[ARM]     [RUS]     [ENG]

ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՆՈՐ ՈՒՍՏԱՐԻՆ

Թա­մար ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

ք. Քար­վա­ճառ

 Շա­հու­մյա­նի շր­ջա­նի ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծա­կան կենտ­րո­նը հա­մա­վա­րա­կի պայ­ման­նե­րում սկ­սում է նոր ու­սում­նա­կան տա­րին։ Կենտ­րո­նի հիմ­նա­կան խն­դիրն այս ու­սում­նա­կան տա­րում ևս մնում է սե­փա­կան շենք չու­նե­նա­լը։ Այս ու­սում­նա­կան տա­րում կենտ­րո­նի շր­ջա­նակ­նե­րում կգ­րոր­ծի յոթ խմ­բակ. ՙՀմուտ ձեռ­քեր՚ խմ­բա­կը կգոր­ծի Ե­ղեգ­նուտ հա­մայն­քում, ձե­ռա­գոր­ծու­թյան խմ­բա­կը՝ Նոր Վե­րին­շեն հա­մայն­քում, օ­տար լեզ­վի, ագ­րոէ­կո­լո­գիա­յի, նկար­չու­թյան, պա­րի, եր­գի և դաշ­նա­մու­րի խմ­բակ­նե­րը՝ Քար­վա­ճառ հա­մայն­քում: Նա­խորդ ու­սում­նա­կան տար­վա­նից խմ­բակ­նե­րը չեն փոխ­վել, նույն պա­րապ­մունք­ներն անց­կաց­վել են նաև նա­խորդ տա­րում։

2019-2020 ու­սում­նա­կան տա­րում ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծա­կան կենտ­րոնն ա­ռան­ձին մի­ջո­ցա­ռում­ներ հիմ­նա­կա­նում չի կազ­մա­կեր­պել, այլ հա­մա­տեղ մաս­նակ­ցել է այլ մի­ջո­ցա­ռում­նե­րի՝ ա­պա­հո­վե­լով ձևա­վո­րու­մը, գե­ղար­վես­տա­կան մա­սը։
ՙԴպ­րո­ցի հետ կազ­մա­կերպ­ված հա­մա­տեղ մի­ջո­ցա­ռում­նե­րի ժա­մա­նակ ներ­կա­յա­ցել ենք նկար­նե­րով, ձեռ­քի աշ­խա­տանք­նե­րով։ Ա­պա­հո­վել ենք ան­ցած տա­րի կազ­մա­կերպ­ված մեղ­րի փա­ռա­տո­նի ձևա­վոր­ման հիմ­նա­կան մա­սը։ Պա­րի խմ­բա­կի սա­նե­րը ե­լույթ են ու­նե­ցել Քար­վա­ճա­ռում կազ­մա­կերպ­ված սպոր­տա­յին մի­ջո­ցառ­ման ժա­մա­նակ՚,- նշեց Նել­լի Դա­նիե­լյանն ու ըն­դգ­ծեց, որ երկ­րորդ կի­սա­մյա­կում նա­խա­տես­ված մի քա­նի մի­ջո­ցա­ռում հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով ան­կա­տար են մնա­ցել։
Հա­մա­վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված՝ դա­սապ­րո­ցե­սի, պա­րապ­մունք­նե­րի դա­դա­րե­ցու­մից հե­տո հնա­րա­վոր է ե­ղել առ­ցանց կազ­մա­կեր­պել միայն օ­տար լեզ­վի պա­րապ­մունք­նե­րը, ո­րոնք անց­կաց­վել են ամ­բող­ջու­թյամբ, մինչև հու­նիս ամս­վա վերջ։
Նոր ուս­տա­րում պա­րապ­մունք­նե­րը կկազ­մա­կերպ­վեն՝ պահ­պա­նե­լով հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին բո­լոր կա­նոն­նե­րը։ Մաս­նա­վո­րա­պես, խմ­բե­րում ե­րե­խա­նե­րի թի­վը մեծ չի լի­նի, անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում մեծ խմ­բե­րը կբա­ժան­վեն փոքր խմ­բե­րի։
ՙՊա­րապ­մունք­նե­րի սե­նյակ­ներն անհ­րա­ժեշտ կլի­նի ա­մեն պա­րապ­մուն­քից հե­տո ախ­տա­հա­նել, ին­չի հա­մար կենտ­րո­նին անհ­րա­ժեշտ է հա­վա­քա­րա­րի հաս­տիք՚,- ըն­դգ­ծեց մեր զրու­ցա­կի­ցը։
Հի­շեց­նենք, որ Շա­հու­մյա­նի շր­ջա­նի ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծա­կան կենտ­րո­նը գոր­ծում է 2012 թվա­կա­նից։ Կենտ­րո­նի նպա­տակն է տար­բեր խմ­բակ­նե­րի մի­ջո­ցով դպ­րո­ցա­կան­նե­րին գի­տե­լիք ու հմ­տու­թյուն­ներ փո­խան­ցել, ինչ­պես նաև՝ օ­ժան­դա­կել նրանց մաս­նա­գի­տա­կան կողմ­նո­րոշ­մա­նը։
;