[ARM]     [RUS]     [ENG]

ԻՆՉ ԵՆ ԸՆ­ԹԵՐ­ՑՈՒՄ ԱՅ­ՍՕՐ

Լու­սի­նե ՇԱ­ԴՅԱՆ

 Ա­մա­ռա­յին գր­քար­շա­վով պայ­մա­նա­վոր­ված« գր­քե­րի վա­ճառ­քի աշ­խու­ժու­թյու­նը տար­բեր հար­թակ­նե­րում նշա­նա­կա­լիո­րեն ա­ճել է: Ժա­մա­նա­կին հա­մըն­թաց, երբ է­լեկտ­րո­նա­յին գր­քերն ու օն­լայն գրա­խա­նութ­ներն ի­րենց տա­րածք­ներն ա­վե­լի են ընդ­լայ­նում ու ամ­րապն­դում դիր­քե­րը, գրա­խա­նութ­ներն էլ դեռ շա­րու­նա­կում են ու­նե­նալ ի­րենց հա­վա­տա­րիմ հա­ճա­խորդ­նե­րը:

Շր­ջե­լով մայ­րա­քա­ղա­քի գրա­խա­նութ­նե­րով« մեկ ան­գամ ևս հա­մոզ­վե­ցինք, որ ըն­թեր­ցա­նու­թյու­նը ժա­մա­նա­կաշր­ջան ու տա­րիք չի ճա­նա­չում: Ար­դեն 25 տա­րի է« ինչ Սամ­վել Պետ­րո­սյա­նը զբաղ­վում է գրա­վա­ճա­ռու­թյամբ« և մեր քա­ղա­քի լա­վա­գույն գրա­խա­նութ­նե­րից մեկն էլ հենց նրա հիմ­նադ­րած ՙԳր­քեր՚ գրա­խա­նութն է: ՙՀա­մա­վա­րա­կը փո­խեց կյան­քի գրե­թե բո­լոր ո­լորտ­նե­րը՝ չշր­ջան­ցե­լով նաև գրա­վա­ճա­ռու­թյու­նը՚,- մեզ հետ զրույ­ցում նշեց տնօ­րե­նը: Նրա կար­ծի­քով՝ գր­քերն ի­րա­կա­նում թանկ չեն, ուղ­ղա­կի մարդ­կանց վաս­տակն է այ­սօր քիչ: Սո­ցիա­լա­կան վի­ճա­կից ել­նե­լով՝ ոչ բո­լորն են կա­րո­ղա­նում ի­րենց թույլ տալ գնել ցան­կա­ցած գիր­քը: Գրա­խա­նու­թի հիմ­նա­կան այ­ցե­լու­նե­րը ե­րի­տա­սարդ­ներն ու թո­շա­կա­ռու­ներն են: Վեր­ջերս, սա­կայն, ինչ­պես նկա­տում է գրա­խա­նու­թի հիմ­նա­դիր տնօ­րե­նը, հա­մա­վա­րա­կին զու­գա­հեռ« է­լեկտ­րո­նա­յին գրա­դա­րան­նե­րով ու օն­լայն գրա­խա­նութ­նե­րով էլ պայ­մա­նա­վոր­ված՝ գրա­խա­նու­թում աշ­խու­ժու­թյու­նը փոքր ինչ նվա­զել է: Անդ­րա­դառ­նա­լով ըն­թեր­ցա­սեր հա­սա­րա­կու­թյան նա­խա­սի­րու­թյուն­նե­րին« Սամ­վել Պետ­րո­սյա­նը նշեց, որ այ­սօր ա­մե­նա­տար­բեր գրա­կա­նու­թյան պա­հան­ջարկ կա: Ե­րի­տա­սարդ­ներն ա­ռա­վել շատ հե­տաքր­քր­ված են ժա­մա­նա­կա­կից ստեղ­ծա­գոր­ծող­նե­րով՝ Գո­հար Նա­վա­սար­դյան, Սյու­նե Սևա­դա, Դա­վիթ Սամ­վե­լյան, ըն­թեր­ցում են նաև Ռե­մարկ, Մար­կես: Ու­սում­նա­կան շր­ջա­նում մեծ է նաև դա­սագր­քե­րի, ու­սում­նաօ­ժան­դակ գր­քե­րի ու աշ­խա­տան­քա­յին տետ­րե­րի պա­հան­ջար­կը: Ան­թա­քույց էր ու­րա­խու­թյունս, երբ զրու­ցա­կիցս շեշ­տեց ՙԱ­զատ Ար­ցախ՚ հան­րա­պե­տա­կան թեր­թի պա­հան­ջար­կի մա­սին:
Իսկ ինչ­պի­սի՞ն է գր­քի պա­հան­ջարկն օն­լայն հար­թա­կում . Իմ Book օն­լայն գրա­խա­նու­թի հիմ­նա­դիր Սո­նա Համ­բար­ձու­մյա­նի կար­ծի­քով՝ հե­տաքր­քիր գր­քե­րը միշտ էլ ու­նե­ցել են ի­րենց պա­հան­ջար­կը. ՙՅու­րա­քան­չյուր գր­քի հե­տաք­րք­րու­թյուն ա­ռա­ջա­նում է իր նա­խա­տես­ված նպա­տա­կա­յին մո­տա­վոր շր­ջա­նա­կին հա­մա­պա­տաս­խան, իսկ ու­րա­քան­չյուր ըն­թեր­ցող ստեղ­ծում կամ գտ­նում է իր ար­դի գրո­ղին՚: Ըստ իմ զրու­ցակ­ցի՝ է­լեկտ­րո­նա­յին գիրք ու­նե­նա­լու և կար­դա­լու հնա­րա­վո­րու­թյունն ազ­դել է ի­րա­կան գիրք ու­նե­նա­լու պա­հան­ջար­կի վրա: Իմ Book օն­լայն գրա­խա­նու­թը մեծ փորձ չու­նի, բայց ու­նի տար­բեր տա­րի­քի պատ­վի­րա­տու­ներ՝ 15-50 տա­րե­կան: Ժան­րի ա­ռու­մով բազ­մա­զան է պատ­վի­րա­տու­նե­րի ճա­շա­կը՝ ման­կա­կան, հո­գե­բա­նա­կան վե­պեր, կեն­սագ­րա­կան, գի­տա­կան, ֆան­տաս­տիկ…Հիմ­նա­կա­նում գնում են Աբ­բա Պրևո՝ Մա­նոն Լես­կո (մեկ շաբթ­վա կտր­ված­քով՝ 20 հատ) և Փո­լա Հոու­քենս՝ Աղ­ջի­կը գնաց­քում: ՙԱշ­խարհն այ­սօր նոր մե­թոդ­ներ և չա­փա­նիշ­ներ ու­նի, այ­սօր­վա մարդն ըն­թեր­ցում է այն, ինչն ի­րեն անհ­րա­ժեշտ է այդ պա­հին և են­թա­գի­տակ­ցո­րեն ըն­թեր­ցում է նաև այն, ո­րի օ­գու­տը պետք է ու­նե­նա վա­ղը՚,- հա­վե­լում է զրու­ցա­կիցս:
ArtsakhBooks օն­լայն գրա­խա­նու­թի հիմ­նա­դիր Հեն­րիխ Հա­րու­թյու­նյա­նի կար­ծի­քով՝ գիրքն այ­սօր մեծ պա­հան­ջարկ ու­նի՝ ա­ռանց տա­րի­քա­յին սահ­մա­նա­փա­կում­նե­րի, ին­չը շատ ոգևո­րիչ է: Զրու­ցա­կիցս շեշ­տում է նաև այն ու­րա­խա­լի փաս­տը, որ այ­սօր ե­րի­տա­սարդ­նե­րը նույն­պես ըն­թեր­ցում են, ան­գամ որ­պես նվեր նա­խընտ­րում են հենց գիր­քը: Անդ­րա­դառ­նա­լով ըն­թեր­ցա­սեր­նե­րի նա­խա­սի­րու­թյուն­նե­րին՝ Հ. Հա­րու­թյու­նյա­նը նշեց, որ հիմ­նա­կա­նում նա­խընտ­րում են ար­տա­սահ­մա­նյան ու ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նու­թյուն:
;