[ARM]     [RUS]     [ENG]

ԻՄ ՀԵ­ՐՈՍ­ՆԵ­ՐԻՑ ՇԱ­ՏԵ­ՐԸ ՀԱ­ՎԵՐԺ ՄՆԱ­ՑԻՆ ԲԱՐ­ՁՈՒՆՔ­ՆԵ­ՐՈՒՄ…

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Զրույց լեզ­վա­բան, Սևա­նի Վազ­գե­նյան դպ­րա­նո­ցի դա­սա­խոս, լրագ­րող Ալ­վարդ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԻ հետ

- Ե՞րբ հաս­կա­ցաք, որ Ար­ցախ չգալն այլևս անհ­նար է…
- ՙՎա­ղը գնում եմ Ղա­րա­բաղ՚: Այս երկ­տողն էի թո­ղել ՙՀայք՚ պաշ­տո­նա­թեր­թի խմ­բագ­րու­թյու­նում 1992-ի հու­լի­սի սկզ­բին՝ Ստե­փա­նա­կերտ մեկ­նե­լուց ա­ռաջ։ Որ­քան պա­թե­տիկ ու վե­րամ­բարձ է հն­չում այ­սօր գրածս… Բայց երևի ժա­մա­նակն էր այդ­պի­սին՝ վիթ­խա­րի տե­ղա­շար­ժե­րի, պար­տու­թյուն­նե­րի ու հաղ­թա­նակ­նե­րի։
- Ինչ­պե՞ս ծն­վեց Ձեր ՙՂա­րա­բաղ Դա­րա­վերջ՚ գիր­քը։
- Դրանք նե­րա­ռում են տպա­գիր հոդ­ված­ներ, հար­ցազ­րույց­ներ, ռա­դիո ու հե­ռուս­տա­հա­ղոր­դում­ներ, հա­րյու­րա­վոր ան­տիպ է­ջե­րի ու ձայ­նագ­րու­թյուն­նե­րի վեր­ծա­նում­ներ։ Ակ­նարկ­նե­րիս հե­րոս­նե­րից շա­տե­րը հա­վերժ մնա­ցին բար­ձունք­նե­րում, մյուս­նե­րի ճա­կա­տագ­րե­րը տար­բեր կերպ դա­սա­վոր­վե­ցին՝ երկ­րի նա­խա­գա­հից մինչև նա­խա­րար­ներ, ազ­գա­յին հե­րոս­նե­րից մինչև բան­տար­կյալ ու մինչև հա­յոց Սպա­րա­պե­տի ան­դառ­նա­լի կո­րուս­տը… Սա է շր­ջա­դար­ձա­յին ժա­մա­նակ­նե­րի տրա­մա­բա­նու­թյու­նը։ Այն թեև նո­րու­թյուն չէ, սա­կայն դրա հետ դժ­վար է հաշտ­վել։ Տա­րի­ներ ա­ռաջ էլ հա­մոզ­ված էի, որ կգա մի պահ ու Ղա­րա­բա­ղում տե­սածս ման­րա­մասն կգ­րեմ։ Չս­տաց­վեց։ Իսկ ժա­մա­նա­կը սրըն­թաց հե­ռա­նում էր այն օ­րե­րից։ Թեր­թի է­ջե­րում, ան­շուշտ, անհ­նար էր ներ­կա­յաց­նել այն ա­մե­նը, ին­չի ա­կա­նա­տեսն էի Ղա­րա­բա­ղում։ Եվ այ­սօր, անդ­րա­դառ­նա­լով այն ժա­մա­նակ­նե­րին, կա­րող եմ ա­սել, որ շատ ա­սե­լիք կար, որ չգր­վեց, ո­րով­հետև այդ մա­սին գրել չէր կա­րե­լի՝ պա­տե­րազմ էր։
- Թե­կուզ վե­րա­պա­հում­նե­րով, այ­դու­հան­դերձ գրե­ցիք…
- Գրե­ցի… Պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին գր­վա­ծը՝ 20-րդ դա­րի վեր­ջա­ցող ժա­մա­նա­կի, Հա­յաս­տան՝ Ղա­րա­բա­ղը նե­րա­ռյալ, ե­րի­տա­սարդ պե­տու­թյան և նրա հե­րոս­նե­րի պատ­մու­թյունն է, թերևս սու­բեկ­տիվ, բայց ի­րա­կան։ Այդ տա­րի­նե­րին գր­ված­նե­րը նաև ե­րի­տա­սարդ Հա­յաս­տան պե­տու­թյան հիմ­նա­դիր­նե­րի մա­սին են, ո­րոնք մեր ժո­ղովր­դի հետ ձեռք ձեռ­քի կեր­տե­ցին հաղ­թա­նա­կը։ Ժա­մա­նա­կի մա­սին է, որ վս­տահ եմ, գա­լիք սե­րունդ­նե­րը կգ­նա­հա­տեն` որ­պես մեր պատ­մու­թյան փայ­լուն էջ։
- Ի դեպ, որ­պես պա­տե­րազ­մա­կան ա­րա­հետ­նե­րով քայ­լած մե­կը, ինչ­պե՞ս կգ­նա­հա­տեիք Ժա­մա­նա­կը։
- Այդ ժա­մա­նա­կի անվ­րեպ բնու­թա­գիրն էր տվել դեռևս 1994 թ. Մար­տա­կեր­տում Վազ­գեն Սարգ­սյա­նը. ՙԵս այն մարդ­կան­ցից եմ, ո­րոնց հա­մար Հա­յաս­տա­նի բա­նակ, Ղա­րա­բա­ղի բա­նակ՝ տար­բե­րու­թյուն չկա, ո­րով­հետև այդ բա­նակ­նե­րի հիմ­նա­դիր­նե­րից մեկն եմ, ինձ կնե­րեք։ Ո­րով­հետև բո­լորդ ինձ հա­մար մեկ եք… Չկա տար­բե­րու­թյուն։ Տար­բե­րու­թյու­նը քա­ղա­քա­կա­նու­թյան հա­մար է։ Մենք հո՞ գի­տենք, որ այդ­պի­սի տար­բե­րու­թյուն չկա, կա մի բա­նակ՝ Հա­յաս­տա­նի, հայ­կա­կան բա­նակ։ Էդ բա­նա­կում կան վատ կռ­վող ու­ժեր, կան շատ լավ և վատ կռ­վող­ներ, բայց եր­կու Հա­յաս­տան չկա, կա մի Հա­յաս­տան։ Եր­կու տե­սակ բա­նակ չկա, կա մի բա­նակ, մի Հա­յաս­տան՝ Ղա­րա­բաղն էլ՝ մե­ջը։ Ու դուք դրա հա­մար եք կռ­վում, բո­լորս դրա հա­մար ենք կռ­վում։ Նո­րից եմ ա­սում, ե­թե քա­ղա­քա­կան նկր­տում­նե­րով չենք կա­րող թեր­թե­րում գրել, աշ­խար­հով մեկ հայ­տա­րա­րել, ա­պա մենք այդ բա­նը պետք է ի­մա­նանք հա­րյուր տո­կո­սով։ Եւ փառք Աստ­ծո, որ չենք ա­ղա­ղա­կում։ Մեր ազ­գը վեր­ջա­պես սո­վո­րեց, մեր ժո­ղո­վուր­դը վեր­ջա­պես սո­վո­րեց ա­վե­լի շատ գործ ա­նել, քան խո­սել։ Խո­սե­լու ժա­մա­նա­կը միշտ կգա՚։
- Այ­սօր ու­նե՞ք մեր ե­րա­զած եր­կի­րը, այն եր­կի­րը, որ փա­փա­գել են մեր Մեծ Ճա­նա­պար­հի Նա­հա­տակ­նե­րը։
- Միան­շա­նակ, դժ­վար է ա­սել, ար­դյոք, մեր ստեղ­ծած հայ­կա­կան պե­տու­թյունն ա՞յն է, ինչ ե­րա­զում էինք 1988-ին Թա­տե­րա­կան հրա­պա­րա­կում ՙՄիա­ցում՚ վան­կար­կե­լով։ Մեր ե­րա­զած Հա­յաս­տա­նը՝ օ­րի­նա­պահ, ար­դար, բար­գա­վաճ և հե­ռա­տես։ Սա է մեր բո­լո­րիս ան­ցած ի­րա­կան ճա­նա­պար­հը՝ վե­րելք­նե­րով ու ան­կում­նե­րով, ա­ռանց ա­ռաս­պե­լա­կան տես­լա­կան­նե­րի՝ դժ­վար ճա­նա­պար­հը։ Պատ­մու­թյու­նը սր­բագ­րե­լու ջա­տա­գով­ներ միշտ էլ ե­ղել են։ Այ­սօր էլ կան։ Հետ­պա­տե­րազ­մյան սինդ­րո­մը, ցա­վոք, չշր­ջան­ցեց իմ նախ­նյաց եր­կի­րը, և պա­տա­հեց այն, ին­չի ա­կա­նա­տես ե­ղանք հե­տա­գա տա­րի­նե­րին։ Սա­կայն 1988-ից ա­ռայ­սօր ան­ցած մեր դժ­վա­րին ճա­նա­պար­հի ար­դյուն­քը Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյունն է, նրա ներ­կան ու էլ ա­ռա­վել՝ ա­պա­գան, ո­րին ան­վե­րա­պա­հո­րեն հա­վա­տում եմ։ Պա­տե­րազ­մից հե­տո էլ բազ­միցս ե­ղել եմ Ար­ցա­խում։ Բա­րե­բախ­տա­բար, այլևս հա­ճա­խա­կի այ­ցե­լու­թյան կա­րի­քը չկա։ Հու­սանք՝ չի էլ լի­նե­լու։ Այ­սօր էլ Ար­ցախն ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում է՝ իր զար­գաց­ման ըն­թաց­քով, հա­կա­սու­թյուն­նե­րով, ակ­նա­ռու ա­ռա­ջըն­թա­ցով։ Կյան­քը շա­րու­նակ­վում է։ Եվ մեր բո­լո­րի կամ­քից ու ջան­քե­րից է կախ­ված, որ 21-րդ դա­րը մե­րը լի­նի, ինչ­պես հա­վա­տում էր Վազ­գեն Սարգ­սյա­նը։