[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱ­ՄԱ­ՃԱ­ՐԱ­ԿԸ ՊԱՐ­ՏԱԴ­ՐՈՒՄ Է ԻՐ ԿԱ­ՆՈՆ­ՆԵ­ՐԸ

Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Նոր ու­սում­նա­կան տար­վա շե­մին ենք, իսկ քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար դեռևս պարզ չէ, թե ինչ­պի­սի պայ­ման­նե­րում ե­րե­խա­նե­րը պետք է կրթ­վեն: Ո­րոշ հար­ցե­րի պար­զա­բան­ման նպա­տա­կով դի­մե­ցինք Ստե­փա­նա­կեր­տի փոխ­քա­ղա­քա­պետ Սու­րեն Թամ­րա­զյա­նին, ով հա­մա­կար­գում է հե­տաք­րք­րող ո­լորտ­նե­րը:

-Պա­րոն Թամ­րա­զյան, հա­մա­ճա­րա­կի պայ­ման­նե­րում ինչ­պե՞ս է կազ­մա­կերպ­վե­լու հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րի դա­սե­րը և ման­կա­պար­տեզ­նե­րի աշ­խա­տան­քը:
-Կր­թա­կան և մշա­կու­թա­յին ո­լորտ­նե­րը հա­մա­ճա­րա­կից ա­մե­նա­շատ տու­ժած­նե­րից են, և ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան ու մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյան հետ մեկ­տեղ ստեղծ­ված պայ­ման­նե­րում փնտ­րում ենք մատ­չե­լի տար­բե­րակ­ներ, որ­պես­զի այս ու­սում­նա­կան տա­րում ե­րե­խա­նե­րը կա­րո­ղա­նան դպ­րո­ցա­կան ծրա­գի­րը յու­րաց­նել ա­վե­լի դյու­րին: Կապ­ված ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կի եր­կա­րաձգ­ման հետ՝ մինչև սեպ­տեմ­բե­րի 11-ը, ո­րո­շում է ըն­դուն­վել դա­սե­րը սկ­սել սեպ­տեմ­բե­րի 14-ից: Ել­նե­լով ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից, դա­սե­րը կազ­մա­կերպ­վե­լու են 2 հեր­թով՝ հնա­րա­վո­րինս պահ­պա­նե­լով ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կի կա­նոն­նե­րը՝ սա­նի­տա­րա­հի­գիե­նիկ պայ­ման­նե­րը, սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյու­նը, մի շարք այլ կա­նոն­ներ, ո­րոնք դեռևս հս­տա­կեց­ման կա­րիք ու­նեն: 1-ին կուր­սի ու­սա­նող­նե­րը հա­ճա­խե­լու են դա­սե­րի՝ պահ­պա­նե­լով ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կի կա­նոն­նե­րը: Բարձր կուր­սե­րի ու­սա­նող­ներն առ­կա ու­սու­մը հա­մա­տե­ղե­լու են առ­ցանց ուս­ման հետ: Բաց­վե­լու են ման­կա­պար­տեզ­նե­րը՝ նույն­պես հետևե­լով պա­րե­տի ո­րո­շում­նե­րին: Կա­տար­վել են ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ. ար­դյուն­քում պարզ­վել է, որ ծնող­նե­րի մոտ 50 տո­կո­սը մտադր­ված չեն ե­րե­խա­նե­րին ման­կա­պար­տեզ կամ նա­խա­պատ­րաս­տա­կան դա­սա­րան տա­նել, ին­չը բա­վա­կա­նին կհեշ­տաց­նի նա­խադպ­րո­ցա­կան կր­թու­թյան կազ­մա­կեր­պու­մը: Հետևե­լով հա­մա­ճա­րա­կի զար­գաց­ման ըն­թաց­քին՝ հատ­կա­պես մեր հան­րա­պե­տու­թյու­նում, հակ­ված կլի­նենք կր­թու­թյան ո­լոր­տում ճկուն քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րել:
-Հա­մա­ճա­րա­կա­յին վի­ճա­կը խո­րա­պես ազ­դեց մշա­կու­թա­յին ո­լոր­տի վրա: Նա­խա­տես­վո՞ւմ է որևէ ծրա­գիր՝ այդ ո­լոր­տի աշ­խու­ժաց­ման հա­մար:
-Հա­մա­ձայն եմ, շատ ցա­վա­լի ի­րա­վի­ճակ է մշա­կու­թա­յին աս­պա­րե­զում: Նախ՝ տե­ղի չու­նե­ցան նա­խա­տես­ված մշա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րը: 2-րդ կի­սա­մյա­կի երկ­րորդ կե­սի դա­սե­րը՝ հե­ռա­կա­պի և դա­սըն­թաց­նե­րի յու­րա­հատ­կու­թյուն­նե­րի հետևան­քով, կի­սատ-պռատ առ­ցանց դա­սա­վանդ­վե­ցին մայ­րա­քա­ղա­քում, ինչն անհ­նա­րին էր կազ­մա­կեր­պել շր­ջան­նե­րում, որ­տեղ հե­ռա­կա­պը շատ ա­վե­լի վատ էր աշ­խա­տում: Դա բա­վա­կա­նին հետ մղեց երկ­րի մշա­կու­թա­յին կր­թու­թյու­նը: Նկա­տի առ­նե­լով այդ ո­լոր­տի դա­սե­րի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը՝ ո­րոշ­վեց թույ­լատ­րել դրանց կազ­մա­կեր­պու­մը, և սեպ­տեմ­բե­րի 14-ից մշա­կու­թա­յին օ­ջախ­նե­րը նույն­պես կսկ­սեն գոր­ծել: Սա­յաթ-Նո­վա­յի ան­վան ե­րաժշ­տա­կան քո­լեջն ամ­ռա­նը կազ­մա­կեր­պել է ըն­դու­նե­լու­թյան քն­նու­թյուն­ներ՝ պահ­պա­նե­լով ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կի կա­նոն­նե­րը:
- Այ­նուա­մե­նայ­նիվ, հա­մայն­քի մշա­կու­թա­յին օ­ջախ­նե­րը ձգ­տել են կր­թել ե­րե­խա­նե­րին, փոր­ձել են առ­ցանց մաս­նակ­ցել մր­ցույթ­նե­րին: Տե­ղե­կաց­նենք ըն­թեր­ցող­նե­րին ե­ղած հա­ջո­ղու­թյուն­նե­րի մա­սին:

-Ինչ­պես ար­դեն նշե­ցի, մշա­կու­թա­յին օ­ջախ­նե­րը հնա­րա­վո­րինս կր­թել են ե­րե­խա­նե­րին, ան­գամ առ­ցանց մաս­նակ­ցել մի­ջազ­գա­յին մր­ցույթ­նե­րին: Կո­մի­տա­սի ան­վան ե­րաժշ­տա­կան դպ­րոցն առ­ցանց մաս­նակ­ցել է ՙԱրտ Մյու­զիք՚ 11-րդ ար­վես­տի մի­ջազ­գա­յին առ­ցանց մր­ցույթ-փա­ռա­տո­նին և գրա­վել 5 մր­ցա­նա­կա­յին տե­ղեր: Ինչ­քան տե­ղե­կաց­ված եմ, այդ մր­ցույթ-փա­ռա­տո­նին մաս­նակ­ցել են ան­գամ Տո­ղի և Մար­տու­նու ար­վես­տի դպ­րոց­նե­րը՝ նույն­պես գրա­վե­լով մր­ցա­նա­կա­յին տե­ղեր, ին­չը պա­տիվ է բե­րում հան­րա­պե­տու­թյա­նը: Քա­ղա­քա­պե­տա­րա­նի կող­մից՝ ի դեմս քա­ղա­քա­պետ Դա­վիթ Սարգ­սյա­նի, Կո­մի­տա­սի ան­վան ե­րաժշ­տա­կան դպ­րո­ցի մր­ցա­նա­կա­յին տե­ղեր գրա­ված 5 սան և նրանց դա­սա­տու­ներ խրա­խուս­վել են պատ­վոգ­րե­րով, ե­րե­խա­նե­րին էլ՝ նաև ար­ժե­քա­վոր նվեր­նե­րով: Մոսկ­վա­յում անց­կաց­վող մի­ջազ­գա­յին առ­ցանց մր­ցույ­թին մաս­նակ­ցել են նաև Գյուր­ջյա­նի ան­վան ար­վես­տի դպ­րո­ցի սա­նե­րը՝ ար­ժա­նա­նա­լով մր­ցա­նա­կա­յին տե­ղե­րի: Ե­րե­խա­ներն ու նրանց դա­սա­տու­նե­րը« տնօ­րե­նը ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյան կող­մից ար­ժա­նա­ցել են պատ­վոգ­րե­րի և թան­կար­ժեք նվեր­նե­րի: Ակ­տիվ են ե­ղել նաև ՙՍտե­փա­նա­կեր­տի մշա­կույ­թի տուն՚ ՊՈԱԿ-ի սա­նե­րը, ո­րոնք մաս­նակ­ցել են տե­ղա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րին:
-Ինչ­պե՞ս է ազ­դել հա­մա­ճա­րա­կը Ձեր կող­մից հա­մա­կարգ­վող Մու­րա­ցա­նի ան­վան քա­ղա­քա­յին գրա­դա­րա­նի այ­ցե­լու­նե­րի հա­ճա­խե­լիու­թյան վրա:
-Նախ նշեմ, որ քա­ղա­քա­յին գրա­դա­րանն ու­նի մոտ 49.000 գիրք և 2020թ. փետր­վա­րի 1-ի դրու­թյամբ գրա­դա­րա­նի այ­ցե­լու­նե­րի թիվն անց­նում էր 3.000-ը, ո­րից 1.000 ըն­թեր­ցող օգտ­վում են գրա­դա­րա­նի մաս­նա­ճյու­ղից, ո­րը գտն­վում է ԱրՊՀ-ին կից տա­րած­քում, Ե­րի­տա­սար­դու­թյան պու­րա­կի մոտ: Պա­րե­տի ո­րոշ­ման հա­մա­ձայն, գրա­դա­րա­նը վեր­սկ­սել է աշ­խա­տան­քը հու­նի­սի 30-ից: Սկզբ­նա­կան փու­լում մուտ­քի առջև հեր­թեր էին գո­յա­նում, քա­նի որ միան­գա­մից շատ մարդ­կանց չէր թույ­լատր­վում անց­նել ներս՝ ել­նե­լով անվ­տան­գու­թյան կա­նոն­նե­րից: Հե­տո վի­ճա­կը հարթ­վեց, և այժմ այ­ցե­լու­նե­րի թի­վը նույն 3.000-ն է:
-Այ­սօր գրա­դա­րան­ներն ու­նե­նում են տար­բեր խն­դիր­ներ: Քա­ղա­քա­պե­տա­րա­նը կա­րո­ղա­նո՞ւմ է ա­ջակ­ցել ո­րոշ խն­դիր­նե­րի լուծ­մա­նը:
-Պաշ­տո­նը ստանձ­նե­լուց հե­տո այ­ցե­լել եմ գրա­դա­րան, ծա­նո­թա­ցել ե­ղած խն­դիր­նե­րին և դրանց մա­սին ի­րա­զե­կել քա­ղա­քա­պե­տին: Մաս­նա­վո­րա­պես, շի­նա­րար­նե­րի ան­փույթ աշ­խա­տան­քի հետևան­քով քա­ղա­քա­յին գրա­դա­րա­նի մաս­նա­ճյուղն ու­ներ օ­դա­փո­խու­թյան, ջե­ռուց­ման խն­դիր­ներ, ո­րոնց պատ­ճա­ռով գր­քե­րը խո­նա­վա­նում էին: Մինչև հա­մա­ճա­րա­կը հասց­րել ենք լու­ծել օ­դա­փո­խու­թյան և ջե­ռուց­ման խն­դիր­նե­րը, բայց պա­տե­րի խո­նա­վու­թյու­նը չի վե­րա­ցել: Հա­մա­ճա­րա­կը հետ մղեց այդ խնդ­րի լու­ծու­մը, բայց պատ­ճառն ու­սում­նա­սիր­վում է և, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, կլուծ­վի մինչև տա­րե­վերջ: Գլ­խա­մա­սի շեն­քա­յին պայ­ման­նե­րը բա­րեն­պաստ են, ուղ­ղա­կի գր­քե­րի ա­վե­լաց­ման պատ­ճա­ռով անհ­րա­ժեշտ է լի­նում պար­բե­րա­բար ա­վե­լաց­նել դա­րա­կա­շա­րե­րի քա­նա­կը: Մինչև տա­րե­վերջ քա­ղա­քա­պե­տա­րա­նը կֆի­նան­սա­վո­րի դրանց ձեռք­բե­րու­մը:
-Տե­ղե­կաց­նենք նաև քա­ղա­քա­պե­տա­րա­նի են­թա­կա­յու­թյան տակ գտն­վող կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ընդ­լայն­ված աշ­խա­տանք­նե­րի մա­սին՝ կապ­ված հա­մա­ճա­րա­կի հետ:
- Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տի կող­մից ստեղծ­վել է հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին ա­րագ ար­ձա­գանք­ման խումբ, ո­րի վե­րահս­կո­ղու­թյու­նը ստան­ձն­ված է ինձ: Խմ­բում ներգ­րավ­ված են քա­ղա­քա­պե­տա­րա­նի հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գետ­ներ, ոս­տի­կա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, սնն­դամ­թեր­քի անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյուն­նե­րի, հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին հի­գիե­նիկ կենտ­րո­նի և քա­ղա­քա­պե­տա­րա­նի են­թա­կա­յու­թյան տակ գտն­վող կո­մու­նալ ո­լոր­տի մաս­նա­գետ­ներ: Վեր­ջին­ներս ներ­կա­յաց­ված էին ՙՍան­մաք­րում՚ ՀՈԱԿ-ի, ԲՇՏ-ի, Բու­սա­բա­նա­կան այ­գու և Ջեր­մա­յին տն­տե­սու­թյան աշ­խա­տող­նե­րով: Կո­մու­նալ ծա­ռա­յու­թյուն­նե­րի մաս­նա­գետ­նե­րից կազ­մա­կերպ­վել է 3 խումբ, ո­րը պար­բե­րա­բար ախ­տա­հա­նել է բո­լոր բազ­մաբ­նա­կա­րան շեն­քե­րի նկուղ­նե­րը: Դրա հետ մեկ­տեղ ախ­տա­հան­վում էին բո­լոր հա­սա­րա­կա­կան վայ­րե­րը՝ խա­ղահ­րա­պա­րակ­նե­րը, զրու­ցա­րան­նե­րը, փո­ղոց­նե­րը, մայ­թե­րը: Քա­ղա­քա­պե­տա­րա­նի հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին ա­րագ ար­ձա­գանք­ման խմ­բի կող­մից ի­րա­կա­նաց­վել են ստու­գում­ներ բո­լոր տն­տես­վա­րող սու­բյեկտ­նե­րի մոտ՝ սկ­սած մթե­րա­յին խա­նութ­նե­րից մինչև առևտրա­յին, սնն­դի օ­բյեկտ­ներ։ Հան­րու­թյանն օգ­նե­լու նպա­տա­կով դպ­րո­ցա­կան կա­մա­վո­րա­կան­նե­րի օգ­նու­թյամբ ուղևո­րա­տար տրանս­պոր­տում անվ­ճար բա­ժան­վել են դի­մակ­ներ: Այժմ այդ խմ­բի մաս­նա­գետ­նե­րը վե­րահս­կում են միայն ի­րենց ո­լորտ­նե­րի անվ­տան­գու­թյու­նը: Թվար­կած աշ­խա­տանք­նե­րը կա­տար­վում էին ա­ռօ­րյա աշ­խա­տանք­նե­րի հետ հա­մա­տեղ, ին­չի հետևան­քով բո­լո­րը շատ ծան­րա­բեռն­ված էին: