[ARM]     [RUS]     [ENG]

...ԹԱ­ՄԱՄ ԱՇ­ԽԱՐՀ ՊՏՈՒՏ Ե­ԿԱ ՈՒ ՀԱՍ­ՏԱՏ­ՎԵ­ՑԻ ԱՐ­ՑԱ­ԽՈՒՄ

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Գաղտ­նիք չէ, որ Ար­ցա­խյան ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան Շար­ժու­մը քիչ ճա­նաչ, (կամ գրե­թե ան­ճա­նաչ) Ար­ցա­խը մե­կեն ճա­նա­չե­լի դարձ­րեց աշ­խար­հի չորս ծի­րե­րում... Փոք­րիկ Ար­ցա­խը դար­ձավ գթասր­տու­թյան է­պի­կենտ­րոն ու ե­րա­զանք շա­տե­րի հա­մար՝ գո­նե մեկ ան­գամ լի­նել Մայր Հայ­րե­նի­քից բռ­նա­զատ­ված բիբ­լիա­կան հո­ղում։ Շա­տերն ի­րենց ե­րա­զանքն ի­րա­կա­նու­թյուն դարձ­րին, իսկ ա­վե­լի հա­մար­ձակ­նե­րը, ար­ցախ­ցի­նե­րի հետ կի­սե­լով ի վե­րուստ տր­ված դառն ու ա­նուշ օ­րե­րը, մնա­ցին ու ի վեր­ջո հաս­տատ­վե­ցին Երկ­րում։ Այս ան­գամ մեր հյու­րը ՀՕՄ-ի Ար­ցա­խի Սո­սե ման­կա­պար­տեզ­նե­րի պա­տաս­խա­նա­տու, ավ­ստ­րիա­լիա­հայ Ար­տե­միս ԳՐԻԳՈՐՅԱՆՆ է, ում հետ բա­ցա­հայ­տե­լու ենք մեզ հայտ­նի ու ան­հայտ բա­զում է­ջեր...

-Որ­տե­ղի՞ց են սե­րում Ձեր ար­մատ­նե­րը ու ինչ­պե՞ս հաս­տատ­վե­ցիք Ավ­ստ­րա­լիա­յում, ա­սել կու­զեմ՝ աշ­խար­հի ծե­րին։
- Ծն­վել ու մե­ծա­ցել եմ Պարս­կաս­տա­նի Թեհ­րան քա­ղա­քում... 1971թ. ըն­տա­նի­քով տե­ղա­փոխ­վել և հաս­տատ­վել ենք Ավ­ստ­րա­լիա­յի Սիդ­նեյ քա­ղա­քում։ Շատ ՙխառ­նա­ծին՚ է իմ կեն­սագ­րու­թյու­նը... Ա­նունս հու­նա­կան է, ծն­վել եմ Թեհ­րա­նում, ապ­րել Ավ­ստ­րա­լիա­յում ու, վեր­ջա­պես, թա­մամ աշ­խարհ պտուտ գա­լով, ե­րա­զանք­նե­րիս տու­տը բռ­նած` հա­սել ու հաս­տատ­վել Ար­ցա­խում։ 1985թ. ա­ռա­ջին ան­գամ ե­կա Հա­յաս­տան, ու սկս­վեց, այլևս Հա­յաս­տան գալս պա­հանջ դար­ձավ, ե­կա 1989-ին, 90-ին, 91-ին ու այդ­պես շա­րու­նակ։
- Ար­ցա­խի շուրջ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը որ­քան թե­ժա­նում էին, այն­քան հա­ճա­խա­նում էին ձեր այ­ցե­րը...
- Այդ­պես էլ պի­տի լի­ներ...Ես դաս­տիա­րակ­վել եմ մի այն­պի­սի ըն­տա­նի­քում, որ­տեղ հայ­րե­նա­սի­րու­թյու­նը չափ­վում է ոչ թե բա­ռե­րով ու ճա­ռե­րով, այլև գոր­ծով ու կոնկ­րետ քայ­լե­րով։ Հայրս դաշ­նակ­ցա­կան էր 18 տա­րե­կան հա­սա­կից և ողջ կյան­քում մնաց որ­պես նվի­րյալ՝ ազ­գի ու գա­ղա­փա­րի։ Ապ­րե­լով մու­սուլ­մա­նա­կան երկ­րում, նա ապ­րեց հայ­կա­կան հար­գու­կար­գով, ա­վան­դույթ­նե­րով, նույ­նը և Սիդ­նե­յում ապ­րե­լու տա­րի­նե­րին։ Հա­յե­րե­նը Պարս­կաս­տա­նում բա­վա­կա­նին հարգ­ված էր, ինչ­պես որ հի­մա է, նույ­նը և Սիդ­նե­յում՝ Ավ­ստ­րա­լիա­յի ա­մե­նա­մար­դա­շատ քա­ղա­քում մենք (ես ու եղ­բայրս) շա­բա­թօ­րյա հայ­կա­կան դպ­րոց էինք հա­ճա­խում և պատ­րաստ­վում մեծ կյանք մտ­նե­լու... Ար­դեն ա­սա­ցի՝ հայրս կու­սակ­ցա­կան էր, մայրս ՀՕՄ-վար­չու­թյան ան­դամ դար­ձավ, ու այս­պես մեր արևին ապ­րում էինք։ Հըն­թացս մենք սկ­սե­ցինք հա­րել սկաու­տա­կան ու տար­բեր ե­րի­տա­սար­դա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի, հայրս ա­մեն ինչ ա­նում էր, որ մենք հայ մե­ծա­նանք, հա­յե­ցի դաս­տիա­րա­կու­թյուն ստա­նանք։
- Դուք Ար­ցախ ե­կաք թեժ 92-ին, մութ ու ցուրտ տա­րի­նե­րին, ինչ­պե՞ս դա ձեզ հա­ջող­վեց։
- Նախ ե­կան ծնող­ներս ու մի կերպ ջո­կատ­նե­րի հետ հա­սան Ստե­փա­նա­կերտ... Դրա­նից ու­ղիղ վեց ա­միս անց հայրս մա­հա­ցավ, նա հան­գավ Ար­ցա­խը տես­նե­լու իր փա­փա­գը ի­րա­կա­նու­թյուն դարձ­րած։ Նա շատ էր մտա­հոգ­ված մեր ճա­կա­տագ­րով, սար­սա­փում էր այն մտ­քից, որ կա­րող է հան­կարծ օ­տար ազ­գի հետ ա­մուս­նա­նանք, և իմ Հա­յաս­տան ու Ար­ցախ գա­լու ո­րո­շումն ու հա­յե­րենս կա­տա­րե­լա­գոր­ծե­լը նա ող­ջու­նում էր։ Ա­ռի­թը բաց չէր թող­նում ա­սե­լու՝ թե օ­տա­րի հետ ա­մուս­նա­ցար, ու­րեմն իմ աղ­ջի­կը չես։

1985 թ. Եվ­րո­պա­յում պտտ­վե­լուց հե­տո, ըն­կե­րու­հուս հետ ե­կա Հա­յաս­տան, դեռևս Խոր­հր­դա­յին Հա­յաս­տան, մի տե­սակ Եր­կի­րը կրակ­վեց իմ հո­գում, ես հաս­կա­ցա, որ այն իմն է շատ ա­վե­լի, քան իմ ծնն­դա­վայրն է, կամ եր­կի­րը որ­տեղ ապ­րում եմ։ Ըն­կե­րու­հուս՝ Նե­լիի հետ, ար­դեն սկ­սե­ցինք ու­ղի­ներ ո­րո­նել կր­կին Հա­յաս­տան ու Ար­ցախ հաս­նե­լու հա­մար, պատր­վակ էինք բե­րում, թե գա­լիս ենք մեր հա­յե­րեն խոս­քը կա­տա­րե­լա­գոր­ծե­լու, սա­կայն ի­րա­կա­նում հույս էինք փայ­փա­յում որևէ կերպ օգ­տա­կար լի­նել մեր հայ­րե­նա­կից­նե­րին։ Այ­սօր­վա պես հի­շում եմ՝ 1991 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 21-ին՝ Ան­կա­խու­թյան օ­րը, մենք ոտք դրինք Երևան, և ա­ռա­ջին տե­ղը, որ գնա­ցինք, Հայ Օգ­նու­թյան Միու­թյան գրա­սե­նյակն էր, որ­տեղ մեզ ըն­դու­նե­ցին սի­րով։
- Ե­կաք ժա­մա­նա­կա­վոր ու մնա­ցիք ան­ժամ­կետ։
- Մենք կա­մա­վոր­ներ դար­ձանք ժա­մա­նա­կի թե­լադ­րան­քով, վի­րա­վոր ա­զա­տա­մար­տիկ­նե­րին, ֆի­դա­յի­նե­րին ՀՕՄ-ի խո­ղո­վակ­նե­րով օգ­նու­թյուն էինք հասց­նում, այ­ցե­լում էինք հի­վան­դա­նոց­ներ, գրի էինք առ­նում` ին­չի կա­րիք ու­նեն, ին­չով կա­րող ենք օգ­տա­կար լի­նել։ Հո­գում էինք նրանց կա­րիք­նե­րը՝ տար­բեր աղ­բյուր­նե­րից ստա­նա­լով ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան պա­րա­գա­ներ։ Մեր այ­ցե­րից նրանք ոգևոր­վում էին, սի­րում էին, երբ թեր­թեր կամ տար­բեր խա­ղեր էինք տա­նում, իսկ ա­մե­նից շատ ոգևոր­վում էին մեր ներ­կա­յու­թյու­նից, որ թո­ղել ենք մեր ա­պա­հով եր­կր­ներն ու բա­րե­կե­ցիկ կյան­քը և ե­կել ի­րենց հետ դժ­վա­րու­թյուն­նե­րը կի­սե­լու... Այդ տա­րի­նե­րին շա­տե­րի հետ մտեր­մա­ցանք, լավ ըն­կեր­ներ ձեռք բե­րե­ցինք, հնա­րա­վո­րինս կի­սե­ցինք նրանց հոգսն ու ցա­վը, հա­ճախ էլ սպե­ղա­նի ե­ղանք մեր խոսք ու վե­րա­բեր­մուն­քով. դժ­վար տա­րի­ներ էին, գո­յատևում էինք ի­րար ոգևո­րե­լով։
Երևա­նում մի գրա­սե­նյակ կար, ո­րը ղե­կա­վա­րում էր Ա­բո Պո­ղի­կյա­նը: Մի օր այդ գրա­սե­նյա­կից զան­գե­ցին և հարց­րին՝ ու­զու՞մ եք գնալ Ղա­րա­բաղ: Մենք իս­կույն տվե­ցինք մեր հա­մա­ձայ­նու­թյու­նը։ Ար­ցախ ե­կանք` որ­պես թարգ­մա­նիչ­ներ, Է­րե­բու­նի օ­դա­կա­յա­նում Զորի Բալայանը ծա­նո­թա­ցրեց բա­րո­նու­հի Քե­րո­լայն Կոք­սի հետ... Ա­ռա­ջին թռիչ­քը դե­պի Ար­ցախ ինձ հա­մար շատ տպա­վո­րիչ էր, թռ­չում էինք բեռ­նա­տար ուղ­ղա­թի­ռով, բնա­կա­նա­բար՝ նս­տա­տե­ղեր չկա­յին, ու հետևե­լով Կոք­սի օ­րի­նա­կին, նս­տե­ցինք տու­փե­րի վրա։ Ա­մա­չում էինք, որ մենք հա­յեր ենք, բայց անգ­լիա­ցի բա­րո­նու­հին է մեզ բա­ցատ­րում, թե որ­տեղ ենք ու երբ ենք տեղ հաս­նե­լու: Ե­ղավ մի պահ, երբ ուղ­ղա­թիռն սկ­սեց պտտ­վել պա­րույ­րաձև, ճոճ­վում էին բո­լոր տու­փե­րը, հետն էլ՝ մենք, խոս­տո­վա­նեմ, որ մենք շատ վա­խե­ցանք, բայց բա­րո­նու­հին մեզ հան­գս­տաց­րեց` ա­սե­լով, որ դա ար­վում է մեր անվ­տան­գու­թյան նկա­տա­ռում­նե­րից ել­նե­լով։ Տես­նե­լով, որ վա­խե­նում ենք, ա­սաց՝ ե­կեք ա­ղո­թենք, ու Աստ­ված մեզ կփր­կի...
Մի խոս­քով՝ հա­սանք Ստե­փա­նա­կերտ: Քա­ղա­քի փո­ղոց­նե­րում շատ քիչ մար­դիկ կա­յին, ե­ղած­ներն էլ պա­տե­րի տա­կով էին քայ­լում՝ հր­թի­ռահ­րե­տա­կո­ծու­թյու­նից պաշտ­պան­վե­լու հա­մար։ Դա 92-ի սեպ­տեմ­բե­րին էր, իսկ 93-ին ե­կանք Սուրբ ծնն­դյան տո­նե­րին ու 48 ժամ մնա­ցինք Զան­գե­րում՝ ձյան, բուք ու բո­րա­նի տակ՝ կր­կին Կոք­սի ու նրա թի­մի հետ։ Այս­պես ստեղծ­վեց մեր կապն Ար­ցա­խի հետ, ո­րը գնա­լով խո­րա­ցավ, մենք ա­կա­մա­յից դար­ձանք թարգ­մա­նիչ­ներ, միակ դժ­վա­րու­թյունն այն էր, որ ղե­կա­վար­նե­րից շա­տե­րը խո­սում էին ռու­սե­րեն, ին­չը մեզ հա­մար լուրջ խո­չըն­դոտ էր։ Ապ­րե­լու տեղ չու­նեինք, լու­սա­հո­գի Վա­լե­րի Մա­րու­թյա­նի ա­ջակ­ցու­թյամբ հոս­պի­տա­լում մեզ մի փոքր սե­նյակ տրա­մադ­րե­ցին։ Սկ­սե­ցինք այ­ցե­լել տե­ղի հի­վան­դա­նոց­ներ, օգ­նում էինք ին­չով ու ինչ­պես կա­րող էինք, ե­րի­տա­սար­դա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ էինք հա­մա­գոր­ծակ­ցում, ճամ­բար­ներ կազ­մա­կեր­պում, ա­նում էինք, ինչ ձեռք­նե­րովս գա­լիս էր։
- Ե­կաք որ­պես տու­րիստ ու ար­դեն 28 տա­րի է Ար­ցա­խում եք... Եր­կընտ­րան­քի պա­հեր ու­նե­ցե՞լ եք։
- Ու­նե­ցել ենք, բայց հո­ղը ձգում էր, ու ա­նի­մաստ էր դի­մադ­րե­լը, Սիդ­նե­յից Ստե­փա­նա­կերտ շատ մեծ քայլ էր, և ես դա ա­րե­ցի ու ա­րե­ցի գի­տակց­ված՝ որ­տե՞ղ եմ գա­լիս, ին­չու՞ եմ գա­լիս և ին­չի՞ հա­մար։ Դպ­րո­ցա­կան տա­րի­նե­րին դա­սե­րից հե­տո գու­մար եմ վաս­տա­կել, որ աշ­խար­հը պտ­տեմ, ու պտ­տե­ցի թա­մամ աշ­խար­հը՝ ի վեր­ջո խա­րիսխ ձգե­ցի Ար­ցա­խում։ Ես հո­գե­պես բա­վա­րար­ված եմ, որ կա­րո­ղա­ցա թե­կուզ մի հյու­լեա­չափ օգ­նել ժո­ղովր­դիս։ Մեկ-մեկ մտե­րիմ­ներս ինձ ա­սում են՝ դու շաշ ես, թո­ղել ես բա­րե­կե­ցիկ կյանքդ ու ե­կել պա­տե­րազ­մող եր­կիր, իսկ ես գտ­նում եմ, որ ճիշտ եմ վար­վել և ինձ չէի նե­րի, ե­թե չգա­յի... Հիաս­թա­փու­թյուն­ներ էլ եմ ու­նե­ցել, բայց հա­վատն ու դրա­կանն ա­վե­լի շատ էր։ Նույ­նը և ա­մու­սինս, որ Թեհ­րա­նից է Ար­ցախ ե­կել որ­պես կա­մա­վոր, օգ­նեց, միա­վո­րե­ցինք մեր ու­ժե­րը, ար­դեն փոք­րիկ ՙՆռե­նի՚ խա­նութ էլ ու­նենք՝ ծառ էլ ենք տն­կել, զա­վակ­ներ էլ ու­նենք։ Ու­րախ եմ, որ մեր զա­վակ­նե­րը՝ Նա­րեն ու Դե­րի­կը ի­րենց ման­կու­թյու­նը վա­յե­լե­ցին Ար­ցա­խում, մե­ծա­ցան հենց այս­տեղ, այս մա­քուր հայ­կա­կան մի­ջա­վայ­րում։ Ա­սա­ցեք՝ աշ­խար­հի որ երկ­րում հարևան տա­տի­կը քո ե­րե­խա­յին հա­րա­զա­տի պես կվե­րա­բեր­վի, ա­սե­լով՝ ցուրտ է, գնա տաք շոր հա­գիր, մի բան էր պա­տա­հում, կամ մա­տը քերծ­վում էր՝ ձեռ­քը բռ­նած բե­րում էին... Ար­ցախ­ցու հո­գա­տա­րու­թյու­նը, նրա մո­տե­ցում­ներն ու­րիշ են։ Ք. Կոքսն ա­սում է. ՙՈվ մեկ ան­գամ գա­լիս է Ղա­րա­բաղ՝ վեր­ջի­նը չի լի­նում՚, ինձ շատ է դուր գա­լիս ղա­րա­բաղ­ցի­նե­րի ա­վան­դա­պաշ­տու­թյու­նը, նրանք զուսպ են, բարձր կուլ­տու­րա­յի տեր ու կռ­վա­զան, ինձ ճիշտ հաս­կա­ցեք, սա վի­րա­վո­րե­լու հա­մար չեմ ա­սում, նրանք ան­հաշտ ու ան­հան­դուր­ժող են ու լավ կռ­վող­ներ են, գու­ցե դա գա­լիս է նրանց մեծ ցա­վից, որ կրում են ի­րենց հո­գում և այն դժ­վա­րու­թյուն­նե­րից, որ հաղ­թա­հա­րում են գրե­թե ե­րեք տաս­նա­մյակ։