[ARM]     [RUS]     [ENG]

ՔՆ­ՆԱՐ­ԿՈՒՄ­ՆԵ­ՐԸ ՊԵՏՔ Է ԿԱ­ՏԱՐ­ՎԵՆ` ԲՈ­ԼՈՐ ՔԱՅ­ԼԵՐՆ ԱՆՑ­ՆԵ­ԼՈՎ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Շուրջ մեկ ա­միս է` ՀՀ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյու­նը հան­րա­յին քն­նարկ­ման է ներ­կա­յաց­րել հան­րակր­թու­թյան պե­տա­կան և ա­ռար­կա­յա­կան չա­փո­րո­շիչ­նե­րի ու օ­րի­նա­կե­լի ծրագ­րե­րի նա­խագ­ծե­րը: Նա­խա­րա­րու­թյու­նը մաս­նա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րին և հա­մայ­նք­նե­րին կոչ է ա­րել ծա­վա­լել շա­հագր­գիռ ու բո­վան­դա­կա­յին քն­նար­կում, ո­րից ստա­ցած ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րի, կար­ծիք­նե­րի, դի­տո­ղու­թյուն­նե­րի հի­ման վրա չա­փո­րո­շիչ­ներն ու ծրագ­րե­րը կլ­րամ­շակ­վեն և կհաս­տատ­վեն: Հու­լի­սի 24-ին տված առ­ցանց ա­սու­լի­սի ժա­մա­նակ ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և մշա­կույ­թի նա­խա­րար Լու­սի­նե Ղա­րա­խա­նյա­նը կոչ է ա­րել Ար­ցա­խի ման­կա­վարժ­նե­րին ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցել քն­նար­կում­նե­րին և ի­րենց ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը ներ­կա­յաց­նել ՀՀ կամ ԱՀ կր­թա­կան գե­րա­տես­չու­թյուն­ներ: Եվ« ի­րոք, թե՜ մայր Հա­յաս­տա­նում և թե՜ Ար­ցա­խում ման­կա­վարժ­նե­րը սոց­ցան­ցե­րում ի­րենց նկա­տա­ռում­ներն են ներ­կա­յաց­րել: Նկա­տենք, որ կր­թու­թյան ո­լոր­տում նման ծա­վա­լուն բաց քն­նար­կում հետ­խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին ա­ռա­ջին ան­գամ է կազ­մա­կերպ­վում: Պետք է ա­սել, որ ո­րոշ դրա­կան նկա­տա­ռում­նե­րով հան­դերձ` քն­նար­կում­նե­րից ստաց­ված ընդ­հա­նուր տպա­վո­րու­թյու­նը մեր­ժո­ղա­կանն է: Չխո­րա­նա­լով վե­ճի նյութ դար­ձած ա­ռան­ձին ա­ռար­կա­նե­րի թե­մա­նե­րի մեջ (այդ բո­լորն ա­ռա­ջին օր­վա­նից դր­ված են սոց­ցան­ցե­րում), փոր­ձենք քն­նար­կում­նե­րին անդ­րա­դառ­նալ կազ­մա­կերպ­չա­կան տե­սան­կյու­նից: Մեր զրու­ցա­կի­ցը ԱՀ գնա­հատ­ման և թես­տա­վոր­ման կենտ­րո­նի տնօ­րեն, ման­կա­վարժ Յու­րի ՔԱ­ՐԱ­ՄՅԱՆՆ է:

Բայց հա­մա­ձայն չեմ, որ միան­գա­մից վերց­նում և հար­մա­րեց­նում են մեզ: Պետք է վերց­նել ոչ միայն նրանց փոր­ձը, այլև պրոբ­լեմ­նե­րը, ի­մա­նալ`ինչ­պես են նրանք լու­ծել դրանք և մենք էլ այն գլ­խից լու­ծենք` չս­պա­սե­լով« որ ծա­գեն, հե­տո մտա­ծենք դրանց լուծ­ման մա­սին, այ­լա­պես միշտ հան­դես կգանք վա­զե­լով հետևից հաս­նո­ղի դե­րում: Դրա հա­մար, կրկ­նում եմ, պետք է լի­նի ռազ­մա­վա­րու­թյուն, հաս­կա­նանք սկզ­բունք­նե­րը և թե ո­րոնք պետք է փո­խել:
Բնա­կա­նա­բար՝ զրո­յից չենք սկ­սում, հիմ­քը կա: Այդ հիմ­քը մեր հա­մա­կարգն է: Չի կա­րե­լի ա­սել, որ մենք կր­թու­թուն չու­նենք: Մենք ու­նենք չի­մա­ցող ե­րե­խա­ներ և ի­մա­ցող ե­րե­խա­ներ: Չի­մա­ցող, բայց` ոչ տգետ: Ու­նենք կր­թու­թյան հա­րուստ փորձ. խոր­հր­դա­յին հա­մա­կար­գի, իսկ մինչ այդ` 1600-ա­մյա դպ­րու­թյան ան­ցած ճա­նա­պարհ: Այդ փոր­ձը մեր գե­նե­րում նս­տած է և պետք է օգ­տա­գոր­ծենք: Ե­թե ու­զում ենք նո­րը ստեղ­ծել, պետք է օգ­տա­գոր­ծենք հի­նը: Տեխ­նի­կա­կան մի­ջոց­ներն ըն­դա­մե­նը պետք է օ­ժան­դա­կեն և ոչ թե հիմն­վենք դրանց վրա:
- Գանք չա­փո­րո­շիչ­նե­րը մշա­կող փոր­ձա­գի­տա­կան խմ­բին: Ով­քե՞ր պետք է ընդգրկված լի­նեն այն­տեղ:
- Պետք է լի­նեն մաս­նա­գետ­ներ` յու­րա­քան­չյուրն իր ու­րույն մտա­ծե­լա­կեր­պով, պե­տա­կան պաշ­տո­նյան էլ լի­նի, որ պաշտ­պա­նի պե­տու­թյան դիր­քո­րո­շու­մը: Ռազ­մա­վա­րու­թյու­նը տաս­նյակ տա­րի­նե­րի հա­մար է, թե ինչ­պի­սի պե­տու­թյուն, ինչ քա­ղա­քա­ցի ենք ու­զում և ինչ կր­թու­թյուն պետք է ու­նե­նանք: Այն կախ­ված չպետք է լի­նի ան­ձե­րից, թե ով է նա­խա­գա­հը, վար­չա­պե­տը կամ նա­խա­րա­րը: Աշ­խա­տան­քա­յին խմ­բի ստեղ­ծա­ծը դր­վում է քն­նարկ­ման: Այն սկզ­բում պետք է ու­ղար­կել շա­հագր­գիռ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին և նշել ժամ­կետ քն­նար­կե­լու ու վեր­ջում գրա­վոր եզ­րա­կա­ցու­թյուն տա­լու հա­մար: Բայց երբ միան­գա­մից դր­վում է հա­մա­ցան­ցում, ստաց­վում է, որ ինք­նա­հո­սի է մատն­ված, ով ու­զում է, նա է մաս­նակ­ցում: Այ­նինչ փաս­տա­թուղ­թը պետք է հաս­ցեա­կան ու­ղարկ­վի շա­հագր­գիռ կա­ռույց­նե­րին: Այ­նու­հետև աշ­խա­տան­քա­յին խում­բը ստաց­ված բո­լոր կար­ծիք­ներն ու ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը քն­նար­կում է մաս­նա­գետ­նե­րի հետ: Բո­լո­րը պետք է մտա­ծեն, որ դրանց հե­ղի­նակ­նե­րը ի­րեն­ցից ոչ պա­կաս խե­լա­ցի են: Քն­նար­կե­լուց հե­տո թողն­վում են այն կե­տե­րը, ո­րոնց հա­մա­ձայն են եր­կու կող­մե­րը: Ե­թե ինչ-որ դրույթ չի անց­նում, կող­մե­րից մե­կը ի­րենն է պն­դում, հե­տա­գա­յում, երբ կազմ­վի ամ­բողջ ծրա­գի­րը և դր­վի հա­մա­ցան­ցում, այդ չհա­մա­ձայ­նեց­ված կար­ծիք­ներն էլ պետք է մի քա­նի տար­բե­րակ­նե­րով դր­վեն: Ա­ռա­ջարկ­վող մտ­քին կա­րող է մե­կը հա­մա­ձայն չլի­նել, բայց ընդ­հա­նուր ծա­վա­լի մեջ դրա­կան լի­նի: Փաս­տա­թուղ­թը հա­մա­ցան­ցում հան­րա­յին քն­նարկ­ման պետք է դր­վի այդ քայ­լե­րից հե­տո միայն:
- Աշ­խա­տան­քա­յին խում­բը փաս­տո­րեն մեկ քայլ բա­ցա­ռել է: Պի­տի հետ դառ­նա չա­րած քայլն ա­նե­լու և նո­րի՞ց սկ­սե­լու:
- Ոչ մի աշ­խա­տանք ա­նար­դյունք չէ. բա­ցա­սա­կան ար­դյունքն էլ ար­դյունք է, ար­դեն ի­մա­նում ես ինչ չպի­տի ա­նես, այ­սինքն` ար­դեն ու­նես մի բա­զա: Խում­բը տվյալ դեպ­քում պետք է սկ­սի երկ­րորդ քայ­լից` լայն մաս­նա­գետ­նե­րի հետ քն­նար­կու­մից, դուրս քա­շի նրանց մի­ջից բո­լոր գա­ղա­փար­նե­րը: Ար­ձա­գանք­նե­րը շատ տե­ղին են, չեմ ա­սում` ճիշտ են: Ճիշտ են այն ա­ռու­մով, թե ին­չու ի­րենց` մաս­նա­գետ­նե­րի հետ չեն քն­նարկ­վել: Բայց որևէ մե­կը թող կուրծք չծե­ծի, որ ինքն էր ճիշ­տը և հաղ­թեց: Այս գոր­ծում հաղ­թող­ներ և պարտ­վող­ներ չպետք է լի­նեն. չէ՞ որ բո­լո­րը ծա­ռա­յում են նույն նպա­տա­կին` մեր երկ­րի մա­տաղ սերն­դին: Այս­տեղ ան­ձե­րի, կու­սակ­ցու­թուն­նե­րի, կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հարց չպետք է լի­նի, այլ` մաս­նա­գե­տի: ճիշտ է աս­ված, որ ճշ­մար­տու­թյու­նը ծն­վում է վե­ճի մեջ: Յու­րա­քան­չյուրն ու­նի իր ճշ­մար­տա­ցիու­թյու­նը, բայց ճշ­մար­տու­թյու­նը մեկն է լի­նում:
Դա էլ պետք է հաս­կա­նալ, որ ոչ մի ժա­մա­նակ ոչ մի ծրա­գիր բո­լո­րի կող­մից չի ըն­դուն­վե­լու, պետք է հա­մա­ձայ­նեց­վի մե­ծա­մաս­նու­թյան հետ: Իսկ դրա հա­մար քն­նար­կում­նե­րը պետք է կա­տար­վեն բո­լոր քայ­լերն անց­նե­լով:
Ընդ­հան­րա­պես, ե­թե ռազ­մա­վա­րու­թյու­նը և մար­տա­վա­րու­թյու­նը ճիշտ են մշակ­վում, մնա­ցա­ծը ինքն ի­րեն գա­լիս է: Հիմ­քը երբ ճիշտ է դր­ված, շղ­թա­յի բո­լոր օ­ղակ­ներն ի­րենց տեղն են ընկ­նում, տեխ­նի­կա­յի հարց է: Ա­ռար­կա­յա­կան չա­փո­րո­շիչ­նե­րի հի­ման վրա ծրագ­րերն են կազմ­վում, ա­պա` դա­սագր­քե­րը: Վեր­ջին­ներս կա­րող են տար­բեր լի­նել, բայց պետք է հա­մա­պա­տաս­խա­նեն պե­տա­կան չա­փո­րո­շիչ­նե­րին:

- Պա­րոն Քա­րա­մյան, նախ հետևյալ հար­ցը. ար­դյո՞ք պա­հանջ­ված է նոր չա­փո­րո­շիչ­նե­րի ըն­դու­նու­մը:
- Բա­րե­փո­խում­նե­րը կր­թու­թյան ո­լոր­տում պետք է մշ­տա­պես լի­նեն: Հա­մա­կար­գը կեն­դա­նի օր­գա­նիզմ է, որն ա­մեն օր փո­փոխ­վում է և պետք է ժա­մա­նա­կա­հունչ լի­նի: Հան­րակր­թու­թյան յու­րա­քան­չյուր բա­րե­փոխ­ման ար­դյուն­քի պետք է սպա­սել միջ­նա­կարգ կր­թու­թյան տևո­ղու­թյան չափ, մեր դեպ­քում` 12 տա­րի: Չա­փո­րո­շիչ­նե­րը վեր­ջին ան­գամ վե­րա­նայ­վել են 15 տա­րի ա­ռաջ, և բնա­կա­նա­բար խն­դիր­նե­րը շատ են: Կր­թու­թյան բնա­գա­վա­ռում պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան կազ­մա­կերպ­ման հիմ­քը կր­թու­թյան զար­գաց­ման պե­տա­կան ծրա­գիրն է, ո­րից պետք է բխեն մնա­ցած բո­լոր փաս­տաթղ­թե­րը: Ընդ­հան­րա­պես, ցան­կա­ցած ո­լորտ պետք է ու­նե­նա ռազ­մա­վա­րա­կան ծրա­գիր` հա­յե­ցա­կարգ: Ռազ­մա­վա­րու­թյուն` ինչ ենք ու­զում ու­նե­նալ տվյալ բնա­գա­վա­ռում, որն է մեր նպա­տա­կը և այ­նու­հետև մշա­կել մար­տա­վա­րու­թյուն, թե ինչ գոր­ծո­ղու­թյուն­ներ պետք է կա­տա­րել դրան հաս­նե­լու հա­մար: Կր­թու­թյան ռազ­մա­վա­րա­կան ծրագ­րից նախ պետք է բխի ա­մե­նա­կարևո­րը` հան­րակր­թու­թյան պե­տա­կան չա­փո­րո­շի­չը, ո­րը սահ­մա­նում է նրա հիմ­նա­կան ծրագ­րե­րի բո­վան­դա­կու­թյան պար­տա­դիր նվա­զա­գույ­նը, ա­ռա­վե­լա­գույն ծա­վա­լը, շր­ջա­նա­վարտ­նե­րին ներ­կա­յաց­վող ընդ­հան­րա­կան պա­հանջ­նե­րը, սո­վո­րող­նե­րի գնա­հատ­ման հա­մա­կար­գը: Իսկ դրա­նից էլ ար­տած­վեն ա­ռար­կա­յա­կան չա­փո­րո­շիչ­նե­րը: ՀՀ կր­թու­թյան զար­գաց­ման պե­տա­կան ծրագ­րի նա­խա­գի­ծը` նա­խա­տես­ված մինչև 2030 թվա­կա­նը, դեռևս չի հաս­տատ­վել: Նա­խա­գի­ծը հետ է ու­ղարկ­վել լրամ­շակ­ման: Փաս­տո­րեն մենք հա­յե­ցա­կարգ չու­նենք, բայց միան­գա­մից սկ­սում ենք մար­տա­վա­րու­թյու­նը և սկ­սում ենք ա­մե­նից հեշտ մա­սից` ա­ռար­կա­յա­կան չա­փո­րո­շիչ­նե­րից:
- Հան­րակր­թու­թյան պե­տա­կան չա­փո­րոշ­չի քն­նար­կու­մը կար­ծես ան­ցավ անն­կատ, հա­մե­նայն դեպս՝ դրա շուրջ ի­րա­րա­մերժ կար­ծիք­ներ չե­ղան, բայց ա­ռար­կա­յա­կա­նի դեպ­քում կր­քեր են բոր­բոք­վում, ին­չո՞ւ է այդ­պես:
- Միան­գա­մից քն­նարկ­ման են դր­ված և՜ հան­րակր­թու­թյան պե­տա­կան և՜ ա­ռար­կա­յա­կան չա­փո­րո­շիչ­նե­րի նա­խագ­ծե­րը, ին­չը« իմ կար­ծի­քով« ճիշտ չէ: Պե­տա­կան չա­փո­րո­շի­չը, որն ա­վե­լի կարևոր փաս­տա­թուղթ է, ընդ­հան­րա­կան դրույթ­ներ է պա­րու­նա­կում և փա­թե­թի ձևով է քն­նարկ­վել, թերևս ո­րոշ ան­հա­մա­ձայ­նու­թյուն է հայ­տն­վել գնա­հատ­ման հա­մա­կար­գի, մաս­նա­վո­րա­պես` ա­ռա­ջին կի­սա­մյա­կում մինչև 5-րդ դա­սա­րա­նի ա­շա­կերտ­նե­րին չգ­նա­հա­տե­լու դրույ­թի վե­րա­բե­րյալ: Ընդ­հա­նուր առ­մամբ« հա­մա­ձայն լի­նե­լով, որ գնա­հատ­ման ներ­կա­յիս հա­մա­կարգն ի­րեն չի ար­դա­րաց­նում և փո­փո­խու­թյան կա­րիք է զգում, ես էլ եմ դեմ ա­շա­կերտ­նե­րի չգ­նա­հատ­ման դրույ­թին, քա­նի որ դա հա­նել և տե­ղը ո­չինչ չի դր­վել, թա­փուր է մնա­ցել: Ինչ մնում է ա­ռար­կա­յա­կան չա­փո­րո­շիչ­նե­րին, կա­սեմ հետևյա­լը. իմ նկա­տա­ռու­մով և, ընդ­հան­րա­պես, աշ­խա­տան­քի կազ­մա­կերպ­ման իմ փոր­ձից ել­նե­լով` խն­դի­րը լու­ծե­լու հա­մար նախ պետք է հաշ­վարկ ա­նել, թե ում ու­ժե­րով պետք է դա ար­վի. նա­խա­րա­րու­թյա՞ն, թե՞ մեկ այլ կազ­մա­կեր­պու­թյան: Նախ­կի­նում ե­ղել է Կր­թու­թյան ազ­գա­յին ինս­տի­տուտ, որն ի­րա­կա­նաց­նում էր այդ գոր­ծա­ռույթ­նե­րը: Հի­մա չու­նենք մի կենտ­րոն, ո­րը դա ա­նի: Նա­խա­րա­րու­թյան մար­դիկ պաշ­տո­նյա­ներ են, ո­րոնք պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն են մշա­կում: Հա­մալ­սա­րան­նե­րից յու­րա­քան­չյու­րը կու­զեր, ինչ­պես ա­սում են, վեր­մա­կը դե­պի ի­րեն քա­շել: Եվ չա­փո­րո­շիչ­նե­րը մշա­կե­լու հա­մար ստեղծ­վել են փոր­ձա­գի­տա­կան աշ­խա­տան­քա­յին խմ­բեր: Ցան­կա­ցած խն­դիր լու­ծե­լու հա­մար պետք է հե­տա­զո­տել: Հաս­կա­նա­լի է, որ պետք է ինչ-որ բան փո­խել: Բայց պետք է սկզ­բում հաս­կա­նալ սկզ­բունք­նե­րը, թե ինչ ենք ու­զում, վերջ­նար­դյուն­քում` ինչ քա­ղա­քա­ցի: Վերց­նում են տար­բեր եր­կր­նե­րի փոր­ձը, ես հա­մա­ձայն եմ, այդ­պես էլ կա­րե­լի է:

Բայց հա­մա­ձայն չեմ, որ միան­գա­մից վերց­նում և հար­մա­րեց­նում են մեզ: Պետք է վերց­նել ոչ միայն նրանց փոր­ձը, այլև խնդիր­նե­րը, ի­մա­նալ`ինչ­պես են նրանք լու­ծել դրանք և մենք էլ այն գլ­խից լու­ծենք` չս­պա­սե­լով« որ ծա­գեն, հե­տո մտա­ծենք դրանց լուծ­ման մա­սին, այ­լա­պես միշտ հան­դես կգանք վա­զե­լով հետևից հաս­նո­ղի դե­րում: Դրա հա­մար, կրկ­նում եմ, պետք է լի­նի ռազ­մա­վա­րու­թյուն, հաս­կա­նանք սկզ­բունք­նե­րը և թե ո­րոնք պետք է փո­խել: