Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆՈՒՄ

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 Ինչ­պես ամ­բողջ հան­րա­պե­տու­թյու­նում, Հադ­րու­թի շր­ջա­նում ևս սկս­վել է ու­սում­նա­կան տա­րին: Թե ինչ­պես է հա­մա­վա­րա­կի պար­տադ­րած պայ­ման­նե­րին հա­մա­պա­տաս­խա­նեց­վել ու­սում­նա­կան գոր­ծըն­թա­ցը շր­ջա­նա­յին դպ­րոց­նե­րում` ճշ­տել ենք շրջ­վար­չա­կազ­մի կր­թու­թյան և սպոր­տի բաժ­նի վա­րիչ Ար­թուր ՄԻՆԱՍՅԱՆԻՑ: Ըստ ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տուի` նա­խորդ ու­սում­նա­կան տար­վա երկ­րորդ կի­սա­մյա­կում, կո­րո­նա­վի­րու­սա­յին ի­րա­վի­ճա­կով պայ­մա­նա­վոր­ված, դա­սապ­րո­ցե­սը մե­ծա­մա­սամբ ի­րա­կա­նաց­վել է հե­ռա­վար ձևա­չա­փով: Շր­ջա­նում ամ­ռան ա­միս­նե­րի հի­վան­դու­թյան ա­ճի օ­րե­րին դպ­րո­ցա­կան­նե­րի և ման­կա­վարժ­նե­րի շր­ջա­նում վա­րակ­վա­ծու­թյան դեպ­քեր չեն գրանց­վել:

Ըստ Ա. Մի­նա­սյա­նի` նոր ու­սում­նա­կան տար­վա ա­ռա­ջին օ­րե­րին շր­ջա­նի բո­լոր դպ­րոց­նե­րի տնօ­րեն­ներն ստա­ցել են ԿԳ նա­խա­րա­րու­թյան և շա­հագր­գիռ այլ գե­րա­տես­չու­թյուն­նե­րի կող­մից մշակ­ված ու­ղե­ցույ­ցը, ի­րա­կա­նաց­վել են հա­մա­պա­տաս­խան նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­ներ, բո­լոր դպ­րոց­ներն ա­պա­հով­վել են ջեր­մա­չա­փե­րով, ախ­տա­հա­նող սրս­կիչ­նե­րով, ալ­կո­գե­լե­րով և այլն:
Շր­ջա­նում գոր­ծում է 28 դպ­րոց (16 միջ­նա­կարգ, 10 հիմ­նա­կան և 2 մաս­նա­ճյուղ)` 2061 ա­շա­կեր­տի ընդգրկմամբ: Նոր ու­սում­նա­կա­նում, ըստ նախ­նա­կան տվյալ­նե­րի, դպ­րոց է ըն­դուն­վել 190 ա­շա­կերտ: Ու­րա­խա­լի է, որ շր­ջա­նում տա­րեց­տա­րի, թեև նվազ չա­փով, դպ­րո­ցա­հա­սակ ե­րե­խա­նե­րի թվա­քա­նա­կի աճ է ար­ձա­նագր­վում: Այս տա­րի ա­ռա­ջին դա­սա­րան­ցի­նե­րի թիվն ա­վե­լա­ցել է 15-ով: Շեն­քա­յին ա­ռու­մով շր­ջա­նի դպ­րոց­նե­րի մե­ծա­մաս­նու­թյու­նը գտն­վում է բար­վոք վի­ճա­կում: Նոր ու­սում­նա­կա­նում պե­տա­կան մի­ջոց­նե­րով կսկս­վի Թա­ղո­տի միջ­նա­կարգ դպ­րո­ցի շի­նա­րա­րու­թյու­նը: Վե­րա­նո­րոգ­ման կա­րիք ու­նեն Մեծ Թա­ղե­րի, Տու­մու դպ­րոց­նե­րը: Ջրա­կույ­սի դպ­րո­ցի շեն­քը ևս վա­ղուց չի բա­վա­րա­րում գյու­ղի պա­հանջ­նե­րին, նոր դպ­րո­ցի կա­ռուց­ման խն­դի­րը կլուծ­վի ա­ռա­ջի­կա տա­րի­նե­րին: ՙԱյս տա­րի հա­տուկ ու­շադ­րու­թյան են ար­ժա­նա­ցել սահ­մա­նա­մերձ հատ­ված­նե­րում գտն­վող հա­մայ­նք­նե­րի դպ­րոց­նե­րը: Վե­րա­նո­րոգ­վել է Հայ­կա­վա­նի դպ­րո­ցի տա­նի­քը, ներ­կա­յում ներ­քին հար­դար­ման աշ­խա­տանք­ներ են ըն­թա­նում, ա­ռա­ջին օ­րե­րին մի փոքր ան­հար­մա­րու­թյուն­ներ կլի­նեն: Տա­րի­ներ ի վեր չէր լուծ­վում Խան­ձա­ձո­րի վթա­րա­յին վի­ճա­կում գտն­վող միջ­նա­կարգ դպ­րո­ցի հիմ­նա­նո­րոգ­ման հար­ցը: Օ­րերս նա­խա­րար Լ. Ղա­րա­խա­նյա­նի ու­ղեկ­ցու­թյամբ շր­ջան այ­ցե­լած շվե­ցա­րա­ցի բա­րե­րա­րը պատ­րաս­տա­կա­մու­թյուն է հայտ­նել վե­րա­նո­րո­գել կր­թօ­ջա­խը՚:
Շր­ջա­նում առ­կախ է մնում հատ­կա­պես հե­ռա­վոր գյու­ղե­րի դպ­րոց­նե­րում ո­րոշ ա­ռար­կա­նե­րի գծով մաս­նա­գետ­նե­րի խն­դի­րը: Նա­խորդ տա­րում ու­ղեգր­վա­ծի կար­գա­վի­ճա­կով 18 ու­սու­ցիչ­ներ են աշ­խա­տել տար­բեր դպ­րոց­նե­րում` օգտ­վե­լով հա­մա­պա­տաս­խան կար­գով հաս­տատ­ված հա­վե­լավ­ճար­նե­րից: Նոր սկս­ված ու­սում­նա­կան տա­րում ար­դեն իսկ կա­յա­ցել է թա­փուր տե­ղե­րի մեկ մր­ցույթ, ո­րոշ դպ­րոց­ներ նոր ու­սու­ցիչ­նե­րով են ա­պա­հով­վել, իսկ մի շարք դպ­րոց­նե­րի հա­մար կրկ­նա­կի մր­ցույթ է նա­խա­տես­ված սեպ­տեմ­բե­րի վեր­ջին օ­րե­րին: Ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տուի դի­տարկ­մամբ` հիմ­նա­կա­նում ման­կա­վարժ­նե­րի պա­հանջ կա այն գյու­ղա­կան դպ­րոց­նե­րում, որ­տեղ տվյալ ա­ռար­կա­յի դա­սա­վանդ­ման հա­մար մեկ դրույ­քա­չա­փը չի ա­պա­հով­վում: Ու­սուց­չի թա­փուր տե­ղե­րի հա­մար հայ­տա­րար­ված մր­ցույթ­նե­րը մի շարք դեպ­քե­րում հա­վակ­նորդ­նե­րի բա­ցա­կա­յու­թյան պատ­ճա­ռով չեն կա­յա­նում: Վի­ճա­կը կար­գա­վո­րե­լու հա­մար կր­թա­կան ո­լոր­տի մաս­նա­գետ­նե­րը ելք են ա­ռա­ջար­կել: ՙՄտա­հո­գիչ է հատ­կա­պես մի շարք դպ­րոց­նե­րում բնա­գի­տա­կան ա­ռար­կա­նե­րի գծով մաս­նա­գետ­նե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը: Մենք փոխ­նա­խա­րա­րի հետ ե­ղել ենք նման մի քա­նի դպ­րոց­նե­րում և ա­ռա­ջար­կել այդ ժա­մե­րը չտ­րա­մադ­րել ոչ մաս­նա­գետ­նե­րի (ին­չը ես միան­գա­մայն ա­նըն­դու­նե­լի եմ հա­մա­րում), այլ այդ ա­ռար­կա­նե­րի պա­րապ­մունք­ներն անց­կաց­նել հե­ռա­վար ձևա­չա­փով` մեր հան­րա­պե­տու­թյան և ՀՀ լա­վա­գույն մաս­նա­գետ­նե­րի ընդգրկմամբ: Բա­ցի այդ, ես ա­ռա­ջար­կել եմ նաև չխու­սա­փել թո­շա­կա­ռու ու­սու­ցիչ­նե­րին ներգ­րա­վե­լուց: Մի շարք կր­թօ­ջախ­նե­րում հնա­րա­վո­րու­թյուն է տր­վել կեն­սա­թո­շա­կա­յին տա­րի­քի ման­կա­վարժ­նե­րին շա­րու­նա­կել ի­րենց գոր­ծու­նեու­թյու­նը՚,-նշել է մեր զրու­ցա­կի­ցը: Ըստ Ա. Մի­նա­սյա­նի` շրջ­բա­ժի­նը նաև վե­րահս­կում է դպ­րոց­նե­րի տնօ­րեն­նե­րի կող­մից սերն­դա­փո­խու­թյան հար­ցը հնա­րա­վո­րինս սա­հուն, ի­րա­վա­կան ու բա­րո­յա­կան նոր­մե­րի պահ­պան­մամբ ի­րա­կա­նաց­նե­լու հար­ցը: Ե­թե ման­կա­վար­ժի կեն­սա­թո­շա­կա­յին տա­րի­քը լրա­նում է տար­վա ըն­թաց­քում, ա­պա վեր­ջի­նիս հնա­րա­վո­րու­թյուն է տր­վում աշ­խա­տել մինչև ուս­տար­վա ա­վար­տը:
Ա. Մի­նա­սյա­նը ող­ջու­նե­լի է հա­մա­րում կր­թու­թյան նոր նա­խա­րա­րի բա­րե­փո­խում­նե­րը նաև ման­կա­վարժ­նե­րի մաս­նա­գի­տա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րի զար­գաց­ման ու նրանց վե­րա­պատ­րաստ­ման մե­թոդ­նե­րի ուղ­ղու­թյամբ: ՙԳաղտ­նիք չէ, որ շատ դպ­րոց­նե­րում աշ­խա­տում են նաև թույլ մաս­նա­գի­տա­կան պատ­րաստ­վա­ծու­թյամբ ման­կա­վարժ­ներ: Այ­սօր ու­սուց­չի վե­րա­պատ­րաս­տումն ու ինք­նակր­թու­թյունն ի­րա­կա­նաց­վում է ու­սուց­ման այն­պի­սի ձևե­րի ու մե­թոդ­նե­րի կի­րառ­մամբ, ո­րոնք բնո­րոշ են բու­հում սո­վո­րող­նե­րի ու­սուց­ման ա­վան­դա­կան կազ­մա­կերպ­մա­նը: Ճիշտ է, այ­սօր ման­կա­վար­ժի հա­մար մատ­չե­լի են ու­սուց­ման նո­րա­գույն տեխ­նո­լո­գիա­նե­րը, բազ­մա­թիվ աղ­բյուր­նե­րը, սա­կայն տե­ղե­կատ­վու­թյան բազ­մա­զա­նու­թյունն ու ա­ռա­տու­թյունն իր հեր­թին հան­գեց­նում է այլ բար­դու­թյուն­նե­րի, դժ­վա­րաց­նում մաս­նա­գի­տա­կան գոր­ծու­նեու­թյան մեջ ա­ռաջ­նա­յին ուղ­ղու­թյուն­նե­րի ընտ­րու­թյու­նը, այս կամ այն տե­սու­թյան ար­դյու­նա­վե­տու­թյան օ­բյեկ­տիվ գնա­հա­տու­մը և ու­սուց­ման գոր­ծըն­թա­ցում կի­րա­ռու­մը: Այս տե­սան­կյու­նից ու­սու­ցիչ­նե­րի մաս­նա­գի­տա­կան վե­րա­պատ­րաստ­ման հար­ցե­րը, հաշ­վի առ­նե­լով շր­ջա­նա­յին ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը, պա­հան­ջում են նո­րո­վի մո­տե­ցում­ներ՚:
Ըստ բաժ­նի պա­տաս­խա­նա­տուի` հա­մա­պա­տաս­խան աշ­խա­տանք­ներ են տար­վել շր­ջա­նում նա­խադպ­րո­ցա­կան և ար­տադպ­րո­ցա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի գոր­ծու­նեու­թյան հա­մար անհ­րա­ժեշտ պայ­ման­նե­րի ու ծրագ­րե­րի մշակ­ման ուղ­ղու­թյամբ: Շր­ջա­նում գոր­ծում է եր­կու ար­տադպ­րո­ցա­կան հիմ­նարկ՝ Հադ­րու­թի ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծա­կան կենտ­րո­նը, ո­րը 5 հա­մայ­նք­նե­րում գոր­ծող 39 խմ­բակ­ներ ու­նի և 461 սո­վո­րող, Հադ­րու­թի ման­կա­պա­տա­նե­կան մար­զադպ­րո­ցը` շր­ջա­նի 9 բնա­կա­վայ­րե­րում 20 սպոր­տա­յին խմ­բակ­նե­րում 293 ե­րե­խա­յի ընդգրկմամբ: Հադ­րու­թի շր­ջա­նում գոր­ծում է 6 ման­կա­պար­տեզ, ո­րոն­ցից 4-ը` պե­տա­կան, Տո­ղում և Մեծ Թա­ղե­րում շա­րու­նա­կում են գոր­ծել ՀՕՄ-ի ՙՍո­սե՚ ման­կա­պար­տեզ­նե­րը: Նա­խորդ տա­րում ման­կա­պար­տեզ­նե­րի 11 խմ­բե­րում ի­րենց նախ­նա­կան կր­թու­թյունն ու դաս­տիա­րա­կու­թյունն են ստա­ցել 280 սա­ներ:
Նոր ու­սում­նա­կան տար­վա ա­ռա­ջին օ­րե­րին շր­ջա­նի բո­լոր ման­կա­վարժ­նե­րը պար­տա­դիր բուժզ­նն­ման են են­թարկ­վել: ՙԴժ­վար տա­րի է լի­նե­լու, հույս ու­նենք, դա­սապ­րո­ցե­սը դար­ձյալ հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով չի ընդ­հատ­վի: Մենք պետք է շա­րու­նա­կենք աշ­խա­տել ու­ժե­րի գե­րա­գույն լա­րու­մով, յու­րա­քան­չյուրս մեր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի սահ­մա­նում պա­տաս­խա­նատ­վու­թյուն ստանձ­նենք կր­թու­թյան ո­լոր­տը բա­րե­լա­վե­լու գոր­ծում: Իմ հա­մոզ­մամբ այս­տեղ ա­ռա­ջին շար­քում պետք է կանգ­նած լի­նի կր­թօ­ջա­խի տնօ­րե­նը՝ իր թի­կուն­քում ու­նե­նա­լով նա­խա­րա­րու­թյան, հա­մայն­քի, ծնող­նե­րի և կո­լեկ­տի­վի օգ­նու­թյու­նը՚: