[ARM]     [RUS]     [ENG]

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏ. ՀԱՄԱՎԱՐԱԿԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ԽՆԴԻՐՆԵՐՆ, ԱՐԴՅՈ՞Ք, ԿՀԱՂԹԱՀԱՐՎԵՆ

Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Հա­մա­վա­րա­կից ա­ռա­ջա­ցած ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կը, ցա­վոք, դեռ շա­րու­նակ­վում է: Տար­բեր ո­լորտ­նե­րում պե­տու­թյան հա­մար բա­զում խն­դիր­ներ է ա­ռա­ջաց­րել: Սա­կայն, ե­թե տն­տե­սու­թյան, ա­ռող­ջա­պա­հու­թյան, կր­թու­թյան հա­մա­կար­գե­րի խն­դիր­ներն ինչ-որ չա­փով լու­ծում էին ստա­նում և ո­լոր­տում գոր­ծըն­թաց­ներն ըն­թա­նում էին, մշա­կույ­թի աս­պա­րե­զում ա­ռա­ջա­ցած խն­դիր­նե­րը գրե­թե ան­լու­ծե­լի մնա­ցին:

Գե­ղար­վես­տա­կան կո­լեկ­տիվ­նե­րի ղե­կա­վար­նե­րը, կր­թա­կան մշա­կու­թա­յին հաս­տա­տու­թյուն­նե­րի տնօ­րեն­նե­րը ցա­վով են նշում, որ կյան­քը հա­մա­րյա կանգ ա­ռավ ի­րենց կող­մից ղե­կա­վա­րած օ­ջախ­նե­րում: Փոր­ձեր չեն ըն­թա­նում, քա­նի որ անհ­նա­րին է հե­ռա­վար ե­ղա­նա­կով ներ­կա­յա­ցում բե­մադ­րել, հա­մեր­գա­յին ծրա­գիր պատ­րաս­տել: Ար­վես­տի, ե­րաժշ­տա­կան դպ­րոց­նե­րի ու­սու­ցիչ­նե­րը, ե­զա­կի բա­ցա­ռու­թյուն­նե­րով, չկա­րո­ղա­ցան դա­սերն օն-լայն կազ­մա­կեր­պել: Դրան ա­ռա­ջին հեր­թին խան­գա­րեց հա­մա­ցան­ցի չա­փա­զանց թույլ կա­պը, հատ­կա­պես՝ շր­ջան­նե­րում: Ան­գամ ե­թե կա­պը հաս­տատ­վում էր, ա­շա­կերտ­նե­րի մեծ մա­սը« չու­նե­նա­լով սե­փա­կան ե­րաժշ­տա­կան գոր­ծիք, չէր կա­րո­ղա­նում դա­սը լիար­ժեք ըն­կա­լել, յու­րաց­նել: ԱՀ պա­րե­տի 2020թ. հու­լի­սի 13-ի ո­րոշ­մամբ պայ­մա­նա­վոր­ված` շր­ջան­նե­րում գոր­ծող ար­վես­տի ո­րոշ դպ­րոց­ներ« պահ­պա­նե­լով ո­րոշ­մամբ սա­ման­ված կա­նոն­նե­րը« հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­ցան գո­նե շր­ջա­նա­վարտ­նե­րի հետ մի քա­նի պա­րապ­մունք­ներ անց­կաց­նել, ի­րա­կա­նաց­նել ա­վար­տա­կան քն­նու­թյուն­նե­րը և հանձ­նել նրանց ա­վար­տա­կան վկա­յա­կան­նե­րը:
Մնաց ամ­ռան վեր­ջին ա­մի­սը, նոր ու­սում­նա­կան տա­րին մո­տե­նում է: Ինչ­պի­սի՞ն կլի­նի այն մշա­կու­թա­յին ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի հա­մար, երբ նա­խորդն ա­վարտ­վեց չլուծ­ված բա­զում խն­դիր­նե­րով: Հու­սադ­րող են ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և մշա­կույ­թի նա­խա­րար Լու­սի­նե Ղա­րա­խա­նյա­նի վեր­ջին առ­ցանց ա­սու­լի­սի ժա­մա­նակ ա­րած պար­զա­բա­նում­նե­րը: Ե­թե հա­մա­ճա­րա­կա­յին ի­րա­վի­ճա­կը չվատ­թա­րա­նա, շեշ­տեց նա­խա­րա­րը, ինչ­պես հան­րակր­թա­կան, այն­պես էլ ար­տադպ­րո­ցա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում« ար­վես­տի և ե­րաժշ­տա­կան դպ­րոց­նե­րում ու­սու­մը կի­րա­կանց­վի առ­կա ե­ղա­նա­կով:
Իսկ ե­թե, Աստ­ված մի ա­րաս­ցե, ի­րա­վի­ճա­կը վատ­թա­րա­նա՞: Ցա­վով պի­տի նշեմ, որ այս հա­մա­կար­գը պատ­րաստ չէ մի ամ­բողջ տա­րի ու­սու­ցու­մը հե­ռա­վար կազ­մա­կեր­պել: Որ հա­մա­կար­գը պատ­րաստ չէ՝ գի­տեն ո­լոր­տին բո­լոր առ­նչ­վող­նե­րը՝ ու­սու­ցիչ­նե­րը, ծնող­նե­րը, ղե­կա­վար­նե­րը: Բայց ինչ­պե՞ս ի­րա­վի­ճա­կից դուրս գալ ա­ռանց ցն­ցում­նե­րի: Այ­սինքն՝ ինչ­պե՞ս կա­րող ենք ա­միս­ներ շա­րու­նակ ապ­րել ա­ռանց ներ­կա­յա­ցում­նե­րի, հա­մերգ­նե­րի, ցու­ցա­հան­դես­նե­րի, ե­կե­ղե­ցա­կան ծե­սե­րի, տո­նախմ­բու­թյան, այ­սինքն՝ հոգևոր ա­մա­յու­թյան մեջ: Բայց չէ՞ որ ազ­գի դեմ­քը հենց մշա­կույթն է ո­րո­շում…
Եվս մեկ ան­գամ նշենք այն խն­դիր­նե­րը, ո­րոնք լու­ծում են պա­հան­ջում: Ա­ռա­ջին. շր­ջան­նե­րում հա­մա­ցան­ցա­յին կա­պը չա­փա­զանց թույլ է: Երկ­րորդ. հան­րակր­թա­կան դպ­րո­ցը զբա­ղեց­նում էր ողջ ե­թե­րը, չէր ա­վար­տում դա­սե­րը մինչև 15.00, ինչ­պես դա առ­կա ու­սուց­ման ժա­մա­նակ էր տե­ղի ու­նե­նում, ո­րից հետ ար­տադպ­րո­ցա­կան հաս­տա­տու­թյուն­ներն էին ի­րա­կա­նաց­նում ի­րենց պա­րապ­մունք­նե­րը: Եր­րորդ. ա­շա­կերտ­նե­րից շա­տե­րը գոր­ծիք­ներ չու­նեն, ին­չի պատ­ճա­ռով հա­ճախ էին այ­ցե­լում դպ­րոց, որ­պես­զի հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նան պա­րա­պե­լու:
Այս հար­ցե­րը պար­զա­բա­նե­լու նպա­տա­կով դի­մե­ցինք Կր­թու­թյան, գի­տու­թյան և մշա­կույ­թի նա­խա­րար Լու­սի­նե Ղա­րա­խա­նյա­նին: Պա­տաս­խա­նե­լով հար­ցե­րին` նա­խա­րա­րը շեշ­տեց, որ նա­խա­րա­րու­թյան կող­մից եր­կու՝ առ­ցանց և առ­կա ու­սուց­ման սցե­նար­ներն էլ մշակ­վում են: Որ­պես­զի հա­մա­կար­գը պատ­րաստ լի­նի հե­ռա­վար ու­սուց­մա­նը, օ­գոս­տոս ամս­վա ըն­թաց­քում կլուծ­վի թույլ հա­մա­ցան­ցա­յին կա­պի խն­դի­րը: Օ­րերս նա­խա­տես­վում է հան­դի­պում ՙՂա­րա­բաղ Տե­լե­կոմ՚ ՓԲԸ-ի տնօ­րեն Օ­դա­բա­շյա­նի հետ: Հա­մա­ցան­ցա­յին կապ կանց­կաց­վի այն գյու­ղե­րում, որ­տեղ այն դեռ բա­ցա­կա­յում է և կու­ժե­ղաց­վի այն վայ­րե­րում, որ­տեղ կապն ար­դեն գոր­ծում է: Ինչ վե­րա­բե­րում է հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րի դա­սե­րին, դրանք կանց­կաց­վեն մեկ հար­թա­կում և պետք է ա­վարտ­վեն 14.00-ին, ինչ­պես դա տե­ղի է ու­նե­նում առ­կա ու­սուց­ման դեպ­քում: Ու­սու­ցիչ­նե­րի հա­մար կկազ­մա­կերպ­վեն դա­սըն­թաց­ներ՝ հա­մա­ցան­ցի այդ հար­թա­կում աշ­խա­տե­լու ու­նա­կու­թյուն­ներ ձեռք բե­րե­լու նպա­տա­կով:
Իսկ ե­րաժշ­տա­կան գոր­ծիք­նե­րի հար­ցում նա­խա­րարն ան­կեղ­ծա­ցավ, որ դեռ չի կա­րող օգ­նել ար­վես­տի և ե­րաժշ­տա­կան դպ­րոց­նե­րին: Այս տա­րի գոր­ծիք­նե­րի հար­ցում նա­խա­րա­րու­թյու­նը կա­ջակ­ցի միայն հա­մույթ­նե­րին, իսկ հե­տա­գա­յում ի­րա­վի­ճա­կը կու­սում­նա­սիր­վի և լուծ­ման ու­ղի­ներ կմ­շակ­վեն:
;