Logo
Print this page

ԱՐՑԱԽՑԻ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ ԵՆ ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ԲՈՒՀԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ

Վան ՆՈՎԻԿՈՎ

 Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նում օ­րերս հան­դի­պում է տե­ղի ու­նե­ցել բա­նաս­տեղծ, կի­նոս­ցե­նա­րիստ, փի­լի­սո­փա­յա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր Սլա­վի-Ա­վիկ Հա­րու­թյու­նյա­նի հետ։

Ող­ջու­նե­լով ար­մատ­նե­րով ար­ցախ­ցի և ԱրՊՀ շր­ջա­նա­վարտ բա­նաս­տեղ­ծին` ռեկ­տոր Ար­մեն Սարգ­սյանն իր խոս­քում նշել է, որ Սլա­վի-Ա­վիկ Հա­րու­թյու­նյա­նի բա­նաս­տեղ­ծա­կան շնորհն ա­ռանձ­նա­նում էր դեռևս ու­սա­նո­ղա­կան տա­րի­նե­րին։ Ա. Սարգ­սյա­նի խոս­քով՝ նրա բա­նաս­տեղ­ծա­կան ա­ռա­ջին ժո­ղո­վա­ծուն մեծ ար­ձա­գան­քի է ար­ժա­նա­ցել հայ­րե­նա­կան գրա­կան դաշ­տում ու ար­տերկ­րում։ Ռեկ­տո­րը հատ­կան­շա­կան է հա­մա­րել նաև, որ Սլա­վի-Ա­վիկ Հա­րու­թյու­նյա­նի բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներն ընդգրկվե­լու են հան­րակր­թա­կան դպ­րո­ցա­կան ծրագ­րե­րում։ Ար­ցախ­ցի բա­նաս­տեղ­ծը՝ բնա­կու­թյուն հաս­տա­տե­լով և Մոսկ­վա­յում, և Իս­պա­նիա­յում, ճա­նա­չում է վա­յե­լում նաև ար­տերկ­րում։ Նրա բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներն ու ժո­ղո­վա­ծու­նե­րը թարգ­ման­վել և տպագր­վել են տար­բեր լե­զու­նե­րով՝ անգ­լե­րեն, ռու­սե­րեն, իս­պա­նե­րեն և այլն։ 

Բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Սոկ­րատ Խա­նյա­նը նշում է, որ Ս.-Ա. Հա­րու­թյու­նյա­նի ստեղ­ծա­գոր­ծա­կան ու­ղե­նի­շե­րը հա­մա­մարդ­կա­յին ապ­րում­ներն ու հու­մա­նիզմն են։ COVID-19-ի դեմ հա­մաշ­խար­հա­յին պայ­քա­րը նշա­նա­վոր­վել է նաեւ Մեք­սի­կա­յում լույս տե­սած ՙՄենք կղ­զի չենք՚ տա­րեգր­քով։ Այս մա­սին իր խոս­քում տե­ղե­կաց­րել է բ.գ.թ., դո­ցենտ Զա­րի­նե Սա­ռա­ջյա­նը՝ հա­վե­լե­լով, որ աշ­խար­հի տաս­նյակ եր­կր­նե­րի գրող­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի այդ ընտ­րա­նին ընդգրկվել է Նյու Յոր­քի հա­մալ­սա­րա­նի բա­նա­սի­րու­թյան եւ լրագ­րու­թյան ֆա­կուլ­տե­տի լրա­ցու­ցիչ ծրագ­րում։ Տա­րեգր­քի պոե­զիա­յի բա­ժի­նը 11 բա­նաս­տեղ­ծու­թյամբ բա­ցում է հայ բա­նաս­տեղծ Սլա­վի-Ա­վիկ Հա­րու­թյու­նյա­նը։ Բար­սե­լո­նա­յում վեր­ջերս լույս է տե­սել բա­նաս­տեղ­ծի ՙԽա­ղաղ օ­րեր՚ իս­պա­նե­րեն-հա­յե­րեն երկ­լե­զու գիր­քը։
Ս.- Ա.Հա­րու­թյու­նյա­նի բա­նաս­տեղ­ծա­կան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րին անդ­րա­դար­ձել է նաև բ.գ.թ. Տաթև Սո­ղո­մո­նյա­նը։ Բա­նաս­տեղ­ծը բնա­կան է հա­մա­րում, որ ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հում պոե­զիան քիչ է ըն­թերց­վում։ Այ­դու­հան­դերձ. ՙՀա­սա­րա­կու­թյունն այ­սօր հու­մա­նի­տար մշա­կույ­թի կա­րիք ու­նի։ Խոսքն ա­ռա­վե­լա­պես վե­րա­բե­րում է հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյա­նը, մի­մյանց նե­րե­լուն և ինչ-որ տեղ՝ ու­րի­շի խոս­քին հա­սու լի­նե­լուն՚,- ա­սում է Ս.-Ա. Հա­րու­թյու­նյա­նը։ Պա­տաս­խա­նե­լով ներ­կա­նե­րի հար­ցե­րին՝ բա­նաս­տեղծն ա­սում է, որ ապ­րե­լով ու ստեղ­ծա­գոր­ծե­լով ծնն­դա­վայ­րից հե­ռու, իր մեջ մշ­տա­պես Ար­ցա­խից մաս­նիկ է կրում։ Նրա հա­մոզ­մամբ՝ ստեղ­ծա­գոր­ծող­ներն ու ըն­թեր­ցող­նե­րը պի­տի դուրս գան սե­փա­կան փակ մշա­կույ­թից։ ՙԳե­տե­րի նման չպի­տի վա­խե­նալ օվ­կիա­նոս թափ­վե­լուց, քա­նի որ այդ­պի­սով է միայն գա­լիս այն գի­տակ­ցու­մը, որ այդ օվ­կիա­նո­սը հենց մենք ենք՚,- կար­ծում է Ս.-Ա. Հա­րու­թյու­նյա­նը։
Բու­հա­կան գրա­կան հան­դի­պումն ու­ղեկց­վել է ու­սա­նող­նե­րի աս­մուն­քով։

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.