Logo
Print this page

Հիփ-հոփ աստղ Քարդի Բին իր բազմամիլիոնանոց լսարանին կոչ է արել մասնակցել Արցախի համար դրամահավաքին

 Հիփ-հոփ ժանրում ստեղծագործող հանրահայտ երգչուհի, հեռուստաաստղ Քարդի Բին «Ինստագրամի» իր 76 մլն-ից ավելի հետևորդներին հորդորել է մասնակցել Արցախին աջակցելու նպատակով կազմակերպված դրամահավաքին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգչուհին «Ինստագրամի» «սթորի» բաժնում  հրապարակել է  Հայաստանի դրոշով լուսանկար՝ կոչ անելով մասնակցել  Արցախին ուղղված դրամահավաքին:

Նման հարապարակում է արել նաև երգչուհու ամուսինը՝ ռեփեր Offset-ը:

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.