ԻՆՉ­ՊԵՍ Է ԿԱԶ­ՄԱ­ԿԵՐՊ­ՎԵ­ԼՈՒ ՈՒ­ՍՈՒՄ­ՆԱ­ԿԱՆ ԳՈՐ­ԾԸՆ­ԹԱ­ՑԸ. ԱՌ­ՑԱՆՑ Ա­ՍՈՒ­ԼԻՍ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և մշա­կույ­թի նա­խա­րար Լու­սի­նե Ղա­րա­խա­նյա­նը Ար­ցա­խի տե­ղե­կատ­վա­կան շտա­բում առ­ցանց ա­սու­լիս է տվել և տե­ղե­կաց­րել, թե սեպ­տեմ­բե­րի 1-ից ինչ­պես է կազ­մա­կերպ­վե­լու ու­սում­նա­կան գոր­ծըն­թա­ցը, ինչ փո­փո­խու­թյուն­ներ են սպաս­վում ա­ռա­ջի­կա­յում:

Այս հար­ցե­րը ԿԳՄ նա­խա­րա­րը օ­րեր ա­ռաջ քն­նար­կել է նաև Ստե­փա­նա­կեր­տի ման­կա­պար­տեզ­նե­րի և հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րի տնօ­րեն­նե­րի հետ ու­նե­ցած խոր­հր­դակ­ցու­թյան ժա­մա­նակ:
Ար­դեն հայ­տա­րար­վել է, որ ու­սում­նա­կան պա­րապ­մունք­ներն անց­կաց­վե­լու են կեն­դա­նի շփ­մամբ` պա­րե­տա­տան կող­մից մշակ­ված հա­մա­վա­րա­կի կա­նոն­նե­րի պահ­պա­նու­մով: Ա­ռա­ջին դա­սա­րան­ցի­նե­րի ըն­դու­նե­լու­թյու­նը մայ­րա­քա­ղա­քի դպ­րոց­նե­րում ի­րա­կա­նաց­վե­լու է է­լեկտ­րո­նա­յին հա­մա­կար­գով: Օ­գոս­տո­սի 3-5-ը կսկ­սի գոր­ծարկ­վել թվայ­նաց­ված ծրա­գի­րը, հա­մա­ձայն ո­րի` Ստե­փա­նա­կեր­տում 1-ին դա­սա­րան­ցի­նե­րի ըն­դու­նե­լու­թյու­նը կկազ­մա­կերպ­վի տե­ղա­յին սկզ­բուն­քով, այ­սինքն` տվյալ դպ­րո­ցում կընդգրկվեն կր­թօ­ջա­խին մեր­ձա­կա փո­ղոց­նե­րում ապ­րող ե­րե­խա­նե­րը: Այն ծնող­նե­րը, ով­քեր չու­նեն հա­մա­կար­գիչ կամ սմարթ­ֆոն, կա­րող են դի­մել դպ­րո­ցի տնօ­րե­նին կամ հա­մա­կարգ­չա­յին մաս­նա­գե­տի օգ­նու­թյա­նը: Հայ­տագ­րու­մից մեկ շա­բաթ­վա ըն­թաց­քում ծնո­ղը ե­րե­խա­յի փաս­տաթղ­թե­րը պետք է ներ­կա­յաց­նի դպ­րոց, ու­շաց­նե­լու դեպ­քում հայ­տը կչե­ղարկ­վի: Նա­խա­րա­րի խոս­քով` գոր­ծըն­թա­ցը խիստ վե­րահ­սկ­վե­լու է, ինչ-ինչ կեղ­ծում­ներ թույլ տա­լու դեպ­քում կկի­րառ­վեն կոշտ մի­ջոց­ներ:
Օ­րա­կար­գում հ.10 դպ­րո­ցի հիմ­նա­նո­րո­գումն է, որն ա­վար­տե­լուց հե­տո քա­ղա­քի ծան­րա­բեռն­ված դպ­րոց­նե­րի վի­ճա­կը կթեթևա­նա:
Հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րի նա­խակր­թա­րան­նե­րում ըն­դու­նե­լու­թյու­նը կազ­մա­կերպ­վում է ոչ տե­ղա­յին սկզ­բուն­քով. ծնողն ինքն է ընտ­րում, թե 6-ժա­մյա կամ 9-ժա­մյա ռե­ժի­մով որ դպ­րո­ցի նա­խադպ­րո­ցա­կան խումբ հա­ճա­խի իր ե­րե­խան:
Սեպ­տեմ­բե­րի 1-ից կվե­րա­բաց­վեն ման­կա­պար­տեզ­նե­րը: Ել­նե­լով պա­րե­տա­տան պա­հանջ­նե­րից` ման­կա­պար­տե­զում գոր­ծե­լու է մեկ ե­րե­խա-մեկ մահ­ճա­կալ սկզ­բուն­քը: Քա­նի որ Ստե­փա­նա­կեր­տի ման­կա­պար­տեզ­նե­րում ե­րե­խա­նե­րի խտու­թյու­նը շատ բարձր է, ա­ռայժմ ե­րե­խա­նե­րի նոր ըն­դու­նե­լու­թյուն չի կա­տար­վի մինչև Տիգ­րան Մեծ փո­ղո­ցում սեպ­տեմ­բեր ամս­վա ըն­թաց­քում ե­րեք­խմ­բա­նոց նոր ման­կա­պար­տե­զի գոր­ծար­կու­մը, որ­տեղ կընդգրկվեն մսու­րա­յին խմ­բի ե­րե­խա­նե­րը: Նա­խա­րա­րը տե­ղե­կաց­րեց, որ մայ­րա­քա­ղա­քում գոր­ծում են զար­գաց­ման հինգ մաս­նա­վոր կենտ­րոն­ներ, և ե­րե­խա­նե­րի մի մասն էլ կա­րող է հա­ճա­խել այդ­տեղ:
Լ. Ղա­րա­խա­նյա­նը ա­ռա­ջի­կա­յում երկ­րի նա­խա­գա­հին կներ­կա­յաց­նի ման­կա­պար­տե­զի տնօ­րեն­նե­րի և դաս­տիա­րակ­նե­րի աշ­խա­տա­վար­ձե­րի բարձ­րաց­ման հար­ցը: 2021թ. թերևս ո­րո­շա­կի փո­փո­խու­թյուն կլի­նի նրանց աշ­խա­տա­վար­ձե­րում:
Ման­կա­պար­տեզ­նե­րի 5-ա­մյա ռազ­մա­վա­րա­կան ծրա­գիր է մշակ­վում, ո­րը նա­խա­տե­սում է նա­խադպ­րո­ցա­կան ցան­ցի ընդ­լայ­նում, ձգ­տում են նրան, որ դպ­րոց­նե­րից դուրս բեր­վեն նա­խադպ­րո­ցա­կան խմ­բե­րը:
Հա­յաս­տա­նում այս օ­րե­րին քն­նարկ­վում է ՙՀան­րակր­թու­թյան չա­փո­րո­շիչ­նե­րի մա­սին՚ օ­րեն­քի նա­խա­գի­ծը: Լ. Ղա­րա­խա­նյա­նը հոր­դո­րեց մեր ու­սու­ցիչ­նե­րին ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցել, ա­ռա­ջար­կու­թյուն­ներ ներ­կա­յաց­նել: Նա­խա­տես­վում է ՀՀ ԿԳՍՄ փոխ­նա­խա­րա­րի մաս­նակ­ցու­թյամբ քն­նար­կում կազ­մա­կեր­պել նաև Ար­ցա­խում:

Նրա տե­ղե­կաց­մամբ` մինչև ա­ռա­ջին կի­սա­մյակ նա­խա­րա­րու­թյու­նը ստեղ­ծե­լու է օն­լայն հար­թակ, ո­րի մի­ջո­ցով կա­տար­վե­լու է դա­սապ­րո­ցե­սի վե­րահս­կում, և ան­մի­ջա­կան վե­րահս­կո­ղու­թյու­նը կա­տար­վե­լու է նա­խա­րա­րի, փոխ­նա­խա­րա­րի, տես­չա­պե­տի, բաժ­նի վա­րի­չի, տնօ­րեն­նե­րի կող­մից, այ­սինքն` նրանք հնա­րա­վո­րու­թյուն են ու­նե­նա­լու օն­լայն ռե­ժի­մով դա­սա­ցու­ցա­կին հետևե­լու:
Ըստ նրա` ստեղծ­վում է թա­փան­ցիկ մի վի­ճակ, երբ ուղ­ղա­կի անհ­նար է դառ­նում ա­նո­րակ աշ­խա­տե­լը:
Կներ­դր­վեն ու­սու­ցիչ­նե­րի խրա­խուս­ման շատ մե­խա­նիզմ­ներ:
Լ. Ղա­րա­խա­նյանն ա­սաց, որ ման­կա­պար­տեզ­նե­րում և դպ­րոց­նե­րում նկատ­վում է մի ա­րա­տա­վոր երևույթ, երբ ե­րե­խա­նե­րից գու­մար են հա­վա­քում դպ­րո­ցա­կան գույք ձեռք բե­րե­լու հա­մար: Խս­տիվ ար­գել­վում է դա ա­նել: Այլ հարց է, երբ որևէ ծնող ինքն է պատ­րաս­տա­կա­մու­թյուն հայտ­նում բա­րե­գոր­ծու­թյուն ա­նել: Նա կոչ ա­րեց ման­կա­վարժ­նե­րին կեն­ցա­ղա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մեջ չմտ­նել ծնող­նե­րի հետ: Այդ մա­սին նա ա­վե­լի կոշտ ար­տա­հայտ­վել է տնօ­րեն­նե­րի հետ ու­նե­ցած խոր­հր­դակ­ցու­թյան ժա­մա­նակ` անդ­րա­դառ­նա­լով մաս­նա­գի­տա­կան բա­րե­վար­քու­թյա­նը. ՙՀա­սա­րա­կու­թյու­նը լակ­մու­սի թուղթ է, որն ար­տա­ցո­լում է ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում կա­տար­վող ա­մեն բան: Ե­ղեք ձեր բարձ­րու­թյան վրա, որ­պես­զի մտա­վո­րա­կա­նի կեց­ված­քի գրավ­չու­թյու­նը չխա­թա­րի ոչ մի բան՚:
Անդ­րա­դառ­նա­լով բու­հա­կան հա­մա­կար­գին` Լ. Ղա­րա­խա­նյանն ա­սաց, որ նա­խա­րա­րու­թյան օ­րա­կար­գում առ­ցանց և կեն­դա­նի ու­սուց­ման եր­կու սցե­նար­ներն էլ քն­նարկ­վում են: Նա­խա­րա­րու­թյու­նը հակ­ված է կեն­դա­նի ու­սուց­ման կազ­մա­կերպ­մա­նը, քա­նի որ առ­ցանց ու­սու­ցու­մը, չնա­յած հե­տաքր­քիր այ­լընտ­րանք է, գրա­վիչ չէ, ինչ­պես ցույց է տվել ըն­թաց­քը:
Ինչ վե­րա­բե­րում է ԱՀ նա­խա­գա­հի հայ­տա­րա­րած անվ­ճար ու­սուց­մա­նը, ո­րո­շու­մը տա­րած­վե­լու է ԱրՊՀ և Շու­շիի տեխ­նո­լո­գիա­կան հա­մալ­սա­րա­նի բա­կա­լավ­րի ու­սուց­ման 1-4-րդ կուր­սե­րի սո­վո­րող­նե­րի վրա, իսկ ՙԳրի­գոր Նա­րե­կա­ցի՚, ՙՄես­րոպ Մաշ­տոց՚ և ՙԳյուր­ջյան՚ կի­րա­ռա­կան ար­վես­տի բու­հե­րի` միայն 2020-21 ուս­տար­վա ըն­դու­նե­լու­թյան ար­դյունք­նե­րով հաշ­վեկ­շռ­ված դի­մորդ­նե­րի վրա: Նա­խա­գա­հի մեկ այլ ծրա­գով ՀՀ պե­տա­կան բու­հեր ըն­դուն­ված` վճա­րո­վի հա­մա­կար­գում հայ­տն­ված 15 միա­վո­րից բարձր ստա­ցած դի­մորդ­նե­րը ևս սո­վո­րե­լու են անվ­ճար. նրանց ուս­ման վճա­րը փոխ­հա­տու­ցե­լու է ԱՀ կա­ռա­վա­րու­թյու­նը: