[ARM]     [RUS]     [ENG]

ԹԱՏԵՐԱԳԻՏԱԿԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀՈՒՇԱԿՈԹՈՂ

Սոկրատ ԽԱՆՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ

 Հրա­պա­րա­կի վրա է թա­տե­րա­գետ, լրագ­րող, ԼՂՀ մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ Կա­րի­նե Ա­լա­վեր­դյա­նի ՙՍտե­փա­նա­կեր­տի Վ, Փա­փա­զյա­նի ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի տա­րեգ­րու­թյու­նը 1932-2019 թթ.՚ ու­սում­նա­սի­րու­թյու­նը:

Ան­ժխ­տե­լի ճշ­մար­տու­թյուն է, որ մշա­կույթն իր բազ­մա­շերտ ու բազ­մաբ­նույթ փի­լի­սո­փա­յու­թյամբ ստեղ­ծում են աստ­վա­ծաշ­նորհ գոր­ծիչ­նե­րը, իսկ նույն այդ մշա­կույ­թի պատ­մու­թյու­նը սե­րունդ­նե­րին են ա­ռա­քում դար­ձյալ աստ­վա­ծաշ­նորհ մշա­կու­թա­բան­նե­րը: Այդ­պես է ա­րար­վել հա­մաշ­խար­հա­յին բազ­մա­լե­զու մշա­կույթն ու մշա­կու­թա­բա­նու­թյու­նը, մարդ­կու­թյա­նը մղե­լով դե­պի քա­ղա­քակր­թու­թյան լու­սա­վոր ա­փե­րը: Ու հպար­տու­թյան ա­մե­նանր­բին ու ո­գեշն­չող զգա­ցու­մով կա­րող ենք բարձ­րա­ձայ­նել, որ մեր հա­զա­րա­մյակ­նե­րի ու­ղի ան­ցած մշա­կույ­թի ազ­գաբ­նույթ երևույթ­նե­րից մե­կը Հա­յոց թատ­րոնն է, ո­րը հիմ­նադր­վել է մ.թ.ա. 53 թվա­կա­նին ու ա­հեղ ժա­մա­նակ­նե­րի հար­ված­նե­րը հաղ­թա­հա­րե­լով հա­սել մեր օ­րե­րին:
Ու ե­րիցս հպար­տա­նա­լու ի­րա­վուն­քով մենք` ար­ցախ­ցի­ներս, կա­րող ենք մեր ձայ­նը բարձ­րաց­նել Հա­յոց թա­տե­րար­վես­տում, ա­ռանձ­նա­պես 20-րդ դա­րում, մեր թատ­րո­նի նկա­տե­լի ներդ­րում­նե­րի մա­սին:
Սա­կայն կա և մի ըն­դգ­ծե­լի ճշ­մար­տու­թյուն, որ յու­րա­քան­չյուր թատ­րոն պետք է ու­նե­նա իր թա­տե­րա­գետ-տա­րե­գի­րը, որ­պես­զի սե­րունդ­նե­րին հանձ­նի մշա­կու­թա­յին այդ օ­ջա­խի ա­րած-դրած ա­վան­դույթն ու մշ­տա­թարմ դա­սը: Ու ե­րախ­տա­գի­տու­թյան սր­տա­բուխ զգա­ցու­մով կա­րող ենք հն­չեց­նել ման­կա­վարժ, գրող, դրա­մա­տուրգ, թա­տե­րա­գետ, թարգ­մա­նիչ, մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր աշ­խա­տող Ի­սա­հակ Սեր­գե­յի Ա­լա­վեր­դյա­նի ա­նու­նը, մի գոր­ծիչ, ո­րի գրա­կան-գե­ղար­վես­տա­կան բարձ­րար­ժեք եր­կե­րի մոտ մի քա­նի հա­տոր­ներ են կազ­մում մեր թատ­րո­նի ան­ցած ու­ղու, նրա բե­մադ­րու­թյուն­նե­րի, ա­կա­նա­վոր դե­րա­սան­նե­րի ժո­ղովր­դան­վեր գոր­ծու­նեու­թյան մա­սին գրած թա­տե­րա­խո­սու­թյուն­նե­րը, ո­րոնց թի­վը հաս­նում է 200-ի, հե­ղի­նակ է ՙՍտե­փա­նա­կեր­տի Մ. Գոր­կու ան­վան հայ­կա­կան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րոն-50՚, ՙԳուր­գեն Հա­րու­թյու­նյան՚, ՙՄար­գո Բա­լա­սա­նյան՚, ՙԲե­նիկ Օվ­չյան՚ թա­տե­րա­կան մե­նագ­րու­թյուն­նե­րի, ինչ­պես նաև ան­վա­նի դե­րա­սան­նե­րի մա­սին հե­ղի­նա­կած տաս­նյակ բուկ­լետ­նե­րի:

Եր­կա­րա­մյա ման­կա­վար­ժա­կան գոր­ծու­նեու­թյա­նը զու­գըն­թաց Ի­սա­հակ Ա­լա­վեր­դյա­նը 1968-1990թթ. վա­րե­լով Ստե­փա­նա­կեր­տի պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի գրա­կան մա­սի վա­րի­չի պաշ­տո­նը, ի­րա­վամբ դար­ձել է մեր թատ­րո­նի բազ­մա­վաս­տակ տա­րե­գի­րը, գրե­լով նաև 7 պիես, ո­րոն­ցից ե­րե­քը` ՙՍի­րո ճա­նա­պար­հը՚ (1954), ՙՀո­ղի լե­զուն՚ (1958) և ՙԱ՛խ, սեր՚ (1969), բե­մադր­վել են Ստե­փա­նա­կեր­տի թատ­րո­նում` ար­ժա­նա­նա­լով խս­տա­պա­հանջ հան­դի­սա­տե­սի ջերմ ըն­դու­նե­լու­թյա­նը:
Ժո­ղո­վուրդն ի­մաս­տուն է: Իր կեն­սա­փի­լի­սո­փա­յու­թյու­նից ել­նե­լով ընդ­հան­րաց­րել է. ՙՊտու­ղը ծա­ռից հե­ռու չի ընկ­նում՚: Այս ա­սաց­վածքն իսկ և իսկ վե­րա­բե­րում է Ի­սա­հակ Ա­լա­վեր­դյա­նին ու նրա դս­տեր` թա­տե­րա­գետ, լրագ­րող, ԼՂՀ մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ Կա­րի­նե Ա­լա­վեր­դյա­նին: Մաս­նա­գի­տու­թյամբ լի­նե­լով բա­նա­սեր, Կա­րի­նեն բուհն ա­վար­տե­լուց հե­տո վա­րել է լրագ­րո­ղա­կան, հրա­տա­րակ­չա­կան մի շարք պաշ­տոն­ներ, իսկ 1999-ից սկ­սել է աշ­խա­տել Ստե­փա­նա­կեր­տի Վ. Փա­փա­զյա­նի ան­վան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նում որ­պես գրա­կան-գե­ղար­վես­տա­կան մա­սի վա­րիչ: Եվ այդ պաշ­տո­նը Կա­րի­նեի հա­մար ոչ թե բա­նա­վոր խոս­քի հրա­մա­յա­կան էր, այլև հոր ստեղ­ծա­գոր­ծա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րի ա­րյու­նակ­ցա­կան ժա­ռան­գու­թյուն` ա­րա­րե­լու ծա­րա­վով: 1999թ. սկ­սած ըն­թեր­ցո­ղի սե­ղա­նին է դրել ՙԼեո­նիդ Հա­րու­թյու­նյան՚ (2000թ.), ՙԻ­սա­հակ Ա­լա­վեր­դյան՚ (2001թ.), ՙՍտե­փա­նա­կեր­տի Վ. Փա­փա­զյա­նի ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րոն-70՚ (2003թ.), ՙՀայ բե­մի մե­ծա­համ­բավ վար­պետ­նե­րը և Ստե­փա­նա­կեր­տի Վ. Փա­փա­զյա­նի ան­վան թատ­րո­նը՚ (2003թ.), ՙԲե­մար­վես­տի մեր վար­պետ­նե­րը՚ (2007թ. Ա և 2009թ. Բ հա­տոր­ներ), ՙԵր­կու լու­սա­վոր աստղ՚ (2015թ.), ՙԹա­տե­րա­կան սևե­ռում­ներ... Մտեր­միկ անդ­րա­դարձ­ներ՚ (2016թ.), ՙԱ­րե­գա Պետ­րո­սյան՚ (2016թ.) գր­քե­րը, ինչ­պես նաև տաս­նյակ բուկ­լետ­ներ վաս­տա­կա­շատ ար­վես­տա­գետ­նե­րի մա­սին: Ստե­փա­նա­կեր­տի թատ­րո­նի, ար­վես­տի և մշա­կույ­թի տար­բեր բնա­գա­վառ­նե­րի ե­րախ­տա­վոր­նե­րի մա­սին գրած ու տպագ­րած հոդ­ված­նե­րի, ակ­նարկ­նե­րի թի­վը հաս­նում է 170-ի:

Եվ, ա­հա, գա­լիք սե­րունդ­նե­րին է հանձ­նում սույն ու­սում­նա­սի­րու­թյու­նը` ՙՍտե­փա­նա­կեր­տի Վ. Փա­փա­զյա­նի ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի տա­րեգ­րու­թյու­նը. 1932-2019թթ.՚ խո­րագ­րով:
Շտա­պենք նշել, որ նման ստ­վա­րա­ծա­վալ ու բազ­մա­բո­վան­դակ աշ­խա­տու­թյու­նը միայն կա­րող է ստեղ­ծել թա­տե­րա­գետ­նե­րի մի ամ­բողջ կո­լեկ­տիվ: Սիրտ շո­յող գո­հու­նա­կու­թյամբ կա­րող ենք բարձ­րա­ձայ­նել, որ նման դժ­վա­րին ու պատ­վա­բեր գոր­ծը, ա­յո, ի զո­րու է ի­րա­կա­նաց­նել Կա­րի­նեն` մաս­նա­գի­տա­կան խո­րա­թա­փանց գի­տե­լիք­նե­րի, նպա­տա­կա­մե­տու­թյան, պա­տաս­խա­նատ­վու­թյան, իր կա­տա­րած գոր­ծի անհ­րա­ժեշ­տու­թյան լու­սա­վոր զգա­ցու­մի շնոր­հիվ:
Պա­տումն սկ­սե­լով Ստե­փա­նա­կեր­տի դրա­մա­տի­կա­կա­նի հիմ­նադր­ման տա­րեթ­վից` 1932թ., նա ժա­մա­նա­կագ­րա­կան ան­խա­թար հեր­թա­կա­նու­թյամբ ներ­կա­յաց­նում է թատ­րո­նի ծնունդն ու կա­յա­ցու­մը, նրա բե­մադ­րած դրա­մա­տի­կա­կան եր­կե­րը, յու­րա­քան­չյուր թա­տե­րաշր­ջա­նի խա­ղա­ցան­կը, ներ­կա­յա­ցում­նե­րի դե­րա­կա­տար­նե­րին, բո­լոր բե­մադ­րու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ տպագր­ված գրա­խո­սու­թյուն­նե­րի հե­ղի­նակ­նե­րին, ա­ռանձ­նա­պես մա­տե­նա­գի­տու­թյուն­նե­րը: Կարևո­րը` այդ բո­լոր փաս­տե­րը նա ար­ձա­նագ­րել է ել­նե­լով ար­խի­վա­յին նյու­թե­րից, հա­մա­պա­տաս­խան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի տր­ված հրա­մա­նագ­րե­րից:
Ըն­թեր­ցե­լով տա­րե­գիր­քը, մտ­քի աչ­քե­րով ու հո­գու ջեր­մու­թյամբ ա­սես տես­նում ես այն հա­րուստ ու ժո­ղովր­դան­վեր ու­ղին, որ ան­ցել է մեր թատ­րո­նը 1930-ա­կան թթ., Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին, հետ­պա­տե­րազ­մյան դժ­վա­րին ժա­մա­նա­կաշր­ջա­նում, ստեղ­ծա­գոր­ծա­կան վե­րել­քի տա­րի­նե­րին` 1958-1987թթ., փո­թորկ­ված Ար­ցա­խյան ազ­գա­յին ա­զա­տագ­րա­կան գո­յա­մար­տի ըն­թաց­քում, հետ­պա­տե­րազ­մյան մա­քա­ռում­նե­րի տա­րի­նե­րին և վեր­ջա­պես, 21-րդ դա­րի նոր ժա­մա­նակ­նե­րի մար­տահ­րա­վեր­նե­րին դի­մա­կա­յե­լու տա­րի­նե­րին:
Գր­քում տե­ղադր­ված է նաև ահ­ռե­լի աշ­խա­տան­քի ար­դյունք հան­դի­սա­ցող մեր թատ­րո­նի բե­մադ­րու­թյուն­նե­րի տա­րեգ­րու­թյու­նը` 1932-2019թթ., իսկ ա­ռան­ձին ներ­դիր­նե­րով զե­տեղ­ված լու­սան­կար­նե­րը լա­վա­գույնս են լու­սա­բա­նում հի­շար­ժան ներ­կա­յա­ցում­նե­րը:
ՙՍտե­փա­նա­կեր­տի Վ. Փա­փա­զյա­նի ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի տա­րեգ­րու­թյու­նը 1932-2019թթ.՚ աշ­խա­տու­թյու­նը գա­լիք սե­րունդ­նե­րին ըն­ծա­յած մի ու­սում­նա­սի­րու­թյուն է, ո­րով կա­րող է հպար­տա­նալ յու­րա­քան­չյուր ա­կա­նա­վոր թա­տե­րա­գետ: Այն միա­ժա­մա­նակ հա­վեր­ժաթև մի նվեր է, ո­րով Կա­րի­նե Ա­լա­վեր­դյա­նը ներ­կա­յա­նում է մեր թատ­րո­նի 90-ա­մյա­կին, ո­րը կնշ­վի 2022 թվա­կա­նին: