[ARM]     [RUS]     [ENG]

ՂԱՐ­ՍԻՑ ՄԻՆ­ՉԵՎ… ԳՈՂ­ԹԱ­ՆԻԿ

Նվարդ ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱՆ

 Կնոջ հետ զրույ­ցից բա­վա­կան ժա­մա­նակ է ան­ցել, բայց իմ մտա­պատ­կե­րում ա­ռա­ջին պլան է մղ­վում ոչ թե այն, որ Ա­նա­հիտ Դա­նիե­լյա­նը մշա­կույ­թի ո­լոր­տի աշ­խա­տող է, որ նվիր­ված է իր գոր­ծին, որ իր նա­խա­ձեռ­նած մշա­կու­թա­յին-հոգևոր գե­ղար­վես­տա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րին ձգ­տում է ու­րույն ե­րանգ հա­ղոր­դել, որ զար­մա­նա­լի ե­ռանդ ու­նի և երևա­ցող կազ­մա­կերպ­չա­կան ջիղ, այլ այն, որ նա բռ­նա­դատ­վա­ծի աղ­ջիկ է, որ նրա ծնող­ներն Արևմտյան Հա­յաս­տա­նից են, ա­վե­լի կոնկ­րետ՝ Ղար­սից։ Որ հայ­րը՝ Մկր­տի­չը և Ե­ղի­շե Սո­ղո­մո­նյա­նը՝ նույն ին­քը Չա­րեն­ցը, Ղար­սից ի­րար ծա­նոթ են ե­ղել, որ Խոր­հր­դա­յին Հա­յաս­տա­նում շփ­վում էին ի­րար հետ, որ Չա­րեն­ցը լի­նում էր հայ­րե­նակ­ցի տա­նը, որ …

…Հայտ­նի դեպ­քե­րը, դեմ­քե­րը, ի­րա­դար­ձու­թյուն­ներն այն­քան են մեր ժա­մա­նա­կից, մեր օ­րե­րից, մեզ­նից, ա­ռօ­րեա­կան մեր զրույ­ցից հե­ռու-հե­ռա­վոր, որ չվի­րա­վո­րե­լու հա­մար կաս­կա­ծանքս խոր թաքց­նում եմ, թիվ-թվա­կան­նե­րը կրկ­նել տա­լիս, հա­մե­մա­տում-հա­վաս­տիա­նում… որ իմ զրու­ցա­կի­ցը Չա­րեն­ցի ծա­նո­թի ու ժա­մա­նա­կակ­ցի, ա­վե­լին՝ բախ­տակ­ցի աղ­ջիկն է։

Ա­նա­հի­տի ծնող­նե­րը 1915-ին գաղ­թել են, հե­տո հետ գնա­ցել Ղարս, 1918-ին վերջ­նա­կա­նա­պես գաղ­թել-հաս­տատ­վել են Երևա­նում։ Մո­րա­կան պա­պը՝ Սա­հա­կենց Սա­հակ ա­ղան Ղար­սում մեծ ապ­րուստ ու ա­նուն, քա­րա­վան, քար­վան­սա­րա է ու­նե­ցել։ Գաղ­թի ճա­նա­պար­հին Ար­փա­չա­յի ա­փին թուր­քե­րը կանգ­նեց­րել են, թա­լա­նել, ծաղ­րել ու նվաս­տաց­րել։ ՙԵ­թե իմ ցե­ղից մեկն էլ պրծ­նի, ձեր հա­խից կգա՚,-ա­սել է Սա­հակ ա­ղան։ Հա­մար­ձակ խո­սե­լու հա­մար նրան խեղ­դա­մահ են ա­նում, գցում ջու­րը: Գեր­դաս­տա­նը լց­վում է գե­տը, փրկ­վում են 6-7 հո­գի, այդ թվում` Ա­նա­հի­տի տա­տի­կը, 6 տա­րե­կան քե­ռին, ում Գյում­րիի որ­բա­նո­ցում տե­ղա­վո­րե­ցին, գտ­նե­լու հե­տա­գա ո­րո­նում­ներն ա­պար­դյուն ան­ցան։
Ա­նա­հի­տի հայ­րը՝ Մկր­տի­չը, 1915-ին Գեր­մա­նիա­յում էր, ի­րա­վա­գի­տու­թյուն էր սո­վո­րում, տի­րա­պե­տում էր 12 լեզ­վի։ Մայ­րը՝ Ազ­գա­նու­շը, բժշ­կու­հի էր։ 1937-ին, երբ Չա­րեն­ցին բան­տար­կում են, ըն­տա­նի­քը հաս­կա­նում է, որ կա­րող է խու­զար­կու­թյուն լի­նել։ Ապ­րում էին ՙՑա­խի Մեյ­դան՚ կոչ­վող թա­ղա­մա­սում։ Տա­նը շատ մո­տիկ ա­ռու էր հո­սում, գրո­ղի գր­քե­րը մեկ-մեկ վա­ռում են, մո­խի­րը լց­նում ջու­րը։ Ձե­ռա­գիր թղ­թեր պա­տա­հա­բար մնում են պա­հա­րա­նի մոմ­լա­թի տակ, ո­րոնք ԿԳԲ-ի գոր­ծա­կալ­նե­րը խու­զար­կու­թյան ժա­մա­նակ գտ­նում են, Մկր­տիչն աք­սոր­վում Սի­բիր՝ 10 տա­րով։ Ա­նա­հի­տը մոր պատ­մած­նե­րից հի­շում է, որ աք­սո­րա­վայ­րում ե­րեք Մկր­տիչ են ե­ղել՝ հայ­րը, Մկր­տիչ Ար­մե­նը, ևս մեկ ու­րի­շը։
1947-ին, երբ Մկր­տի­չը վե­րա­դար­ձավ, Երևա­նից 100կմ հե­ռու պի­տի ապ­րեր, քա­նի որ քաղ­բան­տար­կյալ­նե­րը մայ­րա­քա­ղա­քում ապ­րե­լու ի­րա­վունք չու­նեին։ Օր­գա­նում աշ­խա­տող մի բա­րի մարդ օգ­նում է, որ ըն­տա­նի­քը տե­ղա­վոր­վի Աշ­տա­րա­կում, որ շատ շփում­ներ չու­նե­նան, որ գաղտ­նի պա­հեն ի­րենց ով լի­նե­լը։ Աշ­տա­րա­կում 1955-ին ծն­վում է Ա­նա­հի­տը։
Մկր­տի­չը, որ աք­սո­րից խար­խուլ ա­ռող­ջու­թյուն էր բե­րել, վա­ղա­ժամ մա­հա­նում է։ Բնա­կա­նա­բար, մայրն էլ այ­սօր չկա, և Ա­նա­հի­տի հո­գում հի­շո­ղու­թյան ա­րա­հետ­ներն են` մինչև Ղարս։ Ի­րեն թվում է, թե ինքն այն­տեղ է ծն­վել, թե ե­թե գնա, կգտ­նի Սա­հա­կենց Սա­հակ ա­ղա­յի տու­նը։ Մայ­րը փոքր ե­րե­խա էր, երբ գաղ­թել էին, բայց հի­շել ու պատ­մել է, թե ինչ­պես է քար­վան­սա­րա­յի բակ մտել ուղ­տե­րի քա­րա­վա­նը, թե ինչ­պես Սա­հակ ա­ղան տուն է ե­կել, ու ին­քը` փոք­րիկ աղջ­նակ, ոտ­քե­րին ջուր է լց­րել։
Գու­ցե հենց հի­շո­ղու­թյուն­ներն են ուր­վագ­ծել Ա­նա­հիտ Դա­նիե­լյա­նի կյան­քի ճա­նա­պարհ­նե­րը՝ Երևա­նից մինչև Աշ­տա­րակ, Աշ­տա­րա­կից՝ Ար­ցախ ու Քա­շա­թաղ՝ դե­պի հայ­րե­նի­քի ա­զա­տագր­ված տա­րածք։


Երբ 1988-ին սկս­վեց Ղա­րա­բա­ղյան Շար­ժու­մը, Աշ­տա­րա­կում ձևա­վոր­ված կազմ­կո­մի­տեի մեջ միակ կի­նը և ան­կու­սակ­ցա­կանն Ա­նա­հիտն էր։ Ին­քը կու­սակ­ցա­կա­նու­թյու­նը չի ըն­դու­նում, քա­նի որ շատ է տե­սել, թե մար­դիկ ինչ­պես են պար­տադր­ված լի­նում դեմ գնալ ի­րենց սկզ­բուն­քին։ Այդ ժա­մա­նակ նա աշ­խա­տում էր Աշ­տա­րա­կի մշա­կույ­թի շր­ջա­նա­յին բաժ­նում` որ­պես ա­վագ մե­թո­դիստ, միա­ժա­մա­նակ ՙՀայ հա­մերգ՚-ում՝ հա­ղոր­դա­վար-աս­մուն­քող էր։ Խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին կր­թու­թյու­նը ստա­ցել էր Տաշ­քեն­դի կուլ­տու­րա­յի ինս­տի­տու­տում։
ՙԻնձ հա­մար ա­մե­նա­դա­ժան տա­րե­թի­վը 1992-ն էր,- պատ­մում է Ա­նա­հի­տը։ -Մա­հեր, մա­հեր, փո­ղոց­նե­րում սև պաս­տառ­ներ՝ ա­նուն-ազ­գա­նուն, տա­րիք՝ 25, 30, 45։ Այդ տա­րին Աշ­տա­րա­կում շատ զո­հեր ու­նեինք, ո­րոն­ցից մեկն իմ դա­սըն­կեր Ռազ­միկն էր, ում հետ նույն նս­տա­րա­նին էինք նս­տում։ Նրա մահն ինձ հա­մար ցն­ցում էր, և ես երդ­վե­ցի նրա գոր­ծը շա­րու­նա­կել, թե ոնց, ինչ­պես, ես դեռ չէի գի­տակ­ցում։ Ցա­վը ցատ մեծ էր։ Շր­ջա­պա­տում շատ էին հո­լով­վում ՙԼա­չի­նի մար­դա­սի­րա­կան մի­ջանցք՚, Ղա­րա­բաղ, վե­րաբ­նա­կե­ցում բա­ռե­րը, և ես հայ­տն­վե­ցի ՀՀ ԱԺ պատ­գա­մա­վոր Ա­լեք­սան Հա­կո­բյա­նի աշ­խա­տա­սե­նյա­կում։ Ա­սա­ցի` ու­զում եմ օգ­տա­կար լի­նել այն գոր­ծին, ին­չի հա­մար իր կյանքն է զո­հել իմ դա­սըն­կե­րը՚։
Մի քա­նի օր հե­տո Ա­նա­հիտն ըն­տա­նի­քով ճա­նա­պարհ­վում և կես­գի­շե­րին հաս­նում են Լա­չին, 1994 թվա­կանն էր, հոկ­տեմ­բե­րի 20-ը: Լու­սա­բա­ցին տե­սավ քա­ղա­քը՝ ՙԱ­րեգ­նա­զան՚ հե­քիա­թի Քա­րե քա­ղա­քը… Գյու­ղա­պետ­նե­րից մե­կը նրան ա­ռա­ջար­կեց գնան իր գյու­ղը, չհա­մա­ձայ­նեց` ա­սե­լով, որ ին­քը ե­կել է ոչ թե մշա­կույ­թով զբաղ­վե­լու, այլ ա­վե­լի մեծ գործ ա­նե­լու, և նրան տա­րան գյու­ղեր ցույց տա­լու։ Գնա­ցին 25-28կմ, կա­մուր­ջը պայ­թեց­ված էր, ան­ցան Հա­կա­րի գե­տը, գի­շե­րե­ցին մի գյու­ղում, իսկ երբ լույ­սը բաց­վեց, հաս­կա­ցավ, որ սա այն է, ինչ փնտ­րել է. ին­քը պի­տի վե­րաբ­նա­կեց­ներ այս գյու­ղը։ Գյու­ղի ա­ռա­ջին ըն­տա­նի­քը, ա­ռա­ջին ե­րե­խան ի­րենք էին։ Կա­րո­ղա­ցավ 5-6 ըն­տա­նիք բնա­կեց­նել։ 1995-ի սեպ­տեմ­բերն էր. գնաց Աշ­տա­րակ, իր անձ­նա­կան ծա­նո­թու­թյամբ բրի­գադ բե­րեց, 10 օ­րում գյու­ղը և հե­տո շր­ջա­կա 12 գյու­ղեր լույս ու­նե­ցան։ Սեպ­տեմ­բե­րին 6 ե­րե­խա­յի հա­մար դպ­րոց բա­ցեց, հե­տո կա­ռուց­վեց տի­պա­յին դպ­րոց։ 1997-ին գյու­ղում մեծ շու­քով Համ­բարձ­ման տոն նշ­վեց։ Հե­տո գյուղն ա­ճեց, մե­ծա­ցավ մինչև 34 ըն­տա­նիք, դպ­րո­ցը՝ մինչև 32-34 ե­րե­խա։ 1997-ին սկս­վեց կա­մուր­ջի կա­ռու­ցու­մը, ո­րը կյան­քի ճա­նա­պարհ էր և տա­րած­քի գյու­ղե­րը՝ Ղա­զա­րա­պա­տը, Գան­ձան, Դրախ­տա­ձո­րը, Ա­նին նոր շունչ ա­ռան։ Ա­նա­հի­տը, որ շր­ջա­նի միակ կին գյու­ղա­պետն էր, իր գյու­ղը գո­չեց Գող­թա­նիկ։
ՙ1995-ի հու­լի­սին սար­սա­փե­լի կար­կուտ տե­ղաց: Որ­պես­զի մար­դիկ չհու­սա­հատ­վեն, չլ­քեն գյու­ղը, գնա­ցի Երևան, ոս­կե­ղենս ծա­խե­ցի, 5 տոն­նա ա­լյուր, ձա­վա­րե­ղեն, բու­սա­կան յուղ բե­րե­ցի բա­ժա­նե­ցի,- պատ­մում է Ա­նա­հի­տը։ -Ո­մանք իմ ա­րածն ան­խել­քու­թյուն հա­մա­րե­ցին, բայց ես այլ կերպ եմ մտա­ծում. հարս­տու­թյու­նը գր­պա­նը չէ, այլ` հո­գին։ Տա­րի­ներ են ան­ցել, և այ­սօր ես Բեր­ձոր եմ մտ­նում բաց ճա­կա­տով։ Ես հպարտ եմ, որ Աստ­ծո զո­րու­թյամբ կա­րո­ղա­ցա ինչ-որ չա­փով իմ ներդ­րումն ու­նե­նալ այն գոր­ծում, ո­րի հա­մար իր կյանքն է տվել դա­սըն­կերս՚։
12 տար­վա գյու­ղա­պե­տու­թյու­նից հե­տո ըն­տա­նե­կան հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով Ա­նա­հի­տը տե­ղա­փոխ­վեց Ստե­փա­նա­կերտ, հիմ­նեց ՙԱշ­խար­հի հա­յեր՚ գի­տա­պատ­մամ­շա­կու­թա­յին հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը։ 2013-ից աշ­խա­տում է մայ­րա­քա­ղա­քի Շառլ Ազ­նա­վու­րի ան­վան մշա­կու­թա­յին կենտ­րո­նում։ Գրա­կան, մե­ծար­ման ե­րե­կո­ներ, այ­ցե­լու­թյուն­ներ զո­րա­մա­սեր, հոգևոր զրույց­ներ ու հա­մեր­գա­յին ծրագ­րեր, ո­րոնց մի մա­սը հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով կի­սատ մնաց։
ՙՄայրս ա­սում էր՝ գաղ­թա­կա­նը բնօր­րան չու­նի։ Ար­ցախն իմ տունն է, պա­պիս կորց­րած տես­լա­կա­նը։ Գող­թա­նի­կը շե­նաց­նե­լով պա­պիս՝ Սա­հակ ա­ղա­յի ո­խը հա­նե­ցի՚։