Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ. 24-ԺԱՄՅԱ ԵԹԵՐ

Ա­նի ՄԱՆ­ԳԱ­ՍԱ­ՐՅԱՆ

 Ար­ցա­խի հան­րա­յին ռա­դիոն տեխ­նի­կա­պես վե­րա­զին­վե­լու և վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­ներ ի­րա­կա­նաց­նե­լու նպա­տա­կով օ­գոս­տո­սի 1-ից ե­թե­րում չէր շուրջ մեկ ա­միս։ Հա­մե­մա­տա­բար կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում հա­ջող­վեց ե­թեր վե­րա­դառ­նալ։ Այս ըն­թաց­քում բա­վա­կա­նին մեծ ջան­քեր պա­հան­ջող աշ­խա­տանք­նե­րը հիմ­նա­կա­նում հա­մա­կար­գում էր Ար­ցա­խի հան­րա­յին ռա­դիո­յի տնօ­րեն Ա­նի Մի­նա­սյա­նը, ով հրա­վիր­վել է Հա­յաս­տա­նի հան­րա­յին ռա­դիո­յից: Ինչ­պի­սի՞ նո­րու­թյուն­նե­րով և, ին­չու ոչ՝ նաև ա­նակն­կալ­նե­րով է Ար­ցա­խի հան­րա­յին ռա­դիոն ներ­կա­յա­նա­լու իր ուն­կն­դիր­նե­րին: Այս և այլ ման­րա­մաս­նե­րի շուրջ ենք զրու­ցել Ա­նի Մի­նա­սյա­նի հետ:

-Տի­կին Մի­նա­սյան, նա­խա­տես­ված ժամ­կե­տում Ար­ցա­խի հան­րա­յին ռա­դիոն կր­կին ե­թե­րում է , բայց ժա­մա­նա­կա­վոր ստու­դիա­յով, ինչն այդ­պես չէր նա­խա­տես­ված։


- Մենք մեր խոս­տու­մը չենք խախ­տել, սեպ­տեմ­բե­րի 1-ից ե­թե­րում ենք։ Այս պա­հին հիմ­նա­նո­րոգ­ման աշ­խա­տան­քեր են ըն­թա­նում։ Տեխ­նի­կա­կան աշ­խա­տանք­ներն էլ դեռ վերջ­նա­կա­նա­պես չեն լուծ­վել, այդ պատ­ճա­ռով հի­մա փոր­ձա­րա­րա­կան ստու­դիա­յում ենք, բայց շու­տով կլի­նենք մեր հիմ­նա­նո­րոգ­ված ստու­դիա­յում և այն­տե­ղից կա­սենք ՝ ՙՍտե­փա­նա­կերտն է խո­սում՚։ Հա­մոզ­ված եմ, որ հան­րա­յին ռա­դիոն ա­ռա­ջի­կա­յում իր տեսքն ու ո­րակն ամ­բող­ջո­վին փո­խե­լու է։ Մեր ուն­կն­դիր­նե­րին խոս­տա­նում ենք հան­րա­յի­նի չա­փա­նիշ­նե­րին հա­մա­պա­տաս­խան ե­թեր ա­պա­հո­վել։


-Տա­րի­ներ շա­րու­նակ խոս­վում էր Ար­ցա­խի հան­րա­յին ռա­դիոն տեխ­նի­կա­պես վե­րա­զի­նե­լու ու հատ­կա­պես՝ 24-ժա­մյա ե­թեր ա­պա­հո­վե­լու մա­սին: Այ­սօր ար­դեն հան­րա­յին ռա­դիոն տեխ­նի­կա­պես վե­րա­զին­ված է: Ի՞նչ եք կար­ծում, 5 ժա­մյա ե­թե­րից միան­գա­մից 24-ի անց­նե­լը, ար­դյոք , ռիս­կա­յին չէ՞:


-Ես կար­ծում եմ ՝ հա­վակ­նոտ է, ինչ-որ տեղ նաև՝ ու­շա­ցած։ Ու­րախ եմ, որ Ար­ցա­խի հան­րա­յին ռա­դիո­յի երկ­րորդ կյան­քի ա­ռա­ջին քայ­լե­րի ան­մի­ջա­կան մաս­նա­կիցն եմ։ Ես սի­րով ու նվի­րու­մով եմ այդ բո­լոր աշ­խա­տանք­նե­րը հա­մա­կար­գում, նա­խա­ձեռ­նում։ Լիա­հույս եմ ՝ 24-ժա­մյա մեր ծրա­գի­րը կգո­հաց­նի ուն­կն­դիր­նե­րին։


-Կա­ռուց­ված­քա­յին ու ծրագ­րա­յին ինչ­պի­սի՞ փո­փո­խու­թյուն­ներ ու նո­րու­թյուն­ներ է ու­նե­նա­լու հան­րա­յի­նի ե­թե­րը:

-Այ­սօր և ա­ռա­ջի­կա օ­րե­րին, մինչ մի քա­նի հա­ղոր­դում­ներ պատ­րաստ­վեն, հիմ­նա­կան և կա­ռուց­ված­քա­յին հիմ­քը կլի­նեն լրատ­վա­կան թո­ղար­կում­նե­րը։ ՙԱր­ցախ լրատ­վա­կան՚-ը ե­թե­րում է ա­ռա­վո­տյան ժա­մը 8։00-19։00։ Ու­ղիղ ժա­մե­րին 5 րո­պեա­նոց թարմ լրա­հոս ենք հա­ղոր­դում։ Ժա­մը 17։00-ին 10 րո­պեա­նոց ռու­սա­կան ծա­ռա­յու­թյան լրատ­վա­կան թո­ղար­կում ու­նենք։ ժա­մը 18։00-ին՝ հիմ­նա­կան թո­ղար­կու­մը 30 րո­պեի սահ­մա­նում, ո­րին կհա­ջոր­դի օր­վա գլ­խա­վոր թե­մա­յով հար­ցազ­րույ­ցը։ Օր­վա լրա­հո­սը կամ­փո­փենք նաև ժա­մը 19։00 -ին՝ 5 րո­պեա­նոց թո­ղարկ­մամբ։ Սա սկզբ­նա­կան շր­ջա­նի լրատ­վա­կան ծա­ռա­յու­թյան գրա­ֆիկն է։ Ա­ռա­ջի­կա­յում մեր աշ­խա­տան­քա­յին օ­րը կսկ­սենք ա­ռա­վո­տյան ժա­մը 7-ից և 5 րո­պեից ա­վել լրատ­վա­կան թո­ղարկ­մամբ։ Քա­նի որ վեր­ջին տա­րի­նե­րին սփյուռ­քա­հայ մեր հայ­րե­նա­կից­նե­րից շա­տե­րը հայ­րե­նա­դար­ձու­թյան հա­մար ընտ­րել են Ար­ցա­խը և բնա­կու­թյուն հաս­տա­տել այս­տեղ, նա­խա­տե­սում ենք ու­նե­նալ նաև արևմտա­հա­յե­րե­նով լրատ­վա­կան թո­ղար­կում։ Բո­վան­դա­կա­յին փո­փո­խու­թյու­նը հըն­թացս տե­ղի կու­նե­նա։ Նոր հա­ղոր­դում­ներ ու հե­ղի­նակ­ներ կու­նե­նանք։ Ի­հար­կե, կպահ­պան­վեն նաև հին հա­ղոր­դում­նե­րը՝ փո­փո­խե­լով ձևա­չափն ու ո­րա­կը։ Ու­սու­ցո­ղա­կան հա­ղոր­դում­ներ կու­նե­նանք ե­րե­խա­նե­րի հա­մար։ Փոք­րիկ ուն­կն­դիր­նե­րի հա­մար ե­թե­րում տեղ կգտ­նի նաև բար­բա­ռով հե­քիա­թի ժա­մը։ Նա­խա­տե­սում ենք հա­ղոր­դում­ներ ա­վե­լաց­նել ոչ միայն հա­յե­րեն, այլ նաև ռու­սե­րե­նով և անգ­լե­րե­նով։ Սպաս­վող նո­րու­թյուն­նե­րի, հա­ղոր­դում­նե­րի մա­սին մեր ուն­կն­դի­րը կտե­ղե­կա­նա Ար­ցա­խի հան­րա­յին ռա­դիո­յի ե­թե­րից, մեր ֆեյս­բու­քյան է­ջից, շու­տով կլուծ­վի նաև կայ­քէ­ջի խն­դի­րը, և հա­մա­ցան­ցում ևս ակ­տիվ կլի­նենք։ Աշ­նան երկ­րորդ կե­սին նաև տե­սա­ձայ­նագ­րու­թյուն­նե­րով կներ­կա­յա­նանք ֆեյս­բու­քյան է­ջում։ Հա­վա­տա­րիմ ուն­կն­դիր­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նան ոչ միայն ար­դեն հա­րա­զատ դար­ձած մարդ­կանց ձայ­նե­րը լսել, այլ նաև՝ ծա­նո­թա­նալ նրանց հետ։ Այ­նուա­մե­նայ­նիվ, կշա­րու­նա­կենք ինչ-որ տեղ պահ­պա­նել միայն ռա­դիո­յին հա­տուկ ա­ռեղծ­վա­ծը։ Ինչ­պես խոս­տաց­վել էր, աշ­խա­տանք­ներ են տար­վում նաև հան­րա­յի­նի ձայ­նը հա­սա­նե­լի դարձ­նել ա­ռաջ­նագ­ծում կանգ­նած զին­վո­րին։ Հա­տուկ հա­ղոր­դում­ներ կլի­նեն նրանց հա­մար։


-Ինչ­պես նկա­տե­ցինք, Դուք ա­ռա­ջին հեր­թին աշ­խու­ժաց­նե­լու եք լրատ­վա­կան թո­ղար­կում­նե­րը, որն ա­ռանց փոր­ձա­ռու լրագ­րող­նե­րի հնա­րա­վոր չէ: Միայ­նակ էլ անհ­նար է: Հա­ջող­վե՞լ է ձևա­վո­րել այն թի­մը, ո­րը տե­սա­նե­լի է դարձ­նե­լու գա­ղա­փա­րը:


-Ու­զում եմ մի փոքր չհա­մա­ձայ­նել. միայ­նակ էլ է հնա­րա­վոր ա­նել այն, ինչ ու­զում ես, ինչ գի­տես, որ կա­րող ես ա­նել և ինչ­պես գի­տես դա ա­նել։ Ժա­մա­նա­կա­յին ա­ռու­մով գու­ցեև դան­դաղ, բայց մե­նակ էլ հնա­րա­վոր է։ Ես այն հա­մոզ­մանն եմ, որ անհ­նա­րին ո­չինչ չկա։ Առ­հա­սա­րակ, ե­թե 7 մի­լիարդ մար­դուց աշ­խար­հում որևէ մեկն այդ քայլն ար­դեն ա­րել է, ու­րեմն դա անհ­նար չէ։ Ինչ վե­րա­բե­րում է լավ լրատ­վա­կան ծա­ռա­յու­թյուն ու­նե­նա­լուն, մե­զա­նից ա­ռաջ ա­րել են շա­տե­րը։ Շատ ու­րախ եմ, որ այս պա­հին շուրջս կան այն­պի­սի մար­դիկ, որ միան­գա­մից կի­սե­ցին այն գա­ղա­փար­նե­րը, ո­րոնք ես ա­ռա­ջար­կե­ցի և ա­ռանց տրտն­ջա­լու շատ ա­րագ գոր­ծի ան­ցան։ Մինչև սեպ­տեմ­բե­րի 1-ը 10 օր նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­ներ են տար­վել լրագ­րող­նե­րի հետ։ Ար­ցախ լրատ­վա­կանն այ­սօր ու­նի 4 լրագ­րող-մեկ­նա­բան, թի­մը դեռ կհա­մալր­վի։


-Ար­դյոք պատ­րա՞ստ ենք լրատ­վա­կան թո­ղար­կում­նե­րով և տե­ղա­կան հա­ղոր­դում­նե­րով ա­պա­հո­վել 24-ժա­մյա ե­թե­րը։


-Ա­ռա­ջի­կա­յում ՝ ա­յո, երբ ար­դեն հս­տա­կեց­վի ռա­դիո­յի ե­թե­րա­ցան­ցը։ Մա­սամբ ար­դեն ե­թեր են հե­ռար­ձակ­վում նաև մեր հա­ղոր­դում­նե­րից մի քա­նի­սը։ Բարձ­րա­ճա­շակ ե­րաժշ­տու­թյուն կհն­չի ու նաև Հա­յաս­տա­նի հան­րա­յին ռա­դիո­յի մեր գոր­ծըն­կեր­նե­րի պատ­րաս­տած հա­ղոր­դում­նե­րից կվե­րա­հե­ռար­ձա­կենք։ Այս ա­մե­նի մա­սին լրատ­վա­կան թո­ղար­կում­նե­րով կտե­ղե­կաց­նենք մեր ունկ­նդ­րին։


-Ինչ­պի­սի՞ ա­ռա­վե­լու­թյուն­ներ ու­նի ռա­դիոն մյուս լրատ­վա­մի­ջոց­նե­րի հա­մե­մատ և ար­դյոք ժա­մա­նա­կա­կից տեխ­նո­լո­գիա­նե­րի դա­րում զի­ջե՞լ է իր եր­բեմ­նի ա­ռա­ջա­տար դիր­քե­րը:


-Իմ կար­ծի­քով ոչ միայն չի զի­ջել, այլև շա­րու­նա­կում է մնալ ա­ռա­ջա­տար դիր­քե­րում։ Ռա­դիոն ա­մե­նա­հա­վաս­տի և լայն հնա­րա­վո­րու­թյուն­ներ ու­նե­ցող լրատ­վա­մի­ջոցն է, որ մենք այ­սօր ու­նենք։ Ռա­դիոն ա­մե­նա­հա­սա­նե­լին է, ռա­դիոն մենք կա­րող ենք լսել այն­տեղ, որ­տեղ հա­մա­ցանց չկա, ձեռ­քի տակ թերթ չկա, հե­ռուս­տա­ցույց չկա։ Ռա­դիո­յի ա­վան­դա­կան կեր­պա­րից 21-րդ դա­րում ռա­դիոն ամ­բող­ջո­վին դուրս է ե­կել։