վա մի­ջո­ցառ­ման կազ­մա­կեր­պիչ­նե­րի խում­բը, ո­րում ընդգրկված էին մշա­կույ­թի վար­չու­թյան աշ­խա­տող­ներ Գա­գիկ Խա­չատ­րյա­նը, Վա­չիկ Հա­րու­թյու­նյա­նը, Ե­րազ Դա­նիե­լյա­նը, Դրմ­բո­նում և Ա­լա­շա­նում կազ­մա­կեր­պեց նկար­չա­կան պա­րապ­մունք­ներ ՙՆա­ղաշ՚ մշա­կու­թա­ժա­ման­ցա­յին բա­ցօ­թյա ծրագ­րի շր­ջա­նա­կում: ՙՆա­ղա­շի՚ հա­մա­կար­գող` վար­պետ Լու­սիկ Չա­լո­յա­նի խոս­քով, շր­ջա­պա­տող աշ­խար­հի նկատ­մամբ ե­րե­խա­նե­րի վե­րա­բեր­մուն­քի ար­տա­հայտ­ման և տագ­նա­պի զգա­ցու­մից ձեր­բա­զատ­ման ա­մե­նա­լավ մի­ջո­ցը նկար­չու­թյունն է: Նա­խա­րա­րու­թյան տրա­մադ­րած նկար­չա­կան պա­րա­գա­նե­րը բա­ժան­վե­ցին ե­րե­խա­նե­րին, և նրանք ան­մի­ջա­պես գոր­ծի ան­ցան` թղ­թին հանձ­նե­լով ի­րենց գու­նա­զարդ հույ­զե­րը: Թե­ման ա­զատ էր, բայց ե­րե­խա­նե­րի նկա­րա­ծը միևնույն բո­վան­դա­կու­թյունն ու­ներ` խա­ղա­ղու­թյուն: Բո­լո­րի նկար­նե­րում կա­յին կա­պույտ եր­կինք, ա­ղավ­նի, տուն, զին­վոր, իսկ ա­մե­նա­վերևում` խաչ: Ո­մանք ցան­կա­ցան նաև բա­նաս­տեղ­ծու­թյուն ար­տա­սա­նել:
Մե­ծե­րը, որ խան­դա­ղա­տան­քով հետևում էին ե­րե­խա­նե­րի ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խա­տան­քին, ա­սա­ցին, որ այդ­տեղ ա­մեն ինչ լավ է, շր­ջա­պատ­ված են հո­գա­տա­րու­թյամբ, Մար­տա­կեր­տի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րի տե­ղա­կալ Ար­սեն Ա­վա­նե­սյանն ամ­բողջ օրն այդ­տեղ է, և որևէ խն­դիր լի­նե­լու դեպ­քում նրա օգ­նու­թյամբ լուծ­վում է, սա­կայն այդ­տեղ անց­կաց­րած օ­րե­րը հան­գս­տու­թյուն չեն պատ­ճա­ռում« և փա­փա­գում են օր ա­ռաջ վե­րա­դառ­նալ տուն, քա­նի որ տղա­մար­դիկ դիր­քե­րում են, իսկ այ­գի-բան­ջա­րա­նո­ցի գոր­ծերն ի­րենց են սպա­սում:
Հա­ջորդ օ­րե­րին ևս այս­տեղ շա­րու­նակ­վե­ցին մշա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րը: Մշա­կույ­թի վար­չու­թյան մեկ այլ խմ­բի ու­ղեկ­ցու­թյամբ այ­ցե­լեց Շու­շիի Խան­դա­մի­րյա­նի ան­վան տիկ­նի­կա­յին թատ­րո­նը, ո­րը եր­կու տե­ղա­մա­սում էլ ներ­կա­յաց­րեց ՙԵ­րեք խո­զուկ­ներ՚-ը` մեծ հրճ­վանք պատ­ճա­ռե­լով փոք­րե­րին ու մե­ծե­րին:
Կի­րա­կի օրն ա­մե­նա­հա­գե­ցածն էր ու ա­մե­նա­հե­տաքր­քի­րը: Տա­ղա­վար տո­նե­րից մեկն էր` Քրիս­տո­սի պայ­ծա­ռա­կեր­պու­թյան օ­րը, ո­րը ժո­ղովր­դի մեջ տա­րած­ված է Վար­դա­վառ ա­նու­նով: Հոգևոր սպա­սա­վո­րը օրհ­նու­թյան ծես կա­տա­րեց« ա­պա շա­րու­նակ­վե­ցին կր­թամ­շա­կու­թա­յին ու ժա­ման­ցա­յին ծրագ­րե­րը: Հա­մեր­գա­յին ծրագ­րով ե­լույթ ու­նե­ցան ՙՂա­րա­բաղ՚, Ար­ցա­խի պա­րի պե­տա­կան, ՙՄենք ենք, մեր սա­րե­րը՚ ազ­գագ­րա­կան հա­մույթ­նե­րը, իսկ Շու­շիի ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծա­կան կենտ­րո­նի թա­տե­րա­կան խում­բը հան­դես ե­կավ խա­ղիկ­նե­րով: Կեր­պար­վես­տի թան­գա­րանն էլ կազ­մա­կեր­պել էր ՙՀաղ­թա­նա­կի գի­նը՚ խո­րագ­րով լու­սան­կար­նե­րի ցու­ցա­հան­դես: ԿԳՄ նա­խա­րա­րու­թյան աշ­խա­տա­կազ­մի կրո­նի և ազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի բա­ժի­նը ներ­կա­նե­րին բա­ժա­նեց ե­կե­ղե­ցա­կան և ազ­գա­յին տո­նե­րին վե­րա­բե­րող գրա­կա­նու­թյուն:
Օր­վա ա­մե­նաս­պաս­ված պա­հը ա­վան­դա­կան ՙՋրո­ցին՚ էր, ո­րի հա­մար ա­ռատ ջուր էր ա­պա­հո­վել ԱՀ ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի նա­խա­րա­րու­թյու­նը:
ՙCovid-19՚-ով պայ­մա­նա­վոր­ված` այս ա­մառ Ար­ցա­խի դպ­րո­ցա­կան­նե­րի հա­մար ճամ­բար չկազ­մա­կերպ­վեց: Սա­կայն Թա­լի­շի և Մա­տա­ղի­սի ե­րե­խա­նե­րի` Դրմ­բո­նում ու Ա­լա­շա­նում անց­կաց­րած օ­րե­րը ոչ պա­կաս ճամ­բա­րա­յին էին: