[ARM]     [RUS]     [ENG]

Լ. ՂԱ­ՐԱ­ԽԱ­ՆՅԱՆ. ՙՄԵՆՔ Ա­ՄԵՆ ԻՆՉ Ա­ՆԵ­ԼՈՒ ԵՆՔ ԿՐ­ԹԱՄ­ՇԱ­ԿՈՒ­ԹԱ­ՅԻՆ ՄԵՐ ԶՈ­ՐԱ­ԳՈՒՆԴՆ ՈՒ­ԺԵՂ ԴԱՐՁ­ՆԵ­ԼՈՒ ՀԱ­ՄԱՐ՚

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Պաշ­տո­նա­վար­ման 100 օր­վա կա­պակ­ցու­թյամբ ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րար Լու­սի­նե Ղա­րա­խա­նյա­նը սեպ­տեմ­բե­րի 15-ին հրա­վի­րել էր մա­մու­լի ա­սու­լիս: 

Նա­խա­րարն ամ­փոփ ներ­կա­յաց­րեց հան­րա­պե­տու­թյան կր­թամ­շա­կու­թա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան ա­ռանց­քա­յին կե­տե­րը, ըն­թա­ցիկ և նա­խա­տես­վող ծրագ­րե­րը, պա­տաս­խա­նեց լրագ­րող­նե­րի հար­ցե­րին:
Լ. Ղա­րա­խա­նյա­նը նոր մարդ չէ կր­թու­թյան հա­մա­կար­գում. մինչ այդ ղե­կա­վա­րել է գե­րա­տես­չու­թյան մաս­նա­գի­տա­կան և բարձ­րա­գույն կր­թու­թյան բա­ժի­նը, բայց« ինչ­պես ինքն է ա­սում, նա­խա­րա­րի պաշ­տոնն ստանձ­նե­լուց հե­տո հա­րյուր օր­վա ըն­թաց­քում հասց­րել է ամ­բող­ջա­կան պատ­կե­րա­ցում ու­նե­նալ Ար­ցա­խի կր­թա­գի­տա­կան և մշա­կու­թա­յին դաշ­տի մա­սին և ուր­վագ­ծել ԿԳՄ նա­խա­րա­րու­թյան ա­ռա­ջի­կա 5 տա­րի­նե­րի ուր­վա­պատ­կե­րը, ո­րը ԱՀ նա­խա­գա­հի նա­խընտ­րա­կան ծրագ­րի ա­ռանց­քա­յին դրույթ­նե­րից է: ՙ100 օր­վա մեջ մենք հասց­րել ենք թի­րա­խա­վո­րել ո­լոր­տի կարևո­րա­գույն խն­դիր­նե­րը և մո­տա­կա ու հե­ռա­կա քայ­լե­րը, ո­րոնք պետք է ա­ռա­ջի­կա­յում ա­նենք՚,-ա­սաց նա: Լ. Ղա­րա­խա­նյա­նը ու­սում­նա­սի­րել է մի շարք եր­կր­նե­րի փոր­ձը` ինչ­պես կր­թու­թյու­նը դարձ­նել մր­ցու­նակ:
Ար­ցա­խի շր­ջան­ներ կա­տա­րած այ­ցե­րի ըն­թաց­քում նա հան­դի­պում­ներ է ու­նե­ցել ո­լոր­տի մաս­նա­գետ­նե­րի հետ, տո­գոր­վել լա­վա­տե­սու­թյամբ: Խան­դա­վառ­ված է, որ նա­խա­րա­րու­թյան նոր կայ­քը ստեղ­ծել են Հա­ղոր­տի գյու­ղի դպ­րո­ցա­կան­նե­րը, որ մար­տու­նե­ցի ա­շա­կեր­տը գո­վա­սա­նագ­րով է վե­րա­դար­ձել Ճա­պո­նիա­յում կա­յա­ցած կեն­սա­բա­նու­թյուն ա­ռար­կա­յի մի­ջազ­գա­յին օ­լիմ­պիա­դա­յից, որ Քա­շա­թա­ղի և Շա­հու­մյա­նի շր­ջան­նե­րի ու­սուց­չու­թյան հա­յացք­նե­րում ըն­թեր­ցել է ազ­գա­պահ­պա­նու­թյան պատ­գա­մը: Ու­սում­նա­սի­րե­լով տա­րա­ծաշր­ջա­նի ու նաև հա­մաշ­խար­հա­յին փոր­ձը, հան­գել է այն մտ­քին, որ հա­յաց­քով պետք է շրջ­վել դե­պի գյու­ղե­րը, ա­ռա­վել ևս` սահ­մա­նա­յին, և կր­թամ­շա­կու­թա­յին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը սկ­սել այդ­տե­ղից: ՙՄենք պետք է վա­րենք ա­պա­կենտ­րոն քա­ղա­քա­կա­նու­թյուն, որ­պես­զի բո­լոր բնա­կա­վայ­րե­րի ե­րե­խա­ներն ու­նե­նան կր­թու­թյան և զար­գաց­ման հա­վա­սար պայ­ման­ներ՚: Տա­րին ծանր է ու­սում­նա­կան և« ընդ­հան­րա­պես« մշա­կու­թա­յին գոր­ծու­նեու­թյան հա­մար, քա­նի որ այն պետք է հա­մա­տե­ղեն ՙCovid-19՚ հա­մա­վա­րա­կի հետ ու ա­պա­հո­վեն ար­դյու­նա­վե­տու­թյուն, բայց բո­լոր ջան­քերն ուղղ­ված են անհ­նա­րի­նը հնա­րա­վոր դարձ­նե­լուն« հա­ջո­ղու­թյուն­ներ ամ­րագ­րե­լուն՝ վս­տա­հեց­րեց նա­խա­րա­րը:
Լ. Ղա­րա­խա­նյա­նը թվար­կեց պաշ­տո­նա­վար­ման ան­ցած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ո­լոր­տա­յին մի քա­նի կարևոր մի­ջո­ցա­ռում­ներ, ո­րոնց վրա սևեռ­ված է ե­ղել նա­խա­րա­րու­թյան ու­շադ­րու­թյու­նը. ըն­դու­նե­լու­թյան քն­նու­թյուն­նե­րի կազ­մա­կեր­պում, որն ան­ցել է ա­ռանց թե­րու­թյուն­նե­րի ու խախ­տում­նե­րի, ու­սում­նա­կան գոր­ծըն­թա­ցի կազ­մա­կեր­պում հա­մա­վա­րա­կի պայ­ման­նե­րում մի­ջազ­գա­յին առ­ցանց գի­տա­ժո­ղո­վի կազ­մա­կեր­պում` նվիր­ված Շու­շիի հայ բնակ­չու­թյան 1920թ. կո­տո­րա­ծի 100-րդ տա­րե­լի­ցին: Նա­խա­րարն այդ շար­քում ան­թա­քույց հպար­տու­թյամբ նշեց ՙԱր­ցա­խը կար­դում է՚ գր­քար­շա­վը` որ­պես ար­տադպ­րո­ցա­կան մի­ջո­ցա­ռում, և այդ ա­ռու­մով իր ե­րախ­տա­գի­տու­թյու­նը հայտ­նեց ԱՀ նա­խա­գա­հի տի­կին Քրիս­տի­նե Հա­րու­թյու­նյա­նին ու ի­տա­լա­հայ ար­ձա­կա­գիր Ան­տո­նիա Արս­լա­նին, ո­րոնք հո­վա­նա­վո­րել են գր­քար­շա­վը:
Լ. Ղա­րա­խա­նյանն այս ըն­թաց­քում ծա­նո­թա­ցել և կա­պեր է հաս­տա­տել լու­սա­վոր գա­ղա­փար­ներ ու­նե­ցող մարդ­կանց հետ ու մշա­կու­թա­յին ծրագ­րեր մշա­կել: Նշեց, որ ա­ռա­ջի­կա­յում կեն­սա­կա­նաց­վե­լու է թա­ռա­հա­րու­թյան, գոր­գա­գոր­ծու­թյան, թա­ղի­քա­գոր­ծու­թյան, գրա­դա­րան­նե­րը ժա­մա­նա­կա­կից գր­քե­րով հա­մալ­րե­լու մի շարք հե­տաքր­քիր ծրագ­րեր, ո­րոնք հո­վա­նա­վոր­վե­լու են սփյուռ­քա­հայ բա­րե­րար­նե­րի կող­մից: Հա­մա­վա­րա­կի պա­յա­ման­նե­րում կյան­քի են կո­չել ՙՏնից թան­գա­րան՚ առ­ցանց ծրա­գի­րը, սա­կայն նույ­նը չի հա­ջող­վել գրա­դա­րան­նե­րի ա­ռու­մով, քա­նի որ մինչև հի­մա դրանք չու­նեն սկա­նա­վո­րող սար­քեր: Հա­ջող­վել է կազ­մա­կեր­պել առ­ցանց հա­մերգ, Շու­շիի Խան­դա­մի­րյա­նի ան­վան թատ­րո­նի ներ­կա­յա­ցում­ներ: Ա­ռա­ջի­կա­յում էլ սպաս­վում են հա­մույթ­նե­րի առ­ցանց հա­մերգ­նե­րը: Լ. Ղա­րա­խա­նյա­նը նշեց, որ ար­դեն վերջ­նար­դյունք ու­նեն ջազ-նվա­գախմ­բի ու ազ­գա­յին նվա­գա­րան­նե­րի հա­մույթ­նե­րի մա­շած գոր­ծիք­նե­րը նո­րե­րով փո­խա­րի­նե­լու ուղ­ղու­թյամբ, ինչ­պես նաև դաշ­նա­մուր տրա­մադ­րել այն ՊՈԱԿ-նե­րին, ո­րոնք պա­հան­ջարկ են ներ­կա­յաց­րել նա­խա­րա­րու­թյա­նը:

ԿԳՄ նա­խա­րարն անդ­րա­դար­ձավ նաև կադ­րե­րի խնդ­րին, մաս­նա­վո­րա­պես՝ հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րում դեռևս առ­կա են ու­սու­ցիչ­նե­րի թա­փուր տե­ղեր: Ո­րո­շա­կի ա­ջակ­ցու­թյուն է ցու­ցա­բե­րում ՙԴա­սա­վան­դիր, Հա­յաս­տան՚ հիմ­նադ­րա­մը, ո­րի ծրագ­րով 45 ու­սու­ցիչ է աշ­խա­տում հան­րա­պե­տու­թյան ծայ­րա­մա­սա­յին գյու­ղե­րում: Նա­խա­րա­րի կար­ծի­քով, հե­ռա­վոր գյու­ղե­րում աշ­խա­տող ու­սու­ցիչ­նե­րի վար­ձատ­րու­թյան չա­փը պետք է փոխ­վի: Նրա խոս­քով` պա­կա­սող ու­սու­ցիչ­նե­րի հարցն այ­սօր­վա դրու­թյամբ հե­ռա­վար ու­սուց­մամբ կա­րող են լու­ծել: Նա­խա­րա­րու­թյու­նը քայ­լեր է ձեռ­նար­կում մինչև հուն­վար հե­ռա­վար ու­սուց­ման կենտ­րոն ստեղ­ծե­լու ուղ­ղու­թյամբ:
Մշա­կույ­թի ո­լոր­տում ևս թի­րա­խա­վոր­ված է կադ­րե­րի հար­ցը: Քայ­լեր ար­վե­լու են մշա­կու­թա­բա­նու­թյան, ար­վես­տա­բա­նու­թյան, ձե­ռագ­րա­գի­տու­թյան, որմ­նան­կար­չու­թյան, հնա­գի­տու­թյան կադ­րե­րի ա­պա­հով­ման ուղ­ղու­թյամբ: Ըստ նրա, մինչև հի­մա կադ­րե­րի հար­ցը լուծ­վել է սո­ցիա­լա­կան, եր­բեմն նաև քա­ղա­քա­կան աս­պեկ­տով, իսկ մաս­նա­գի­տա­կան կող­մին նվազ ու­շադ­րու­թյուն է դարձ­վել. ՙՄենք պետք է այդ սխալն ուղ­ղենք, ո­րով­հետև լիար­ժեք կադ­րերն են փո­խում ո­լոր­տի գոր­ծու­նեու­թյան ո­րա­կի պատ­կե­րը՚: Ու­րա­խու­թյամբ նշեց, որ 2021թ. պե­տա­կան բյու­ջեի շր­ջա­նա­կում մեկ­նար­կե­լու են Ստե­փա­նա­կեր­տի Վահ­րամ Փա­փա­զյա­նի ան­վան թատ­րո­նի շեն­քի վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րը: Հե­տաքր­քիր նո­րու­թյուն է ՙԱր­ցախ­ֆիլմ՚-ի նա­խա­գի­ծը: Թան­գա­րա­նա­յին, գրա­դա­րա­նա­յին գոր­ծին ևս մեծ զարկ է տր­վե­լու: Նա­խա­տես­վում է Քա­շա­թա­ղի շր­ջա­նի Կե­րեն հա­մայն­քում ստեղ­ծել  պատմագիտական, Ասկերանում՝ ռազ­մար­վես­տի թան­գա­րաններ:
Լրագ­րող­նե­րի հար­ցե­րը վե­րա­բե­րում էին Տիգ­րա­նա­կեր­տի պե­ղում­նե­րի ար­դյունք­նե­րը մի­ջազ­գա­յին մա­կար­դա­կով հան­րայ­նաց­նե­լու, կր­թա­կան չա­փո­րո­շիչ­նե­րի նկատ­մամբ Ար­ցա­խի տե­սա­կե­տին, ման­կա­պար­տեզ­նե­րի ըն­դու­նե­լու­թյա­նը, անվ­ճար ու­սուց­մա­նը, նե­րա­ռա­կան կր­թու­թյա­նը, գի­տա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը տն­տե­սու­թյան մեջ օգ­տա­գոր­ծե­լուն և այլ­նին:
ԿԳՄ նա­խա­րարն հատ­կան­շեց, որ իր ծրագ­րե­րում ին­քը մեծ ա­ջակ­ցու­թյուն է ստա­նում հան­րա­պե­տու­թյան Նա­խա­գա­հից ու սփյուռ­քա­հայ բա­րե­րար­նե­րից, ինչն ի­րեն ոգևո­րում է: ՙՄենք ա­մեն ինչ ա­նե­լու ենք կր­թամ­շա­կու­թա­յին մեր զո­րա­գուն­դը ու­ժեղ դարձ­նե­լու ուղ­ղու­թյամբ, ո­րով­հետև հա­կա­ռա­կոր­դի հա­մար կր­թամ­շա­կու­թա­յին մեր մա­տյան գուն­դը ահ ու սար­սափ է: Մենք պա­հե­լու ենք մեր ինք­նու­թյու­նը, ու­նե­նա­լու ենք մեր տե­ղը արևի տակ և աշ­խար­հի գի­տակր­թա­կան ու մշա­կու­թա­յին տա­րած­քում՚,-ի ամ­փո­փում ա­սաց Լու­սի­նե Ղա­րա­խա­նյա­նը: