[ARM]     [RUS]     [ENG]

ԻՄ ՈՒՍՈՒՑԻՉՆ ԻՄ ՓՈՐՁՆ Է

Ա­նի ՄԱՆ­ԳԱ­ՍԱ­ՐՅԱՆ

 Մայ­րա­քա­ղա­քի կենտ­րո­նա­կան փո­ղո­ցի բարձ­րա­հարկ շեն­քե­րից մե­կի ա­ռա­ջին հար­կում անհ­նար է չն­կա­տել ար­ցա­խյան խոր­հր­դա­նի­շե­րով քան­դակ­նե­րի և գե­ղան­կար­նե­րի մի բնա­կա­տե­ղի։ Վա­ղուց էի նկա­տել, բայց 2020թ. սեպ­տեմ­բե­րի 26-ի աշ­նա­նա­յին տրա­մադ­րող ե­ղա­նակն ու հե­տաք­րք­րու­թյունն ինձ ու­ղեկ­ցե­ցին այդ վայ­րը...

Դի­ման­կար­ներ, հու­շան­վեր­ներ, փայ­տի փո­րագ­րու­թյան տար­բեր նմուշ­ներ...
Ար­վես­տա­նոց-խա­նութ -սրա­հը պատ­կա­նում է Գրի­գո­րի Ղու­լյա­նին, ով ար­վես­տին մտեր­մա­ցել է դեռ ման­կուց։ Ա­պա­գա ար­վես­տա­գե­տին հմ­տա­նա­լու գոր­ծում ոչ ոք չի ուղ­ղոր­դել։ Ըն­տա­նի­քում խոր­հուրդ էին տա­լիս ուս­ման մեջ խո­րա­նալ։


- Միշտ նա­խընտ­րել եմ փայ­տի հետ մտեր­միկ զրույ­ցը։ Մեկ տա­րի ճար­տա­րա­գի­տու­թյուն եմ սո­վո­րել, հե­տո հաս­կա­ցել, որ դա ի­մը չէ, իսկ դի­զայ­նե­րի կամ փայ­տի փո­րագ­րու­թյուն մաս­նա­գի­տու­թյուն սո­վո­րե­լու հա­մար պետք է մեկ­նեի Երևան։ Չեմ ափ­սո­սում, որ ու­սումս թե­րի եմ թո­ղել։ Այս­պես ա­վե­լի հե­տաքր­քիր է։ Ա­ռանց նկար­չու­թյան, գծագ­րու­թյան, երկ­րա­չա­փու­թյան, նույ­նիսկ քի­միա­յի չես կա­րող այս գոր­ծով զբաղ­վել, չեմ ա­սում՝ բո­լոր ի­րենց բա­նաձևե­րով, բայց ա­մեն ին­չից մի քիչ պետք է տե­ղե­կու­թյուն ու­նե­նալ։ Ա­մեն օր ինքս ինձ ա­ռա­ջադ­րանք եմ տա­լիս, պատ­վեր­ներ եմ ըն­դու­նում, հա­ճա­խորդ­ներս են ստեղ­ծա­գոր­ծա­կան մտ­քիս թռիչք տա­լիս։ Գոհ եմ։ Մեր ստեղ­ծա­ծը ի­րաց­նում ենք նաև Ար­ցա­խից դուրս, լավ էլ վա­ճառ­վում է։ Ա­մեն օր փոր­ձում եմ նոր գոր­ծեր ցու­ցադ­րել և գո­հաց­նել մշ­տա­կան հա­ճա­խորդ­նե­րիս։
Ար­վես­տա­նո­ցի մի ան­կյու­նում, սե­ղա­նին, կի­սատ գոր­ծեր էին, ա­նա­վարտ պատ­կեր­ներ ու գծեր։


-Այս պա­հին քար­տե­զի վրա եմ աշ­խա­տում, ո­րին ստեղ­ծա­գոր­ծա­կան մո­տեց­ման պա­հանջ այն­քան էլ չկա։ Ար­ցա­խի հան­րա­պե­տու­թյան քար­տե­զի այս ձևը նա­խընտ­րում են հատ­կա­պես սփյուռ­քա­հայ մեր բա­րե­կամ­նե­րը։ Ա­ռայժմ հնա­րա­վո­րու­թյուն չու­նենք ստեղ­ծա­գոր­ծա­կան նոր հո­րի­զոն­նե­րի հա­մար?ա տա­րած­քը փոքր է, ար­վես­տա­նո­ցը՝ հե­ռու, իմ ծնն­դա­վայր Մար­տա­կերտ քա­ղա­քում է։ Ար­դեն տա­րուց ա­վել է, ինչ գոր­ծում է խա­նու­թը։ Ա­ռա­ջի­կա­յում նա­խա­տե­սում եմ բա­րե­լա­վել աշ­խա­տան­քա­յին պայ­ման­նե­րը, որ­պես­զի ցան­կա­ցած պա­հի կա­րո­ղա­նամ մեծ պատ­վեր­ներ ի­րա­կա­նաց­նել։ Հի­մա միայն շա­բաթ և կի­րա­կի օ­րե­րին եմ աշ­խա­տում։ Լի­նում են պատ­վեր­ներ, ո­րոնք նո­րու­թյուն են ինձ հա­մար, և սկզ­բից հենց դրանց վրա եմ աշ­խա­տում։ Եր­բեմն կորց­նում եմ ժա­մա­նա­կի զգա­ցո­ղու­թյու­նը։ Ինչ ա­րած, պետք է հասց­նել...

Խա­նութ-սրա­հում ինձ հե­տաք­րք­րում էր յու­րա­քան­չյուր գործ։ Ինչ­պե՞ս է ստեղծ­վել և, հատ­կա­պես՝ ին­չո՞ւ։ Ու­շադ­րու­թյունս գրա­վեց հու­շան­վեր­նե­րի ա­րան­քում կար­ծես թաքց­րած խա­չը


-Կան գոր­ծեր, ո­րոն­ցից դժ­վա­րու­թյամբ եմ բա­ժան­վում, կամ չեմ վա­ճա­ռում։ Ձեր նկա­տած խա­չը Վա­րազ­դատ Խա­չատ­րյա­նի փո­րագ­րու­թյան կրկ­նօ­րի­նակն է՝ իմ ա­ռա­ջին աշ­խա­տան­քը։ Չեմ վա­ճա­ռում։ Նաև Էյ­ֆե­լյան աշ­տա­րակն է բա­վա­կա­նին հե­տաքր­քիր, ո­րի վրա աշ­խա­տել եմ 3-4 ա­միս՝ լուց­կու հա­տիկ­նե­րով։ Նման մի քա­նի աշ­խա­տանք ևս ու­նեմ։ Պրո­ֆե­սիո­նալ նկա­րիչ չեմ, բայց փոր­ձել եմ դի­ման­կա­րի ժան­րում, և կար­ծում եմ՝ հա­ջո­ղել եմ։ Խոս­տո­վա­նեմ՝ փայ­տի վրա ա­վե­լի դժ­վար է, քան թղ­թի, բայց ստաց­վում է։
- Իմ ու­սու­ցի­չը իմ փորձն է։ Երևի մեծ ար­վես­տա­նոց կու­նե­նամ և շա՛տ-շատ ա­շա­կերտ­ներ։ Չէ՞ որ ար­վեստն է բա­ցա­հայ­տում մար­դուն։

Հետգ­րու­թյուն
...Ե­րա­զանք­ներ ու ծրագ­րեր, ո­րոնք ի­րա­գոր­ծելն այն­քան էլ դժ­վար չէ։ Ար­ցա­խում կյան­քը խա­ղաղ է, ապ­րե­լու և ա­րա­րե­լու պայ­ման­նե­րը՝ հու­սա­լի։ Գրի­գո­րի Ղու­լյա­նի նման ե­ռան­դուն և ստեղ­ծա­գործ ե­րի­տա­սարդ­ներ Ար­ցա­խը շատ ու­նի, ուս­տի կա­րե­լի է նման շարք սկ­սել. այս­պես էի մտա­ծում 2020թ. սեպ­տեմ­բե­րի 27-ի գի­շե­րը, երբ հա­մա­կարգ­չի դի­մաց նս­տել ու ոգևոր­ված սղագ­րում էի ե­րի­տա­սարդ քան­դա­կա­գոր­ծի հետ զրույցս։ Հոդ­վա­ծը պետք է հա­ջորդ օ­րը՝ եր­կու­շաբ­թի, խմ­բագ­րու­թյուն ներ­կա­յաց­նեի... Չհասց­րի ...


Շուրջ 4 ա­միս անց կր­կին քայ­լում եմ մայ­րա­քա­ղա­քի նույն փո­ղո­ցով և ո­րո­շե­ցի կր­կին հյու­րըն­կալ­վել ար­վես­տա­շունչ խա­նութ-սրա­հում։
Ար­վես­տա­նո­ցի մի ան­կյու­նում, ա­ռաջ­վա պես, սե­ղա­նին, կի­սատ գոր­ծեր են, ա­նա­վարտ պատ­կեր­ներ, գծեր ու նաև խնամ­քով ի­րար վրա դարս­ված Ար­ցա­խի հան­րա­պե­տու­թյան ՙհին՚ քար­տե­զի տար­բեր նմուշ­ներ և հա­յոց բեր­դա­քա­ղաք Շու­շին խոր­հր­դան­շող քան­դակ­ներ։


-Այս գոր­ծե­րը հի­մա չեն վա­ճառ­վում, մինչ­դեռ պա­տե­րազ­մից ա­ռաջ ա­մե­նա­պա­հանջ­վածն էին։ Ես այն կպա­հեմ, ո­րով­հետև կորս­վա­ծը, մի օր, ան­պայ­ման, կվե­րա­դարձ­նենք,-ա­սում է քան­դա­կա­գործ Գրի­գո­րի Ղու­լյա­նը։


Պա­տե­րազ­մի օ­րե­րին Գրի­գո­րին կա­մա­վոր միա­ցել է հայ­րե­նի­քի փր­կու­թյա­նը մղ­վող պայ­քա­րին, իսկ ար­վես­տա­նո­ցից ո­չինչ չի տար­հա­նել։
- Պա­տե­րազ­մի օ­րե­րին չեմ հասց­րել մտա­ծել իմ գոր­ծերն ա­պա­հով վայր տե­ղա­փո­խե­լու մա­սին,-ա­սում է։
Քան­դա­կա­գոր­ծի ծրագ­րերն ու ցան­կու­թյուն­նե­րը չեն փոխ­վել.


- Ար­ցա­խը սր­բա­վայր է, մենք պետք է շա­րու­նա­կենք ա­րա­րել այս սր­բա­վայ­րում։