[ARM]     [RUS]     [ENG]

ՄՏՔԻ ԿԱՆԳԱՌԸ ԴԵՌ ՄՏՔԻ ԿԱՆԳ ՉԷ

Ա­նի Ման­գա­սա­րյան

 

ՙՃե­պըն­թաց՚ - ի ու­ղե­կի­ցը ԱրՊՀ դա­սա­խոս, ման­կա­վարժ Ժե­նյա Պո­ղո­սյանն է։
(ինք­նա­բա­ցա­հայտ­ման
ճա­նա­պար­հով )

Ե­կա, ո­րով­հետև սպա­սում էին կամ ՝ պի­տի գա­յի. ո՞վ է ի­մա­նում ... Կա­րող էր և՝ ես չգա­յի, այլ ու­րի­շը՝ ու­րիշ դեմ­քով, ու­րիշ կեր­պով..... Բայց ե՜ս եմ ե­կել, ու՝ Փառք Տի­րո­ջը....

Աշ­խարհ գա­լով նոր կո­չում­ներ բա­ժա­նե­ցի եր­կու մեծ տան ան­դամ­նե­րի։ Մի միու­թյուն օ­ջախ դար­ձավ ... Ա­ռա­ջին ե­րե­խա ու ա­ռա­ջին թոռ ... Ոչ մե­կի սի­րուց ես ե­րես չա­ռա, սի­րում էի, որ տանն ու­րախ են։ Տա­տիս բո­ղոք­ներն ու մորս դժ­գո­հու­թյուն­նե­րը տեղ չէին հաս­նում ( ի­րենց թվում էր, թե փո­խա­դար­ձա­բար ի­րար նե­րել են). սե­ղա­նի շուրջ ի­րենք գոհ էին, իսկ ես՝ ու­րախ....

Տա­րի­նե­րի հետ իմ ՙա­ռա­քե­լու­թյան՚ շր­ջա­նակ­նե­րը մե­ծա­ցան, ա­կա­մա­յից դար­ձա հոգ­սա­շատ... Տխ­րում էի,երբ չէի հա­ջո­ղում։ Ար­դեն դրա­նից ա­զատ­վել չկա։ Մաղ­թանք ու­նեմ բո­լոր աշ­խարհ ե­կող­նե­րին. թող որ սի­րով սպա­սեն Ձեզ...

Կյան­քում գտ­նում ենք կամ էլ՝ չենք գտ­նում... Բայց ա­մե­նուր ո­րո­նում ենք ա­մե?ն ինչ, ու նաև՝ ո­չինչ ... Կարևո­րը գտա­ծը արժևո­րե­լու, ին­չու չէ, նաև պա­հե­լու մեջ է...

Հո­գու հն­չյու­նը մար­դուն ապ­րեց­նող կեն­սա­հյութ է... Թե կա­րո­ղա­ցար ուն­կն­դիր լի­նել այդ հն­չյուն­նե­րին՝ օրհ­նյալ ծնունդ ես՝ պի­տի ա­րա­րես ... Ու հն­չյու­նը երգ կդառ­նա, բերք կդառ­նա, կդառ­նա գյուտ կամ էլ՝ քան­դակ... Կարևո­րը՝ հո­գիդ եր­գի ու դու լսես...

Մտ­քի կան­գա­ռը դեռ մտ­քի կանգ չէ... Մտ­քի կան­գը մահ է կամ խե­լա­գա­րու­թյուն... Միտ­քը կան­գառ է քշ­վում, երբ բախ­վում են մար­դու ներսն ու դուր­սը։ Կան­գա­ռում կա­րող ես խե­լա­միտ լի­նել ու ան­պետք բեռ­նե­րից թեթևա­նալ՝ քեզ հետ քարշ չտալ (ո՞ւր տա­նել վի­րա­վո­րան­քը, նա­խան­ձը և նման բա­ներ)։ Կան­գա­ռը ինք­նա­մաքր­վե­լու և խե­լամ­տո­րեն նոր ուղ­ղու­թյամբ նոր գնացք նս­տե­լու հա­մար­ձա­կու­թյուն է...

Կամ­քի ու­ժը քո հե­նա­փայտն է փո­թոր­կի պա­հին կամ այն մարտ­կո­ցը, ո­րից սն­վում ես, երբ թվում է՝ խա­վար է ար­դեն։ Փոր­ձու­թյուն­նե­րը կյան­քի դա­սեր են՝ թանկ ու սնու­ցող...

Ա­մեն բաց­վող օր լուռ ա­ղո­թում եմ ... Տատս կա­ղո­թեր։ Իմ Աստ­ղիկ տա­տը։ Ամս­վա մեջ, ո­րո­շա­կի օ­րե­րի, իր ձեռ­քով ու իմ ՙօգ­նու­թյամբ՚ մո­մեր էր սար­քում ու իմ և քրոջս ձեռ­քը բռ­նած բարձ­րա­նում էինք Գան­ձա­սար։ Այն ժա­մա­նակ Տի­րո­ջից խնդ­րածս տա­տիս թե­լադ­րածն էր... Ա­ռա­ջին ան­գամ, ի­նը տա­րե­կան, մե­նակ ու թա­քուն լուռ ա­ղո­թել եմ պա­պի­կիս հա­մար։ Հի­վանդ էր՝ պառ­կած։ Աստ­ծո ա­մեն օր գիրք էի բե­րում ու տա­նում գրա­դա­րան։ Պապս մե­ռավ, բայց իմ հա­վա­տը չտա­րավ իր հետ։ Սո­վո­րե­ցի զրու­ցել Աստ­ծո, լուս­նի ու աստ­ղե­րի հետ։

Ժա­մա­նա­կի ճիշտ կա­ռա­վա­րու­մը ճիշտ ու ան­փոշ­ման ապ­րե­լու նա­խա­պայ­ման է։ Ժա­մա­նա­կի ժա­մա­նա­կա­վոր լի­նե­լը զգում ենք, երբ ճա­նա­պար­հի կե­սից ա­վե­լին ան­ցած ենք լի­նում... Ժա­մա­նա­կի պտույ­տի մեջ ըն­կած պահմ­տո­ցի խա­ղա­ցո­ղի պես ապ­րում ենք՝ կու­տա­կե­լով հոգս ու գործ և այդ­քա­նի մեջ կա­ռա­վար­վող միակ հատ­վա­ծը՝ աշ­խա­տան­քի գնալ գալն է։ Քո ներ­սի մար­դը պի­տի կար­գա­պահ լի­նի, իսկ նա միշտ ե­րես ա­ռած է լի­նում...

Յու­րա­քան­չյուր ա­րարք բու­մե­րան­գի պես միշտ հետ է գա­լիս, չի լի­նում այն­պես, որ տա­տասկ ցա­նես ու ցո­րեն հն­ձես... Ա­մե­նուր սեր ցա­նեք և եր­բեք ու­րիշ­նե­րի հան­դեպ մի ե­ղեք այն­պի­սին, ինչ­պի­սին չէիք ցան­կա­նա, որ ձեր հան­դեպ լի­նեին... Ապ­րում եմ այդ­պես, կամ էլ՝ փոր­ձում եմ....

Հա­ջո­ղու­թյու­նը գա­լիս է ան­հա­ջո­ղու­թյան թևը բռ­նած և՝ ո­չինչ հա­վերժ չէ.... Թն­դա­ցող սիրտդ մեկ էլ լռում է, ու երգդ՝ տխ­րում... Ըն­կել ես, վեր կաց ու ա­ռաջ գնա. հա­ջո­ղու­թյու­նը միշտ առջևում է...

Ա­մե­նա­լավ եր­գը խա­ղա­ղու­թյունն է... Տանն ա­վե­լա­ցող ման­կան օ­րո­րո­ցը... Քո ապ­րած կյան­քը նո­րից քեզ պատ­մող ման­կան աչ­քե­րը...