[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԱՐԴԱՐ ԵՎ ԹԱՓԱՆՑԻԿ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 ԼՂՀ նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը հու­լի­սի 20-ին ֆեյս­բու­քյան ու­ղիղ ե­թե­րով անդ­րա­դար­ձել է 2020-2021 ուս­տար­վա բու­հա­կան ըն­դու­նե­լու­թյան քն­նու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րին: Շր­ջա­նա­վարտ­նե­րի թի­վը ե­ղել է 1289, ո­րից 807 հո­գի հանձ­նել է միաս­նա­կան քն­նու­թյուն: 287 հո­գի ստա­ցել է ան­բա­վա­րար: 555-ը ըն­դուն­վել են ՀՀ և Ար­ցա­խի բու­հեր: Երկ­րի ղե­կա­վա­րի գնա­հատ­մամբ` քն­նու­թյուն­ներն ան­ցել են թա­փան­ցիկ, ար­դար: ՙՈրևէ ըն­դուն­վող միջ­նոր­դա­վոր­ված ձևով գնա­հա­տա­կան չի ստա­ցել,-ա­մե­նայն պա­տաս­խա­նատ­վու­թյամբ հայ­տա­րա­րել է Նա­խա­գա­հը: - Ես էլ ու­նեմ շատ մո­տիկ հա­րա­զատ մար­դիկ, ո­րոնք ստա­ցել են ան­բա­վա­րար գնա­հա­տա­կան: Դրա հա­մար թա­փան­ցիկ, ար­դար ըն­դու­նե­լու­թյան ա­ռու­մով որևէ կաս­կած չկա՚:

Նա­խա­գահն իր գո­հու­նա­կու­թյու­նը հայտ­նեց նաև ըն­դուն­ված­նե­րի ար­ձա­նագ­րած բարձր ցու­ցա­նիշ­նե­րից: Այս­պես, բժշ­կա­կան հա­մալ­սա­րան ըն­դուն­ված­նե­րից 8 հո­գի ստա­ցել է 20 միա­վոր, 8 հո­գի` 19,5, ընդ­հա­նուր 22 հո­գի ստա­ցել է գե­րա­զանց: Դրա հա­մար էլ ա­ռող­ջա­պա­հու­թյան նոր նա­խա­րա­րին ներ­կա­յաց­նե­լու ժա­մա­նակ նա հայ­տա­րա­րել է, որ բժշ­կա­կան հա­մալ­սա­րան անվ­ճար ըն­դուն­վող­նե­րի քա­նա­կը լի­նե­լու է 30, ո­րից 22-ն ան­ցել են գե­րա­զանց գնա­հա­տա­կան­նե­րով: ՀՀ բու­հե­րի վճա­րո­վի հա­մա­կարգ ըն­դուն­ված 37 հո­գուց նրանք, ով­քեր ստա­ցել են 15 և բարձր միա­վոր­ներ, նույն­պես սո­վո­րե­լու են անվ­ճար հի­մունք­նե­րով` ան­կախ մաս­նա­գի­տու­թյու­նից: ՀՀ բու­հե­րում անվ­ճար են սո­վո­րե­լու նաև այն ար­ցախ­ցի­նե­րը, ո­րոնց ծնո­ղը սպա է կամ զին­վո­րա­կան թո­շա­կա­ռու: Ընդ­հա­նուր առ­մամբ, 114 հո­գի սո­վո­րե­լու է ՀՀ բու­հե­րում: Ար­ցա­խի բու­հեր անվ­ճար սո­վո­րե­լու են բո­լոր ըն­դուն­ված­նե­րը:
Ա. Հա­րու­թյու­նյա­նը անդ­րա­դար­ձավ նաև այն երևույ­թին, ո­րը հա­ճախ քն­նա­դա­տու­թյան է ար­ժա­նա­նում, երբ ՀՀ և ար­տերկ­րի բու­հե­րում սո­վո­րած մեր հայ­րե­նա­կից­նե­րը ա­վար­տե­լուց հե­տո չեն վե­րա­դառ­նում Ար­ցախ: Ըստ նրա` նրանց մի մա­սը ի­գա­կան սե­ռի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ են, ա­մուս­նա­նում և մնում են այն­տեղ: Հայ­րե­նա­սեր­նե­րը վե­րա­դառ­նում են և բո­լո­րի հետ կեր­տում Ար­ցա­խի ա­պա­գան: Բայց և ճշ­մար­տու­թյան հա­տիկ է պա­րու­նա­կում այն փաս­տը, որ մի մա­սը չի վե­րա­դառ­նում: ՙՍա­կայն սա մեզ այն­քան էլ չպետք է մտա­հո­գի: Յու­րա­քան­չյուր ար­ցախ­ցի, ան­կախ իր ապ­րե­լու վայ­րից, պետք է հի­շի, որ ծն­վել, դաս­տիա­րակ­վել է Ար­ցա­խում, որ պե­տու­թյու­նը, կրե­լով շատ զր­կանք­ներ, հո­գա­ցել է նրա կր­թու­թյան մա­սին: Ի­հար­կե, մենք այն­պես պի­տի ա­նենք, որ մեր ե­րե­խա­նե­րը վե­րա­դառ­նան և ոչ միայն նրանք, ով­քեր ա­վար­տել են դպ­րոցն Ար­ցա­խում և սո­վո­րել ՀՀ-ում կամ ար­տերկ­րում, այլև մեր բո­լոր հայ­րե­նա­կից­նե­րը: Դա մեր հե­տա­գա քայ­լե­րից է: Կան պայ­մա­նագ­րեր, ո­րոնք պա­հան­ջում են գու­մա­րի հետ­վե­րա­դարձ: Բայց դա չպետք է լի­նի փոխ­հա­տուց­ման մի­ջո­ցը: Այդ հա­տու­ցու­մը պետք է լի­նի ա­մեն օր՝ մտա­ծե­լով Ար­ցա­խի մա­սին և օգ­տա­կար լի­նե­լով Ար­ցա­խին՚:
Ա. Հա­րու­թյու­նյա­նը շնոր­հա­վո­րեց բո­լոր ըն­դուն­ված­նե­րին, մաղ­թեց բա­րի երթ` հոր­դո­րե­լով նրանց ա­մեն օր սո­վո­րել և ա­մեն օր մտա­ծել, որ ստա­ցած գի­տե­լի­քը պետք է ա­ռա­ջին հեր­թին օգ­տա­գոր­ծել հայ­րե­նի­քի, ըն­տա­նի­քի և շր­ջա­պա­տի հա­մար: