[ARM]     [RUS]     [ENG]

Ֆրանսիան պատրաստ է լիակատար աջակցել ԼՂ-ի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությանը. Մակրոն

 

 

 

Ֆրանսիան պատրաստ է ներդնել իր փորձը և լիակատար աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի և նրա շրջակայքի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանություն գործում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Ֆրանսիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում և Հակամարտություններում ժառանգության պաշտպանության դաշինքի հետ պատրաստ է ներդնել իր փորձը և լիակատար աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի և նրա շրջակայքի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանություն գործում»,- գրել է Ֆրանսիայի նախագահը:

Ֆրանսիայի նախագահը հայտնել է նաև, որ տարածաշրջանի մշակութային ու կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ աշխատանքներ են տարվում նաև Հայաստանի, Ադրբեջանի և Մինսկի խմբի մյուս գործընկերների հետ: «Լեռնային Ղարաբաղում լռել են զենքերը: Հիմա մենք աշխատում ենք Հայաստանի, Ադրբեջանի և Մինսկի խմբի մեր գործընկերների հետ, որպեսզի կանգնեցնենք կրակը ժառանգության և մշակույթի նկատմամբ, որպեսզի պահպանենք ու վերականգնենք ողջ տարածաշրջանի բազմազան և հարուստ ժառանգությունը»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Մակրոնը: