Logo
Print this page

ԼՔՎԱԾ ԳՆԴԱԿ

Ա­շոտ Բեգ­լա­րյան

(պատմվածք)

 Ման­կա­կան սե­նյա­կում գտն­վող պլաստ­մա­սե ա­թո­ռի տակ, ա­նու­շադ­րու­թյան մատն­ված, ըն­կած էր բաս­կետ­բո­լի գն­դա­կը։ Մի ամ­սից ա­վել է, ինչ նրան հան­գիստ են թո­ղել այս­տեղ, գն­դակն ըն­կած էր բո­լո­րո­վին ան­շարժ, ա­սես ին­քը չէր ա­մեն օր պտույտ տա­լիս տղա­յի հմուտ ձեռ­քե­րում։ Ոչ, հնա­րա­վոր չէ տղան հենց այն­պես լքեր նրան, չէ՞ որ գն­դա­կը միշտ փոր­ձում էր հնա­զանդ լի­նել իր տի­րոջն ու չկորց­նել նրա վս­տա­հու­թյու­նը՝ ո՜չ դրիբ­լինգ­նե­րի, ո՜չ փո­խան­ցում­նե­րի ժա­մա­նակ և ո՜չ էլ երբ տե­րը փոր­ձում էր տար­բեր հնարք­նե­րի դի­մե­լով խո­րա­ման­կել և ճեղ­քել մր­ցակ­ցի օ­ղա­կը։ Իսկ երբ դի­պուկ հար­վա­ծից հե­տո նա հայ­տն­վում էր զամ­բյու­ղում, տի­րոջ հետ ցն­ծու­թյուն էր ապ­րում։ Տերն էլ հա­վա­նա­բար զգում էր դա։ Տղա­ներն ա­ռանձ­նա­նում են ի­րենց խո­րա­թա­փան­ցու­թյամբ ու զգա­յու­նու­թյամբ ...

Հի­մա գն­դա­կը տխուր ըն­կած է հին­գե­րորդ հար­կի ման­կա­կան սե­նյա­կի ա­թո­ռի տակ, և դա, ի­հար­կե, անբ­նա­կան էր նրա հա­մար։ Այդ ա­մե­նը, սա­կայն, սար­սա­փե­լի պարզ պատ­ճառ ու­ներ․ մի ամ­սից ա­վել էր՝ տղան իր մոր հետ դուրս չէր գա­լիս խո­նավ նկու­ղից, ո­րը մեծ շեն­քի բնա­կիչ­նե­րի հա­մար ա­պաս­տա­րան էր ծա­ռա­յում (ինչ­պես կա­րող էր)...
Թռ­չուն­նե­րի սո­վո­րա­կան ծլվ­լո­ցի ու խա­ղաղ այ­գա­բա­ցի փո­խա­րեն աշ­նան ա­ռա­ջին ամս­վա վեր­ջին կի­րա­կին Ստե­փա­նա­կեր­տի բնա­կիչ­նե­րին բե­րեց ար­կե­րի ու ռում­բե­րի խլաց­նող պայ­թյուն­ներ։ Ա­ռա­ջին պա­հին թվում էր, որ դա Քա­ղա­քի օր­վա տո­նա­կա­տա­րու­թյան առ­թիվ նա­խօ­րեին տե­ղի ու­նե­ցած գու­նա­գեղ հրա­վա­ռու­թյան շա­րու­նա­կու­թյունն էր։ Բայց ի­րա­կա­նու­թյու­նը դա­ժան էր, շատ ա­վե­լի ա­հա­վոր, քան ա­մե­նա­սար­սա­փե­լի մղ­ձա­վան­ջը...
Այժմ քա­ղա­քա­ցի­ներն ըն­տե­լա­ցել էին (թեև նման բա­նի հա­զիվ թե հնա­րա­վոր է ըն­տե­լա­նալ) հր­թի­ռա­կո­ծու­թյուն­նե­րին ու հրե­տա­կո­ծու­թյուն­նե­րին։ Դրանք լսե­լի էին ողջ օր­վա ըն­թաց­քում՝ ա­ռա­վո­տյան, ցե­րե­կը, ե­րե­կո­յան և գի­շե­րը։ Տղան սեր­տած դա­սի նման ար­դեն լավ գի­տեր՝ ինչ էր ՙՍմեր­չը՚, ՙՊո­լո­նե­զը՚, ՙՈւ­րա­գա­նը՚։ Մահ ու ա­վեր սփ­ռող հր­թի­ռա­յին զեն­քը, եր­բեմն ան­պատ­կառ, ա­սես մար­դուն ծաղ­րե­լով, քո­ղարկ­վում էր փա­ղաք­շա­կան ա­նուն­նե­րի տակ, ինչ­պես, օ­րի­նակ՝ LORA։ Ի դեպ, տղա­յի հա­մա­դա­սա­րան­ցու­հուն նույն­պես այս ա­նու­նով էին կո­չում, և իր մա­նա­կա­կան գի­տակ­ցու­թյան մեջ նա ոչ մի կերպ չէր կա­րո­ղա­նում հա­մե­մա­տու­թյան եզ­րեր գտ­նել այդ հմա­յիչ, հա­մեստ ու հան­դարտ աղջ­նա­կի և սար­սա­փե­լի զեն­քի միջև, ո­րը կա­տա­ղի դղր­դյու­նով ա­վե­րում էր շուրջ­բո­լո­րը...
Իսկ ա­նօ­դա­չուն տղա­յի հա­մար ար­դեն տոն օ­րե­րին արևոտ երկ­նա­կա­մա­րում հայ­տն­վող անվ­նաս մի ինք­նա­թիռ չէր, այլ չա­րա­գույժ գի­շա­տիչ թռ­չուն։ Երբ շեն­քի գլ­խա­վերևում դրոն էր թռ­չում, նշա­նա­կում էր՝ դրան հետևե­լու էր հր­թի­ռա­յին հար­վա­ծը... Մե­ծե­րը, ով­քեր ար­դեն եր­րորդ պա­տե­րազմն էին տես­նում, պն­դում էին, որ այս մեկն իր դա­ժա­նու­թյամբ տար­բեր­վում է մյուս­նե­րից։
ՙՍա ա­ռաջ­վա ինք­նա­ձիգ­նե­րով պա­տե­րազ­մը չէ,- գի­տա­կի հա­յաց­քով հայտ­նում է մեծ ու կոր քթի վրա հաստ ակ­նոց­ներ կրող ճա­ղատ պա­պը։- Հի­մա ա­մեն ինչ օդն է ո­րո­շում։ Ե­թե օդդ փակ չէ, ա­մեն ինչ կո­րած է՚։
Բարձ­րա­հա­սակ տղա­մար­դը, ո­րի ա­ճած մի­րու­քը եզ­րագ­ծում էր ա­նա­ռողջ, թեթև այ­տուց­ված դեմ­քը, հաս­տա­տում էր, որ այ­սօր թի­կունք ու ա­ռաջ­նա­գիծ չկա, դրանք ի­րար են խառն­վել, քա­նի որ կի­րառ­վում է ժա­մա­նա­կա­կից ա­մե­նա­հաս զենք...
ՙԴեռ հարց է՝ որ­տե՞ղ է անվ­տանգ՝ այն­տե՞ղ, թե՞ այս­տեղ՚,- ինչ-որ մե­կից վի­րա­վոր­ված ա­սում է նա։
Նկու­ղում տղան շատ նոր ու ան­սո­վոր բա­ներ լսեց մեծ տղա­նե­րից։ Նրա ու­շադ­րու­թյու­նը գրա­վեց ՙպա­տե­րազ­մի շուն՚ ար­տա­հայ­տու­թյու­նը։ Պարզ­վեց՝ այդ­պես են կո­չում վարձ­կան­նե­րին, ո­րոնց թշ­նա­մին տար­բեր եր­կր­նե­րից հա­վա­քագ­րել էր իր դրո­շի ներ­քո։ Նրանց ան­վա­նում են նաև ՙմի­ջազ­գա­յին ա­հա­բե­կիչ­ներ՚, ու բա­ռե­րի այս կա­պակ­ցու­թյու­նը խիստ զար­մաց­րեց տղա­յին։ Իր ման­կա­կան մտ­քում (չնա­յած տղան հի­մա մի քիչ էլ քա­ղա­քա­գետ էր դար­ձել) չէր տե­ղա­վոր­վում՝ ինչ­պես կա­րե­լի է ա­վա­զա­կին մի­ջազ­գա­յին ՙկար­գա­վի­ճակ՚ շնոր­հել, իսկ սո­վո­րա­կան նոր­մալ մարդ­կանց՝ ոչ, ին­չի պատ­ճա­ռով ի­րենք պետք է թաքն­վեին նկուղ­նե­րում, որ չզոհ­վեն սար­սա­փե­լի ռում­բե­րից ու ար­կե­րից...

Չէր հաս­կա­ցել տղան նաև ՙбеспредел՚ բա­ռի ի­մաս­տը, սա­կայն, մե­ծե­րից, ա­ռա­վել ևս մայ­րի­կից, հարց­նել ա­մա­չեց, մտա­ծե­լով, որ դա ան­պար­կեշտ բառ է, ո­րը ՙմե­ծերն՚ են օգ­տա­գոր­ծում։ Այս­տեղ՝ նկու­ղում, հատ­կա­պես հրե­տա­կո­ծու­թյան ժա­մա­նակ կամ դրա­նից ան­մի­ջա­պես հե­տո, մե­ծե­րը (հիմ­նա­կա­նում տա­րեց­նե­րը, ով­քեր զո­րա­հա­վա­քի են­թա­կա չէին), չէին կա­րո­ղա­նում զս­պել զգաց­մունք­նե­րը և պա­տա­հում էր՝ հայ­հո­յում էին կա­նանց ու ե­րե­խա­նե­րի ներ­կա­յու­թյամբ, ՙվատ՚ բա­ռեր օգ­տա­գոր­ծում, հա­վա­նա­բար, ի­րենք էլ չն­կա­տե­լով։ Ու տղան չէր ու­զում ծի­ծա­ղե­լի երևալ՝ հի­մար հարց տա­լով...
Ա­վե­լի շատ ան­տուն­նե­րի օթևան հի­շեց­նող նկու­ղի օ­րերն անց­նում էին մա­հու չափ միա­պա­ղաղ՝ ինչ­պես ու­ղիղ, այն­պես էլ փո­խա­բե­րա­կան ի­մաս­տով։ Մար­դիկ ան­համ­բեր սպա­սում էին, որ ինչ-որ մե­կը, ինչ-որ մի ուժ կանգ­նեց­նի այս ա­րյու­նա­հե­ղու­թյու­նը։ Բայց ան­ցավ նախ տա­սը, հե­տո՝ քսան, ե­րե­սուն օր, իսկ պա­տե­րազ­մը (ինչ­պես պարզ­վեց՝ նույն այդ ՙбеспредел՚-ը ) ոչ ոք չէր կանգ­նեց­նում...
Հրե­տա­կո­ծու­թյան ժա­մա­նակ, երբ շեն­քը դո­ղում էր, դղր­դում, ճայ­թում, թվում էր՝ ճչում, մայ­րը լուռ գր­կի մեջ էր առ­նում տղա­յին, չգի­տես՝ պաշտ­պա­նե­լո՞վ նրան, թե՞, հա­կա­ռա­կը, նրա մեջ պաշտ­պա­նու­թյուն գտ­նե­լով։ Հրե­տա­կո­ծու­թյու­նից հե­տո էլ նրանք դեռ մի պահ մնում էին այդ քա­րա­ցած վի­ճա­կում՝ կամ չհա­վա­տա­լով, որ այս ան­գամ էլ փրկ­վե­ցին, կամ սպա­սե­լով նոր հար­վա­ծի...
Ինչ­պես չորս տա­րի ա­ռաջ, այն­պես էլ հի­մա տղա­յի հայ­րը պա­տե­րազ­մի հենց ա­ռա­ջին օ­րը որ­պես կա­մա­վոր ճա­կատ մեկ­նեց։ Այն ժա­մա­նակ պա­տե­րազ­մը շուտ կանգ­նեց­րին՝ չոր­րորդ օ­րը։ Հայ­րը շու­տով տուն վե­րա­դար­ձավ, ու փոք­րիկ տղա­յի աչ­քին նա ան­վախ հե­րոս էր, ով հե­քիա­թա­յին հրե­շից պաշտ­պա­նեց ի­րեն ու մո­րը։ Հի­մա հայ­րը հե­ռու էր, իսկ նրանք ստիպ­ված էին ստոր­գետ­նյա կա­ցա­րա­նում պատս­պար­վել՝ եր­ջա­նիկ ա­վարտ ե­րա­զե­լով։ Բայց ին­չո՞վ կա­րող էր օգ­նել այ­սօր հայ­րը, ե­թե պա­տե­րազ­մը ՙինք­նա­ձիգ­նե­րով չէր՚, իսկ ճա­կատն ու թի­կուն­քը միևնույն բանն էր... Ա­հա այս­պի­սի ոչ ե­րե­խա­յա­կան հար­ցեր էին հու­զում տղա­յին։
Ան­վեր­ջա­նա­լի պա­տե­րազ­մի գրե­թե ա­մի­սու­կես տևած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում տղան, թվում էր, միան­գա­մից մի քա­նի տա­րով մե­ծա­ցել էր, բայց դրա­նից իր կապ­վա­ծու­թյու­նը գն­դա­կի հետ, ո­րին իր կամ­քին հա­կա­ռակ մե­նակ էր թո­ղել, ա­մենևին չթու­լա­ցավ։ Տղան շատ էր կա­րո­տում գն­դա­կին, հի­շե­լով նրա պարգևած ու­րա­խու­թյունն ու եր­ջա­նիկ պա­հե­րը։
Դեռ վեր­ջերս (բայց, թվում էր, շա՛տ վա­ղուց, ինչ-որ ու­րիշ կյան­քում) դպ­րո­ցի դա­սե­րից հե­տո տղան պա­րապ­մունք­նե­րի էր շտա­պում։ Նա հմ­տո­րեն տի­րա­պե­տում էր գն­դա­կին, դի­պուկ նե­տում այն զամ­բյու­ղի մեջ, բայց ժլա­տու­թյուն չէր ա­նում և պետք ե­ղած դեպ­քում գն­դա­կը փո­խան­ցում էր թի­մակ­ցին։ Մի խոս­քով՝ թի­մին շատ էր օգ­տա­կար լի­նում, և մար­զիչ­նե­րը նրան տե­ղա­փո­խե­ցին պա­տա­նեա­կան սեկ­ցիա՝ մի եր­կու տա­րով ի­րե­նից մեծ տղա­նե­րի խումբ։ Մար­զիչ­նե­րը նրա հետ կապ­ված խոս­տում­նա­լից ա­պա­գա էին կան­խա­գու­շա­կում, և ա­ռա­ջին լուրջ մր­ցում­նե­րը հաս­տա­տե­ցին նրանց ակն­կա­լիք­նե­րը։

Տղան իր թի­մի հետ հաղ­թեց խմ­բի բո­լոր հինգ խա­ղե­րը՝ մր­ցա­կից­նե­րի դեմ տա­նե­լով հա­մոզ­ված հաղ­թա­նակ՝ հաշ­վի մեծ տար­բե­րու­թյամբ։ Տղան ոչ քիչ միա­վոր­ներ վաս­տա­կեց, նրան նույ­նիսկ հա­ջող­վեց նվի­րա­կան զամ­բյու­ղի մեջ նե­տել իր ՙկլո­րիկ՚ ըն­կե­րո­ջը՝ 3-վայր­կյա­նա­նոց գո­տուց դուրս։ Չեմ­պիո­նի պատ­վան­դա­նին հաս­նե­լու հա­մար տղա­նե­րին մի քայլ էր մնում, ու նրանք կան­խա­վա­յե­լում էին վերջ­նա­կան հաղ­թա­նա­կի եր­ջան­կու­թյու­նը։ Բայց եզ­րա­փակ­չին տե­ղի ու­նե­ցավ անս­պա­սե­լին...
Մր­ցակ­ցի կենտ­րո­նա­կան խա­ղա­ցո­ղը եր­կու մետ­րա­նոց սևա­մորթ պա­տա­նի էր։ Նա ան­գամ մար­զիչ­նե­րից ու դա­տա­վոր­նե­րից էր բարձր և սկզ­բից, մինչև նա չհա­նեց սպոր­տա­յին բաճ­կո­նը, նրան­ցից մեկն էր թվում։ Նա... տաս­չորս տա­րե­կան էր, և դա հա­վաս­տող փաս­տաթղ­թեր, ան­շուշտ, կա­յին, բայց մր­ցակ­ցի թի­մում հա­մոզ­ված էին, որ նա հաս­տատ ա­նար­դար ճա­նա­պար­հով էր ի­րենց առջև հայ­տն­վել։ Կենտ­րո­նա­կան խա­ղա­ցո­ղի եր­կա­րա­վուն ձեռ­քերն ար­գե­լա­փա­կում էին տղա­յի ու նրա ըն­կեր­նե­րի բո­լոր նե­տում­նե­րը։ Խո­րա­ման­կու­թյուն­նե­րը նույն­պես հա­ջո­ղու­թյուն չու­նե­ցան․ ան­սո­վոր այդ մր­ցակ­ցին անհ­նար էր ա­նակն­կա­լի բե­րել։ Իսկ ո­րոշ ժա­մա­նակ անց հս­կան, թույլ տա­լով խախ­տում, վնա­սեց տղա­յի ոտ­քը, ին­չից հե­տո նա ստիպ­ված էր նս­տել պա­հես­տա­յին­նե­րի նս­տա­րա­նին։ Տղան չէր թաքց­նում ար­ցունք­նե­րը, բայց դրանց պատ­ճա­ռը ֆի­զի­կա­կան ցա­վը չէր, այլ դա­ռը վի­րա­վոր­վա­ծու­թյու­նը...
Մր­ցա­կի­ցը հաղ­թում էր։ Դա­տե­լով ա­մե­նից, այդ հաղ­թա­նա­կը շատ անհ­րա­ժեշտ էր մե­ծե­րից մե­կին։ Այդ ա­նար­դա­րու­թյան ու ստո­րաց­ված լի­նե­լու զգա­ցու­մը եր­կար ժա­մա­նակ տղա­յին չէր լքում։ Իսկ հի­մա, գտն­վե­լով նկու­ղում և ա­կա­մա­յից լսե­լով ու վեր­լու­ծե­լով մե­ծե­րի զրույց­նե­րը, նա հաս­կա­ցավ, թե որ­քան վատ է լի­նում, երբ մե­ծե­րը, ա­ռանց քաշ­վե­լու, ներ­խու­ժում են փոք­րե­րի աշ­խարհ ու պար­տադ­րում նրանց ի­րենց ՙխա­ղե­րը՚...
Օ­դից շա­րու­նա­կում էին տե­ղալ ռում­բեր, այլ ոչ թե բաս­կետ­բո­լի նարն­ջա­գույն գն­դակ­ներ, ո­րոնք պա­րապ­մունք­նե­րի ժա­մա­նակ, անդ­րա­դառ­նա­լով վա­հա­նա­կից, ու­րախ վեր ու վար էին ցատ­կում։ Ռում­բե­րից մեկն ըն­կել էր դպ­րո­ցի շեն­քի վրա, որ­տեղ տղան ցե­րե­կը դա­սի էր գնում, իսկ ե­րե­կո­յան բաս­կետ­բո­լի պա­րապ­մունք­նե­րի հա­ճա­խում...
Միայն 44-րդ օ­րը, երբ քա­ղա­քում չվ­նաս­ված շի­նու­թյուն գրե­թե չմ­նաց, հա­կա­մար­տու­թյան գո­տում ի հայտ ե­կան խա­ղա­ղա­պահ­ներ։ Հրե­տա­կո­ծու­թյուն­ներն ու ռմ­բա­կո­ծու­թյուն­նե­րը դա­դա­րե­ցին՝ ա­սես կա­խար­դա­կան փայ­տի­կի շար­ժու­մով, բայց օ­դա­յին տագ­նա­պի չա­րա­գու­շակ սու­լո­ցը, ո­րը ստի­պում էր ջղաձգ­վել ու պատ­րաստ­վել վատ­թա­րա­գույ­նին, դեռ եր­կար ար­ձա­գան­քում էր մարդ­կանց ա­կանջ­նե­րում...
Ա­ռա­վո­տյան տղան դուրս ե­կավ նկու­ղից և, զգու­շո­րեն շր­ջան­ցե­լով ջարդ­ված ա­պա­կի­նե­րի՝ աս­տի­ճան­նե­րի վրա տե­ղա­ցած կույ­տե­րը, բարձ­րա­ցավ հին­գե­րորդ հարկ։ Մտ­նե­լով իր սե­նյա­կը, նա թափ­ված սվա­ղի կտոր­նե­րից վնաս­ված ա­թո­ռի տա­կից հա­նեց սի­րե­լի գն­դա­կը, ու­շա­դիր նա­յեց բո­լոր կող­մե­րից՝ ո՞ղջ է, ար­դյոք, և սո­վո­րու­թյան հա­մա­ձայն ստու­գեց նրա ա­ռաձ­գա­կա­նու­թյու­նը՝ սեղ­մե­լով այն իր բա­րակ, բայց ա­մուր մատ­նե­րով։ Գն­դա­կը փրկ­վել էր, անվ­նաս մնա­ցել, ա­վե­լին՝ լի էր կեն­սա­կան ու­ժով՝ օ­դով։
Ե­րե­խան գն­դա­կը սեղ­մեց կրծ­քին և զգաց թե ինչ­պես է լց­վում ան­բա­ցատ­րե­լի ջերմ է­ներ­գիա­յով։ Ջեր­մու­թյունն այդ մատ­նե­րի ծա­յրից վեր էր բարձ­րա­նում ու, տա­րած­վե­լով ողջ մարմ­նով, հո­գում արթ­նաց­նում տղա­յա­կան կյան­քի եր­բեմ­նի պարզ ու­րա­խու­թյուն­նե­րը...
2020թ.

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.