[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐ­ԳԸ՝ ՈՐ­ՊԵՍ ՑԱ­ՎԱԾ ՀՈ­ԳՈՒ ՄԽԻ­ԹԱ­ՐԱՆՔ

Սեր­գեյ ՍԱ­ՖԱ­ՐՅԱՆ

 Եր­գա­հան, ե­րա­ժիշտ Ռա­շիդ Բա­բա­յա­նին ճա­նա­չում են շա­տե­րը։ Ար­ցա­խում գրե­թե ա­մե­նուր լսել են նրա հե­ղի­նա­կա­յին կա­տա­րում­նե­րը՝ պե­տա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րից մինչև տա­րա­տե­սակ փա­ռա­տո­ներ ու հա­մեր­գա­յին ծրագ­րեր։

Ռա­շիդ Բա­բա­յա­նի հետ ա­ռիթ ու­նե­ցանք զրու­ցե­լու իր ծնն­դա­վայր Գի­շիում։ 65-ա­մյա վաս­տա­կա­շատ ե­րա­ժիշտն այ­սօր էլ շա­րու­նա­կում է հա­վա­տա­րիմ մնալ իր ար­վես­տին, ինչ­պես ինքն է ա­սում՝ սա իմ աշ­խարհն է, այս­տեղ ես ինձ լավ եմ զգում, ա­վե­լի լավ՝ քան որևէ այլ տեղ։
Նրա հե­ղի­նա­կած եր­գե­րից յու­րա­քան­չյուրն իր ա­ռան­ձին պատ­մու­թյունն ու­նի։ Խնդ­րե­ցինք պատ­մել, թե ինչ­պես են ծն­վում դրանք.
- Ապ­րում­ներ, զգաց­մունք­ներ. նե­րաշ­խար­հի լավ ու ՙվատ՚ պոռթ­կում­ներն են հա­ճախ ա­ռիթ դառ­նում, որ ծն­վի եր­գը։ Լի­նում են նաև դեպ­քեր, երբ ա­ռա­ջարկ եմ ստա­նում, այդ­պի­սի դեպ­քե­րին ևս ար­ձա­գան­քում եմ, ի­հար­կե՝ խիստ վե­րա­պա­հում­նե­րով։
Ար­ցա­խյան հե­րո­սա­մար­տե­րում նա­հա­տակ­ված հա­յոր­դի­նե­րին նվիր­ված բազ­մա­թիվ եր­գեր ու­նի Ռա­շիդ Բա­բա­յա­նը։ Ա­սում է՝ երբ զոհ­ված տղա­նե­րից մե­կի մայ­րը, կամ ըն­տա­նի­քի ան­դա­մը դի­մում է ինձ այդ հար­ցով, ես պար­զա­պես ան­կա­րող եմ մեր­ժել նրանց։ Ե­թե իմ եր­գը կա­րող է փոքր-ինչ սփո­փել նրանց ցա­վը, ու­րեմն պար­տա­վոր եմ և՝ վերջ։
Եր­գա­հա­նի եր­գե­րի ամ­բող­ջա­կան պատ­կե­րը, ե­թե ոչ մաս­նա­գի­տո­րեն ան­գամ ընդ­հան­րաց­նե­լու լի­նենք, ա­մե­նուր կտես­նենք հայ­րե­նի­քի, մոր և կյան­քի խո­հա­փի­լի­սո­փա­յու­թյան մի ան­վեր­ջա­նա­լի նե­րաշ­խարհ, որ­տեղ գե­ղե­ցի­կը, ի­րա­վամբ, ոչ սկիզբ ու­նի, ոչ էլ՝ ա­վարտ։ Մա­նա­վանդ, երբ այդ գե­ղե­ցի­կը հայ­րե­նի­քի գույնն ու­նի։ Վկան՝ եր­գա­ցան­կից հայտ­նի ՙՀա­յոց սպա­ներ՚ և ՙՀայ զին­վոր՚ եր­գերն են, ո­րոնք հի­մա ա­վե­լի, քան երբևէ, հո­գե­հա­րա­զատ են մեր էու­թյա­նը։
Մեր հան­դիպ­ման օրն էլ նա զբաղ­ված էր նոր եր­գի ձայ­նագ­րու­թյամբ, է­լի հե­րո­սի հի­շա­տա­կին, ապ­րի­լյան քա­ռօ­րյա պա­տե­րազ­մի հե­րոս Ար­մե­նակ Ուր­ֆա­նյա­նի մա­սին։
Բա­բա­յան­նե­րի ըն­տա­նի­քը, այս­պես ա­սած, ըն­տա­նե­կան հա­մույ­թը (հայ­րը, մայ­րը, չորս քույ­րերն ու ին­քը) մաս­նակ­ցել է ԽՍՀՄ 50-ա­մյա­կին նվիր­ված հան­րա­պե­տա­կան ստու­գա­տե­սին և ար­ժա­նա­ցել ոս­կե մե­դա­լի ու դափ­նեկ­րի կոչ­ման։
Մար­տու­նու շր­ջա­նում գրե­թե չկան մի­ջո­ցա­ռում­ներ, որ­տեղ իր մաս­նակ­ցու­թյու­նը չու­նե­նա Ռա­շիդ Բա­բա­յա­նը։ Նա միշտ սպաս­ված է հան­դի­սա­տե­սի կող­մից։
- Հի­մա դժ­վար է, շատ բարդ ու բա­վա­կա­նին ծանր օ­րեր ենք ապ­րում, եր­գել, ի­հար­կե, չի ստաց­վում, չնա­յած Սևակն ա­սում էր՝ ի՞նչ է եր­գը. ցա­ված հո­գու մխի­թա­րանք։
Վար­պե­տի հետ կա­րե­լի էր եր­կար զրու­ցել, ո­րով­հետև նրա հետ երկ­խո­սու­թյունն այլ ե­րանգ ու­նի։ Բայց նրա հա­մեստ քչա­խո­սու­թյու­նը ստի­պում է ինձ սահ­մա­նա­փակ­վել այս­քա­նով։
Որ­պես վեր­ջա­բան, ցան­կա­նում եմ զար­մանքս ար­տա­հայ­տել այն փաս­տի առ­թիվ, որ ար­վես­տի այս­պի­սի նվի­րյա­լը, ո­րը մեծ ժա­ռան­գու­թյուն ու­նի Ար­ցա­խի մշա­կույ­թում, մինչ օրս չի ար­ժա­նա­ցել պե­տա­կան և ոչ մի պարգևի???Որ
Չնա­յած ժո­ղո­վուր­դը մի լավ խոսք ու­նի?ն ՙԿո­չու­մը չէ, որ պետք է զար­դա­րի մար­դուն՚։
;