[ARM]     [RUS]     [ENG]

ԴՊՐՈՑԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՋԻՎԱՆԻ ԳՅՈՒՂՈՒՄ ՀՈՒՅՍ Է ՆԵՐՇՆՉԵԼ

Վան ՆՈ­ՎԻ­ԿՈՎ

 Վե­րա­կա­ռուց­վել և հիմ­նա­նո­րոգ­վել է Մար­տու­նու շր­ջա­նի Ջի­վա­նի հա­մայն­քի հիմ­նա­կան դպ­րո­ցա­կան շեն­քը։ Կր­թօ­ջա­խի վե­րա­կա­ռուց­ման ծրա­գի­րը կյան­քի է կոչ­վել ԱՀ նա­խա­գա­հի խոր­հր­դա­կան Գրի­գո­րի Գաբ­րիե­լյան­ցի հո­վա­նա­վո­րու­թյամբ՝ ՙԱ­պա­գա սե­րունդ­նե­րի՚ հիմ­նադ­րա­մի մի­ջոց­նե­րով։ Սեպ­տեմ­բե­րի 12-ին տե­ղի է ու­նե­ցել դպ­րո­ցի վե­րա­բաց­ման հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյու­նը, ո­րին ներ­կա էին ԱՀ նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը, պե­տա­կան նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը, բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­ներ, հրա­վի­րյալ­ներ։

Վաղ ա­ռա­վո­տյան Գրի­գո­րի Գաբ­րիե­լյան­ցը, ծա­նո­թա­նա­լով շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րի ար­դյուն­քին, ան­թա­քույց հիաց­մուն­քով բո­լո­րին ծա­նո­թաց­նում է կա­տար­ված փո­փո­խու­թյուն­նե­րին։ Ա­ռան­ձին դա­սա­սե­նյակ­նե­րում աչ­քից չի վրի­պում նույ­նիսկ է­լեկտ­րա­կան լամ­պե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը։ Մե­կե­նա­սի հիաց­մուն­քը հատ­կա­պես ան­թա­քույց է դպ­րո­ցա­կան շեն­քի ար­տա­քին պա­տին տե­ղա­կան մար­մա­րով քան­դակ­ված Այ­բու­բե­նի տես­քից։


-Կու­զեի՞ք Խանց­քի դպ­րոցն էլ այս­պես վե­րա­կա­ռու­ցենք,-մի­ջո­ցառ­մա­նը հրա­վիր­ված տնօ­րե­նի հետ կա­տա­կում է Գ. Գաբ­րիե­լյան­ցը։


Ջի­վա­նիի ու­սու­ցիչ­նե­րը կա­տա­կով ընդ­դի­մա­նում են.


-Այս­պես անկ­րկ­նե­լի միայն մեր դպ­րո­ցը պի­տի լի­նի։
Դպ­րո­ցի տնօ­րեն Սա­թե­նիկ Հա­րու­թյու­նյա­նը մեզ հետ զրույ­ցում խոս­տո­վա­նում է՝ Ծո­վա­տե­ղի իր գոր­ծըն­կե­րո­ջից է տե­ղե­կա­ցել Գ. Գաբ­րիե­լյան­ցի և ՙԱ­պա­գա սե­րունդ­նե­րի՚ հիմ­նադ­րա­մի բա­րե­գոր­ծա­կան ծրագ­րե­րի մա­սին։ Բա­րե­րա­րի հետ հան­դի­պումն ու դպ­րո­ցի վե­րա­կա­ռուց­ման ծրագ­րի գործ­նա­կան փու­լը չի ու­շա­ցել։ Շի­նա­րար­նե­րը, խոստ­մա­նը հա­վա­տա­րիմ, բա­վա­կա­նին ընդ­գր­կուն ծա­վա­լով աշ­խա­տանք­ներն ա­վար­տին են հասց­րել մոտ եր­կու ամ­սում։
Կր­թօ­ջա­խի վե­րա­կա­ռուց­ման ըն­թաց­քում քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը ա­ջակ­ցու­թյուն է ցու­ցա­բե­րել դպ­րո­ցա­կան շեն­քի տա­նի­քի վե­րա­նո­րոգ­ման գոր­ծում, ինչ­պես նաև տրա­մադ­րել ո­րոշ շի­նա­նյու­թեր։ Ար­տա­քին ու ներ­քին բա­րե­կար­գու­մից բա­ցի՝ Ջի­վա­նիի 38 ա­շա­կերտ ու­նե­ցող դպ­րոցն այ­սու­հետ կու­նե­նա կենտ­րո­նաց­ված ջե­ռու­ցում, մար­զա­սար­քե­րով ձևա­վոր­ված փոք­րիկ հրա­պա­րակ, ինչ­պես նաև նոր հա­մա­կար­գիչ­նե­րով հա­մալր­ված դա­սա­րան։ Բա­ցի այդ՝ ՙԱ­պա­գա սե­րունդ­նե­րի՚ հիմ­նադ­րա­մի մի­ջոց­նե­րով ա­ռա­ջի­կա­յում կթար­մաց­վի նաև կր­թօ­ջա­խի մար­զա­գույ­քը։ Ջի­վա­նիի դպ­րո­ցա­կան­նե­րը, ով­քեր աշ­խույժ վազվ­զում են դա­սա­րա­նից դա­սա­րան, մեծ նվեր են հա­մա­րում ու­սում­նա­կան տար­վան ըն­դա­ռաջ գրե­թե նո­րա­կա­ռույց կր­թօ­ջա­խի բա­ցու­մը։
Նախ­կին շր­ջա­նա­վարտ­նե­րի հա­մար փո­փո­խու­թյուն­նե­րը զգա­լի են։ Դա­սա­րա­նից չեն շտա­պում հե­ռա­նալ։ Վա­յե­լում են դպ­րո­ցա­կան տա­րի­նե­րի վեր­հուշն ու հա­մե­մա­տում հիմ­նա­նո­րոգ­ման բե­րած նո­րու­թյուն­նե­րը։ Ա­սում են՝ այլևս ի­րենց տե­սած վա­ռա­րա­նի ծուխն ու մու­րը չի լի­նե­լու, ցուրտ չի լի­նի, հա­մա­կար­գիչ­ներ են լի­նե­լու… Նախ­կի­նում պո­լիէ­թի­լե­նով ցր­տից պաշտ­պան­վող փայ­տե շր­ջա­նա­կով պա­տու­հան­նե­րին փո­խա­րի­նե­լու են ե­կել ջեր­մա­կա­յուն ժա­մա­նա­կա­կից պա­տու­հան­ներ։ ՙԱյ­սօր՝ ե­րե­խա­ներ, վա­ղը՝ ժո­ղո­վուրդ՚,- մի­ջո­ցառ­ման ներ­կա­նե­րին ուղղ­ված իր խոս­քում հիմ­նադ­րա­մի կար­գա­խոսն է մեջ­բե­րում Գ. Գաբ­րիե­լյանցն ու հա­վե­լում՝ պե­տու­թյան ու ժո­ղովր­դի ձեռք­բե­րում­նե­րի հիմ­քը կր­թու­թյունն է։
Այ­նու­հետև ար­ցա­խյան բար­բա­ռով դի­մե­լով դպ­րո­ցա­կան­նե­րին՝ մե­կե­նա­սը հոր­դո­րում է լավ սո­վո­րել՝ կր­թու­թյամբ ու աշ­խա­տա­սի­րու­թյամբ կյան­քում տեղ գտ­նե­լու և հայ­րե­նի­քի բար­գա­վաճ­մանն ի­րենց նպաս­տը բե­րե­լու հա­մար։
Կարևո­րե­լով Ար­ցա­խում մր­ցու­նակ կր­թու­թյան ու գի­տու­թյան ար­մա­տա­վո­րու­մը, ԿԳՄ նա­խա­րար Լ. Ղա­րա­խա­նյանն իր խոս­քում շնոր­հա­կա­լու­թյուն է հայտ­նել մե­կե­նա­սին։ Նա­խա­րա­րը հա­վաս­տիաց­րել է, որ այ­սու­հետ ևս ար­վե­լու է ա­ռա­վե­լա­գույ­նը՝ հան­րա­պե­տու­թյան բո­լոր բնա­կա­վայ­րե­րի դպ­րոց­նե­րում կր­թու­թյան հա­վա­սար պայ­ման­ներ ստեղ­ծե­լու հա­մար։
Դպ­րո­ցի անձ­նա­կազ­մի շնոր­հա­կա­լու­թյունն ու ե­րախ­տի­քը հայտ­նե­լով բա­րե­րա­րին, տնօ­րեն Ս. Հա­րու­թյու­նյա­նը վս­տա­հեց­րել է, որ ջանք ու ե­ռանդ չեն խնա­յե­լու՝ դպ­րո­ցա­կան բա­րե­կարգ շեն­քի ձեռք­բե­րումն ու­սում­նա­կան նո­րա­նոր հա­ջո­ղու­թյուն­նե­րի մեկ­նա­կետ դարձ­նե­լու հա­մար։ Տնօ­րե­նը նաև շնոր­հա­կա­լա­գիր ու հու­շան­վեր­ներ է հանձ­նել Գ. Գաբ­րիե­լյան­ցին։ Միա­ժա­մա­նակ պատ­վոգ­րեր ու շնոր­հա­կա­լագ­րեր են հան­ձն­վել մի խումբ բա­րե­խիղճ շի­նա­րար­նե­րի՝ աշ­խա­տան­քը ո­րա­կով ի­րա­կա­նաց­նե­լու և նա­խա­տես­ված ժամ­կե­տում ա­վար­տին հասց­նե­լու հա­մար։ Նրանք հիմ­նադ­րա­մի կող­մից կար­ժա­նա­նան նաև դրա­մա­կան պարգևնե­րի։
Ա­շա­կերտ­ներն էլ ի­րենց ե­րախ­տիքն ար­տա­հայ­տե­ցին աս­մուն­քով, ազ­գա­յին երգ ու պա­րով։
Հիմ­նա­նո­րոգ դպ­րո­ցի վե­րա­բա­ցու­մը խոր­հր­դան­շող կար­միր ժա­պա­վե­նը կտ­րե­լու պա­տի­վը վե­րա­պա­հվել է բա­րե­րար Գրի­գո­րի Գաբ­րիե­լյան­ցին և կր­թօ­ջա­խի տնօ­րեն Սա­թե­նիկ Հա­րու­թյու­նյա­նին։ Ար­դեն շի­նու­թյան ներ­սում, հոգևոր սպա­սա­վո­րի մա­տուց­մամբ օրհ­նու­թյան կարգ է կա­տար­վել, ո­րից հե­տո Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հը, նրան ու­ղեկ­ցող պաշ­տո­նյա­ներն ու հյու­րե­րը շր­ջել են դա­սա­սե­նյակ­նե­րում ու ծա­նո­թա­ցել ի­րա­կա­նաց­ված աշ­խա­տանք­նե­րին։
Ջի­վա­նիում դպ­րո­ցի վե­րա­կա­ռու­ցու­մը հա­մա­րում են հույս, ո­րը նպաս­տե­լու է գյու­ղի բնակ­չու­թյան ա­ճին ու բար­գա­վաճ­մա­նը։

 Нет описания.