Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԱԺ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑ ԿԳՄԵՍ ԲՅՈՒՋԵՆ

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

 Հուն­վա­րի 21-ին տե­ղի է ու­նե­ցել ԱՀ ԱԺ գի­տու­թյան, մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան և սպոր­տի հար­ցե­րի ու ֆի­նան­սա­բյու­ջե­տա­յին և տն­տե­սա­կան կա­ռա­վար­ման հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի հա­մա­տեղ նիս­տը, որ­տեղ ներ­կա­յաց­ված օ­րա­կար­գա­յին միակ հար­ցը ԱՀ ԳՄԵՍ ո­լոր­տի 2021 պետ­բյու­ջեից ֆի­նան­սա­վո­րումն էր։ Նա­խագ­ծի վե­րա­բե­րյալ զե­կույ­ցով հան­դես է ե­կել ԳՄԵՍ փոխ­նա­խա­րար Մի­քա­յել Համ­բար­ձու­մյա­նը։

Ո­լոր­տը ե­ղել և մնում է գե­րա­կա, և, չնա­յած երկ­րում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կին, փորձ է ար­վում լիար­ժե­քո­րեն կազ­մա­կեր­պել ո­լոր­տի գոր­ծու­նեու­թյու­նը, տե­ղե­կաց­րել է Մ. Համ­բար­ձու­մյա­նը։ 2021 թվա­կա­նի պետ­բյու­ջեի նա­խագ­ծով ո­լոր­տին նա­խա­տես­ված է հատ­կաց­նել 14մլրդ 173 մլն դրամ։ Ո­րո­շա­կի կր­ճա­տում­ներ նա­խորդ թվա­կա­նի բյու­ջեի հա­մե­մատ կա­տար­վել են՝ պայ­մա­նա­վոր­ված Ադր­բե­ջա­նի տի­րա­պե­տու­թյան տակ ան­ցած կր­թօ­ջախ­նե­րի (այդ թվում՝ 110 դպ­րոց­ներ) պահ­պան­ման ծախ­սե­րի կր­ճատ­մամբ։
Նա­խադպ­րո­ցա­կան կր­թու­թյան ծրագ­րով նա­խա­տես­վել է 1մլրդ 259 մլն դրամ, ո­րը, 2020 թվա­կա­նի հաս­տատ­ված պե­տա­կան բյու­ջեի հա­մա­պա­տաս­խան ցու­ցա­նի­շի նկատ­մամբ, ևս նվա­զել է, գրե­թե 5 տո­կո­սով` դար­ձյալ նա­խադպ­րո­ցա­կան հիմ­նարկ­նե­րի մի մա­սի՝ ադր­բե­ջա­նա­կան տի­րա­պե­տու­թյանն անց­նե­լու պատ­ճա­ռով։ Նա­խա­տես­վում է շա­րու­նա­կել ա­ջակ­ցու­թյու­նը ՀՕՄ Սո­սե ման­կա­պար­տեզ­նե­րին՝ 76,7 մլն դրա­մի չա­փով։ Այն հիմ­նա­կա­նում ուղ­ղորդ­վե­լու է աշ­խա­տա­վար­ձա­յին ֆոն­դին։ Նա­խադպ­րո­ցա­կան կր­թու­թյան հա­սա­նե­լու­թյան մա­կար­դա­կը բարձ­րաց­նե­լու նպա­տա­կով նոր նա­խադպ­րո­ցա­կան խմ­բե­րի և հաս­տա­տու­թյուն­նե­րի ստեղծ­մա­նը կհատ­կաց­վի 50մլն դրամ։ Հան­րակր­թու­թյան ո­լոր­տին կհատ­կաց­վի 9 մլրդ 429 մլն դրամ։ Ան­ցյալ տար­վա նկատ­մամբ այս ծրագ­րի ծախ­սե­րը նվա­զել են 15,4 տո­կո­սով։ Ար­հես­տա­գոր­ծա­կան կր­թօ­ջախ­նե­րին տր­վող ծախ­սե­րը նվա­զել են 19մլն դրա­մով` կապ­ված Շու­շիի ՙԵզ­նիկ Մո­զյան Ար­հես­տա­գոր­ծա­կան ու­սում­նա­րա­նի՚ կո­րուս­տով։ Նա­խա­տես­վում է այս ու­սում­նա­րա­նը միա­վո­րել Ստե­փա­նա­կեր­տում գոր­ծող ար­հես­տա­գոր­ծա­կան ու­սում­նա­րա­նի հետ։ Մի­ջին մաս­նա­գի­տա­կան կր­թու­թյան կազ­մա­կերպ­ման հա­մար կհատ­կաց­վի 313,6 մլն դրամ։ Բարձ­րա­գույն կր­թու­թյան դա­սի հա­մար նա­խա­տես­վել է 939.2մլն դրամ, ո­րը 2020 թվա­կա­նի ցու­ցա­նի­շի նկատ­մամբ նվա­զել է 180.2մլն դրա­մով։ Նվա­զու­մը Շու­շիի տեխ­նո­լո­գիա­կան հիմ­նադ­րա­մի պահ­պան­ման ծախ­սե­րի կր­ճա­տու­մով է պայ­մա­նա­վոր­ված։ Ար­տադր­պո­ցա­կան դաս­տիա­րակ­չու­թյա­նը նա­խա­տես­վում է հատ­կաց­նել 820 մլն դրամ։ Ան­ցյալ տար­վա նկատ­մամբ այդ ցու­ցա­նի­շը նվա­զել է 1.4 տո­կո­սով։ Պետ­բյու­ջեի նա­խագ­ծով նա­խա­տես­ված են գու­մար­ներ նաև ոչ ֆոր­մալ կր­թու­թյան հա­մար։ Շուրջ 599 մլն դրամ են կազ­մում ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում սո­վո­րող սո­ցիա­լա­կան այս կամ այն կա­տե­գո­րիա­յի մեջ նե­րառ­ված ան­ձանց վար­ձավ­ճար­նե­րի փոխ­հա­տուց­ման գու­մար­նե­րը։

Գի­տու­թյան ո­լոր­տին տրա­մադր­վող 2021 թվա­կա­նի ծախ­սե­րը կկազ­մեն 74.7 մլն դրամ՝ պահ­պա­նե­լով 2020 թվա­կա­նի մա­կար­դա­կը։ Նա­խագ­ծով նա­խա­տես­ված գի­տու­թյան ծախ­սե­րը կուղղ­վեն Ար­ցա­խի գի­տա­կան կենտ­րո­նի պահ­պան­մա­նը, պայ­մա­նագ­րա­յին թե­մա­տիկ ֆի­նան­սա­վոր­ման ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­մա­նը, ինչ­պես ար­տա­հայտ­վեց փոխ­նա­խա­րա­րը՝ ի նպաստ գի­տու­թյան ո­լոր­տի պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան ի­րա­գործ­ման, ո­րը նպա­տա­կաուղղ­ված է գի­տա­կան ար­դյուն­քի ստեղծ­մա­նը, Ար­ցա­խի տն­տե­սու­թյան խթան­մա­նը, գի­տու­թյան զար­գաց­մա­նը և գի­տա­ման­կա­վար­ժա­կան կադ­րե­րի պատ­րաստ­մա­նը։
Սպոր­տի ո­լոր­տի հատ­կա­ցում­նե­րը կկազ­մեն 243.5մլն դրամ, գրե­թե եր­կու ան­գամ այս ցու­ցա­նի­շը ան­ցյալ տար­վա հա­մե­մատ կր­ճատ­վել է։ Մշա­կու­թա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րի խմ­բում ընդգրկված կլի­նեն գրա­դա­րան­նե­րը, թան­գա­րան­նե­րը, ցու­ցաս­րահ­նե­րը, մշա­կույ­թի տներն ու մշա­կու­թա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը, թա­տե­րախմ­բա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը, հու­շար­ձան­նե­րի վե­րա­կանգ­նումն ու պահ­պա­նու­մը։ Հու­շար­ձան­նե­րի վե­րա­կան­գն­մանն ու պահ­պան­մա­նը կհատ­կաց­վի 30 մլն դրամ` ան­ցյալ տար­վա 122 մլն դրա­մի դի­մաց։ Գրա­դա­րան­նե­րի հա­մար նա­խա­տես­ված է 102.8 մլն դրամ, թան­գա­րան­նե­րին ու ցու­ցաս­րահ­նե­րին կհատ­կաց­վի 103.6մլն դրամ։ Մշա­կույ­թի տնե­րի, ա­կումբ­նե­րի պահ­պան­մա­նը հատ­կաց­վե­լիք գու­մա­րը 2021 թվա­կա­նին 367.9 մլն դրամ է։
Պատ­գա­մա­վոր Գ. Ստե­փա­նյա­նի կար­ծի­քով, 2021 թվա­կա­նին ո­լոր­տին հատ­կաց­վող գու­մար­ներն ան­հա­մա­չափ են այ­սօր երկ­րում առ­կա ի­րա­վի­ճա­կի հետ։ Ըստ նրա` տպա­վո­րու­թյուն է, որ պատ­ճեն­վել են ան­ցյալ տար­վա բյու­ջեի զե­կույ­ցից հատ­ված­ներ։ Այ­նինչ պի­տի հաշ­վարկ­ներ կա­տար­վեն 44-օ­րյա պա­տե­րազ­մի հետևան­քով Ադր­բե­ջա­նի վե­րահս­կո­ղու­թյանն ան­ցած կր­թօ­ջախ­նե­րի, մշա­կույ­թի օ­ջախ­նե­րի, պատ­մամ­շա­կու­թա­յին ար­ժեք­նե­րի, մար­զադպ­րոց­նե­րի վնա­սի չա­փե­րը ճշ­տե­լու, բա­լան­սա­յին ար­ժե­քի հան­րա­գու­մար ստա­նա­լու ա­ռու­մով` հաշ­վի առ­նե­լով դրա` նաև քա­ղա­քա­կան մեծ նշա­նա­կու­թյու­նը։ Մ. Համ­բար­ձու­մյա­նը պա­տաս­խա­նեց, որ աշ­խա­տանք­ներ տար­վում են, բայց դրանք ա­վարտ­ված չեն։ Ընդ­հա­նուր առ­մամբ 110 դպ­րոց է մնա­ցել Ար­դր­բե­ջա­նի օ­կու­պա­ցիա­յում, այն­տեղ աշ­խա­տող ու­սու­ցիչ­նե­րի թի­վը 1764 է, ա­շա­կերտ­նե­րի­նը, որ սո­վո­րում էին այդ դպ­րոց­նե­րում, 8155 էր։ նշ­ված ա­շա­կերտ­նե­րից 1075-ը տե­ղա­կայ­ված են Ստե­փա­նա­կեր­տի դպ­րոց­նե­րում։ Զե­կու­ցո­ղը հս­տակ չհիմ­նա­վո­րեց, թե ին­չու են Շու­շիի տեխ­նո­լո­գիա­կան հիմ­նադ­րա­մին հատ­կաց­վող գու­մար­ներն ա­վե­լի քան 100 մլն դրա­մով ա­վել ԱՐՊՀ ֆի­նան­սա­վո­րու­մից, երբ վեր­ջի­նիս ու­սա­նող­նե­րի քա­նա­կը շուրջ 1000 ու­սա­նո­ղով ա­վե­լի է։ Ա. Պետ­րո­սյա­նը պա­հան­ջեց վե­րահս­կո­ղու­թյու­նը ու­ժե­ղաց­նել բու­հե­րի ստ­վե­րա­յին երևույթ­նե­րի նկատ­մամբ` մատ­նան­շե­լով փաս­տեր, որ հա­ճախ դա­սա­խոս­ներն զբա­ղեց­նում են պաշ­տոն­ներ, ո­րոնք ի­րենց մաս­նա­գի­տա­կան դա­սի­չին ան­հա­մա­պա­տաս­խան են։ Դ. Գալս­տյա­նը բարձ­րաց­րեց պա­տե­րազ­մի հետևան­քով ի­րենց կր­թօ­ջախ­նե­րը լքած և ՀՀ-ում ա­պաս­տա­նած ե­րե­խա­նե­րի կր­թու­թյան կազ­մա­կերպ­մանն առ­նչ­վող հար­ցեր, դեռևս այդ ե­րե­խա­նե­րի տե­ղա­փոխ­ման, գնա­հատ­ման, գրանց­ման հար­ցերն ա­նո­րոշ են։ Մ. Համ­բար­ձու­մյանն ա­սել է, որ այդ հար­ցե­րը նա­խա­րա­րու­թյան ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում են և ո­րո­շա­կի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ ՀՀ կր­թու­թյան նա­խա­րա­րու­թյան հետ ար­դեն իսկ ձեռք են բեր­վել։ Անվ­ճար բարձ­րա­գույն կր­թու­թյան վե­րա­բե­րյալ նա­խա­գա­հի նա­խընտ­րա­կան ծրագ­րում տեղ գտած դրույթ­նե­րի վե­րա­բե­րյալ հարց բարձ­րաց­րեց Է. Ա­վա­նե­սյա­նը։ Ի՞նչ սկզ­բուն­քով է դա կա­տար­վե­լու ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում, երբ փոխ­հա­տուց­ման մե­խա­նիզմ է մշակ­վում առ­կա ու­սուց­ման ու­սա­նող­նե­րի վար­ձավ­ճար­նե­րի մա­սով, ի՞նչ գու­մար­նե­րի հաշ­վին՝ ե­թե դրանք պե­տա­կան բյու­ջեով նա­խա­տես­ված չեն։ Փոխ­նա­խա­րա­րը պա­տաս­խա­նեց, որ դրանք հիմ­նա­կա­նում ֆի­նան­սա­վոր­վե­լու են բա­րե­գոր­ծա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի մի­ջոց­նե­րից։ Մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մաս­նա­կից ան­ձանց ե­րե­խա­նե­րի ուս­ման վար­ձավ­ճար­նե­րի տրա­մադր­ման կար­գում ո­րոշ խն­դիր­ներ են ա­ռա­ջա­ցել` կապ­ված ՙաշ­խար­հա­զո­րա­յին­ներ՚ կա­տե­գո­րիա­յի հետ։ ԱԺ գլ­խա­դա­սա­յին՝ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան և սպոր­տի հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հը տե­ղե­կաց­րեց, որ այդ հար­ցը լուծ­ված է, քա­նի որ կհա­տուց­վեն բո­լո­րի վար­ձավ­ճար­նե­րը։ Գ. Բա­ղունցն ա­ռա­ջար­կում է ա­ռանց աշ­խա­տան­քի մնա­ցած մեր հայ­րե­նա­կից­նե­րին, ո­րոնք տե­ղա­հան­վել են Հան­րա­պե­տու­թյան օ­կու­պաց­ված բնա­կա­վայ­րե­րից, վե­րա­պատ­րաս­տել ու ներգ­րա­վել գրա­դա­րան­նե­րի, ար­խի­վա­յին նյու­թե­րի թվայ­նաց­ման պրո­ցես­նե­րում, որ­պես­զի և նրանց զբաղ­վա­ծու­թյան հար­ցը լուծ­վի և ա­րա­գո­րեն կա­տար­վեն պե­տա­կան կարևոր նշա­նա­կու­թյան այդ ար­ժեք­նե­րի պահ­պան­ման հար­ցե­րը։ Ա­ռայ­սօր չլուծ­ված է մնում ար­տա­սահ­մա­նյան բու­հե­րում պե­տա­կան մի­ջոց­նե­րով սո­վո­րած մաս­նա­գետ­նե­րի՝ հայ­րե­նիք վե­րա­դառ­նա­լու բազ­միցս բարձ­րաց­րած խն­դի­րը. Կր­թու­թյան նա­խա­րա­րու­թյունն ա­ռայժմ մե­խա­նիզմ­ներ չու­նի նրանց ստի­պե­լու վե­րա­դառ­նալ և ի­րենց մաս­նա­գի­տա­կան հմ­տու­թյուն­ներն Ար­ցա­խում օգ­տա­գոր­ծե­լու կամ ուս­ման ծախ­սե­րը փոխ­հա­տու­ցե­լու հա­մար։ Մ. Համ­բար­ձու­մյա­նը հար­ցը օ­րա­կար­գից դուրս չի հա­մա­րում, բայց ար­դյու­նա­վետ գոր­ծող մե­խա­նիզմ­ներ դեռևս չկան։